ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ

Նիկո՛լ, նայի քո նմանակին` Սահակաշվիլուն, խղճա քեզ, քո վերջը լինելու է ավելի վատ. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Օրերս Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեն, ով խորհրդարանում կայացած ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը: Ավելին` նա հայտարարեց, որ տեղին չէ իրենց կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ֆրանսիական ռազմական օգնությանը, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ուղղակի, չկարողացավ զսպել ծիծաղը: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՍՏՈՐ, ԴԺՈԽԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

Փաստորեն, Ֆրանսիայի ԱԺ նախագահը եկել էր Հայաստան ասելու, որ Արեւմուտքի վրա հույս մի՞ դրեք:

— Իսկ Արեւմուտքը ե՞րբ է որեւէ քայլ իր կյանքում կատարել, որ մի բան էլ հիմա հույս պետք է դրվեր նրանց վրա: Ֆրանսիայի դատարկախոս հայտարարություններն իրականում ոչինչ չարժեն: Ինչպես հիմա, այդպես էլ հարյուր տարի առաջ Արեւմուտքը Վիլսոնի քարտեզներ էր գծում, Սեւրի պայմանագիր էր ստորագրում, բայց քանի՞ կոպեկ արժեին այդ քարտեզներն ու պայմանագրերը: Այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությունը նույնպես գտնվում էր անգլիացիների վերահսկողության ներքո եւ արդյունքում կատարեց կատաստրոֆիկ սխալներ, որոնք բերեցին նրան, որ Հայաստանից մնաց այն, ինչ-որ հետո ռուսները այս ու այն կողմից մի քիչ կարողացան հետ բերել, մասնավորապես` Ալեքսանդրապոլը, որը թուրքերը գրավել էին: Այնուհետեւ կարողացան ստեղծել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը` Հայաստանի երկրորդ հանրապետությունը, որը պահեցին` որպես Խորհրդային միության լիիրավ անդամ մինչեւ 1991 թվականը: Տեսեք, թե ինչ է կատարվում հիմա. ռուսներն այսօր պարզ ավանտյուրիզմ են որակում Նիկոլի վարած քաղաքականությունը: Այն իրականում ոչ միայն արկածախնդրություն է, այլ Նիկոլի ծրագիրն է, որը նա իր ամբողջ քաղաքական կյանքի ընթացքում իրականացրել է, ընդ որում` անթաքույց: Երբ եկավ իշխանության, 2018 թվականի առաջին երկու ամիսը բացահայտ գործում էր ռուսների դեմ: Հիշեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելը, ՀԱՊԿ-ի դեմ դուրս գալը, ՌԴ նախագահ Վ. Պուտինին չդիմավորելը: Երկու ամիս հետո նրան բացատրեցին, որ` տղա ջան, ախր այդքան վեր-վեր մի թռի:

Իսկ ի՞նչ է փոխվել հիմա:

— Հիմա աշխարհում կատաստրոֆիկ բեւեռացում է տեղի ունենում, մի կողմում Ռուսաստանն է, Չինաստանը, Իրանը, մյուս կողմում` Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Եվրոպան: Այդ երկու բեւեռների մեջ գնալով աճելու է լարվածութունը: Դրա համար Ռիչարդ Մուրը եկավ Հայաստան, մինչեւ այդ, Նիկոլին տարան Պրահա եւ ասացին, որ 2023 թվականի հենց սկզբից անմիջապես կհայտարարես, որ հրաժարվում ես Արցախից, ռուսների հետ համագործակցությունից: Ի դեպ, այս ամենն ուղղված է նաեւ Իրանի դեմ, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք ռուս-իրանական հարաբերությունների շատ ակտիվ զարգացում: Մինչդեռ Նիկոլը կատարում է իր տերերի հրամանը, որը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդին ոչնչացնելու ստոր, դժոխային ծրագիր: Բայց պետք է զգուշացնել` Նիկո՛լ, նայիր քո նմանակին` Սահակաշվիլուն, խղճա քեզ, քո վերջը լինելու է, երեւի, ավելի վատ:

«ԵԹԵ ՆԻԿՈԼՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ ՀՀ»

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փաստացի հերքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանին պարտադրում են միանալ Միութենական պետությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ԱԽՔ-ը, ըստ էության, Փաշինյանի «գլխից թռնելով», նման հայտարարություն է արել, վերջինս էլ «սուտ է հանում» նրան, բայց շարունակում է թողնել պաշտոնի:

— Նիկոլի տերերն անընդհատ ասում են` եթե դու քեզ վատ պահես, մենք ունենք ավելի հակահայկական մեկը, քեզ կգցենք, էս մեկին կդնենք, ինչպես Սահակաշվիլուն օգտագործեցին ու շպրտեցին, հիմա փտում է բանտում: Ասում են` այս մեկը մեզ ավելի լավ կարող է ծառայել, դրա համար խելքդ գլուխդ հավաքի, լավ ծառայի մեզ: Նիկոլն էլ ասում է` նա սուտասան է, սրիկա է, իսկ ես ավելի լավ կծառայեմ ձեզ: Մի խոսքով`«ով կծառայի ավելի լավ» հարցն է այս երկուսի միջեւ: Ինչ վերաբերում է Նիկոլի մնացած ասածներին, ապա պետք է հասկանանք, որ եթե նա իրականացրեց իր ծրագիրը, առավելագույնը երկու տարվա մեջ չենք ունենա Հայաստանի Հանրապետություն: Հիմա էլ արդեն քիչ, թե շատ չունենք, բայց այդ ժամանակ ո՛չ տարածքային ամբողջականություն կլինի, ո՛չ անկախության գոնե ձեւական ինչ-որ ատրիբուտներ ու ինքնիշխանություն ունեցող մի տարածք, կմնան հայ ժողովրդի բեկորները: Այդ դեպքում երբեք այլեւս չենք կարող ակնկալել մեր պետականության վերականգնումը, որովհետեւ անընդհատ կորցնում ենք Նիկոլի օրոք. կորցրինք հսկայակական տարածքներ, մարդկային կյանքեր, կորցրինք հավատը ինքներս մեր ուժերի հանդեպ, ու այս ամենը շարունակվելու է: Մեզ վրա պարզապես թքում են թուրքերը, իսկ սրանք վախենում են մի ծպտուն հանել միջազգային հարթակներում: Այն, որ մենք ՄԱԿ-ի անդամ ենք, ԵԽԽՎ անդամ ենք, ԵՄ-ի հետ ունենք ասոցացված պայմանագիր, հազարումի կառույցի անդամ ենք, արդյունքը ո՞րն է: Նիկոլը եկել է եւ մեր տարածքները նվիրել է թուրքերին, հիմա էլ նվիրում է Արցախի մնացած տարածքները: Սրանից մեծ դավաճանություն հնարավոր չէ պատկերացնել: Մեր ամբողջ 5 հազար տարվա պատմության մեջ երբեք այդպիսի բան չի եղել, որ վարչապետն ասի` ես գործ չունեմ, ինչ ուզում եք, արեք:

Իշխանության ներկայացուցիչների մեկնաբանմամբ` այդ կերպ նրանք փորձում են առաջ մղել այն թեզը, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Արցախի հետ

Արցախի հետ էլ չէ, այլ Ղարաբաղում բնակվող հայերի, սրանք «Արցախ» բառն էլ են վախենում արտաբերել, որովհետեւ ծախել են: Ալիեւի կոշիկները պաչել են ու ասել` Արցախը քոնն է, ինչ ուզում ես արա: Հիմա էլ ասում են` մենք գործ չունենք: Երեւի ափսոսում են, որ ռուսները 2020 թվականի նոյեմբերի 8-ին թույլ չեն տվել, որ ադրբեջանցիները մտնեն Ստեփանակերտ, եւ Պուտինը ռուսական զորքը կանգնեցրել է այդտեղ: Իրենց ծրագիրն այդտեղ փոշիացվել է, մինչդեռ ծրագրով ամբողջ Արցախը հանձնելն էր: Ստեփանակերտում նոյեմբերի 8-ին մի քանի տասնյակ մարդ էր մնացել, Ադրբեջանն ամբողջությամբ գրավելու էր, վերջանար: Հիմա դրա համար էլ Նիկոլի ասածը հետեւյալն է` ռուսներն ինչպես փրկել են Արցախը, թող այդպես էլ պահեն, իմ գործը չէ, ես ուզում էի ամբողջությամբ տայի, «պրծնեի», դուք եք փրկել, դուք էլ պահեք:

«ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ»

Գրեթե 40 օր է, ինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ: Կան տեսակետներ, որ բանակցություններ չկան, ուստի` մնում է ճանապարհը բացել ռազմական ուժի միջոցով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ո՞վ պետք է բացի ճանապարհը ռազմական ուժի միջոցով: ՀՀ բանակը Նիկոլի նպատակադրված, հետեւողական, քայքայողական աշխատանքի հետեւանքով գտնվում է, մեղմ ասած, շատ տխուր վիճակում: Սա միայն ես չեմ ասում, այլ ռազմական բոլոր մասնագետներն ու փորձագետներն են ասում: Վերջապես տեսեք միջազգային վարկանիշային տարբեր ցուցակներում, թե որտեղ է հայտնվել հայկական բանակը, շատ հեռու է առաջին հորիզոնականներից: Այդ ո՞վ պետք է պատերազմի հայերի փոխարեն, հայերի հետ միասին ուրիշ հարց է: Այնպես որ, մնում է միայն բանակցային գործընթացով ճանապարհը բացել, բայց Նիկոլը փախնում է դրանից: Դեկտեմբերին պետք է գնար Մոսկվա, եւ եռակողմ բանակցություն տեղի ունենար, ինչո՞ւ փախավ: Փախավ, որպեսզի այս վիճակը շարունակվի: Այս վիճակը ձեռնտու է միայն մի կողմին` Արեւմուտքին: Դրանով ռուսներին դնում են վատ վիճակի մեջ, իսկ Նիկոլի ու Ալիեւի բերանը լեզու են դնում, որ խոսեն: Նիկոլն ասում է` ես գործ չունեմ, Արցախի հայ բնակչությունն է, գնացեք, լեզու գտեք Ալիեւի հետ: Իսկ Ալիեւն ասում է` ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն, նույնիսկ ինքնավարություն էլ չեմ տալիս, այդպես ապրեք, եթե կարող եք: Ու Նիկոլի ասածներից ստացվում է, որ ինքն էլ հորդորում է, թե գնացեք ընդունեք Ալիեւի պահանջը, վերցրեք իրենց քաղաքացիությունը եւ մեզնից ձեռ քաշեք: Ինչ վերաբերում է արցախցիներին, նրանք ցույց են տվել իրենց ամրությունը, եւ ես վստահ եմ, որ էլի ցույց կտան:

Այս համատեքստում` ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:

— Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելն է: Այսօր դրա հնարավորությունը կա, մեկ տարի հետո կարող է ոչ մեկը չուզենա Հայաստանի հետ միութենական պետություն ստեղծել, իսկ երկու տարի հետո` կարող է Հայաստան չլինի, որպեսզի ինչ-որ բան էլ հնարավոր լինի ստեղծել: Այսօր Ռուսաստանը շատ ավելի լավ է պաշտպանում հայերի իրական շահերը, քան Հայաստանի Հանրապետությունը:

Ընդդիմությունն այս տարի դեռ փողոցային ակցիաներ կամ լայնամասշտաբ որեւէ դիմադրություն ցույց չի տվել այս իշխանությանը, սակայն արդեն իսկ տեսնում ենք ռեպրեսիաներ նրանց նկատմամբ` քրեական նոր գործեր, ձերբակալություններ եւ այլն: Ինչի՞ մասին է սա հուշում:

— Չի կարող հայ ժողովուրդն ինքն իրեն դատապարտել երկրորդ ցեղասպանության, եւ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր դավաճանական ծրագիրը չի անցնելու: Նա հասկանում է, որ իր ժամանակը ավազե ժամացույցի պես շուռ է եկել եւ հիմա պակասում է: Հետեւապես, փորձում է երկարաձգել իր ժամանակը, որովհետեւ չի ուզում Սահակաշվիլու օրն ընկնել: Դրա համար էլ փորձում է մարդկանց խաբել, վախեցնել: Նրանց, ովքեր ի վիճակի են կազմակերպել դիմադրություն, փորձում է շարքից հանել: Բայց, բոլոր դեպքերում, ինչ էլ անի, ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր ինքնապահպանման բնազդը եւ Նիկոլի ավազե ժամացույցի ավազը շատ շուտով ավարտվելու է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top