Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt Պուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.Փաշինյան ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ) Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով

Որոշել էինք մեր կյանքն իրար հետ կապել, ունենալ գեղեցիկ ընտանիք . Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպի մասին

Շոու բիզնես

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը «Tete A Tete» հաղորդման եթերում խոսել է 90-ականների իր համբավի, երգարվեստի, չստացված անձնական կյանքի,  շոու-բիզնեսում այսօր տիրող իրավիճակի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին:

Տարիներ շարունակ խոսակցություններ են հնչել, որ կյանքի վերջին 2 տարիներին Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ:
 
«Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է. մենք իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ, ունենալ գեղեցիկ ընտանիք:

Նա եզակի մարդ էր,որի որոշման վրա ոչ ոք չէր կարող ազդել կամ բան փոխել: Առհասարակ, շատ ուժեղ կին էր նրա մայրը՝ Գրետա մայրիկը, ազդեցիկ ու որոշիչ խոսք ունեցող,բայց այս թեմայի շուրջ սպարապետի կարծիքն ավելի վճռական էր: Երջանիկ եմ, որ եզակի մարդ եմ եղել»,- հաղորդման ժամանակ անկեղծացել է երգչուհին:

Նա հավելել է, որ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպ ունեցել են 1,5-2 տարի, սակայն իրար ճանաչել են շատ ավելի վաղուց:

Ըստ երգչուհու՝ սպարապետն իրեն տեսել ու աչքի տակ է առել, հետարքրվել իր մասին ու ակումբում երգելիս ինքը գրեթե ամեն օր տեսել է Վազգեն Սարգսյանին, այդ տարիներին չի էլ հասկացել, թե ինչ մեծության հետ է գործ ունեցել:

«Մի որոշ ժամանակ ինքը հետևեց, հետևեց, հետո հասկացավ, որ ես այն մարդն եմ, ում կարելի է ընտրել, նա միամիտ չէր, ամեն ինչ էլ հասկանում էր, մոտ կես տարի հետևել է ինձ, հետո առաջարկություն է արել, հետո շփվել ենք կրկին: Տարիքային մեծ տարբերություն կար՝ 16 տարի, հետևաբար ամեն ինչ հեշտ չէր որոշել»,-պատմել է  90-ականների ամենավառ աստղերից մեկը:

Խոսելով տարիներ շարունակ այս թեմայի շուրջ զրույցների բացակայության մասին, Լիլիթ Կարապետյանն անկեղծացել է ու ասել, որ նախկինում ինքն ավելի խուսափել է այս թեմայի մասին խոսակցություններից:

«Այդ մարդն այլևս չկա, հարազատները կարող են գրել այս թեմայի մասին ինչ ուզեն, բայց եթե նա լիներ, նման բան թույլչէր տա: Եղել է նման դեպք, երբ  այս մասին հարցազրույցի մի կտորով ես կիսվել էի, իրենք խառնվել էին,թե չի կարող նման բան լինել և այլն»,-նշեց նա:

Նա խոսել է նաև 1999թ. հոկտեմբերի 27-ի մասին՝ նշելով, որ չէր կարողանում հավատալ կատարվածին ու նրան, որ Վազգեն Սարգսյանը ոճրագործության զոհ է դարձել:

«Ես այդ օրը երբեք չեմ մոռանա, այդ օրն այնքան զանգ եմ արել, որ պատկերացնելի չէ, ինձ պետք էր նրա ձայնը լսել ընդամենը,որովհետև ներքին ձայնս ասում էր՝ հնարավոր չէ նման բան:

Անընդհատ լսում էի, բոլորն ասում էին՝ էլ չկա սպարապետը, բայց ես չէի հավատում, մինչև որ նրա վարորդ՝ Հակոբը, հեռախոսը վերցրեց, ինձ ասեց Լիլ ջան չկա, էլ չկա… Ինձ թվում էր սուտ է, սուտ է:

Մեր ընտանիքի ճակատագիրը հենց էդ վայրկյանից խեղաթյուրվեց: Ինքը շատ մտերիմ էր թե՛ եղբորս, թե՛ մորս հետ: Ես ու եղբայրս Վազգենի մեջ ամեն ինչ էինք տեսել ու երբեք չէինք օգտվել առիթից, ֆինանսական առումով իմ կյանքում ոչ մի փոփոխություն չէր եղել, քանի որ մաքուր զգացմունք էր, մաքուր հարաբերություն՝ ինչպես բոլոր սիրահարված մարդկանց կյանքում»,- նշել է երգչուհինու հավելել, որ եթե Սպարապետը ողջ լիներ, կունենայինք մեր երազած լուսավոր հայրենիքը:

«Մենք ամեն վայրկյան կապի մեջ ենք եղել, նույնիսկ արտերկիր այցերի ընթացքում նա ինձ միշտ զանգել է, անընդհատ կրկնել է, որ սիրում է ինձ ու երբեք չի ստիպել,որ ես էլ նույնն ասեմ: Այս բոլոր տարիներին երբ ես գնում եմ Եռաբլուր, ես ծնկի եմ գալիս ու ուզում եմ այդ նախադասությունն ասել, որ գոնե այդպես հասցնեմ նրան»,-եզրափակել է երգչուհին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված