Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Ինչպես Լեւոնի, այնպես էլ Նիկոլի դավադրությունը հայ ժողովրդի դեմ չի անցնելու. Հայկ Բաբուխանյան

Թեմա

«Մեր կուսակցությունը բանակի հիմնադրման ակունքներում է կանգնած եւ այն ժամանակ, երբ 90-ականների սկզբին մենք պահանջում էինք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա կանոնավոր, ուժեղ, ժամանակակից հզոր բանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր. «Ո՛չ, մենք չպետք է ունենանք բանակ» եւ մեր անվտանգության երաշխիքը պետք է լիներ անպաշտպանվածությունը: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզն էր, որն այսօր կրկնում է իր հոգեզավակ Նիկոլը: Պարզապես, տարբերությունն այն է, որ գոնե Լեւոնը կրթված կերպար էր, իսկ սա՝ անգրագետ է, բայց գիծը նույնն է, եւ այդ գիծը երկուսին էլ թելադրված է դրսից»,  «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

Միեւնույն ժամանակ Հ. Բաբուխանյանը վստահություն հայտնեց, որ ո՛չ Լեւոնի, ո՛չ էլ Նիկոլի այս դավադրությունը հայ ժողովրդի դեմ չի անցնի. «Լեւոնինը չանցավ՝ մենք տեսանք, որ իր հրաժարականը պահանջեց հե՛նց բանակը, այսինքն հե՛նց Վազգեն Սարգսյանը առաջին հերթին: Եվ մենք տեսանք նաեւ, որ դրանից հետո Հայկական Բանակը դարձավ տարածաշրջանի ամենահզոր բանակը, լուծեց իր առջեւ դրված խնդիրները եւ մինչեւ 2018 թվականն ամուր պաշտպանեց սահմանները: Պաշտպանեց ժողովրդին, թույլ չտվեց, որ թշնամին՝ օգտվելով մեր թուլությունից, սանձազերծի այնպիսի պատերազմ, ինչպիսին էր 44-օրյա պատերազմը: Ցավոք սրտի, Նիկոլին այստեղ բերելով եւ տեղադրելով այդ պաշտոնին՝ թե իբրեւ ինքն է ղեկավարում երկիրը՝ իրականում մեր երկիրը գտնվում է արտաքին կառավարման ներքո: Բայց վստահ եմ, որ այս հակահայկական խունտան կչքանա ասպարեզից, ի՞նչ ձեւով՝ ցույց կտա մոտակա պատմությունը: Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ վերականգնելու իր բանակը, իր բանակային հզորությունը, ռազմական հզորությունը եւ ստիպելու, որպեսզի մեր թշնամիները հաշվի նստեն մեր շահերի եւ մեր իրական իրավունքների հետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ