Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ Չինական բանակը Մոսկվայում է

Մեկ - երկու օրվա մեջ հնարավոր է մեր սահմանը դարձնել անառիկ, Նիկոլը չի ուզում. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՊԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՕՊԵՐԱՑԻԱ»

— ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցում նշել է, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը: Այս հայտարարությունը բավական հակառուսական տրամադրություններ է հրահրել Հայաստանում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

Իհարկե, այստեղ կա հուզական կողմ, որ մարդիկ ասում են՝ ինչո՞ւ են համարում օկուպացված, ինչո՞ւ են համարում ադրբեջանական տարածք եւ այլն: Բայց նաեւ կա հարցի իրավական կողմը. եթե Հայաստանը համարում է, որ այդ տարածքները հայկական են, ապա պետք է ճանաչեր դրանք՝ որպես ՀՀ տարածքներ: Իսկ եթե ՀՀ-ն ճանաչում էր դրանք՝ որպես ԼՂ տարածքներ, ուրեմն՝ պետք է ճանաչեր Արցախի հանրապետությունը, հետո էլ ճանաչեր այդ 7 շրջանները, որոնք ժամանակին չէին մտնում ԼՂ ինքնավար մարզի կազմում: Այսինքն՝ դրանք եղել են 5 շրջաններից դուրս, երբեք իրավաբանորեն չէին մտնում ո՛չ ՀՀ, ո՛չ էլ  ԼՂ ինքնավար մարզի սահմանների մեջ: Հետեւապես, հարցը պետք է լինի հետեւյալը, թե ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը եւ ինչո՞ւ ԼՂ սահմանների մեջ չճանաչեց այդ 7 շրջանները: Իրավաբանորեն ՀՀ-ն այդ քայլերը չի արել եւ ամբողջ աշխարհում այդ 7 շրջանների վերաբերյալ որեւէ երկրորդ կարծիք չկա, այդ թվում՝ ՀՀ պաշտոնական, իրավաբանական հայտարարություններում: Այսինքն՝ Լավրովն ասաց այն, ինչ կա, ըստ փաստաթղթերի, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, ըստ ՀՀ պաշտոնական տեսակետների, սա ասում են բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը եւ նիկոլական ամբողջ խունտան: Այնպես որ, Լավրովը որեւէ նոր բան չի ասել: Իհարկե, տհաճ է լսել, բայց նաեւ հարց է ծագում՝ ինչո՞ւ նախկինում Ռուսաստանի պաշտոնատար անձինք չէին ասում այդ բառերը, իսկ հիմա ասում են: Որովհետեւ Նիկոլը, իր խունտան եւ բազմաթիվ հայկական ազգանուն կրող դավաճաններ, սկսել են հակառուսական գործընթացներ: Նիկոլը տարեսկզբյան իր ասուլիսում, ըստ էության, հայտարարեց, որ ՌԴ զինված ուժերի ներկայությունը վտանգում է Հայաստանը, ասաց, որ ՀԱՊԿ ռազմական ներկայությունը մեր սահմաններում անցանկալի են եւ եթե այստեղ վարժանքներ անցկացնեն, այն կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ընկալվել՝ որպես իրենց ուղղված ինչ-որ վտանգ: Նիկոլը պարզ ասաց, որ ռուս խաղաղապահները այստեղից պետք է դուրս գան եւ փոխարինվեն, այսպես կոչված, միջազգային խաղաղապահներով, ինչը նշանակում է ՆԱՏՕ-ի, ավելի կոնկրետ Թուրքիայի խաղաղապահներ:

 Ի դեպ, Լավրովն ընդգծեց, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ՌԴ առաջարկը դեռ արդիական է, եւ եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, այն կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում»…

Եվրամիությունը առաջարկում է Հայաստանում տեղակայել անհասկանալի ինչ-որ դիտորդական առաքելություն, Նիկոլն էլ թռչկոտելով վազում է, որպեսզի ընդունի այդ առաքելությունը, մինչդեռ ՀԱՊԿ-ն առաջարկում է ոչ թե անհասկանալի առաքելություն ուղարկել, այլ իրականացնել խաղաղապահ օպերացիա: Այն շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմին է, քան Եվրամիության դիտորդական  հումանիտար առաքելությունն է: ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիան ՀՀ սահմանների ապահովման համար ունի կարեւորագույն, անգերագնահատելի նշանակություն: Եվ սա այն է, ինչ ասում է ՌԴ-ն արդեն շուրջ մեկ ամիս է: Ավելին՝ Լավրովն ասաց, որ այդ օպերացիան պատրաստվել է շատ ավելի վաղուց, քան հնչեցվեց Երեւանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Իսկ Նիկոլը եւ նիկոլանման այլ հակառուսական գործիչներ, ովքեր դավաճանում են հայ ժողովրդի եւ ՀՀ շահերին, խանգարարում են, որ այդ խաղաղապահ օպերացիան իրականացվի եւ ՀԱՊԿ առաքելությունը տեղակայվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծին:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ ՉԵՍ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՐԿԻՐԴ»

— Հայաստանյան իշխանությունները ՀԱՊԿ-ին չեն մերժում, այլ ասում են՝ նախ քաղաքական գնահատական տվեք Ադրբեջանի գործողություններին: Բայց արդյոք Եվրամիությունը տվել է այդ գնահատականը, որ ԵՄ դիտորդներին «էստի համեցեք» են կանչում:

Նախ ոչ մեկ էլ չի տվել քաղաքական գնահատական, երկրորդ՝ քաղաքական գնահատականով չես պաշտպանի երկիրդ: Այն կարող ես պաշտպանել, եթե այդտեղ տեղակայվի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, որպեսզի մեր զինվորները, ինչպես սեպտեմբերին, չզոհվեն եւ Ադրբեջանն էլ չգրավի նորանոր տարածքներ: Հիմա հարց եմ տալիս՝ հայ ժողովո՛ւրդ, դու ուզո՞ւմ ես, որ ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիոն առաքելությունը կանգնի սահմանի վրա, ինչն, ի դեպ, ես շատ վաղուց էի առաջարկում: Հիմա մեկ- երկու օրվա մեջ հնարավոր է հարցը լուծել, հայ-ադրբեջանական սահմանը դարձնել անառիկ, Նիկոլը չի ուզում: Լավրովի ասածը հետեւյալն է՝ զորքը կանգնեցնենք, Ադրբեջանն էլ ձեր վրա չհարձակվի: Հիմա սրանք փոխանակ ասեն՝ շատ շնորհակալություն, հայհոյում են Լավրովին: Այ դավաճաններ, սրիկաներ, դուք չեք կանգնում սահմանին, ձեր երեխաները չեն կանգնում, դուք արդեն վաղուց շվեցիարիաներում, ամերիկաներում, արգենտինաներում, կանադաներում ձեր երեխաներին տեղավորել եք: Շատ լավ գիտենք, թե ով որտեղ է տեղափոխել իր ֆինանսական միջոցները, գիտենք նաեւ ՌԴ-ի դեմ  հաչողներից ով ինչ անշարժ գույք է գնել արտասահմանում: Եվ իրենց երեխաները չեն գնալու կանգնեն սահմանի վրա, հայ շարքային քաղաքացու երեխաներն են կանգնելու սահմանին: Իսկ այսօր Լավրովն ասում է՝ հա՛յ ժողովուրդ, ես ձեզ առաջարկում եմ, այդտեղ կանգնեցնենք մեր խաղաղապահներին, ինչպես Արցախում է: Սա նշանակում է 95 տոկոսով անվտանգություն ձեր երեխաների համար, մինչդեռ ինչ-որ տուզիկներ, որոնք իրենց երեխաներին վաղուց փախցրել են երկրից, հաչում են ռուսների դեմ: Իհարկե, հայ ժողովրդին ձեռք է տալիս, որ այդտեղ կանգնած լինեն ռուս խաղաղապահները եւ ոչ թե ԵՄ հատուկ ծառայությունների գործակալները, որոնք հումանիտար ինչ-որ միսիայով իբր պետք է տեղակայվեն: Բայց ամբողջ խնդիրն է այն է, որ Նիկոլը տանում է Հայաստանը հակառուսական ճանապարհով եւ դրա համար էլ լսում ենք եւ դեռ կլսենք Ռուսաստանից շատ ավելի կոշտ բառեր:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց նաեւ, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` ակնարկելով, որ այստեղ բազմաշերտ իրավիճակ է: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ուներ:

— Այո, ԼՂ ինքնավար մարզը գտնվոմ էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում մինչեւ 1988 թվականի փետրվարի 20-ը, երբ հռչակեց իր դուրս գալը: Բայց այն հռչակելուց հետո, միեւնույն է, Սովետական միության Սահմանադրության մեջ այդ ակտը չէր ֆիկսվել, որից հետո եղավ  շատ ավելի կարեւոր մի որոշում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը: Եվ փոխանակ Հայաստանի ամբողջ քաղաքականությունը դրանից հետո վարվեր հենց այդ վերամիավորումը ամրապնդելու ուղղությամբ, հետագայում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից դրվեց մի խայտառակ ական Արցախի եւ Հայաստանի ապագայի տակ: Ավելին՝ այսօրվա ամբողջ խառնաշփոթը հենց դրա հետեւանքն է: Ասացին՝ պետք է Արցախը դարձնենք անկախ. թե ինչպե՞ս կարող էր Արցախը լինել անկախ, պարզ չէր, բայց դրանով փորձեցին կտրել Արցախը Հայաստանից եւ թուլացնել: Լավ, ասացին՝ անկախ է, բայց դրանից հետո՝ առաջինն ո՞վ պետք է ճանաչեր այն: Իհարկե՝ Հայաստանը, բայց այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը: Փոխանակ գնայինք վերամիավորման որոշումը մինչեւ վերջ  պահելու եւ Արցախը, որպես Հայաստանի տարածք պահպանելու ուղղությամբ, գնացին Արցախը Հայաստանից տարանջատելու եւ ինչ-որ արհեստական անկախություն ճանաչելու ճանապարհով, ինչը գտնում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից միտումնավոր մշակված քայլ էր: Ի վերջո, Լեւոնը 1997 թվականին հռչակեց, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ եւ այսօր այն իրականություն է դարձնում Նիկոլը, որը Լեւոնի քաղաքական եւ գաղափարական հոգեզավակն է: Եվ հիմա Լավրովն ասում է՝ դուք գնացիք, ինքներդ ձեզ դավաճանեցիք, Պրահայում  ստորագրեցիք եւ հայտարարեցիք, որ դուք ճանաչում եք Արցախը, որպես Ադրբեջանի մաս եւ այդքանից հետո Նիկոլը շարունակում է մնալ երկրի վարչապետ: Այսինքն՝ դրանից հետո չեղավ այնպես, որ ամբոջ հայ ժողովուրդը դուրս եկավ փողոց, փողոցները փակվեցին, Նիկոլի նստավայրը եւ Ազգային ժողովը շրջափակվեց: Ոչ: Եվ հիմա մեր փոխարեն՝ Ռուսաստանը դնում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության հարցը, որովհետեւ Ադրբեջանը չի ճանաչում այն անգամ որպես ինքնավար մարզ: Ասում է՝ Ղարաբաղում կնշանակենք շրջանային ղեկավարություն, որը կզբաղվի այդ տարածքների կառավարմամբ, իսկ եթե հայերը չեն ուզում այդպես ապրել, խնդրեմ՝ ճանապարհը կբացենք, կգնաք ուր կուզեք:

Իսկ ո՞ւր մնաց ինքնորոշման իրավունքը, այսօր բոլորը խոսում են տարածքային ամբողջականությունից, բայց այս մասին խոսացող չկա:

Առաջինն ինքնորոշման իրավունքի մասին պետք է խոսի ՀՀ ներկայիս իշխանությունը: Նիկոլն ինչ եկել է իշխանության, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին Հայաստանի պաշտոնական որեւէ ատյանում չի հնչեցվում: Իսկ այսօր Լավրովն ասում է այն, ինչ Պուտինն էր ասում անցած տարվա վերջին, որ կա երկու տարբերակ՝ խաղաղության պայմանագրի կնքման. մեկն այն է, ինչ Նիկոլը, Ալիեւը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են ուզում, որ ամբողջությամբ հանձնվի Արցախը Ադրբեջանին, այստեղից դուրս բերվեն ռուս խաղաղապահները, իսկ հայերից 1-2 տոկոսը կմնան Արցախում, մնացածը դուրս կգան, դրանից հետո էլ Հայաստանից դուրս կբերվի ռուսական ռազմաբազան եւ ռուս սահմանապահները հեռանան եւ վերջնարդյունքում Արցախն ընդմիշտ կորցնում ենք: Եվ կա երկրորդ ծրագիրը, ինչի մասին ակնարկում էր Լավրովը, որ խնդիրը բազմաշերտ է: Այսինքն՝ հնարավոր է հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցը՝ մինչեւ ավելի պարզ կամ լավ ժամանակներ կլինեն: Իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, Հայաստանում դավաճանների պակաս չկա, որոնք պատրաստ են իրենց երկրի եւ ժողովրդի շահերը 30 արծաթով ծախել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Կարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին27-ամյա արարատցին «Արին Բերդ» հացատանը, մատուցողուհուց մերժում ստանալով, շշերnվ հшրվшծել է նրան և կին տնօրենին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top