2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Նիկոլը ռուսների վրա եվրոպական «ժուչոկներ է դնում»

Վերլուծություն

Բայց որ Նի­կո­լը հաս­կա­նում է իր ա­րա­ծի` ռուս­նե­րին բա­ցա­հայտ թշնա­մու­թյուն հայ­տա­րա­րած եվ­րո­պա­ցի­նե­րին Հա­յաս­տա­նում տե­ղա­վո­րե­լու հե­տե­ւանք­նե­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248547&l=am), այդ թվում՝ իր հան­դեպ հե­տա­գա քա­ղա­քա­կա­նու­թյան տե­սան­կյու­նից, հու­շեց նա­խօ­րե­ին ԱԺ-ում նրա «արդա­րա­ցում» ելույ­թը:

«Թե­մա­յի հետ կապ­ված՝ բազ­մա­թիվ թյու­րըմբռ­նում­ներ կան»,- սկսեց Նի­կո­լը, փոր­ձե­լով նա­եւ ռուս­նե­րին «թյու­րըմբ­ռում­նե­րով» հա­մո­զել, թե ին­չու ՀԱՊԿ դի­տորդ­նե­րին չի թող­նում, իսկ ԵՄ դի­տորդ­նե­րին՝ թող­նում է գալ Հա­յաս­տան: Բայց դրա­նով ար­դեն իսկ «ունքը շտկե­լու փո­խա­րեն աչ­քը հա­նեց:

Այ­սինքն, ըստ նրա, ամ­բողջ խնդիրն այն է, որ ռուս­նե­րը չեն ա­սում, թե որն է «ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տին Հա­յաս­տա­նում», իսկ ա­հա եվ­րո­պա­ցի­ներն ա­սել են: Այ­սինքն, որ. «Պրա­հա­յում տե­ղի ու­նե­ցած քա­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյուն­քում ԵՄ-ն հստակ գծագ­րել է, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի մաս­նակ­ցու­թյամբ ու հա­մա­ձայ­նու­թյամբ, թե որն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը: Այ­սինքն՝ ի­րենք ա­սել են՝ մեր պատ­կե­րաց­մամբ Հա­յաս­տա­նի քար­տե­զը սա է, կամ մենք ենք ա­սել, ի­րենք էլ հաս­տա­տել են: Ի­րենք գա­լիս են այդ տա­րած­քը դի­տե­լու, մո­նի­տո­րինգ ա­նե­լու»:

Ե­թե մի պահ ըն­դու­նենք, որ լուրջ է ա­սում, եւ սրա տակ հեր­թա­կան «կրու­տի­տը» դրված չէ, էլ ա­վե­լի վատ Հա­յաս­տան կոչ­վա­ծի հա­մար. էս խել­քո՞վ են եր­կիր ղե­կա­վա­րում: Ու­րեմն, Պրա­հա­յի այդ հան­դիպ­ման «քա­վոր-քա­վո­րա­կի­նը»՝ Մակ­րո­նը եւ Շառլ Մի­շե՞լն են «ասել», թե գի­տե՞ս Հա­յաս­տան, այ, սա է քո սահ­մա­նը, ու Նի­կոլն էլ դա հիմք է հա­մա­րել եւ եվ­րո­պա­ցի­նե­րին այդ սահ­ման­ներն է բե­րում՝ սե­փա­կան դաշ­նա­կից­նե­րին մեր­ժե­լով, ու ա­վե­լի կոնկ­րետ՝ մի­ակ ռե­ալ դաշ­նակ­ցիդ հետ հա­րա­բե­րու­թյուն­ներդ ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­նե­լով:

Նի­կո­լի մի­այն այդ միտ­քը բա­վա­կան է հաս­կա­նա­լու հա­մար, թե նա ում օգ­տին եւ ինչ խա­ղե­րի մեջ է, բայց հե­տա­գա շա­րադ­րանք­նե­րում ա­վե­լի հե­տաքր­քիր բա­ներ էլ կան:

Գի­տեք, ա­սում է նա, եվ­րո­պա­ցի­նե­րը սխալ պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն մեր մա­սին, Ա­լի­ե­ւը նրանց հա­մո­զել է, թե «Հա­յաս­տա­նը, ՀՀ վար­չա­պե­տը ա­վե­լի ու ա­վե­լի շատ ռու­սա­կան զոր­քեր են բե­րում եւ տե­ղա­կա­յում  հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին, պատ­րաստ­վում է հայ-ռու­սա­կան հա­մա­տեղ  ագ­րե­սիվ հար­ձա­կում Ադր­բե­ջա­նի դեմ... Իսկ ՌԴ-ում փորձ էր ար­վում ներ­կա­յաց­նել որ­պես ա­րեւմ­տյան դա­վադ­րու­թյան մաս­նա­կից»: Ու քա­նի որ ռուս­ներն այս­տեղ  ու­նե­ին ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, իսկ «արեւմ­տյան մեր գոր­ծըն­կեր­նե­րը ար­դեն սկսել է­ին մեզ խեթ նա­յել», մենք էլ ա­սացինք՝ «Շատ լավ, դուք ե­կեք տե­ղում դի­տար­կեք, տե­սեք այդ ա­մե­նը հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է ի­րա­կա­նու­թյա­նը, թե՝ ոչ»:

Սա, ի­հար­կե, ցնցող խոս­տո­վա­նու­թյուն է եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րին Հա­յաս­տան թող­նե­լու մա­սին, բայց նախ մատ­նան­շենք սրա աբ­սուրդ կող­մը: Նախ, հե­տո՞ ինչ, որ եվ­րո­պա­ցի­նե­րը սխալ կամ ճիշտ պատ­կե­րա­ցում կու­նե­նան, թող նրանք նախ ի­րենց կեղ­տե­րի տա­կից դուրս գան, օ­րի­նակ, որ 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մա­տը մա­տին չտվե­ցին: Կամ, որ­պես­զի եվ­րո­պա­ցի­նե­րը հաս­կա­նան՝ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին հսկա­յա­կան զոր­քեր կան, թե՝ ոչ, եր­կու տա­րի՞ է պետք՝ նրանց ու­նե­ցած տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի պա­րա­գա­յո՞ւմ: Կամ ի՞նչ է, դեռ մի­այն դեկ­տեմ­բե­րին հե­ռա­ցած դի­տորդ­նե­րը դա պար­զել չէ­ի՞ն կա­րող: Լավ, ա­սենք չկա­րո­ղա­ցան, հի­մա մի եր­կու, լավ, վեց ա­մի­սը հե­րիք չէ՞, որ եր­կու տա­րով են գա­լու:

Եվ, ի­հար­կե, այս պատ­մու­թյան ա­մե­նագլ­խա­վոր դե­տալն այն է, որ եվ­րո­պա­ցի­նե­րը գա­լիս են ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան հար­ցեր լու­ծե­լու, այլ, ինչ­պես նա­եւ Ար­մեն Ա­շո­տյանն էլ ընդգ­ծեց. «Փաս­տո­րեն, ըստ Նի­կո­լի, գա­լիս են ոչ թե մեր անվ­տան­գու­թյունն ամ­րապն­դե­լու, այլ ռու­սա­կան զոր­քի շար­ժը դի­տար­կե­լու հա­մար»: Եվ ոչ մի­այն շար­ժը, այլ՝ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ պո­տեն­ցիա­լը ու­սում­նա­սի­րե­լու: Այ­սինքն, երբ ֆրան­սու­հի, դե­պու­տա­տու­հի-լի­բե­րաս­տու­հի Նա­տա­լի Լո­ւա­զոն ա­սում է, թե այդ ա­ռա­քե­լու­թյու­նը ԵՄ-ի «աչքն ու ա­կանջ­ներն» են լի­նե­լու, նշա­նա­կում է, որ ռու­սա­կան զոր­քե­րի մա­սո՞վ են այդ «աչքն ու ա­կանջ­նե­րը» գոր­ծե­լու: Իսկ Նի­կո­լը մինչ այդ ռուս­նե­րին գո­նե հարց­րե՞լ է՝ կթող­նե՞ք ձեր տե­ղի զո­րախմ­բի վրա նման «աչք ու ա­կանջ» դնենք:

Սա, փաս­տո­րեն, խոս­տո­վա­նու­թյուն է, որ եվ­րո­պա­ցի­նե­րը Հա­յաս­տա­նում զբաղ­վե­լու են ռու­սա­կան ու­ժե­րի հան­դեպ շպի­ո­նա­ժով: Ընդգ­ծենք, այն նույն ու­ժե­րի, ո­րոնք ե­րե­սուն տա­րուց ա­վել պաշտ­պա­նում են մեր ա­րեւմ­տյան սահ­մա­նը, հի­մա էլ վերջ­նա­կան հա­յազր­կու­մից՝ Ար­ցա­խը: Ու սրա­նից հե­տո ի՞նչ ա­նուն տաս քեզ նման օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րո­ղի վրա «եվրո­պա­կան ժու­չոկ տե­ղադ­րե­լուն»:

Բայց նա­եւ չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ու­ժերն ա­մե­նե­ւին էլ Ադր­բե­ջա­նի դեմ ուղղ­ված չեն. ե­թե ռուս­նե­րին պետք լի­նի Ադր­բե­ջա­նին հար­վա­ծել, կա­րող են ա­նել նա­եւ ի­րենց տա­րած­քից կամ Կաս­պից ծո­վից: Իսկ այս­տե­ղի զո­րա­խում­բը մեկ այլ կա­րե­ւո­րա­գույն ա­ռա­քե­լու­թյուն ու­նի՝ այն, այս­պես ա­սենք, ռազ­մա­կան կա­մուրջ է Ի­րա­նի հետ: Ի դեպ, վեր­ջերս ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը սկսե­ցին պնդել, որ ԱՄՆ-ի քա­վո­րու­թյամբ Իս­րա­յե­լը Մակ­րո­նի հետ ակ­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ է Ի­րա­նի դեմ ռազ­մական կո­ա­լի­ցի­ա կազ­մե­լու հար­ցում: Նա­եւ սրա հա­մար չէ՞, որ ֆրան­սի­ա­ցի ժան­դարմ­նե­րը փոր­ձե­լու են պար­զել, թե այդ դեպ­քում ՌԴ-ն որ­քա­նո՞վ է պատ­րաստ օգ­նել Ի­րա­նին: Այ­սինքն, սա նա­եւ Ի­րա­նին ուղղ­ված հար­ված է:

Բայց մյուս կող­մից էլ նա­խօ­րե­ին Ան­կա­րա­յի նախ­կին քա­ղա­քա­պետ, Էր­դո­ղա­նի թ­ի­մա­կից Մե­լիհ Գյոք­չե­քը գրե­թե ան­թա­քույց երկ­րա­շար­ժի հար­ցում սկսեց մե­ղադ­րել ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին. «Սա հա­մոզ­ված եմ ա­սում, Ստամ­բու­լում կա­րող է երկ­րա­շարժ լի­նել: Մա­նա­վանդ, որ ո­րոշ երկր­ներ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ա­նում, երկ­րա­շար­ժե­րի հա­մար մե­քե­նա­ներ ու­նեն, Տես­լա են ա­սում...»:

Իսկ երբ Թուր­քի­ա­յում հա­կա­ի­սրա­յե­լյան եւ հա­կա­ա­մե­րի­կյան ժես­տի­կու­լյա­ցի­ան նման ծաղկ­ման մեջ է, որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան Ի­րա­նի վրա հար­ձա­կու­մը, Մակ­րոնն այս մա­սին մտա­ծե՞լ է: Կամ մտա­ծե՞լ է, թե ինչ կլի­նի, երբ շարժ­ման մեջ դրվի ուկ­րա­ի­նա­կան սահ­մա­նին կանգ­նած ռու­սա­կան 1-ին տան­կա­յին բա­նա­կը՝ 1800 տանկով, 3950 զրահամեքենայով, եւ զուգահեռ 2700 հրետանային համակարգ, 810 համազարկային կայանք, 400 կործանիչ եւ 300 ուղղաթիռ: Իսկ Նի­կո­լը մտա­ծե՞լ է այդ ա­մե­նի մա­սին...

Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցախ մտնե­լուն, ա­պա նման փոր­ձի դեպ­քում ԵՄ-ի այդ «ականջ­նե­րը» հաս­տատ «կկտրվեն», «աչքերն» էլ՝ «կհան­վեն»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված