Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

ՄՅՈՒՆ­ԽԵ­ՆՅԱՆ ԱՐ­ՑԱ­ԽՈՒ­ՐԱ­ՑՈՒ­ՄԸ

Վերլուծություն

Ա­վան­դա­բար Մյուն­խենն այն վայրն է, ուր «կո­լեկ­տիվ» ձև­ով զո­հա­բե­րում են ո­րև­է փոքր երկրի շա­հեր` փոր­ձե­լով «խա­ղա­ղեց­նել» մեծ ա­խոր­ժակ ու­նե­ցող ո­րև­է ագ­րե­սո­րի: 1938–ի Մյուն­խե­նից հե­տո Եվ­րո­պա խա­ղա­ղու­թյուն չե­կավ: 2023–ի Մյուն­խե­նից հե­տո մեզ մոտ պա­տե­րազ­մը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նոր թափ է ստա­նա­լու… 1938–ին զո­հա­բե­րում է­ին չե­խե­րին, 2023–ին զո­հա­բե­րում են հա­յե­րիս:

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՆՅՈՒՐՆ­ԲԵՐԳ, ԹԵ՞ ՆԵ­ՄԵ­ՍԻՍ

Հ1–ի ե­թե­րը հայ­հո­յան­քի տեղ չէ: Սա­կայն տխրահռ­չակ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը ո­րո­շեց, որ հայ­հո­յան­քի տեղ է` դրա­նով թե­րևս ճամ­փա հար­թե­լով մյուս նի­կո­լա­վաս­տակ տա­կանք­նե­րի հա­մար: Հո­խոր­տաց ընդ­դի­մու­թյան դեմ, վա­տա­բա­նեց գե­նե­րալ­նե­րին, ժխտեց վեր­ջին 30 տա­րի­նե­րին բա­նա­կի գո­յու­թյու­նը: Ու դրան հա­վե­լեց շատ կեղ­տոտ բան` ա­ռա­ջար­կե­լով ընդ­դի­մու­թյանն ընտ­րու­թյուն կա­տա­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի մի­ջև: Դա ա­րեց հենց Ար­ցա­խյան շարժ­ման 35–ամյա­կի նա­խօ­րե­ին: Լրիվ հա­վա­սար­վեց ար­սե­նյան­գու­գո­նե­րին, վի­գեն­խա­չատ­րյան­նե­րին, հո­վի­կա­ղա­զա­րյան­նե­րին: Ա­րեց դա Նի­կո­լի` մյուն­խե­նյան հա­յաս­տա­նու­րա­ցու­թյա­նը և ար­ցա­խու­րա­ցու­թյա­նը զու­գա­հեռ:

Մյուն­խե­նյան խայ­տա­ռա­կու­թյանն անդ­րա­դառ­նում են բո­լո­րը, իսկ Ար­մեն Ա­շո­տյա­նը դա ման­րա­մասն վեր­լու­ծեց ե­թեր­նե­րով, ու նա­և կի­րա­կի օ­րով ներ­կա­յաց­րեց լա­կո­նիկ կե­տե­րով. «1938 թվա­կա­նին՝ Մյուն­խե­նում, գեր­տե­րու­թյուն­նե­րը Հիտ­լե­րի ա­խոր­ժա­կը բա­վա­րա­րե­լու հա­մար ո­րո­շե­ցին զո­հա­բե­րել Չե­խոս­լո­վա­կի­ան և սկու­տե­ղի վրա մա­տու­ցել այն նա­ցիստ­նե­րին:

Չե­խոս­լո­վա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը կանգ­նեց փաս­տի առ­ջև և ստիպ­ված՝ թույլ լի­նե­լու և դաշ­նա­կից­նե­րին կորց­նե­լու պատ­ճա­ռով հա­մա­ձայ­նեց այդ խայ­տա­ռակ գոր­ծար­քին:

2023 թվա­կա­նին նույն Մյուն­խե­նում Նի­կոլ Փա­շի­նյանն էլ ա­վե­լի «առաջ գնաց». ե­թե Չե­խոս­լո­վա­կի­ա­յի ղե­կա­վա­րը 38–ի դա­վադ­րու­թյան մաս­նա­կից չէր, ա­պա Հա­յաս­տա­նին ներ­կա­յաց­նող անձ­նա­վո­րու­թյունն ան­ձամբ մաս­նակ­ցում էր հայ ժո­ղովր­դի դեմ ուղղ­ված մյուն­խե­նյան դա­վա­դիր երկ­րորդ գոր­ծար­քին:

Հի­շեց­նենք, որ 44–օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ (տես տե­սա­նյու­թը), Նի­կոլ Փա­շի­նյանն ինքն էր խո­սում այն մա­սին, որ Հա­յաս­տա­նից չի կա­րե­լի սար­քել երկ­րորդ Չե­խոս­լո­վա­կի­ա՝ Էր­դո­ղան–Ալի­և նկրտում­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար:

Ե­րեկ Նի­կո­լը հլու–հնա­զանդ՝ սահ­մա­նե­լով սե­փա­կան ազ­գի նկատ­մամբ դա­վա­ճա­նու­թյան նոր հա­կա­ռե­կորդ, հա­մա­ձայ­նեց Հա­յաս­տա­նի մաս­նատ­մա­նը»:

Նի­կո­լի ու նրա կոդ­լի հա­մար վա­ղուց է լա­ցում քրե­ա­կան օ­րենս­գիր­քը, հի­մա` ա­ռա­վե­լևս: Եվ­րո­պա­ցի­նե­րը Հա­ա­գա­յում տրի­բու­նալ են ստեղ­ծում ռուս­նե­րի հա­մար, մինչ­դեռ Հա­ա­գա­յում ի­րա­կան տե­ղը Նի­կո­լինն է և նրա ազ­գու­րաց խուն­տա­յի­նը` թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում: Հա­ա­գա­յում նրա տեղն է թուր­քե­րի հետ մի­ա­սին, կամ մի­գու­ցե թուր­քե­րից էլ ա­ռա­վել: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը տա­րա­կու­սան­քով փաս­տում է. Թե ինչ­պես մեկ մար­դը կա­րող է մսխել մի ողջ ժո­ղովր­դի 30–ա­մյա ա­րյուն–քրտին­քը, հույ­սերն ու հա­վա­տը, պայ­քարն ու հաղ­թա­նակ­նե­րը: Նո­րից ա­պա­ցուց­վեց, որ ժո­ղո­վուրդ և պե­տու­թյուն ծնկի բե­րե­լու հա­մար մեկ մար­դը լի­ո­վին բա­վա­րար է: Դժվա­րու­թյունն այն է, որ այդ մեկ մար­դուն պետք է ա­մեն գնով դարձ­նել տվյալ պե­տու­թյան ու ժո­ղովր­դի ղե­կա­վար: Իսկ թե ինչ­պե՞ս դա ա­նել` լա­վա­գույնս նկա­րագ­րել է Ո­ւինս­տոն Չեր­չի­լը:

Ա­յո՛, Չեր­չի­լը դա նկա­րագ­րել է Ջին Շար­փից և 21–րդ դա­րի «փա­փուկ ու­ժի» բազ­մահ­մուտ տեխ­նո­լոգ­նե­րից տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ, շուրջ կես դար ա­ռաջ: Ոչ մի նոր բան չկա այս երկ­նա­կա­մա­րի տակ: Ար­ցա­խյան շարժ­ման մեկ­նար­կից 35 տա­րի անց, ա­մեն բան պետք է սկսել զրո­յից, այ­լա­պես Հա­յաս­տա­նը փա­կե­լու է իր պատ­մու­թյան վեր­ջին է­ջը: Իսկ թե ինչ­պես ա­նել անհ­նա­րի­նը` ա­ռա­վել քան մեկ դար ա­ռաջ ցույց տվեց Գա­րե­գին Նժդե­հը: 1920–ական­նե­րին նա իր ժա­մա­նա­կից մեկ դար ա­ռաջ էր ըն­կել` փաս­տա­ցի կի­րա­ռե­լով այն­պի­սի ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գի­ա­ներ, ո­րոնք հի­մա կո­չում ենք 21–րդ դա­րի տեխ­նո­լո­գի­ա­ներ և ու­սում­նա­սի­րում անգ­լա­լե­զու մաս­նա­գի­տա­կան գրքե­րով:

Ա­ՌԱ­ՎԵԼ ՔԱՆ ԿՅԱՆ­ՔԻ ԿԵ­ՍԸ

MIATSUM

35 տա­րի... Ար­ցա­խյան շարժ­ման մեկ­նար­կին շա­տե­րը հու­սա­վառ ե­րի­տա­սարդ է­ին, ում հա­մար անհ­նա­րին ո­չինչ չկար: Հի­մա գրե­թե ծե­րու­նի են: Ու այդ մարդ­կանց ա­ռա­վել քան կյան­քի կե­սի վաս­տա­կը ջու­րը լցվեց: Ա­վե­լին, այդ սերն­դի ստեղ­ծա­ծը զեն­քով պաշտ­պա­նող պա­տա­նի­նե­րին հա­զար­նե­րով մի­տում­նա­վոր մա­տա­ղե­ցին... Ան­ժա­ման­ցե­լի հան­ցանք: Ի­զուր չէ, որ տար­բեր ան­դոն­քո­չա­րյան­նե­րը փոր­ձում են ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան տալ Հա­յոց Նե­մե­սի­սին: Շատ լավ գի­տեն, թե ին­չի են ար­ժա­նի:

Իսկ 35–ամյա­կի առ­թիվ ե­ղավ ֆլեշ­մոբ Ստե­փա­նա­կեր­տում, ե­ղան տար­բեր մաս­նա­գի­տա­կան քննար­կում­ներ, ե­ղավ Ե­ռաբ­լու­րի կայ­քի շնոր­հան­դե­սը... Մի նոր հու­սա­վառ ե­րի­տա­սարդ սե­րունդ լի­նե­լո՞ւ է: Նա­և ու­ղերձ­ներ ե­ղան: Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ու­ղեր­ձը շատ լա­կո­նիկ էր: Նի­կո­լի ու­ղեր­ձին չենք էլ անդ­րա­դառ­նա` դրա առ­կա­յու­թյան փաստն իսկ պղծու­թյուն է, դա նույնն է, ինչ դա­հի­ճը հու­մա­նիզ­մի մա­սին ու­ղեր­ձով հան­դես գա...

Հան­գա­մա­նա­լից էր ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի ու­ղեր­ձը, մաս­նա­վո­րա­պես. «Ղարա­բա­ղյան շար­ժու­մով սկիզբ դրվեց Ար­ցա­խի վե­րածնն­դին և կա­սեց­վեց իր բնօր­րա­նում դա­րե­րով ապ­րող հայ ժո­ղովր­դի մի հատ­վա­ծի բնաջն­ջու­մը: 35 տա­րի ա­ռաջ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի (ԼՂԻՄ) հա­յու­թյան պա­հան­ջով օ­րա­կարգ էր մտել տա­րա­ծաշր­ջա­նը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կազ­մից Հայ­կա­կան ԽՍՀ տե­ղա­փո­խե­լու հար­ցը՝ Ար­ցա­խի հա­յու­թյան մի­ան­գա­մայն օ­րի­նա­կան ու ար­դար պա­հան­ջը: 1988 թվա­կա­նի փետր­վա­րի 20–ին ԼՂԻՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի 20–րդ գու­մար­ման խորհր­դի ար­տա­հերթ նստաշր­ջա­նը ըն­դու­նեց ո­րո­շում, ո­րով ամ­րագ­րում էր ար­ցախ­ցի­նե­րի ա­զատ ինք­նո­րոշ­վե­լու կամ­քը: Դա հի­րա­վի շրջա­դար­ձա­յին ի­րա­դար­ձու­թյուն էր հայ ժո­ղովր­դի կյան­քում, ո­րի պատ­մա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյունն ան­վի­ճե­լի է:

Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյունն ա­մե­նա­մեծ ա­ռա­քի­նու­թյու­նը հա­մա­րող բազ­մա­թիվ հա­յոր­դի­ներ Ար­ցա­խում, մայր Հա­յաս­տա­նում և սփյուռ­քում հա­մախմբ­վե­ցին հա­նուն ազ­գա­յին նպա­տա­կի ի­րա­գործ­ման, և այն պսակ­վեց հա­ջո­ղու­թյամբ: Ազ­գա­յին զար­թոն­քի վե­րած­ված Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը մեր պատ­մու­թյան ա­ռանց­քա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից է:

Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը և 1994 թվա­կա­նին ազ­գա­յին–ազա­տագ­րա­կան պայ­քա­րում փա­ռա­վոր հաղ­թա­նակն ա­ռա­ջին հեր­թին հայ ժո­ղովր­դի ար­ժա­նա­պատ­վու­թյան, սե­փա­կան Հայ­րե­նի­քում ա­զատ, ան­կախ և անվ­տանգ ապ­րե­լու ի­րա­վուն­քին տեր կանգ­նե­լու ար­տա­հայ­տու­թյուն­ներն է­ին»:

Ամ­բողջ կեն­սագ­րու­թյունն Ար­ցա­խյան հաղ­թա­նա­կին և Հա­յոց պե­տու­թյա­նը նվի­րած նա­խա­գա­հը չէր կա­րող շրջան­ցել և օ­կու­պանտ­նե­րի կա­մա­կա­տար խուն­տա­յի ո­ճիր­նե­րին. «Հա­յաս­տա­նի իշ­խող վար­չա­խում­բը շա­րու­նա­կում է հե­տև­ո­ղա­կա­նո­րեն ար­ժեզր­կել հայ ժո­ղովր­դի ար­դար պայ­քա­րը, մի­տում­նա­վոր վար­կա­բե­կում է հաղ­թա­նա­կած հե­րոս­նե­րին և շա­րու­նա­կա­բար թու­լաց­նում հայ­կա­կան բա­նա­կը, խարխ­լում ազ­գա­յին մի­աս­նա­կա­նու­թյու­նը, թշնա­մուն ձայ­նակ­ցե­լով՝ կեղծ խա­ղա­ղա­սի­րա­կան թե­զե­րով երկ­րի ներ­սում բթաց­նում ար­տա­քին վտանգ­նե­րին դի­մա­կա­յե­լու զգո­նու­թյու­նը»: Եր­րորդ նա­խա­գա­հի հա­մոզ­մամբ` վե­րա­մեկ­նար­կող պայ­քա­րը հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան, մեր լի­նե­լու­թյան, ինք­նու­թյան պահ­պան­ման կե­նաց և մա­հու պայ­քարն է, ո­րից մենք պար­տադր­ված ենք հաղ­թա­նա­կած դուրս գալ:

Ու թույլ տվեք վստա­հա­բար պնդել` «Հայ­կա­կան Նյուրն­բերգ» լի­նե­լո՛ւ է: Բա­զում աշ­խար­հա­կալ կայս­րու­թյուն­ներ վե­րապ­րած ազ­գը չի կա­րող իր ներ­քին թշնա­մի­նե­րի հար­ցը չլու­ծել:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ