«Փաստ». Ում մերձավորներն են ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր ստացել «Իրավունք». Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին Փաշինյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews–ի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին Ռուսաստանը ստեղծում է իր USAID-ի համարժեք կառույցը Ուկրաինան ենթարկվել է ծանրագույն հարձակման ռուսական հրթիռների եւ անօդաչուների կողմից Պուտինն իրեն զգում է «ձիու վրա». ՌԴ նախագահի նախկին խորհրդական Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից

«30 ՏԱ­ՐԻ ԲԱ­ՆԱԿ ՉԻ Ե­ՂԵԼ» Օ­ՊԵ­ՐԱ­ՑԻ­ԱՆ

Վերլուծություն

Այդ ձև­ա­կեր­պումն օգ­տա­գոր­ծել է պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը` նկա­րագ­րե­լով գե­նե­րալ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի դեմ սան­ձա­զեր­ծած հա­լա­ծան­քը: Ընդ ո­րում, գե­նե­րա­լին ձեր­բա­կա­լե­ցին հենց Ար­ցա­խյան շարժ­ման 35–ամյա­կի օ­րը` փետր­վա­րի 20–ին: Եվ նրա դեմ կա­րած գործն այն­պի­սի ակն­հայտ մա­կու­լա­տու­րա էր, որ ամ­սի 21–ին Հա­կա­կո­ռուպ­ցի­ոն դա­տա­րա­նը մեր­ժեց նրան կա­լա­նա­վո­րե­լու միջ­նոր­դու­թյու­նը:

ԲԱ­ՆԱ­ԿԻ ԿԱԶ­ՄԱ­ՔԱՆԴ­ՄԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐ­ՎԱՆ

Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն ար­ձա­նագ­րում է. «Փաս­տե­րի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ՔՊ–դա­տա­խազ «պա­սե­րով» խաղն ակն­հայտ չէր ստաց­վում, բայց ար­դեն պարզ էր, որ իշ­խա­նու­թյու­նը գործ կա­րե­լու հեր­թա­կան թե­ման է զար­գաց­նում:

Սեյ­րան Օ­հա­նյա­նի գոր­ծով ԱԺ հայտ­նի նիս­տից հե­տո ա­ռիթ ու­նե­ցել եմ ա­սե­լու, որ Խա­չա­տու­րով­նե­րի գե­նե­րա­լա­կան ըն­տա­նի­քը իշ­խա­նու­թյուն­նե­րի թի­րախ պա­տա­հա­կան չի դար­ձել:

Ե՛վ Գրի­գո­րի, և՛ Յու­րի Խա­չա­տու­րով­նե­րը 2018 թվա­կա­նի հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո ու­նե­ցել են հստակ քա­ղա­քա­ցի­ա­կան դիր­քո­րո­շում երկ­րում տե­ղի ու­նե­ցող այ­լան­դա­կու­թյուն­նե­րի, պե­տու­թյան ա­վեր­ման և զին­ված ու­ժե­րը կազ­մա­քանդ­ման տա­նե­լու վե­րա­բե­րյալ և այդ մա­սին նրանք հրա­պարակա­յին խո­սել են:

Իշ­խա­նու­թյունն, ի­հար­կե, «կուլ չէր տա­լու» ի­րերն ի­րենց ա­նուն­նե­րով ան­վա­նե­լու հան­գա­ման­քը և գնաց սպա­սե­լի` ի­րեն ան­չափ հո­գե­հա­րա­զատ ան­բա­րո­յա­կան ճա­նա­պար­հով:

Մի բան հաս­տատ գի­տեմ, Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի կեց­վածքն ու վար­քա­գի­ծը գի­տակց­ված է, նա հստակ գի­տեր, թե դա ին­չի կա­րող էր հան­գեց­նել, սա­կայն նա այն մարդ­կան­ցից է, ով գի­տի, թե ինչ­պես պետք է պաշտ­պա­նել իր պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը»:

Ա­յո՛, թրքա­հարճ խուն­տա­յի հա­մար գլխա­վոր թշնա­մի­ներն ար­ժա­նա­պա­տիվ մար­դիկ են: Ա­ռա­վե­լևս` ե­թե նա­և մար­տա­կան փառ­քով ճա­կա­տը պսա­կած գե­նե­րալ է: Ա­ռա­վե­լևս` ե­թե ըն­տա­նի­քում բո­լորն են զին­վո­րա­կան: Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վին կա­լա­նա­վո­րե­լու միջ­նոր­դու­թյու­նը դա­տա­րա­նը մեր­ժեց, բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ հե­տա­գա գոր­ծըն­թա­ցը կգնա տրա­մա­բա­նա­կան և ար­դա­րա­ցի հու­նով: Դեռ պետք է հաս­կա­նալ, թե ինչ նպա­տակ էր իր ա­ռաջ դրել խուն­տան, ո­րով­հե­տև բո­լո­րը գի­տեն, որ երբ խուն­տան ու­զում է մարդ կա­լա­նա­վո­րել, ա­պա դրա ճա­նա­պարհ­նե­րը գտնում է` ճիշտ պա­հին, ճիշտ տե­ղում «հար­մար» դա­տա­վոր­ներ են հայտն­վում և քա­ղա­քա­կան ո­րո­շու­մը տե­ղում կյան­քի են կո­չում: Դժվար է ա­սել, թե կա­պի­տու­լյանտ­նե­րի այս քայ­լը զուտ զգու­շա­ցում է՞ր, թե՞ ինչ–որ բան այն­պես չգնաց:Կարճ ժա­մա­նակ անց բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խա­նը կլի­նի:

Ի դեպ, մա­մու­լում տե­ղե­կու­թյուն­ներ են հայտն­վել այն մա­սին, որ ա­ռա­ջի­կա­յում, Ար­փի Դա­վո­յա­նի ա­սած «պա­րոն դա­տա­խազ» Վար­դա­պե­տյան Ան­նան կա­րող է թի­րա­խա­վո­րել ո­րոշ ՔՊ–ական­նե­րի, ու չնա­յած դեռ պարզ չէ, թե հատ­կա­պես որ ՔՊ–ակա­նը կամ ՔՊ–ական­նե­րը կա­րող են ընկ­նել դրբի տակ, բայց ա­սում են, որ ՔՊ–ական­նե­րը, «ցրտից մրսած», վեր­ջին շրջա­նում ու­ղի­ներ են ո­րո­նում՝ Ան­նա­յին քծնե­լու... Վար­դա­պե­տյան Ան­նա­յի ագ­րե­սի­ա­յի օգ­նու­թյամբ Նի­կո­լը կա­րող է ու­ղերձ հղել յու­րա­յին­նե­րին՝ իր մեջ­քի հե­տև­ում խա­ղեր չտա­լու: Մյուս կող­մից՝ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ար­դյոք այս կամ այն ՔՊ–ակա­նի նկատ­մամբ հնա­րա­վոր հա­րուց­վե­լիք գոր­ծե­րը չե՞ն հար­վա­ծի ՔՊ–ի չե­ղած ի­մի­ջին՝ հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով ինք­նա­գո­վազ­դի այն խե­լա­հեղ մա­կար­դա­կը, ո­րին ա­մեն օր ա­կա­նա­տես է դառ­նում ժո­ղո­վուր­դը: Օ­բյեկ­տի­վո­րեն նման բան հնա­րա­վոր է, բայց Նի­կո­լը կրկին կա­պա­վի­նի իր մատ­նո­ցա­խա­ղին՝ այդ ա­մե­նը մա­տու­ցե­լով ի­րեն ձեռն­տու լույ­սի ներ­քո՝ խա­ղադ­րույք կա­տա­րե­լով հա­սա­րա­կու­թյան թե­րուս հատ­վա­ծի վրա: Թե տե­սեք` բռնում ենք ոչ մի­այն մար­տա­կան սպա­նե­րին և ընդ­դի­մա­դիր­նե­րին, այլ նա­և «օրի­նա­զանց յու­րա­յին­նե­րին»: Համ էլ ա­ռա­վե­լա­պես մարդ­կա­յին թա­փո­նից բաղ­կա­ցած թի­մին վա­խի մեջ կպա­հի: Ռեպ­րե­սի­ա­յի ո­լոր­տում թե­րուս լրագ­րող Նի­կո­լը թե­րուս տեր­տեր Ստա­լի­նի շնոր­հա­լի ա­շա­կերտն է:

ԷՐ­ՄԵ­ՆԻՍ­ՏԱՆՆ ԸՆԴ­ԴԵՄ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ

ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը հա­մոզ­մունք է հայտ­նել, որ Խա­չա­տու­րո­վին ձեր­բա­կա­լել է­ին Էր­դո­ղա­նի և Ա­լի­և­ի հրա­մա­նով: Ի դեպ, քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյանն էլ է պնդում, որ մենք Էր­մե­նիս­տա­նի ճամ­փին ենք, և գոր­ծըն­թաց­նե­րը մեր երկ­րում կա­ռա­վա­րում է Ա­լի­և­ը. «Իր պրի­մի­տիվ դա­տո­ղու­թյուն­նե­րով աչ­քի ընկ­նող քա­յլիստ Գուր­գե­նա­գա­գոն (վայ գե­նե­րալ Գա­գիկ Մել­քո­նյա­նը–խմբ.) փաս­տեց` Հա­յաս­տա­նում բո­լոր հար­ցե­րը լուծ­վում են Բաք­վում. ինչ­պես ա­սեց Ա­լի­ևն այն­պես էլ ար­վում է...

Սա փաստ է. Ա­լի­և­ը Մյուն­խե­նում ամ­բողջ աշ­խար­հի ա­ռաջ ուղ­ղա­կի պա­տե­պատ տվեց Նի­կոլ Ան­հո­ղին` պա­հան­ջե­լով Ար­ցա­խի պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից ա­զա­տել Ռու­բեն Վար­դա­նյա­նին...Նի­կո­լի թայ­ֆան ար­դեն ամ­բողջ աշ­խար­հի ա­ռաջ փաս­տում է, որ Ա­լի­և­ի այդ պա­հան­ջը ծնկած կկա­տար­վի, ա­վե­լին` պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նում, ըստ ԶԼՄ֊նե­րի, կնշա­նակ­վի ինչ֊որ սո­րո­սա­կան...

Քայ­լիստ Գա­գո­յա­գուր­գե­նը նա­և փաս­տեց, որ Բա­քուն բա­ցա­հայտ շան­տա­ժում է Նի­կո­լին` մի պա­հան­ջը չկա­տա­րե­լու դեպ­քում մեկ այլ ծանր պա­հա­ջով սպառ­նա­լով...

Իսկ քայ­լիստ Գու­գա­գոն չի մտա­ծու՞մ, որ ո­րոշ ժա­մա­նակ անց Բա­քուն կշան­տա­ժի, որ ե­թե նույն այդ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» չբաց­վի, ա­պա կռմբա­կո­ծի Ե­րև­ա­նը ու իր նման անգ­րա­գե­տը այս­պես նստած Նի­կո­լի «հո­տին» կհա­մո­զի, որ «չար­ժե այդ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հա­մար թույլ տալ, որ ռմբա­կո­ծեն Ե­րև­ա­նը»:

Անդ­րա­դառ­նա­լով Մյուն­խե­նի հա­մա­ժո­ղո­վի շրջա­նա­կում Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մասն­ակցու­թյամբ քննարկ­ման ժա­մա­նակ հնչեց­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին՝ Ա­ԱԾ նախ­կին տ­նօ­րեն Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նը նշեց, որ այն­տեղ Հա­յաս­տա­նի շա­հե­րը ներ­կա­յաց­նող չի տե­սել: «Ավե­լին, Ադր­բե­ջա­նի բո­լոր մե­ղադ­րանք­ներն ըն­դուն­վե­ցին, ոչն­չի չար­ձա­գանք­վեց: Այն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որն այ­սօր տար­վում է իշ­խա­նու­թյան կող­մից, գրե­թե ողջ քա­ղա­քա­կան է­լի­տան դրա հետ հա­մա­ձայն է: Դա կոր­ծա­նա­րար քա­ղա­քա­կա­նու­թյուն է: Ե­թե խա­ղա­ղու­թյունն այս­պես հաս­տատ­վի, հու­սով եմ չի լի­նի այն, ինչ ա­նում են այս հա­կա­հայ­կա­կան­նե­րը, դրա­նից հե­տո Ադր­բե­ջա­նի կող­մից սկսե­լու է ռե­պա­րա­ցի­ա­յի պա­հանջ»,– ընդգ­ծեց նա: Շահ­նա­զա­րյա­նի խոս­քով, մենք հի­մա գտնվում ենք շատ ծանր փու­լում, նման ծանր վի­ճակ, ե­րև­ի ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո ան­գամ չի ե­ղել: Ա­ԱԾ նախ­կին տնօ­րե­նը նա­և հա­մոզ­մունք հայտ­նեց, որ 2018–ի իշ­խա­նա­զավ­թու­մը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կոն­սեն­սու­սի ար­դյունք է և ար­վել է հենց այս­պի­սի վի­ճա­կի Հա­յաս­տա­նը մատ­նե­լու հե­ռա­հար դի­տա­վո­րու­թյամբ:

Եվ ի­րոք, ե­թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կոն­սեն­սուս չլի­ներ, Սերժ Սարգ­սյա­նը չէր հե­ռա­նա ղե­կից, սա­կայն բազ­միցս է շեշտ­վել, որ նա­ պարտ­վել է ոչ թե Նի­կո­լին, այլ շատ ա­վե­լի հզոր ու­ժին/ուժե­րին: ՀՀ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը սուրբ չէ­ին, բայց` հայ է­ին, նշում է Ար­մեն Ա­շո­տյա­նը: Իսկ սրանք չհայ են և հա­կա­հայ: «Մենք մե­ղա­վոր ենք, որ պայ­ման­ներ են ստեղծ­վել հան­րու­թյա­նը խա­բե­լու հա­մար, բայց ով ընտ­րել է այս իշ­խա­նու­թյա­նը, պա­կաս մե­ղա­վոր չէ»– շեշ­տեց ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը, նշե­լով, որ ընտ­րու­թյու­նը ոչ մի­այն ի­րա­վունք է, այ­լեւ` պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նրա հա­մոզ­մամբ` Հան­րա­յին կա­տար­սի­սի, մաքր­ման, հաս­նե­լու հա­մար հարկ է, որ բո­լորն ի­րենց գոր­ծած սխալ­նե­րը խոս­տո­վա­նեն: 2018–ին Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րած, բայց խաբ­ված ու դա խոս­տո­վա­նած մար­դիկ շատ են: Հենց այս­պի­սի տե­սա­կը դառ­նա մե­ծա­մաս­նու­թյուն, Նի­կո­լի շան­սե­րը կձգտեն զրո­յի, հա­մոզ­մունք հայտ­նեց Ա­շո­տյա­նը:

Բայց ցա­վա­լի է` հա­յե­րի 90 տո­կո­սը եր­բեք չի խոս­տո­վա­նում, որ սխալ­վել է: Եվ դա է մեր գլխին փոր­ձանք­ներ բե­րում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ