ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան

Տեղի է ունենում պառակտում եւ հանձնում. Թեւան Պողոսյան

Տեսանյութեր

Արցախում առկա իրավիճակի, մասնավորապես` պաշտոնանկությունների եւ նշանակումների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ԱՌԱՋ ՔԱՇԱԾ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԷՐ ՄԻԱՅՆ»

— Թեպետ Հաագայի դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում էր ապահովել տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Բերձորի միջանցքով` երկու ուղղություններով, բայց ճանապարհը շարունակում է մնալ փակ: Հաագայի դատարանից անդին,կա՞ որեւէ այլ ատյան, որն ի վիճակի է բացել ճանապարհը:

— Մենք նմանատիպ մի երեւույթ, կարծես թե, ունեցել ենք 90-ականներին: Լավագույն լուծումը տվել էր հայկական զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակը:

— Ակնարկում եք, որ ճանապարհը կարող է բացվել միայն ռազմակա՞ն ճանապարհով:

— Երբ ասում են` «բաց ճանապարհ», այն ինձ համար երեւույթ է, որը պետք է ունենա բովանդակություն: Այն պետք է նշանակի, որ ցանկացած օրվա ժամին ցանկացած ուղղությամբ, ցանկացած ապրանք եւ ցանկացած մարդաքանակով` առանց որեւէ վտանգային զգացողությունների կարող են գնալ-գալ: Մինչեւ այդ իրավիճակը չկա ձեւավորված, ճանապարհը ցանկացած պարագայում կարող է փակվել`  կա՛մ «կիսաբաց» է կոչվելու, կա՛մ վախի ճանապարհ, կա՛մ վտանգավոր ճանապարհ: Հիմա երբ ասում են` բացել ճանապարհը, դրա տակ ի՞նչ հասկանում: Միակ ժամանակահատվածը, որ ճանապարհը բաց է եղել` առանց որեւէ խնդիրների, եղել է 1992 թվականից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը:

— Ձեր գնահատմամբ` Հաագայի դատարանի հայանպաստ որոշման դիմաց, ի՞նչ զիջման գնաց հայկական կողմը:

— Եթե այդ որոշումը կյանքի չի կոչվելու, ի՞նչ զիջում:

— Ամեն դեպքում, Հաագայի որոշման հրապարակման հետ համընկավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը: Սա բացառապես Ալիեւի՞ նախապայմանն էր:

— Ալիեւի առաջ քաշած նախապայմաններում Ռուբեն Վարդանյանի հարցը չէր միայն, այլ կային մի շարք նախապայմաններ: Ռուբեն Վարդանյանն այդ շարքում, երեւի, ընդհանրապես ամենակապչունեցողն է, որովհետեւ խոսել է առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի», ճանապարհի վերահսկողության, սկաներների, հանքը չաշխատեցնելու եւ այլնի մասին: Հազարավոր հարցեր կան, եւ այս առումով միայն մեկ անձով ոչինչ չի փոխվելու: Բացի այդ, երբ քո թշնամին ամիսներ շարունակ ասում է, թե չի բանակցելու, սա այն զինատեսակն է, որից պետք է օգտվես: Հետեւապես, պետք է ամեն ինչ անեին, որ թույլ չտային Ռուբեն Վարդանյանի պարզապես հեռացումը:

«ԻՐԵՆՑ ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՑ ԱԶԱՏՎԵԼ »

— Դրա պատասխանը տվել է ՔՊ-ական պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը` հայտարարելով, թե` «Հիմա լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»:

— Պետք չէ իրենց որեւէ մի արտահայտած թեզը օրակարագային դարձնել, մի՛ կրկնեք: Այն բառերը, որոնք նա արտաբերել է պետք է դիտարկել էմոցիայի, մտքի եւ գաղափարի մեջ: Կարող ես ժպտալով կոպտել եւ կարող ես շատ սառը սրտով կամ առանց միմիկայի փոփոխության` բարեւել, բայց սա չի նշանակում, թե դա է իրական բովանդակությունը:

— Լրագրողներս հոգեբան չենք, մեջբերում ենք այն, ինչ ասում է իշխանական պատգամավորը:

— Իրականում նա ասել է, որ իրենց այսօրվա դրությամբ պետք է Արցախի հարցից ազատվել, որ այլեւս այդ հարցը չլինի Հայաստանում իշխանության որոշումներ կայացնելու աղբյուր, չլինի հայկական օրակարգի մաս:

— Շատ ավելի վատ, եթե սա էր ասածը…

— Մի ամիս առաջ էլ ասում էին` «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»: Նրանց ամբողջ խնդիրը այս թեմայից ձերբազատվելն է: Թուրքերը 1915 թվականին` մի դար առաջ, ասում էին` չկա հայ, չկա հայկական հարցի խնդիր, հիմա նույն խնդիրն են լուծում, ի՞նչ տարբերություն: Մարդիկ ՀՀ քաղաքական օրակարգից հեռացնում են Արցախի հարցը, որ հավերժ իշխանության խնդիր լուծեն կամ հաջորդ ընտրություններին այդ թեման առնվազն չարծարծվի: Իրենց միակ երազանքը սա է:

— Հայաստանյան իշխանության հետ ամեն ինչ պարզ, է, իսկ ի՞նչ է  կատարվում Արցախում:

— Երբ ասում ենք` հայաստանյան իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է, դրանից էլ պետք է հետեւություններ անել Արցախի իրավիճակի մասին: Այս իշխանության ցանկությունն է ճնշումների միջոցով այնպես անել, որ այս թեման, որպես հայկական օրակարգի խնդիր, վերանա, հլու-հնազանդ ընդունեն այն, ինչի մասին արդեն իսկ հրապարակումներ կան, թե ինչ տեքստեր են քննարկվում: Սուսուփուս ընդունելու են Ադրբեջանի գերիշխանությունն Արցախում, հետո էլ ասեն` ենթարկվեք, կմնաք-կմնաք, չե՞ք մնա, ոչինչ: Եվրոպական միության կողմից մեկ անգամ չէ կրկնվել, իրենց մոտեցումը, թե հարմարվեք: 120 հազարն էլ կմնա կդառնա ադրբեջանցի, չե՞ն ուզում, կգան Հայաստանում մի տեղ կտան կամ Եվրոպայում` որպես փախստական կընդունեն, կանցնի, կգնա, միայն թե այս թեմային չխանգարեն:

« ՊԱՇՏՈՆԻՑ ԱՆՀԻՄՆ  ՀԵՌԱՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԲԵՐՈՒՄ Է ՊԱՌԱԿՏՄԱՆ»

— Ու այս գործընթացին խանգարողը Ռուբեն Վարդանյա՞նն էր, որից շտապեցին ազատվել:

— Արդյո՞ք պետք է Ռուբեն Վարդանյանի վրա այդքան կենտրոնանալ եւ շեշտը դնել, թե միգուցե սա ազգային միտք պետք է դառնա: Հիմա, եթե դիցուք վաղը Դուք լինեք Ռուբեն Վարդանյանի տեղը, եւ ազգային միտք հնչեցնենք, այդ իմաստով հերթական Ռուբեն Վարդանյանն եք դառնալու:

— Իսկ Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կդառնա՞ հերթական Ռուբեն Վարդանյանը:

— Երբ վերցնում եք հիմք հայկական մամուլում առկա տեղեկությունները, որ նրա նշանակմանը Հայաստանի իշխանություններն են «օքեյ» տվել, եւ հերքում էլ չկա, ուրեմն` նա իրենց նույն գծի մեջ է: Այլապես Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս կարող էին «օքեյ» տալ: Այո՛, Գուրգեն Ներսիսյանը մնացել է Արցախում եւ ծառայում է իր հայրենիքին, բայց եթե այս կողմից «օքեյ» են տվել, ուրեմն` մի բան կա պայմանավորված: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները հայկական օրակարգն են ուզում առաջ տանել եւ պայքարում են թշնամու դեմ, որ Արցախի համար ամեն ինչ լավ լինի: Մինչդեռ Արցախը զրկանքներ է կրում, որ մայր Հայաստանի համար լավ լինի: Եթե լիներ այդ պայքարը, այդ դեպքում տարբերություն չէր լինի, թե ում հետ են այդ պայքարը տանելու: Այսօրվա դրությամբ` պաշտոնից հեռացման ցանկացած որոշում, բերում է պառակտման: Իսկ պառակտումն ամենամեծ թշնամին է, երբ ազգային հարցեր լուծելու մեծ մարտահրավերներ ունես: Ազգային միասնութուն է պետք: Իմաստը ո՞րն էր` Ռուբեն Վարդանյանին հեռացնելու, կոռուպցիայի մե՞ջ է մեղադրվում, օրենքի խախտո՞ւմ է թույլ տվել, այդ ո՞ր հարցն է բերել նման որոշման կայացման: Հանրային ձեւով եթե չեն ասում, ապա ժողովրդի մոտ լինելու են կասկածներ: Միգուցե, այնպիսի բան է եղել, որ պետք չէ՞ ասել, ուրեմն` փակ դռների հետեւում այնպիսի լուծում առաջարկեիք, որ պառակտում չլիներ: Հիմա հերիք չէ` այս մարդուն են սարքելու եսիմ ինչ, թե` վայ մեր հերոսն է, կեսն էլ հակառակն են պնդելու, մի հատ էլ Գուրգեն Ներսիսյանին են նույն դաշտ մտցնելու:

— Կարծում եք` Գուրգեն Ներսիսյանն էլ դառնալու է այս իրավիճակի հակահերո՞սը:

— Դե քանի որ իրեն են համաձայնել հայաստանյան իշխանությունները նշանակել… Այդ մարդը կարող է ամենաազնիվն էլ լինել, բայց արդեն հանրային դաշտում իր հանդեպ ձեւավորվելու են բացասական տրամադրություններ: Հարցնում էիք` ինչ է տեղի ունենում Արցախում, տեղի է ունենում պառակտում եւ հանձնում: Արդյունքը սա է, եւ տարբերություն չկա անձերի միջեւ:

— Այսինքն` գտնում եք, որ արտաքին ճնշում չի՞ եղել` Ռուբեն Վարդանյանին հեռացնելու հետ կապված:

— Անձնական, հայկական ճնշում է եղել, որտե՞ղ տեսաք միջազգային ճնշում: ԱՄՆ-ի համար ի՞նչ տարբերություն ով կլինի պետնախարարը, թե՞ Ռուսաստանի համար է շատ կարեւոր: Խնդիրն այն է, որ ստացվում է` Ալիեւի համար է այս որոշումը կայացվել: Դե եկեք ասենք, որ այս երկրի ղեկավարը Ալիեւն է: Բա էլ ի՞նչ ժողովրդավարության մասին էին խոսում: Ալիե՞ւն է Հայաստանում իշխանություն ստացել: Փաստորեն, ֆիքսենք, որ մենք ժողովրդավար ենք, բայց ով որտեղ կնշանակվի, ով որտեղ կապրի մեր տարածաշրջանում «յան» ազգանունով Ալիեւն է որոշելո՞ւ: Մի հատ թող կողմնորոշվեն: Հակառակը` եթե Ալիեւը դեմ էր կամ վախ ուներ Ռուբեն Վարդանյանից, շեշտն այդտեղ դնեիք:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ 120 ՀԱԶԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

— Արեւմուտքից անանոսավորում են, որ առաջիկայում կայանալու է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, ի՞նչ կարող ենք անկնկալել այս փուլում:

— Ի՞նչ պետք է ակնկալենք, եթե Արեւմուտքի համար կան այլ շահեր` գազ եւ նավթային խնդիրներ ու Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացում: Իրենց համար 120 հազարի ճակատագիր, Հայրենիք, այդպիսի հարցեր գոյություն չունեն: Մինչդեռ մենք, կորցնելով Արցախը, կորցնելու ենք Հայոց պետականության վերջին էջը: Պետք է Արցախն ամեն կերպ պահենք:

— Մենակ կարո՞ղ ենք, ի վերջո, երրորդ տարերակ չկա` կա՛մ գնում ենք արեւմտյան սցենարով, կա՛մ ռուսական:

— Եթե ես ունեմ Արցախը պահելու նպատակ, ես կգտնեմ նրանց, ում հետ կարող եմ պահել: Եթե պետք է մի շաբաթ սրա հետ կպահեմ, մի շաբաթ` մյուսի, պետք է կարողանալ դա անել:

— Նիկոլ Փաշինյանն էլ է այդպես անում, բոլորին ասում է` այո, ձեզ հետ համաձայն եմ, ու մանեւրելով հասել ենք այս օրվան:

— Միգուցե բոլորին «ոչ» է պետք ասել: Երբ ես ասում եմ մեր շահերը տանել առաջ, չի նշանակում, բոլորին ասել` «այո»: Կարող եմ «ոչ» ասելով էլ իմ շահը տանել առաջ: Բայց դրա համար պետք է ունենանք մեր սեփական ռեսուրսը` ազգային միասնություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top