Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Ամենածանր օրերն առջեւում են

Միջազգային

Ա­մեն դեպ­քում, ինչ­քան էլ որ են­թադ­րենք, թե Ար­ցա­խում ՌԴ-ի հետ պա­տե­րազ­մա­կան բախ­ման մեջ մտնելն Ա­լի­ե­ւի հա­մար ա­մե­նամղ­ձա­վան­ջա­յին սցե­նարն է, ո­րոշ այլ հան­գա­մանք­ներ պետք է եր­բեք աչ­քա­թող չա­նել (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=250475&l=am): Նախ, գոր­ծել է, գոր­ծում է եւ կգոր­ծի բրի­տա­նա­կան MI-6-ը, եւ այս կա­ռույ­ցից միշտ էլ ա­մե­նա­տար­բեր ա­նակն­կալ­ները պետք է սպա­սել: Ա­ռա­վել եւս, երբ խոս­քը վե­րա­բե­րում է տար­բեր երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին այս կամ այն ըն­թաց­քով ուղ­ղոր­դե­լուն: Ա­ռա­վել եւս, երբ օ­րա­կար­գում է Իս­րա­յե­լի շահ աս­վա­ծը, որն այս պա­հին ա­ռա­վել ցցուն է դրված:

Նկա­տի ու­նենք փաս­տը, որ այս պա­հին ի­րա­նա-իսրա­յե­լյան հա­կա­մար­տու­թյու­նը հա­սել է իր կուլ­մի­նա­ցի­ա­յին, ընդ ո­րում, ըն­թացքն ա­մե­նեւին էլ Իս­րա­յե­լի օգ­տին չէ: Նկա­տի ու­նենք փաս­տը, որ ներ­կա­յումս Ի­րա­նը բա­ռա­ցի­ո­րեն թռիչ­քա­յին վի­ճա­կում է ռազ­մա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի հետ կապ­ված, ո­րն աչ­քի ա­ռաջ չե­զո­քաց­նում է մեծ տա­րա­ծաշր­ջա­նում Իս­րա­յե­լի ռազ­մա­կան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը:  Իս­րա­յե­լի ներ­կա­յիս վեր­ջին հաղ­թա­թուղ­թը մի­ջու­կա­յին զենքն է, սա­կայն ով ի­մա­նա, թե այն դեռ ինչ­քան կպահ­պան­վի: Ա­ռա­վել եւս, երբ մի կող­մից` Ի­րա­նը բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով զար­գաց­նում է կա­պե­րը Չի­նաս­տա­նի եւ շատ ա­վե­լի լուրջ` իր հա­րե­ւա­նու­թյամբ գտնվող  Ռու­սաս­տա­նի հետ: Ու բո­լորն են հաս­կա­նում, որ ե­թե Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյու­նը դառ­նա ա­նա­ռար­կե­լի, ա­պա ռազ­մա­կան տե­սան­կյու­նից Իս­րա­յե­լի փո­խա­րեն հիմ­նա­կան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը կանց­նեն Ի­րա­նին: Գու­մա­րենք սրան նե­րիս­րա­յե­լյան քա­ո­սա­յին վի­ճա­կը, եւ պատ­կերն ամ­բող­ջա­կան կդա­ռա:

Ար­դյուն­քում, ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէ, որ հենց այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում է այս­քան սրվել Հա­րա­վա­յին Կով­կա­սի հա­մար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քա­րը:

Մի կող­մից՝ հիմ­նա­կան տպա­վո­րու­թյունն այն է, որ հա­րավ­կով­կա­սյան երկր­նե­րից Հա­յաս­տա­նի հար­ցը, ի դեմս Նի­կո­լի, Ա­րեւ­մուտ­քը վերջ­նա­կա­նա­պես է լու­ծել: Հեր­թա­կան օ­րի­նա­կը. Գեր­մա­նի­ա այ­ցի շրջա­նակ­նե­րում Նի­կո­լը նա­եւ նման միտք հնչեց­րեց. «Շա­րու­նա­կե­լով ԵՄ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան թե­ման՝ ցան­կա­նում եմ ձեզ տե­ղե­կաց­նել Հա­յաս­տան-ԵՄ գոր­ծըն­կե­րու­թյան օ­րա­կար­գի նոր կա­րե­ւոր ձե­ւա­չա­փի մա­սին՝ «Քա­ղա­քա­կան եւ անվ­տան­գու­թյան երկ­խո­սու­թյու­նը», ո­րի անդ­րա­նիկ հան­դի­պու­մը տե­ղի ու­նե­ցավ ան­ցյալ հուն­վա­րին Ե­րե­ւա­նում...»: Այ­սինքն, գտնվե­լով մի­ան­գա­մայն այլ «անվտան­գա­յին դաշ­տում» (ՀԱՊԿ, ԵՏՄ, ՌԴ-ի հետ ու­ղիղ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նագ­րեր եւ այլն), Նի­կոլն ար­դեն հայ ժո­ղովր­դի թի­կուն­քում Եվ­րո­պա­յի հետ է սկսել «Քա­ղա­քա­կան եւ անվ­տան­գու­թյան» օ­րա­կարգ: Այ­սինքն, մի­այն սա ար­դեն իսկ հաս­տա­տում է, որ ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում են այն պնդում­նե­րը, թե Նի­կո­լի հիմ­նա­կան ֆունկ­ցի­ան Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան վեկ­տո­րի կտրուկ շրջա­դարձն է, ո­րի հա­մար էլ նրան իշ­խա­նու­թյան են բե­րել:

Կկա­րո­ղա­նա՞, դա այլ հարց է: «Չար լե­զու­նե­րը» պնդում են, որ այդ այ­ցի ըն­թաց­քում Նի­կո­լի ա­ռաջ նա­եւ կոնկ­րետ պա­հանջ­ներ են դրվել` հստա­կո­րեն  շրջվել ռու­սա­կան ուղ­ղու­թյու­նից, այդ թվում` ռուս­նե­րի ին­տեգ­րա­ցի­ոն կա­ռույց­նե­րից դուրս գա­լու տես­քով: Սա­կայն նույն աղ­բյուր­ներն ակ­նար­կում են նա­եւ, որ պա­տա­հա­կան չէր, որ Միր­զո­յան Ա­րոն եվ­րո­պա­նե­րից վե­րա­դառ­նա­լով, թռավ Հնդկաս­տան` Լավ­րո­վի հետ հան­դի­պե­լու: Այ­սինքն, որ փոր­ձել է հա­մո­զել` Նի­կո­լը ոչ մի նման շրջա­դարձ էլ չի ա­նի: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի. «Հստա­կեց­վել են դիր­քո­րո­շում­նե­րը մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, ընդ­հա­նուր ին­տեգ­րա­ցի­ոն մի­ա­վո­րում­նե­րի շրջա­նակ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռաջմղ­ման նկատ­մամբ: Մտքեր են փո­խա­նակ­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րի շուրջ : Նշվել է հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով ջան­քե­րի ակ­տի­վաց­ման հրա­տա­պու­թյու­նը…»: Դե, սրա­նից հե­տո Ա­րեւ­մուտ­քին հա­մո­զի, որ Նի­կո­լը կրկնա­կի խաղ չի խա­ղում կամ` մի­ա­ժա­մա­նակ բո­լո­րից չի վա­խե­նում: Չնա­յած, Հա­յաս­տանն ար­դեն ու­նի ԱՄՆ նո­րան­շա­նակ դես­պան, ո­րը դեռ տեղ չհա­սած, ար­դեն սպառ­նում է «անել հնա­րա­վո­րի­նը՝ հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան, ինչ­պես նա­եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար»: Երբ հաշ­վի ենք առ­նում, որ մինչ այս նո­րան­շա­նակ դես­պան Քրիս­տի­նա Քվինն աշ­խա­տել է ՌԴ-ում, հե­տո` 2019 թվա­կա­նից նա ղե­կա­վար պաշ­տոն­ներ է զբա­ղեց­րել Կի­ե­ւում ԱՄՆ դես­պա­նա­տա­նը, ա­պա նրա այդ խոս­տում­նե­րից ի­րոք պետք է վա­խե­նալ:

Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նին, ա­պա այս­տեղ իս­րա­յե­լյան բա­զա­ներ տե­ղադ­րե­լու մա­սին ար­դեն ան­թա­քույց են խո­սում: Դա նշա­նա­կում է, որ ա­մե­նա­ծանր օ­րե­րը դեռ առ­ջե­ւում են, քանի դեռ Նիկոլ կա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ