Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Անվճար բուժօգնության «վճարովի» կողմերը

Հասարակություն

«Ձեր երեխան հերթագրված է, բժշկի խորհրդատվությունը կլինի երկու ամսից»,- հավանաբար ծանոթ արտահայտություն է, «անվճարի» ուղեգիրը ձեռքին, շատ ծնողներ են բախվել նման իրավիճակի: Հայտնի մանկական հիվանդանոցի պոլիկլինիկայի հերթի մեջ մոտ 20-ից ավել ծնող, այս կամ այն խնդրով երեխայի ձեռքը բռնած, մոտենում են ընդունարան ու ստանում պատասխան` երեխայի հերթը կհասնի, օրինակ՝ մայիսի վերջին: «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի բնակչուհի 34-ամյա Սուսաննան պատմում է, որ երեխայի մոտ տեղային պոլիկլինիկայում նախնական ախտորաշմամբ մաշկաբորբ էր ախտորոշվել:

«Երեխայիս ձեռքի ափերն ամբողջությամբ բշտիկներով պատված ու այտուցված գնում եմ տեղամասային պոլիկլինիկա,երկու ամիս առաջ եւս նույն խնդիրը կար, սակայն բժշկուհին նշեց, թե ալերգոլոգ չունեն, եւ չեն կարող բուժում նշանակել: Խնդիրը կրկնվեց, կրկին գնացինք տեղամասային պոլիկլինիկա` ուղեգիր վերցնելու համար: Մի կերպ, բառիս ամենաբուն իմաստով, «պոկեցինք» անվճարի այդքան բաղձալի ուղեգիրը եւ գնացինք հիվանդանոց, ընդունարանից ուղարկեցին հիվանդանոցի պոլիկլինիկա, որտեղ հերթի մեջ 20-ից ավելի ծնող էր՝ երեխայի ձեռքը բռնած: Մոտենում եմ աշխատակցին, ով ասում է, կգրանցենք, հերթը կհասնի մայիսի վերջին, այսինքն՝ երկու ամսից: Հիմա հարց, եթե երեխայի ձեռքերի վերքն ու բշտերն ամբողջությամբ տարածվեր դեմքի, գլխի կամ մարմնի այլ հատվածներում, ծնողն ի՞նչ պետք է աներ: Մեզ բժշկուհին առաջարկեց այլընտրանք, հենց տեղում, ստանալ վճարովի բուժօգնություն, ընդ որում` առանց անգամ երեխայի դեմքին նայելու: Բնականաբար, որպես հոգատար ծնող երեխային տանում եմ այլ հիվանդանոց, որտեղ երեխան նույն օրը ստանում է վճարովի բուժօգնություն: Հիմա հարց` այդ ո՞ւր կորավ 0-ից մինչեւ 18 տարեկանների անվճար բուժումը»,- նշել է մեր զրուցակիցը:

Դեռ անցյալ տարի կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի №2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված էր պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, առկա գերակատարումների ֆինանսավորման, ինչպես նաեւ առկա պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ:

Դեռեւս անցյալ տարի էին շրջանառվում խոսակցություններ այն մասին, որ պետպատվերի շրջանակում բուժվող քաղաքացիները կանգնում են ինչ-ինչ խնդիրների առաջ: Այսպես ասած՝ կա որոշում, թե գործում է պետպատվեր կամ` 0-ից մինչեւ 18 տարեկան անձանց անվճար բուժման հնարավորություն, բայց արի ու տես, մինչեւ գնում հասնում ես բժշկի դուռը, այն էլ անվճարի փաստը վկայող ուղեգիրը ձեռքիդ, կանգնում ես տարբեր դժվարությունների առաջ, մինչեւ որոշում ես, վճարել համապատասխան գումարը ու ստանալ անհետաձգելի բժշկական խորհրդատվություն` չհաշված այն, որ լաբորատոր շատ ու շատ հետազոտությունները պետպատվերի մեջ ներառված չեն:

Առողջության պահպանման առաջնային օղակի թերի գործունեության վերաբերյալ մամուլում հաճախ կարելի է կարդալ, բայց թե ինչո՞ւ պոլիկլինիկաներից շատերը ներսից ու դրսից «փտածի» կարգավիճակից դուրս չեն գալիս, հարցին, երեւի, կպատասխանեն առողջապահական ոլորտի պատասխանատուները: Չնայած` հաճախ նշվում է, թե ոլորտը բարեփոխվել է, կա ֆինանսավորում, բայց շատ հաճախ պոլիկլինիկայում հանդիպում ես փակ դռների, չհաշված, որ կա մասնագետների ու ծառայությունների պակաս: Ստացվում է, որ առողջության պահպանման առաջնային օղակը ակամայից դառնում է հետին պլանում ինչ-որ գործառույթ իրականացնող օղակ:

Ի դեպ, «Իրավունքը» փորձեց մի փոքր ուսումնասիրել իրավիճակը, եւ, իրոք, տարբեր հիվանդանոցներում ծնողներից շատերը նույն բանն էին փաստում:

«Տղաս շտապ պետք է վիրահատվի, բայց հերթը կհասնի երեք ամսից, հիմա վճարներն եմ անում, որպեսզի վիրահատությունն այսօր կամ վաղը սկսեն»,- մեզ հետ զրույցում նշեց 12-ամյա տղայի մայրը` ցույց տալով դրամապանակն ու գումարը:

Այնպես չէ, որ քննադատողի կերպար ընդունած` փորձ է արվում ցեխ շպրտել այս կամ այն կառույցի վրա, որը փորձում է հօգուտ հանրության որեւէ գործառույթ իրականացնել, սակայն չի ստացվում անտարբեր անցնել, երբ հասկանում ես, որ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առկա թերությունները տեւական ժամանակ չի վերացվում: Հիրավի, անվճար բուժօգնությունը իրական է, եւ շատերն օգտվում են պետության ընձեռած հնարավորությունից, բայց երբ ՀՀ քաղաքացուն, իր իրավունքների շրջանակում լիովին հասնում է այդ բաղձալի ու տենչալի «անվճարը», ինչո՞ւ պետք է մարդն ընտրի այլընտրանքը: Ուրեմն` այստեղ կա ինչ-որ խնդիր, որը օդում կախված մնացել է ու չի գտնում իր լուծումը: Էլ չասած, թե ինչ մեծ դժկամությամբ է պոլիկլինիկայի վարիչը տրամադրում այդ ուղեգիրը, որը պարզվում է` շատ դեպքերում, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին քաղաքացիները, զուգարանի թղթի արժեք էլ չունի:

«Ուղեգիրը քանի՞ կոպեկի արժեք ունի, եթե իմ երեխան վերքոտած մաշկով պետք է երկու ամիս սպասի, բա որ հետո վերքը լավանա՞, իմաստը ո՞րն է իրենց դիմելու, կամ որոշ ժամանակ վերքը լավանա, հետո էլի գլուխ բարձրացնի: Այսինքն՝ այս անվճար բժշկական խորհրդատվություն ասվածն ինձ համար փուչիկ է եւ քայլ` դեպի վճարովի սպասարկում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշել է տիկին Սուսաննան, ում երեխան այդպես էլ անվճար բուժում ու խորհրդատվություն չէր ստացել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված