Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Ինչո՞ւ է անհրաժեշտ վարունգը ներառել սննդաբաժնում

Առողջապահական

Վարունգի օգտագործումն օգնում է առողջությունը բարելավելուն, հավաստիացնում է բժշկագիտության դոկտոր Ջոնա Բուրդեոսը, գրել է «Eat this, Not that!» պորտալը։ Առողջական ո՞ր խնդիրները լուծելուն է օգտակար վարունգը։

Վարունգը պահպանում է ոսկորների առողջությունը

Վարունգը հատկապես օգտակար է հասուն կանանց եւ տարեց մարդկանց, որոնք բախվում են ոսկրային հյուսվածքների մաշվելու, օսթեոպարոզի եւ ոսկրերի փխրունության խնդիրներին, որոնց հետեւանքով նրանք ոսկորների ճաք կամ կոտրվածքներ են ունենում։ Վիտամիններից մեկը, որոնցով հարուստ է վարունգը,  К վիտամինն է, որն օգնում է ամրացնել ոսկորների հյուսվածքը։ Մեկ վարունգի մեջ կա մոտ 50 մկգ К վիտամին, դա այդ վիտամինի օրական նորմի մոտ 40 տոկոսն է։

Թարմացնում է շնչառությունը

Վարունգը պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ ջրի, բջջանյութի եւ ֆոտոքիմիական ակնպիսի նյութերի պարունակության շնորհիվ, ինչպիսին են պոլիֆենոլները եւ ֆլավոնոիդները։ Այս միացություններն ունեն հակաօքսիդանտ հատկություններ եւ օգնում են բերանում գալիոզ առաջացնող բակտերիաների քանակի նվազմանը։

Կանխում է դիաբետը

Վարունգն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս՝ ընդամենը 15։ Nutrition Journal ամսագրի տվյալներով՝ ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքների օգտագործումն օգնում է իջեցնել ինսուլինի հանդեպ ռեզիստենտությունը, ինչն, իր հերթին, նվազեցնում է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը։

Նպաստում է օրգանիզմում խոնավության պահպանմանը

Վարունգը 95 տոկոսով բաղկացած է ջրից, ինչն այն կատարյալ մթերք է դարձնում օրգանիզմի հիդրատացման համար։ Հեղուկի համարժեք օգտագործումը եւ խոնավությունն անհրաժեշտ են մարմնի օպտիմալ գործունեության համար։

Նպաստում է նիհարելուն

Մեծ քանակությամբ ջրի պարունակության պատճառով վարունգը խիստ հագեցնող է, ընդ որում՝ պարունակում է շատ քիչ կալորիաներ։ Վարունգը լավագույններից մեկն է նիհարել ցանկացողների համար։

Փրկում է փորկապությունից

Կեղեւով օգտագործված վարունգն օրգանիզմին տալիս է շատ ջուր եւ բջջանյութ, սա լավագույն համադրությունն է աղիների կծկումները խթանելու եւ փորկապությունը կանխելու համար։ Այս խնդիրն ունեցող մարդկանց Փենսիլվանիայի պետական համալսարանի Բժշկական քոլեջը խորհուրդ է տալիս վարունգ ավելացնել տարբեր կերակրատեսակներում։

Իջեցնում է այտուցները, օգտակար է բարձր ճնշման դեպքում

Վարունգն աչքի է ընկնում կալիումի բարձր պարունակությամբ. մեկ վարունգը կարող է տալ 442 միլիգրամ կալիում, այս կարեւոր միկրոտարրի օրական նորմի մոտ 10 տոկոսը։ Կալիումը լավ հայտնի է նրանով, որ օգնում է օրգանիզմից ավելորդ նատրիումը դուրս բերելուն, որի կուտակումն առաջ է բերում հեղուկի պահպանում օրգանիզմում, այտուցվածություն եւ նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված