Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Նիկոլիզմի իրական գաղափարական այլըտրանքը կարող են լինել այն ուժերն ու գործիչները, ովքեր դեմ են եղել 2018-ի «թավշյա հեղափոխությանը». Էդուարդ Շարմազանով

Զարկերակ

Մինչեւ քաղաքական էլիտան չգիտակցի, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունն» ազգային աղետ էր, որեւէ դրական տեղաշարժ սպասել ռեալ չէ։

Դասական իմաստով նիկոլիզմի իրական գաղափարական այլըտրանքը կարող են լինել այն ուժերն ու գործիչները, ովքեր դեմ են եղել 2018-ի «թավշյա հեղափոխությանը»։

Այն գործիչները, ովքեր հրապարակներում ու սոցիալական ցանցերում ՀՀԿ ու Սերժ Սարգսյան չեն «մերժել»։

Բացի ՀՀԿ գաղափարական-սկզբունքային թեւից ԱԺ-ում դա բացառապես Աղվան Վարդանյանն էր։

Հայտարարել, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունն» ու «Սերժի մերժումը» ճիշտ էր, պարզապես Նիկոլի վարչապետությունն էր սխալ՝ երեսպաշտություն ու հակապետական էր։

Ով ուզում է դա ասի։

Հերիք է արդեն, ձայն չհանեցինք, չմտածեք չենք հիշում ինչպես էիք ապրիլի 23-ին ցնծում հրապարակներում ու ֆեյսբուքներում։

Հիշում ենք նաեւ ապրիլի 24-ը՝ ով  եւ ինչ էր ասում ու անում հրաժարականից հետո։

Բոլոր այն քաղաքական թիմերն ու գործիչները, ում կարծիքով Սերժ Սարգսյանի հրաժարականն ուրախալի  լուր էր, ու միայն Նիկոլի վարչապետ ընտրվելն էր սխալ՝ հայոց պետականության «բրուտոսներն» են։

2018-ի «հեղափոխությունն» ազգային աղետ էր։

Մինչեւ դա չհասկանանք ոչ մի դրական տեղաշարժ էլ ազգային-քաղաքական կյանքում չենք արձանագրելու։

Հ.Գ. Դրանք չներեցին ՀՀԿ-ին, որ այսքան հարվածից հետո ոչ միայն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ պահպանեցինք մեր քաղաքական թիմը, այլ նաեւ նոր ազգային-քաղաքական գործիչներ ենք պատրաստել՝ հանդիսանալով  Արցախի ու Հայաստանի անկախության համար պայքարի եզակի կուսակցություններից։

ՀՀԿ-ի ակունքները գալիս են 1960-ականների կեսերից՝ ԱՄԿ-ից ու 1989-ին հիմնադրված «Անկախության բանակից»

Քաղաքական պայքարը հանուն Արցախի հայկական մնալու ու Հայաստանի անկախության ամրապնդման՝ մեր  գլխավոր նպատակն է եղել եւ կա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված