ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ

Ո՛չ Բլինքենի, ո՛չ Միշելի ելույթներում մի բառ անգամ Լաչինի միջանցքի բացման մասին չեղավ. Քեռյան

Ներքաղաքական

Փաշինյան-Ալիեւ տեղի ունեցած եւ սպասվող հանդիպումների մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

«ԵՐՐՈՐԴ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ»

— Հունիսի 1-ին Քիշնեւում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունից եւ, առհասարակ, բրյուսելյան հանդիպումից ի՞նչ ակնկալել , ի՞նչ կստորագրվի, որը վճռորոշ կլինի Հայաստանի ու Արցախի համար:

— Կարծում եմ՝ որոշակի վերջնական փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական է, որովհետեւ նախորդ հանդիպումները ցույց են տվել, որ գոնե դրույթների մեծ մասի չափով համաձայնություն չկա: Եթե նայենք ե՛ւ վաշինգտոնյան, ե՛ւ բրյուսելյան հանդիպումներին, Բլինքենի ու Շարլ Միշելի ելույթներն ընդհանրական էին, վերացական խոսվում էր առաջընթացի մասին: Շարլ Միշելը փորձեց որոշակի կետերով ասել, ինչ հարցերի վերաբերյալ է այդ համաձայնությունը, բայց ինչպիսի՞ն էին վերջանական ձեւակերպումները, նա չտվեց: Այդտեղ առարկայական նշում կար միայն, որ Մեղրիի երկաթուղով պետք է հաղորդակցություն լինի, դա էլ նորույթ չէր, արդեն երեք տարի շարունակ բոլոր ձեւաչափերում կողմերն ընդունել են, որ, այո՛, այդ երկաթուղին պետք է բացվի: Ե՛վ Վաշինգտոնի, ե՛ւ Բրյուսելի հանդիպումներից հետո՝ չեղավ Փաշինյանի եւ Ալիեւի մամուլի ասուլիսը, նրանք չխոսեցին իրենց ձեռքբերած համաձայնությունների մասին, չնշեցին, թե ի՞նչ կետերի շուրջ համաձայնության չեն եկել: Նմանատիպ միջազգային հանդիպումներից հետո՝ սա պարտադիր պայման է, որով հանրությունը փաստացի տեղեկանում է, թե կողմերից որ մեկը ինչ կարծիք ունի, կամ կողմերից որ մեկը ինչ հարցով է համարում, որ առաջընթաց կա: Միջնորդների ընդհանրական ելույթները կարելի է պարզապես դիտել՝ որպես միջազգային արդարացում իրենց նախաձեռնությունները  հիմնավորելու համար: Կարեւոր հարցը չքննարկվեց. Լաչինի միջանցքի հարցը, որն ամենացավոտն է եւ մեզ անհանգստացնում է, որ մեր 120 հազար հայրենակիցների մոտ կորել է այնտեղ ապրելու հույսը, հավատը: Սա լուրջ ցեղասպանության նշան է: Ցեղասպանության մասին միջազգային բոլոր համաձայնագրերում կա այնպիսի դրութ, որ եթե ստեղծում ես այնպիսի պայման, որ մի էթնիկական խումբ տվյալ տեղում չի կարողանում ապրել եւ ստիպված է լինում լքել, պարտադիր չէ  նրան սպանես, դա դիտվում է՝ որպես ցեղասպանություն: Ուշադրություն դարձրեք՝ ո՛չ Բլինքենի, ո՛չ Միշելի ելույթներում մի բառ անգամ Լաչինի միջանցքի բացման մասին չեղավ, այնինչ իրենք էին բղավում, եւ Հայաստանում արեւմտամետ զանգվածն էլ հրճվանքի մեջ էր Հաագայի «հաղթանակի» կապակցությամբ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Եվրոպայի խորհրդին, որ նրանք փորձում են երկու երկրների միջեւ հաշտության եզրեր գտնել: Սա համապատասխանում է մեր ազգային շահերին, որովհետեւ իմ համոզմամբ՝ երրորդ ղարաբաղյան պատերազմը մեզ համար կործանարար է լինելու, ուստի՝ խաղաղության փնտրտուքները շատ էական են: Բայց սա մի հարց է. նախընտրած ռազմավարությունը այդ ուղղությամբ մեկ ուրիշ հարց է: Ես այսպիսի հարց եմ բարձրացնում՝ եթե Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները գտնում են, որ հարաբերությունների կարգավորման հիմքը  2020թ.-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, ովքե՞ր են ստորագրել այդ հայտարարությունը՝ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, եթե հարաբերությունների կարգավորման հիմքը այդ փաստաթուղթն է, ապա ինչպե՞ս կարելի է տրամաբանորեն գալ այնպիսի մի աբսուրդի, որ հետագա խաղաղության պայմանագրի կնքումն ընտրվում է մեկ այլ ձեւաչափով: Դա պետք է կատարվի այս երեք երկրների ձեւաչափով, գուցե Հայաստանին հաջողվի այնտեղ ընդգրկել Իրանին, որը պատրաստակամ է մասնակցել, ուրեմն՝ թողնելով ռեալ ձեւաչափը, որտեղ հարցերը լուծվում են, նկատի ունենալով ե՛ւ կոմունիկացիաները, ե՛ւ Արցախում  ռուսական զորքի առկայությունը, ե՛ւ Արցախի բնակչության քաղաքական կողմնորոշումը, որն իր անվտանգությունը կապում է Ռուսաստանի հետ, մենք, ըստ էության, փնտրում ենք հարթակներ, որտեղ վերջը դառնում են բաժակաճառային հայտարարությունները: Եթե նույնիսկ ամենաիդեալական փաստաթուղթը ստորագրվի, որը կարող է ընդհանրապես դեմ չլինել Թուրքիայի ու Ռուսաստանի շահերին, ինձ թվում է՝ դա չի իրագործվի, որովհետեւ այստեղ կա նախապատմության, ազդեցության, գերակայության խնդիր: Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը, նրանք են այսօր Հարավային Կովկասում իրադարձությունների դրության տերը, առավել ուժեղ են ՌԴ-ն եւ Թուրքիան, որովհետեւ՝ Թուրքիայի գրպանում է Ադրբեջանը, իսկ Ռուսաստանն այստեղ ռազմական ներկայություն ունի: Եթե այս պետությունները, որոնք իրենց ձեռքում են պահում հարավկովկասյան գործերի կառավարումը, սրանք չկան այն ձեւաչափերում, որտեղ փնտրվում է խաղաղությունը, ուրեմն՝ լրիվ տրամաբանական է, որ փաստաթուղթ չի հաջողվի ստորագրել, եթե ստորագրվի էլ, կմնա սոսկ թղթի կտոր:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑ ՔՆՆԱՐԿԵԼ»

— Բրյուսելում Փաշինյանի եւ Ալիեւի կողմից փոխադարձ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ի՞նչ է ենթադրում:

— Տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքն, ըստ միջազգային իրավունքի, հավասարազոր դրույթներ են, եւ ցավալի է, որ այսօր Արեւմուտքը տանելով Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները, շեշտադրում է միայն այդ դրույթի վրա՝ չխոսելով ինքնորոշման իրավունքի մասին: Սա զավեշտ է հատկապես այն առումով, որ Արեւմուտքը իր արտաքին քաղաքականության, արժեքաբանության հիմքում առաջինը դնում է մարդու իրավունքների հարցը: Տարածքային ամբողջականության հարցը՝ համընդհանուր միջազգային տող է, որ պետությունները պարտավորվում են պահպանել, սահմանել եւ միջազգային վեճերի լուծումը չտանել այն ուղղությամբ, որ խախտվի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, նաեւ մյուս կողմում են մարդու իրավունքները եւ կողմնորոշման իրավունքը, այս երկու սկզբունքների միջեւ կա հակասություն, որ մինչեւ օրս միջազգային իրավունքը չի կարողացել այդ հակասությունը լուծել, սա մոտավորապես հավի, ձվի պատմությունն է, թե ո՞րն է գերակա՝ տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ ինքնորոշման իրավունքը: Աշխարհի հզորները օգտվելով այդ իրավիճակից՝ կիրառում են երկակի ստանդարտներ. երբ իրենց պետք է լինում մեկն են թմբկահարում, երբ իրենց շահին համապատասխանում է՝ մյուսն են թմբկահարում: Քանի որ արեւմտյան հարթակներում խոսվում է միայն տարածքային ամբողջականության մասին, ես ինձ իրավունք եմ վերապահում ասել այն մասին, որ Արեւմուտքը չի ցանկանում այլեւս Արցախի ինքնորոշման հարց քննարկել եւ դա տեղափոխում է մեկ այլ ձեւակերպմամբ՝ իրավունքներ եւ անվտանգության պահպանում, որը չի կարող երբեւիցե համարվել ինքնորոշում: Իրավունքը եւ անվտանգությունը ցանկացած պետություն իր քաղաքացիներին ապահովում է՝ անկախ նրանց սեռից, կրոնական պատկանելիությունից: Այստեղ խոսվում է մեծ էթնոսի ինքնորոշման իրավունքի մասին, եւ սա նույնը չէ, ինչ-որ ասվում է Բրյուսելում եւ Վաշինգտոնում: Տարածքային ամբողջականության բերումը առաջնային պլան, առանց ինքնորոշման իրավունքի, զուգահեռ իրականացման, նշանակում է, պարզապես, Հայաստանին ճնշել այնքան՝ մինչեւ ստորագրի մի փաստաթուղթ, որով կհրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները պաշտպանելու դիրքորոշումից:

«ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՆԱԼՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ՌԴ-ԻՆ, ՔԱՆ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ»

— Այս քայլերով, այն պնդումով, որ Արցախը պետք է ճանաչվի Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահ առաքելության հետ ի՞նչ կլինի:

— Ընդհանրապես, եթե համեմատենք Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, ռուս գործիչների հռետորաբանությունից հասկանում եմ, որ Ադրբեջանին ու Թուրքիային չխրտնեցնելու համար՝ չեն կարողանում պարզ ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ, միեւնույն ժամանակ էլ չեն ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Արցախի հայկական մնալն այսօր ավելի շատ պետք է Ռուսաստանին, քան որեւէ այլ պետության, որովհետեւ եթե Արցախում չլինի հայ բնակչություն, ապա ռուս խաղաղապահներն այնտեղ ի՞նչ են անելու: Բայց մեծ պետությունները  ոչինչ  չեն անում, այսպես ասած, մեկ կամ երկու տարվա համար: Եթե ռուսական պետությունը այդ հսկայական ծախսերը արել է ու մեծ զորամիավորում է տեղափոխել Արցախ եւ պահում է ռազմակայանը, սա նշանակում է, որ նա չի հեռանում Հարավային Կովկասից: Ինչքան էլ մենք ռուս խաղաղապահներին քննադատենք, հատկապես 44-օրյա պատերազմում նրանց վերաբերմունքի առումով, բայց, այնուամենայնիվ, Արցախը հայկական պահելու գործում ավելի շահագրգռված կողմը Ռուսաստանն է, որովհետեւ եթե չլինի Արցախում հայ բնակչություն, կվերանա նաեւ ռուսական ռազմական ներկայությունը: Գեոպոլիտիկ առումով ում էլ հարցնեք, կասեն, որ Ղարաբաղը շատ լուրջ ստրատեգիական նշանակություն ունի, այսպիսի ասացվածք կա՝ ով տիրում է Ղարաբաղին, տիրում է Հարավային Կովկասին, որովհետեւ այն հարվածային ստրատեգիական դիրք ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Իրանի նկատմամբ: իսկ Ղարաբաղի մոտակայքով անցնող էներգետիկ կապուղիները հենց ինքնին հուշում են, որ Ղարաբաղում ռազմական ներկայություն ունենալով՝ դու կարող ես Ադրբեջանի քթից բռնած պահել եւ հարվածի տակ պահել այն ուղիները, որոնք գնում են դեպի Արեւմուտք: Բնականաբար, մեր սիրուն աչքերի համար չէ, որ ռուսները ուզում են այնտեղ մնալ, իրենց հոգսը, իրենց աշխարհաքաղաքական շահերն են ու հետխորհրդային տարածքում իրենց ազդեցության ամրապնդումը: Իրենց նպատակն է նորացված միութենական կազմակերպություն ստեղծելը, առաջին քայլերն արել են, ԵԱՏՄ-ն է, փորձում են ամրապնդել ՀԱՊԿ-ը, բայց քաղաքական գիծը մնացել է նույնը: Արցախում հայկական ադմինիստրացիայի ու հայ բնակչության պահպանմամբ՝ թերեւս ամենաշահագրգռվածը ռուսական պետությունն է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top