2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

ԿԱ­ԼԱՆ­ՔԻ ՏԱԿ Է ՄԱՅՐ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ

Վերլուծություն

105 տա­րի ա­ռաջ մեկ­նար­կել էր Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տը: Իսկ հի­մա, 105 տա­րի անց, եզ­րա­փա­կիչ փուլ է մտնում Հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը գե­րեզ­մա­նե­լու գոր­ծըն­թա­ցը: Ա­մե­նայն ցի­նիզ­մով, բա­ցե­ի­բաց, ի ցույց բո­լո­րի: Եվ զար­մա­նա­լի­ո­րեն Ե­րև­ա­նի փո­ղոց­նե­րը դեռ ո­ղող­ված չեն ցա­սում­նա­լից զանգ­ված­նե­րով: Կար­ծես լե­թար­գիկ քնի մեջ լի­նի հան­րու­թյու­նը... Մինչ­դեռ, ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տել է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հա­մար փոր­վող գե­րեզ­մա­նում պետք է թա­ղել հե՛նց գե­րեզ­մա­նա­փո­րին»: Ա­վաղ, այ­սօր հա­յոց մայ­րա­քա­ղա­քում հա­յե­րով կար­ծես փոք­րա­մաս­նու­թյուն ենք: Բայց չէ՞ որ 105 ա­ռաջ, եր­բեք Ա­րամ Մա­նու­կյա­նի զո­րա­շար­ժի են­թար­կեց Ե­րև­ա­նը, զուտ ազ­գա­յի պատ­կա­նե­լու­թյան ցու­ցա­նի­շով է­լի փոք­րա­մաս­նու­թյուն է­ինք: Եվ ինչ­պես 105 տա­րի ա­ռաջ, լի­նել-չլի­նե­լու խնդի­րը պետք է լուծ­վի փոք­րա­մաս­նու­թյան ու­ժե­րով:

ՍԱՐ­ԴԱ­ՐԱ­ՊԱ­ՏԻՑ 105 ՏԱ­ՐԻ ԱՆՑ

105 տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին վար­չա­պետ Հով­հան­նես Քա­ջազ­նու­նին գրում էր կնո­ջը. «Մի բան մի­այն գի­տեմ հաս­տա­տա­պես և ու­զում եմ, որ դու ևս գի­տե­նաս, ո­րով­հե­տև դրա մեջ մեծ մխի­թա­րու­թյուն կա.

ե­թե Ա­շո­տը սպան­ված է, ու­րեմն սպան­ված է Ղա­րա­քի­լի­սա­յում, պա­տե­րազ­մի դաշ­տում, կռվի ժա­մա­նակ, իր զին­վո­րա­կան, քա­ղա­քա­ցի­ա­կան ու հայ­րե­նա­սի­րա­կան բարձր պարտ­քը կա­տա­րե­լիս, սպան­ված է հե­րո­սա­բար, զեն­քը ձեռ­քին, մի այն­պի­սի փա­ռա­վոր կռվի մեջ, ո­րի մա­սին ի­րենք« տա­ճիկ­նե­րը, խո­սում են հի­աց­մուն­քով ու պատ­կա­ռան­քով:

Մեր փոք­րա­թիվ զոր­քե­րը չորս օր ա­նընդ­հատ կռվել են ա­ռյուծ­նե­րի պես՝ ի­րեն­ցից շատ գե­րա­զանց ու­ժե­րի դեմ և նա­հան­ջել են մի­այն վեր­ջին փամ­փուշ­տը այ­րե­լուց հե­տո:

Ո՞ղջ է դուրս ե­կել Ա­շո­տը այդ կռվից, թե՞ սպան­վել է, - եր­կու դեպ­քում էլ նա վաս­տա­կել է Հայ­րե­նի­քի սե­րը, հար­գան­քը ու ե­րախ­տա­գի­տու­թյու­նը: Նա կռվել է մին­չև վերջ և գու­ցե իր մա­տաղ կյան­քի գնով բարձր է պա­հել զին­վո­րա­կան պա­տի­վը»:

Քա­ջազ­նու­նու չորս որ­դի­նե­րից եր­կուսն ըն­կել է­ին հե­րո­սի մա­հով, այդ թվում` նա­մա­կում հի­շա­տակ­ված Ա­շո­տը: Իսկ այ­սօր մեկ այլ Ա­շոտ` Փա­շի­նյան, իր վար­չԱ­ՂԵՏ հոր թե­թև ձեռ­քով դար­ձել է մատ­նու­թյան, ստո­րու­թյան, տղա­մար­դուն ան­վա­յել պահ­ված­քի խորհր­դա­նիշ: Դա­վա­ճան հայ­րիկն էլ հա­զա­րա­վոր ոս­տի­կան­նե­րով շրջա­պատ­ված «խա­ղա­ղու­թյու­նից» էր բար­բա­ջում. «Ադրբե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան եւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման պայ­մա­նագ­րի շուրջ ին­տեն­սիվ բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­նում, եւ մենք հույս ու­նենք հնա­րա­վո­րինս ա­րագ հա­մա­ձայ­նու­թյան հաս­նել տեքս­տի շուրջ եւ ստո­րագ­րել այն: Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ըն­կա­լու­մը ա­վե­լի ու ա­վե­լի շատ է հակ­վում այն բա­նա­ձե­ւին, որ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը ա­ռանց վե­րա­պա­հում­նե­րի պետք է ճա­նա­չեն մի­մյանց հա­մա­պա­տաս­խա­նա­բար 29.800 քա­ռա­կու­սի կմ եւ 86.600 քա­ռա­կու­սի կմ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը եւ ԼՂ հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի ու անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման շուրջ Բաք­վի եւ Ստե­փա­նա­կեր­տի մի­ջեւ պետք է տե­ղի ու­նե­նա երկ­խո­սու­թյուն:

Մենք հա­մա­ձայն ենք այս տրա­մա­բա­նու­թյա­նը եւ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վա­րում ենք այս տրա­մա­բա­նու­թյամբ՝ ընդգ­ծե­լով, որ Ստե­փա­նա­կերտ-Բա­քու երկ­խո­սու­թյան ե­րաշ­խա­վոր­ման մի­ջազ­գա­յին մե­խա­նիզմ­նե­րը չա­փա­զանց կա­րե­ւոր են: Մի­ա­ժա­մա­նակ հա­մոզ­ված եմ, որ ՀՀ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ռազ­մա­վա­րա­կան ե­րաշ­խի­քը խա­ղա­ղու­թյունն է, ո­րը հնա­րա­վոր է բո­լոր հա­րե­ւան­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու մի­ջո­ցով: Սա ա­մե­նե­ւին էլ հեշտ գոր­ծըն­թաց չէ, բայց կար­ծում եմ՝ այն է, ինչ ու­զում եւ ակն­կա­լում է մեր ժո­ղո­վուր­դը:

Տնտե­սա­կան եւ բյու­ջե­տա­յին ցու­ցա­նիշ­նե­րը, կար­ծում եմ՝ հան­րու­թյան եւ տնտե­սու­թյան ար­ձա­գանքն են մեր կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գին»:

Ընդ ո­րում` կա­պի­տու­լյանտ վիժ­վածքն ու­ղիղ տեքս­տով ա­սաց, որ Ադր­բե­ջա­նի 86.600-ի մեջ մտնում են և՛ Ար­ցա­խը, և՛ ՀՀ տա­րած­քի այս­պես կոչ­ված անկ­լավ­նե­րը: Այ­սինքն` որ բո­լո­րիս գե­րու­թյան է հանձ­նում թուր­քին: Ընդ ո­րում` վկա­յա­կո­չում է «աշխար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­ներ»: Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, մի ու­րիշ ա­սու­լի­սի էլ ար­դեն կա­սի, որ «աշխար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի» բե­րու­մով դեռ տհաս ենք պե­տու­թյուն ու­նե­նա­լու հա­մար, և մի 50 տա­րի պի­տի ապ­րենք Թուր­քի­ա­յի կազ­մում: Ինչ­պես փաս­տում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Հա­զա­րա­վոր ոս­տի­կան­նե­րով պաշտ­պան­ված կա­պի­տու­լյան­տը բռնա­բա­րում է մի ողջ ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ու խա­ղաղ ա­պա­գան:

Ին­քը հի­մա լի­ո­վին պաշտ­պան­ված է, իսկ հայ ժո­ղո­վուր­դը` ան­պաշտ­պան:

Ոս­տի­կան­նե­րը բա­րեխղ­ճո­րեն պաշտ­պա­նում են մի ա­սու­լիս, որ­տեղ ա­սու­լիս տվողն ա­սում է, որ նույն ոս­տի­կա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը վա­ղը լի­նե­լու են ան­պաշտ­պան ու ան­հայ­րե­նիք:

16%-ոց կաս­կա­ծե­լի վար­կա­նիշ ու­նե­ցո­ղը հան­գիստ խո­սում է իր «ղե­կա­վա­րած» երկ­րի տա­րածք­նե­րը հանձ­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին: Սա չլսված պատ­մու­թյուն է, մղձա­վանջ:

Լավ, ա­սենք թե մյուս կու­սակ­ցու­թյուն­նե­րի վար­կա­նի­շը ցածր է, բա հայ­րե­նի­քի նկատ­մամբ ան­տար­բե­րու­թյան մա­կար­դակն ին­չո՞ւ է այս­քան բարձր»:

ԱՆ­ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ` ՄԵ­ԾԱ­ԳՈՒՅՆ Ո­ՃԻՐ

TAKANQNER 

Նի­կո­լը հայ­տա­րա­րում է ի լուր աշ­խար­հի, որ որ­դե­կո­րույս մայ­րը ցան­կա­ցել է ա­վար­տին հասց­նել այն, ին­չը ա­վար­տին չի հասց­րել ադր­բե­ջա­նա­կան բե­կո­րը: Փաս­տո­րեն սա բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, որ որ­դե­կո­րույս մայ­րը ցան­կա­ցել է սպա­նել Ա­շո­տի­կին: Հի­մա թող ի­րա­վա­բան­ներն ա­սեն, սա ի՞նչ է, կեղծ մատ­նու­թյուն, զրպար­տու­թյու՞ն, թե ինչ: Հա, ստա­խո­սու­թյան չեմ­պի­ոն պետք է լի­նել նա­և ե­րև­ա­կա­յե­լու հա­մար, որ «բե­կոր» կար Ան­նա Հա­կո­բյա­նի փե­շի տակ:

Ան­նա Հա­կո­բյա­նին էլ «հե­րո­սա­ծին մոր» դե­րում հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նելն էլ մի ա­ռանձ­նա­հա­տուկ պղծու­թյուն է` բուն­կեր­նե­րում «բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյուն» ցու­ցա­բե­րող հե­րո­սաս­պան Է­րա­տո­յին նույն հար­թու­թյան վրա ներ­կա­յաց­նել զոհ­ված հե­րո­սի մոր հետ: Դժո­խա­յին խո­րհրդա­նիշ­ներ ստեղ­ծե­լու հար­ցում էլ Նի­կո­լը ե­զա­կի է` հե­րոս Ժո­րա­յի մայ­րի­կին կա­լա­նա­վո­րե­լը հանձ­նա­րա­րել նրա հա­սա­կա­կից, բա­նա­կում չծա­ռա­յած դա­տա­վոր Ժո­րա­յին: «Ադեկ­վադ» մի­ա­բա­նու­թյան հիմ­նա­դիր­նե­րից Կոնս­տան­տին Տեր-Նա­կա­լյանն էլ տե­ղին հար­ցադ­րում է ա­նում. «Մի բան մութ մնաց. հի­մա Ա­շո­տի­կի ջո­կա­տը ո՞րն էր՝ Է­ռա­տո՞ն, թե՞ Ա­Ա­Ծի ախ­ռա­նան, որ ի­րեն ու­ղեկ­ցել է պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ար­ցա­խում ե­ղած ողջ ժա­մա­նակ: Իսկ էն ին­կա­սա­ցի­ոն մե­քե­նա­յի վա­րոր­դը, ո­րով Ա­շո­տի­կին փախց­րին Հա­րա­վում ճեղք­ման ժա­մա­նակ, ինք­նե՞լ ա էդ ջո­կա­տից: Իսկ Ի­ջև­ա­նի գնդի մի ամ­բողջ գու­մար­տակ, որ կեղծ գրո­հի ու­ղար­կե­ցին ու ամ­բողջ կազ­մով մա­տաղ ա­րե­ցին, որ հրե­տա­նին ի­րենց վրա աշ­խա­տի, ին­կա­սա­ցի­ա­յի մե­քե­նան էդ ա­րան­քում Ա­շո­տի­կին փախց­նի, ի­րենք ո՞ր ջո­կա­տից է­ին»:

Իր հրա­վի­րած ա­սու­լի­սին Նի­կոլն ան­բա­րո­յա­կա­նու­թյան նոր ռե­կորդ է սահ­մա­նել: Մաս­նա­վո­րա­պես՝ կա­ռա­վա­րու­թան շեն­քի դի­մաց բո­ղո­քի ակ­ցի­ա ի­րա­կա­նաց­նող ծնող­նե­րից մե­կի հար­ցին՝ ե­թե Ար­ցախն Ադր­բե­ջան էր, ին­չո՞ւ մեր որ­դի­նե­րին տա­րաք և սպա­նե­ցիք Ադ­րբե­ջա­նում, Նի­կո­լը պա­տաս­խա­նել է. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան զին­ված ու­ժե­րի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ես ոչ մի ո­րո­շում՝ այլ ո­րո­շում չեմ կա­յաց­րել. բո­լոր ո­րո­շում­նե­րը կա­յաց­ված են ե­ղել շա՛տ ա­վե­լի վա­ղուց: Իմ որ­դին որ­պես կա­մա­վոր ծա­ռա­յել է նա­և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում»: Ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն հար­ցադ­րում է Armenian info բլո­գը` «Հաս­կա­նանք մի հատ, է­լի, ի՞նչ է նշա­նա­կում բո­լոր ո­րո­շում­նե­րը կա­յաց­ված են ե­ղել շա՛տ ա­վե­լի վա­ղուց: Ե՞րբ կոնկ­րետ, մ.թ.ա. 6-րդ հա­զա­րա­մյա­կո՞ւմ, թե՞ ա­սենք ՀՀՇ-ի օ­րում: Հի­մա նույն տրա­մա­բա­նու­թյամբ ցան­կա­ցած իշ­խա­նու­թյուն կա­մա­յա­կան երկ­րում կա­րող է հայ­տա­րա­րել, թե ոչ մի վա­տի հա­մար ին­քը պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում. այդ ի­րե­նից ա­ռաջ են ո­րո­շում­ներ ըն­դու­նել: Օ­րի­նակ՝ Զե­լենս­կին կա­րո՞ղ է հայ­տա­րա­րել, որ պա­տե­րազ­մի մե­ղա­վորն ա­սենք Կուչ­ման է կամ Յա­նու­կո­վի­չը, կամ՝ Հիտ­լե­րը, ե­թե կեն­դա­նի լի­ներ, որ Հո­լո­քոս­տի մա­սին ո­րո­շումն ին­քը չի կա­յաց­րել, այլ՝ա­սենք Վիլ­հելմ 2-րդը: Պատ­կե­րաց­նում եք, չէ՞, այս­պես մին­չև ուր կար­ե­լի է հաս­նել: Իսկ ե՞րբ հատ­կա­պես գլխի ըն­կավ Նի­կո­լը, որ ա­մեն ինչ ո­րո­շել են նախ­կին­ներն ու ի­րեն գցել կրա­կը: 2020-ի նո­յեմ­բե­րի 10-ի՞ն,երբ հանձ­նեց Ար­ցա­խը»:

Իսկ հե­րո­սա­ծին մո­րը ցու­ցադ­րա­բար կա­լա­նա­վո­րե­լը ոչն­չով չի տար­բեր­վում Մայր Հայ­րե­նի­քի կա­լա­նա­վո­րու­մից: Ա­մեն ինչ ակն­հայ­տից ակն­հայտ է: «Կամ հայ­կա­կան Ար­ցա­խի, կամ Ար­ցա­խը հանձ­նող Նի­կո­լի հետ ես: Եր­րորդ ու­ղի չկա: Ռու­բի­կո­նի ջրբա­ժա­նը դրված է հստակ: Վա­ղը Աստ­ծո ա­ռաջ դրախտ ու դժոխք գնա­լու ջրբա­ժանն Ար­ցա­խով է անց­նե­լու: Ար­ցա­խը հայ­կա­կան հա­մա­րող­ներն օրհն­վե­լու են սե­րունդ­նե­րով, իսկ Նի­կո­լի նման Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չող­նե­րը՝ դժոխ­քի ճամ­փան են բռնե­լու: Ա­մեն ինչ մեր ձեռ­քե­րում է ու մեր ընտ­րու­թյու­նից է կախ­ված: Ես ընտ­րել ու ընտ­րում եմ հայ­կա­կան Ար­ցա­խը, Նի­կո­լը՝ Ադր­բե­ջա­նը: Ընտ­րու­թյու­նը մերն է, հայ ժո­ղո­վուրդ: Հե­տո ու­րիշ­նե­րին չմե­ղադ­րեք»,- ար­ձա­նագ­րում է Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը:

Ա­յո՛, ջրբա­ժա­նը կա: Կա հա­յը և գե­նա­պիղծ տա­կան­քը: Եվ օրհն­վի էն սհա­թը, երբ կկա­տար­վի մեծն Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի մար­գա­րե­ու­թյու­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված