2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

ԷՐ­ՄԵ­ՆԻՍ­ՏԱ­ՆԻ ՍՏՐԿՈՒ­ԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ «ԿԱ­ԴԱՍՏ­ՐԻ» ՎԿԱ­ՅԱ­ԿԱՆ

Վերլուծություն

Կա­պի­տու­լյանտ վիժ­ված­քը ԱԺ-ում կաս­կա­ծի տակ դրեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ հայ­տա­րա­րե­լով, թե «30 տա­րի ապ­րում ենք մի տեղ, ո­րի կա­դաստ­րի վկա­յա­կա­նը չու­նենք»: Նա ընդգ­ծեց, որ Հա­յաս­տա­նը` որ­պես պե­տու­թյուն, իր բազ­մա­հա­զա­րա­մյա գո­յու­թյան ըն­թաց­քում եր­բեք կա­դաստ­րի վկա­յա­կան չի ու­նե­ցել: Այ­սինքն` պե­տա­կա­նու­թյան հար­ցը բե­րեց-հա­վա­սա­րեց­րեց իր դժբախտ ման­կու­թյան օ­րե­րի իր ապ­րած գո­մին կից տնա­մերձ հո­ղա­մա­սի մա­կար­դա­կի:

ԹՈՒՐ­ՔԻ ԿԱՄ­ՔԻ ԴԻԿ­ՏԱ­ՏՈՒ­ՐԱ

ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նի հա­մոզ­մամբ` կա­պի­տու­լյանտն ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի մահ­վան վկա­յա­կա­նի հարցն է լու­ծում. «Փաս­տո­րեն դա­վա­ճան տա­կան­քի կար­ծի­քով Հա­յաս­տա­նի «կա­դաստ­րի վկա­յա­կա­նը» Ադր­բե­ջա­նը պի­տի տա՞: Որ աշ­խարհն իր մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րով եւ երկր­նե­րով Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը ճա­նա­չել է, տո էլ կա­դաստ­րի, տո էլ ծննդյան, տո էլ ա­մուս­նու­թյան վկա­յա­կան­նե­րը վա­վե­րաց­րել է, էդ հեչ, Ա­լի­ե­ւի ստո­րագ­րու­թյամբ «կա­դաստ­րի վկա­յա­կա­նը» մե՞ջ»:

Թուր­քի կամ­քը ՀՀ բարձ­րա­գույն ամ­բի­ո­նից բա­ցե­ի­բաց շա­րադ­րող պե­տա­կան դա­վա­ճա­նի բար­բա­ջան­քը ունկնդ­րե­լը փսխե­լու աս­տի­ճան նող­կա­լի էր: Իսկ ժո­ղո­վուր­դը լուռ է: Նման է, որ ժո­ղովր­դի համ­բե­րու­թյան բա­ժա­կը պար­զա­պես ծակ է ու եր­բեք չի լցվի: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն ա­ռա­վել քան մռայլ գույ­նե­րով է ներ­կա­յաց­նում ՔՊ-ական խուն­տա­յի նա­խագծ­ված ա­պա­գան. «Հա­յաս­տա­նի ինչ-որ մա­սեր կհանձն­վեն Ադր­բե­ջա­նին, իսկ հիմ­նա­կա­նում Հա­յաս­տա­նը կգտնվի Թու­քի­ա­յի լրիվ վե­րահս­կո­ղու­թյան տակ: Դեռ հարց է՝ ՀՀ պե­տա­կա­նու­թյու­նը ֆոր­մալ ա­ռու­մով կպահ­պան­վի, թե` ոչ: Հաշ­վի առ­նենք նա­և, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք նա միշ­տա­պես հար­ցա­կան ձև­ով է ձև­ա­կեր­պում, բայց ի­րա­կա­նում նպա­տա­կա­ուղղ­ված կեր­պով  բե­րում-հասց­նում է ինչ-որ հանգր­վա­նի: Նույն կերպ նա ֆան­տաս­տիկ թվա­ցող, իբր հռե­տո­րա­կան հար­ցե­րով Ար­ցա­խը բե­րեց-հասց­րեց բո­լո­րիս հայտ­նի հանգր­վա­նին»,- փաս­տեց ռազ­մա­կան փոր­ձա­գե­տը: Կա­րեն Վրթա­նե­սյա­նը շեշ­տեց՝ ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նին են հանձ­նում ոչ մի­այն Ար­ցա­խը, այլ նա­և ՀՀ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան կա­րև­ո­րա­գույն կտոր­ներ. «Թշնա­մին խեղ­դում է Հա­յաս­տա­նը: Հի­մա էլ ար­դեն թե­մա է բարձ­րաց­րել, թե Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես գո­յու­թյուն ու­նի՞ որ­պես պե­տու­թյուն: ՀՀ իշ­խա­նու­թյու­նը զավ­թած ներ­կա­յիս խում­բը ոչ թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն է, այլ Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի շա­հե­րը ներ­կա­յաց­նող օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ»:

Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյանն էլ այդ «կա­դաստ­րա­յին» պատ­մու­թյան հե­տև­յալ վտան­գա­վոր աս­պեկտն է մատ­նան­շում. «Նի­կո­լի հո­րի­նած «կա­դաստ­րի թուղթ» օ­պե­րա­ցի­ան, ինչ­պես բո­լոր թե­մա­նե­րը, ոչ մի­այն կեղծ են, այլ նա­և ծայ­րա­հեղ վտան­գա­վոր: Ստաց­վում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն ըստ Նի­կո­լի` «ապօ­րի­նի պե­տու­թյուն» է, ո­րը 1992թ.-ից սկսած ա­պօ­րի­նի ան­դա­մակ­ցել է ՄԱԿ-ին և բո­լոր մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին, հաս­տա­տել է ա­պօ­րի­նի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, կնքել է հա­զա­րա­վոր բազ­մա­կողմ ու երկ­կողմ մի­ջազ­գա­յին ա­պօ­րի­նի պայ­մա­նագ­րեր և այլն: Ե­թե ծու­ղակ հան­դի­սա­ցող այս շին­ծու գա­ղա­փարն Ա­լի­և­ը չի տվել Նի­կո­լին, ա­պա ո՞վ է այդ թշնա­մա­կան թե­զը հու­շել Հա­յաս­տա­նի հինգ տա­րե­կան «վար­չա­պե­տին»: Նի­կո­լի ու­ղե­ղին հա­սու «կա­դաստ­րի թուղ­թը» երկր­նե­րը ձեռք են բե­րում հայ­րե­նա­տի­րու­թյամբ, խե­լա­ցի իշ­խա­նու­թյուն­նե­րով ու քա­ղա­քա­կան կամ­քով, բա­նա­կի ու­ժով և ո­գով, երկ­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու կա­րո­ղու­թյամբ, հա­սա­րա­կա­կան հա­մե­րաշ­խու­թյամբ, տնտե­սա­կան և սո­ցի­ա­լա­կան ռե­սուրս­ներ ստեղ­ծե­լով ու վե­րար­տադ­րե­լով, ազ­գա­յին ինք­նու­թյամբ և պատ­մա­կան հի­շո­ղու­թյամբ, ազ­գա­յին իղ­ձե­րի ու գա­ղա­փար­նե­րի հա­մար ան­դա­դար պայ­քա­րե­լով: Ոչ թե «տա՛նք, որ ա­վե­լի շուտ վա­րի գնանք»` դա­վա­դիր բա­նա­ձև­ով»:

Օ­տար­նե­րը լի­ա­կա­տար ի­րա­վունք ու­նեն Նի­կո­լին կան­չեն, նվաս­տաց­նեն ու ճամ­փեն` նրանց հա­մար կա­պի­տու­լյան­տը «Ты раб, ты трус, ты ар­мя­нин» բա­նա­ձև­ի քայ­լող մարմ­նա­ցում է: Ա­մեն ինչ ճիշտ է, մի­այն «ар­мя­нин» բառն է ան­տե­ղին, քան­զի թուրք և դա­վա­ճան բա­ռե­րից չնեղ­վող այս ճի­վա­ղը ոչ թե հայ է, գե­նապղծ­ված մի թա­փոն:

ԱՆԿ­ՄԱՆ Ա­ՄԵ­ՆԱ­ՑԱԾՐ ԿԵ­ՏՈ՞ՒՄ ԵՆՔ

Wilson

ՀՀԿ ԳՄ ան­դամ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վի դի­տարկ­մամբ՝ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը նշա­նա­կում է, որ նա Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի կա­մա­կա­տարն է, ու­րիշ ո­չինչ. «Այսքա­նից հե­տո Նի­կո­լի կող­քին ով կանգ­նած է՝ նա էլ է Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի կա­մա­կա­տա­րը: Այս մար­դը կա՛մ տգի­տու­թյան, կա՛մ դա­վա­ճա­նու­թյան, կա՛մ պե­տա­կան թշնա­ման­քի չեմ­պի­ոն է: Բա որ Հա­յաս­տա­նը կա­դաստ­րի վկա­յա­կան չու­ներ, ՀԱՊԿ-ից ին­չո՞ւ է­իք նե­ղա­նում, թե՝ գնա­հա­տա­կան չի տա­լիս: Ո՞նց կա­րող է ՄԱԿ-ի ան­դամ երկ­րի ոչ բա­րով ղե­կա­վա­րը կանգ­նի-ասի՝ կա­դաստ­րի վկա­յա­կան չու­նենք: Նի­կոլն ա­պա­ցու­ցեց, որ իր հա­մար ցար ի բո­գը Ա­լի­ևն է»:

Ա­լի­և­ի հնա­զանդ ստրու­կի մոս­կո­վյան «գաստ­րոլ­նե­րը» նույն­պես ա­ռա­վել քան նող­կա­լի են: «Մենք ակն­կա­լում ենք, որ ադր­բե­ջա­նա­կան եր­կա­թու­ղի­նե­րը բաց կլի­նեն Հա­յաս­տա­նի բեռ­նե­րի հա­մար»,- այս մա­սին հայ­տա­րա­րել է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ա­թո­ռը զավ­թած­ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ հան­դիպ­մա­նը: Լրիվ «իմնեմ­նի­մի» ո­ճով նա նշել է, որ ակն­կա­լում է՝ Հա­յաս­տա­նի գնացք­նե­րը Նա­խի­ջև­ա­նի տա­րած­քով կհաս­նեն օ­րի­նակ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն կամ էլ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյուն. «Մենք ակն­կա­լում ենք այս հար­ցե­րի պա­րի­տե­տա­յին լու­ծում՝ հիմն­ված, ինչ­պես ես ար­դեն ա­սացի, հիմն­ված երկր­նե­րի ինք­նիշ­խա­նու­թյան և ի­րա­վա­սու­թյան վրա»: Նա­խի­ջև­ա­նի տա­րած­քով գնալ Ռու­սաս­տան` աշ­խար­հագ­րա­կան այդ­պի­սի այ­լա­սեր­վա­ծու­թյուն մի­այն Նի­կո­լի ու­ղե­ղում կա­րող էր ծնվել: Ա­լի­ևն էլ Մոսկ­վա­յում փաս­տեց, որ Նի­կոլն ամ­բող­ջո­վին հնա­զանդ­վել է իր կամ­քին. «Կար­ծում եմ, որ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան՝ Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյու­նից, ինչ­պես նա­և հստակ թվեր նշե­լով Ադր­բե­ջա­նի տտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չու­մից հե­տո հա­մա­ձայ­նագ­րի այլ հար­ցե­րի շուրջ հա­մա­ձայ­նե­ցու­մը կըն­թա­նա ա­վե­լի հեշտ, քա­նի որ դա այն գլխա­վոր գոր­ծոնն էր, ո­րի շուրջ մենք հա­մա­ձայ­նու­թյան չէ­ինք կա­րո­ղա­նում գալ»:

Վլա­դի­միր Պու­տի­նի մի ակ­նարկն էլ մեզ ոչ մի լավ բան չի խոս­տա­նում. «Շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում Ե­ԱՏՄ ան­դամ բո­լոր երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և փո­խա­դարձ ա­ջակ­ցու­թյան հա­մար, ինչ­պես նա­և այ­սօր­վա մեր աշ­խա­տանք­նե­րին մի­ա­ցած, բայց Ե­ԱՏՄ ան­դամ չհան­դի­սա­ցող­նե­րին` դե­ռևս»: Այդ «դե­ռևս»-ը Ադր­բե­ջանն է: Ա­վե­լորդ է, չէ՞, բա­ցատ­րել, թե ում հաշ­վին կա­րող է լի­նել այդ բան­կե­տը... Իսկ որ Նի­կո­լը կի­րա­ռի Հա­յաս­տա­նի ու­նե­ցած վե­տո­յի ի­րա­վուն­քը` Օ­դե­սա­յի հրե­ա­նե­րի խոս­քով ա­սած, «Не сме­ши­те мои та­поч­ки», ա­վե­լի շուտ այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րը կգան Հա­յաս­տա­նը փրկե­լու, քան Նի­կո­լը նման բան հա­մար­ձակ­վի:

Ինչ վե­րա­բե­րում է ՀԱՊԿ-ից դուրս գա­լու «շուստ­րի­գեղ­ցի­ա­կան» խա­ղե­րին, ա­պա ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նի հա­մոզ­մամբ, ար­դեն մեկ տա­րուց ա­վե­լի է՝ ակն­հայտ է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հա­յաս­տա­նը ոչ թե դուրս է բե­րում ՀԱՊԿ-ից, այլ Հա­յաս­տա­նը տա­նում է Ռու­սաս­տա­նի հետ բախ­ման: Դեռ 2021 թվա­կա­նի հու­նի­սին քա­ղա­քա­գետ Կա­րեն Բե­քա­րյա­նը հստակ ձև­ա­կեր­պեց, թե ինչ է կա­տար­վում. ա­սաց, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հա­յաս­տա­նի տա­րած­քում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կոնֆ­լիկտ է հրահ­րում, որ­պես­զի քա­ո­սի մեջ պա­հի իր իշ­խա­նու­թյու­նը:

Քա­ո­սի հիմ­քերն ա­պա­հո­վե­լու հա­մար էլ սրանք կաս­կա­ծի տակ են դնում ան­գամ քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կը, և ընդ­հան­րա­պես փոր­ձում են ար­ժեզր­կել բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը: Ար­մեն Ա­շո­տյա­նի գնա­հատ­մամբ. «Քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կը կաս­կա­ծի տակ են դնում Ա­լի­և­ը, Նի­կոլն ու իր մանկ­լա­վիկ «քա­ծե­րը»:

Ապ­րի­լյա­նը կանգ է ա­ռել 3 հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րով.

1. Հայ­կա­կան բա­նա­կի կտրուկ հա­կա­հար­ված­նե­րով մար­տի դաշ­տում:

2. Հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ճկուն եւ պրո­ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով:

3. Երկ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րի վճռա­կան եւ կոշտ լի­նե­լու հան­գա­ման­քով:

Պա­տե­րազ­մի եր­րորդ օ­րը Սերժ Սարգ­սյա­նը հրա­վի­րեց Հա­յաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված Ե­ԱՀԿ ան­դամ երկր­նե­րի դես­պան­նե­րին և ու­ղիղ խոս­քով ա­սաց՝ ե­թե պա­տե­րազ­մը այս քա­նի օ­րը չկանգ­նի, մենք ճա­նա­չե­լու ենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: 1,5 օր անց պա­տե­րազ­մը ա­վարտ­վեց»:

Ի դեպ,  Քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում ա­վե­լի քիչ տղա է զոհ­վել, քան սեպ­տեմ­բե­րի եր­կօ­րյա ագ­րե­սի­ա­յի ժա­մա­նակ եր­կու օ­րե­րի ըն­թաց­քում: Ապ­րի­լյա­նին ռազ­մա­գե­րի չու­նե­ինք, ան­հետ կո­րած չու­նե­ինք, եւ գի­տե­ինք մեր հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րը: Իսկ սրանք մեր հե­րոս­նե­րի հետ` և՛ ող­ջե­րի, և՛ նա­հա­տակ­նե­րի, վար­վում են այն­պես, որ նույ­նիսկ թուրքն է զար­մա­ցած մնում: Թուր­քե­րը զոհ­ված­նե­րի մայ­րե­րին հայ­հո­յանք չեն գրում, իսկ սրանց ֆեյ­քերն ու կեղ­տա­րյուն ժե­խե­րը գրում են:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված