Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Ռուսական դիրքերը կովկասյան հարթակում ամրանում են

Միջազգային

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ան­կախ Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի մո­տե­ցում­նե­րից, կա տա­րա­ծաշր­ջա­նում ստեղծ­ված կոնկ­րետ պատ­կեր, ա­ռանց ո­րի նրանք վերջ­նա­կան ո­րո­շում­ներ հա­զիվ թե կա­րո­ղա­նան կա­յաց­նել (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=256698&l=am): Այ­սինքն, ինչ­քան էլ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է ա­ռաջ տա­նել Հա­յաս­տանն ամ­բող­ջու­թյամբ մանկ­լա­վի­կա­յին դաշտ տե­ղա­փո­խե­լու սցե­նարը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին ներ­կա ի­րա­վի­ճա­կում դա որ­քա­նո՞վ է ռե­ալ կամ հե­ռան­կա­րա­յին:

Այս օ­րե­րին մտա­հո­գիչ ազ­դակ­ներ են գա­լիս Ի­րա­նից: Ըստ ի­րա­նա­կան վեր­լու­ծա­կան աղ­բյուր­նե­րի. «Սի­ո­նիս­տա­կան ​​լրատ­վա­մի­ջոց­ներն ակ­նար­կում են, որ Իս­րա­յե­լը պատ­րաստ­վում է հան­կար­ծա­կի էս­կա­լա­ցի­ա­յի հյու­սի­սում: Ի­րա­նի մի­ջու­կա­յին օ­բյեկտ­նե­րի վրա հար­ձա­կու­մը կնշա­նա­կի զանգ­վա­ծա­յին պա­տե­րազմ, ո­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կկրի Իս­րա­յե­լը»: Ընդ ո­րում, թե­եւ Ադր­բե­ջա­նից հնչեց հայ­տա­րա­րու­թյուն, թե ի­րենք չեն պատ­րաստ­վում Իս­րա­յե­լին հար­թակ տալ՝ Ի­րա­նի վրա գրո­հե­լու հա­մար, սա­կայն, լավ ի­մա­նա­լով, որ Ա­լի­ե­ւը ցան­կա­ցած պա­հի կա­րող է խոս­քը փո­խել, ի­րա­նա­կան նույն աղ­բյուր­նե­րը մի­ան­գա­մից թեր­հա­վա­տո­րեն ըն­դու­նե­ցին աս­վա­ծը: Սակայն փաստը, որ նման հայտարարություն եղավ, հուշում է, որ Բաքուն փորձում է գոնե հրապարակային հարթակում Իրանի դեմ հարձակման իսրայելյան հռչակված ծրագրերից դիստացիա պահել, այսինքն, Իսրայելի հետջ անվերապահ եղբայրությունը, առավել եւս դա ի ցույց դնելը համարում է ամենաքիչը ոչ իրեն ձեռնտու, եթե ոչ` վտանգավոր: Դա էլ հուշում է, որ Բաքուն մեծ տարածաշրջանի իրողությունները փորձում է անուշադրության չմատնել, որն արդեն իսկ հետաքրքիր հետեւությունների տեղիք է տալիս:

Հաշվի առնելով նաեւ, իհարկե, այն հարցը,  թե, վերջապես, ռե­ա՞լ է Իսրայելի հար­ձա­կումն Ի­րա­նի վրա: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը ռազ­մա­կան տեխ­նի­կա-տեխ­նո­լո­գի­ա­նե­րի տե­սան­կյու­նից այն կար­գի բարձր մա­կար­դակ ի ցույց դրեց, որ ա­ռանց ԱՄՆ-ի ու­ղիղ մաս­նակ­ցու­թյան, Իս­րա­յե­լը հա­զիվ թե նման քայ­լի գնա: Իսկ ԱՄՆ-ի մաս­նակ­ցու­թյան մա­սին են­թադ­րե­լու ո­րե­ւէ հիմք այս պա­հին պար­զա­պես չկա: Ընդ­հա­կա­ռա­կը, նե­րա­մե­րի­կյան ի­րո­ղու­թյուն­նե­րը խո­սում են լուրջ ճգնա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին, ան­գամ պե­տա­կան դե­ֆոլ­տի հար­ցում չգի­տես էլ այս ան­գամ կկա­րո­ղա­նա՞ն պայ­մա­նա­վոր­վել, թե՝ ոչ: Դրա­նից հե­տո նա­խա­գա­հա­կան ծան­րա­գույն ընտ­րությ­ուն­նե­րի փուլ է, ո­րի մեջ Բայ­դե­նը մտնե­լու է ան­նա­խան­ձե­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով: Գու­մա­րած Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյու­նը: Չէ, այս ծան­րա­գույն դե­րով հան­դերձ, Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մե­լու հե­ռան­կար­նե­րը ծայ­րա­հեղ մշու­շոտ են:

Մյուս կող­մից, փաստ է դառ­նում այն, որ ԱՄՆ-ն ան­գամ չկա­րո­ղա­ցավ լու­ծել Թուր­քի­ա­յի իշ­խա­նա­փո­խու­թյան հար­ցը, եւ դա այն դեպ­քում, երբ ի սկզբա­նե ընդ­դի­մու­թյունն ու­ներ հաղ­թե­լու բո­լոր շան­սե­րը: Բայց ա­հա, բա­վա­կան է ֆիքս­վեր, որ ընդ­դի­մա­դիր թեկ­նա­ծուն պատ­րաստ­վում է շարժ­վել ԱՄՆ-ի մատ­նան­շած ուղ­ղու­թյամբ, այդ թվում՝ մտնել Ռու­սաս­տա­նի հետ բա­խում­նե­րի մեջ, որ Էր­դո­ղա­նի «պլին­տու­սին» հա­սած վար­կա­նի­շը դառ­նար հաղ­թա­կան: Ա­վե­լին, այն տպա­վո­րու­թյունն է, որ ան­գամ հե­տընտ­րա­կան խժդժու­թյուն­ներ, էլ չա­սած՝ քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տեր­ազմ կազ­մա­կեր­պե­լու շան­սե­րը ԱՄՆ-ի մոտ հաս­նում է խիստ ցածր մա­կար­դա­կի: Փո­խա­րե­նը, Թուր­քի­ան ԱՄՆ-ին սպառ­նում է դառ­նալ ՆԱ­ՏՕ-ի ա­ռա­ջին ան­դա­մը, ո­րը կան­դա­մակ­ցի BRICS-ին, եւ այն տպա­վո­րու­թյունն է, որ դա ա­մե­նե­ւին էլ մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն չէ: Գու­մա­րած, նույն՝ BRICS-ին մի­ա­նա­լու քա­ղա­քա­կան կուրս են վերց­րել նա­եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ա­րա­բա­կան երկր­նե­րը՝ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի գլխա­վո­րու­թյամբ, ու թե այս պար­տու­թյուն­նե­րի շա­րա­նի դեմ ինչ է ա­նե­լու ԱՄՆ-ն, ինչ­քան էլ որ տա­րա­ծաշր­ջա­նում մի քա­նի ռազ­մա­բա­զա ու­նի, դժվար է պատ­կե­րաց­նել:

Մե­զա­նից հյու­սիս էլ՝ Վրաս­տա­նի վար­չա­պե­տը, ի պա­տաս­խան քննա­դա­տու­թյա­նը, թե ին­չու Թբի­լի­սին չի ցան­կա­նում ան­դա­մակ­ցել ԵՄ-ին, պարզ պա­տաս­խան տվեց՝ իր եր­կի­րը, որ «մի ամ­բողջ գլխով ա­վե­լի զար­գա­ցած է, քան Ուկ­րա­ի­նան եւ Մոլ­դո­վան», չի ցան­կա­նում պա­տե­րազմ Ռու­սաս­տա­նի հետ: Բայց, ի­հար­կե, սա ճշմար­տու­թյան մի մասն է. պա­տե­րազմ չու­զե­լով, կա­րող էր սա­ռը հա­րա­բե­րու­թյու­ններ պա­հել: Սա­կայն Վրաս­տա­նը, չնա­յած ԱՄՆ-ի բաց սպառ­նա­լիք­նե­րին, գնաց ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյու­ններ զար­գաց­նե­լու ուղ­ղու­թյամբ, ինչն ա­վե­լի նման էր Վա­շինգ­տո­նին ուղղ­ված մար­տահ­րա­վե­րի:

Ու­րեմն, տա­րա­ծաշր­ջա­նա­յին այս ի­րո­ղու­թյու­ննե­րի պա­րա­գա­յում ի՞նչ կուրս կա­րող են վերց­նել Ադր­բե­ջա­նը եւ Հա­յաս­տա­նը: Ա­լի­ե­ւը, ի դեպ, ե­րեկ առաջին անգամ մաս­նակ­ցեց ԵՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վին, ին­չը, ի­հար­կե, հե­ռուն տա­նող մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս:

Ա­հա այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը կա­րո՞ղ է 100 տո­կո­սա­նոց ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կան կցոր­դի վե­րած­վել: Մի­գու­ցե, բայց ան­գամ այդ ի­րա­վի­ճա­կում շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ դա ՌԴ-ի հետ պայ­քա­րում ԱՄՆ-ին ի՞նչ է տա­լիս: Հա­յա­ս­տանն այդ դեպ­քում պար­զա­պես կվե­րած­վի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այլ հուն մտած կամ մտնել պատ­րաստ­վող անկ­լա­վի՝ չու­նենա­լով ո­րե­ւէ քա­ղա­քա­կան է­ֆեկ­տի­վու­թյուն: Եվ այն, որ ՀԱՊԿ-ի հետ կապ­ված ողջ սկան­դա­լից հե­տո Նի­կո­լը ե­րեկ ԵՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վում էր, է­լի պա­կաս ակ­նարկ չէ:

Ա­սենք, ԱՄՆ-ի հա­մար ար­դեն ան­գամ ՌԴ-ի դեմ պայ­քա­րը ա­ռաջ­նա­յին չէ: Ա­մե­նա­մեծ վտան­գը դար­ձել է BRICS-ը, ա­ռա­վել եւս՝ ընդ­լայն­վե­լու եւ սե­փա­կան ար­ժույթ գոր­ծար­կե­լու ծրագ­րե­րով: Ռու­սաս­տա­նը, ի­հար­կե, այս­տեղ է­ա­կան դե­րա­կա­տար է, սա­կայն տնտե­սա­կան հիմ­նա­կան բա­ղադ­րի­չը Չի­նաս­տանն է: Եվ այն, որ Վա­շինգ­տո­նը թի­րա­խա­վո­րու­մը կտրուկ շրջում է Պե­կի­նի դեմ, ի­հար­կե, հաս­կա­նա­լի է:

Իսկ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, երբ թու­լա­նում են Ի­րա­նին հար­վա­ծե­լու եւ հատ­կա­պես՝ Թուր­քի­ան վե­րագ­րա­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ա­պա Ա­րեւ­մուտ­քի հա­մար Հա­յաս­տա­նը, ա­սենք նա­եւ՝ Ադր­բե­ջանն է կորց­նում նախ­կին կա­րե­ւո­րու­թյու­նը: Իսկ այդ դեպ­քում, բնա­կա­նա­բար, ամ­րապնդ­վում են ռու­սա­կան դիր­քե­րը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ