Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Արցախի հայաթափման վերջին արա՞րը

Միջազգային

Ի սկզբանե տա­րա­կու­սանք­նե­րի տե­ղիք էր ալիս հար­ցը, թե էլ ի՞նչ պետք է Ա­լի­եւն ու Նի­կո­լը քննար­կեն Մոլ­դո­վա­յում, երբ Նի­կոլն ար­դեն զի­ջել է ա­մեն բան, ին­չը կա­րող էր զի­ջել: Նկա­տի ու­նենք այս փու­լում, քա­նի դեռ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» են ստո­րագ­րում: Եվ ա­հա, Քի­շ­նեւ այ­ցի նա­խօ­րե­ին ԱՄՆ-ն հաս­կաց­նել տվեց, թե Նի­կո­լից ու­րիշ ինչ են սպա­սում:

ՊԵՏ­ՔԱՐ­ՏՈՒ­ՂԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՐ­ՑԱ­ԽԱ­ՀԱ­ՅԵ­ՐԻՆ ՀԱ­ՄԱ­ՐՈՒՄ Է ՀԱՆ­ՑԱ­ԳՈՐԾ­ՆԵՐ

Այս­պես, հան­դիպ­ման նա­խօ­րե­ին Պետ­դե­պի խոս­նակ Մե­թյու Միլ­լերն իր գե­րա­տես­չու­թյան ա­նու­նից տա­րա­ծեց հայ­տա­րա­րու­թյուն, որ­տեղ նախ ի­հար­կե նոր լո­լո­ներ են, թե` Մի­ա­ցյալ Նա­հանգ­ներն ակն­կա­լում է, որ հու­նի­սի 1-ին Քիշ­նե­ւում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ հան­դի­պու­մը կա­ռու­ցո­ղա­կան կլի­նի՝ բա­նակ­ցա­յին սե­ղա­նին առ­կա խնդիր­նե­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման տե­սան­կյու­նից: Իսկ այս միտքն ակ­նար­կում է, թե մաս­նա­վո­րա­պես ինչ «կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյան» ակն­կա­լիք կա. «Ուրախ ենք տես­նել, որ  Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ բա­նակ­ցու­թյուն­նե­րը  շա­րու­նակ­վել են: Ինչ­պես ա­սել է պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում հնա­րա­վոր է հաս­նել խա­ղա­ղու­թյան: Վեր­ջերս մենք բարձր ենք գնա­հա­տել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հա­վա­տար­մու­թյու­նը խա­ղա­ղու­թյա­նը եւ մենք ող­ջու­նում ենք նա­խա­գահ Ա­լի­ե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­մա­ներ­ման հար­ցը քննար­կե­լու մա­սին»,- նշել է Միլ­լե­րը:

Այս­պի­սով, պետ­քար­տու­ղա­րու­թյու­նում այն մտքին են, որ ար­ցա­խա­հա­յե­րը հա­մա­ներ­ման կա­րիք ու­նեն, այ­սինքն, որ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի թե­ման պետք է փա­կել հա­մա­ներ­ման տես­քով: Այն դեպ­քում, երբ Նի­կո­լը մինչ այս քա­րո­զում էր Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյու­ննե­րի հար­ցը, թե` Հա­յաս­տա­նը գործ չու­նի, թող Ադր­բե­ջանն ու Ար­ցախն ի­րենք բա­նակ­ցեն եւ ինք­նու­րույն լու­ծեն ի­րենց հար­ցե­րը: Ա­հա, ԱՄՆ-ն էլ պարզ ցույց տվեց,  թե կոնկ­րետ ինչ բա­նակ­ցու­թյուն են ակն­կա­լում` գնան Բա­քու, ծնկա­չոք նե­րո­ղու­թյուն խնդրեն, իսկ Ա­լի­ե­ւը նրանց կհա­մա­նե­րի: Հա­մա­ներ­վում են հան­ցա­գործ­նե­րը, եւ այս հայ­տա­րա­րու­թյամբ պետ­քար­տու­ղա­րու­թյու­նը պարզ ցույց տվեց, որ ար­ցա­խա­հա­յե­րին հա­մա­րում է հան­ցա­գործ­ներ: Սրա­նով մնա­ցած բո­լոր թե­մա­նե­րը` Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­ներ, ար­ցա­խա­հա­յու­թյան ի­րա­վունք­ներ եւ այլն ԱՄՆ-ն զրո­յաց­նում է. ե­թե «հան­ցա­գործ» են, ա­պա ա­ռա­վե­լա­գույ­նը, ո­րին պետք է սպա­սեն, հա­մա­նե­րումն է:

Մի կողմ թող­նենք ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք եւ նման մի­ջազ­գա­յին այլ տեր­մին­նե­րը, ո­րոնք ԱՄՆ-ն (ինչպես Կո­սո­վո­յում) օգ­տա­գոր­ծում է իր շա­հին հա­մա­պա­տաս­խան: Պար­զա­պես ֆիք­սենք` սրա­նով ԱՄՆ-ն եւս մեկ ան­գամ ուղ­ղա­կի­ո­րեն հաս­տա­տեց, որ իր մի­ակ նպա­տա­կը Ար­ցա­խի եւ ա­ր­ցա­խա­հա­յու­թյան լի­ա­կա­տար, ան­վե­րա­պահ անց­նումն է ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ, ին­չը, ի դեպ, պարզ ցույց տվեց նա­եւ Ա­լի­ե­ւը` Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նից պա­հան­ջե­լով ողջ պե­տա­կան հա­մա­կար­գը կազ­մա­լու­ծել եւ ծնկա­չոք իր մոտ գալ:

Ին­չո՞ւ է ԱՄՆ-ին հենց  այդ տար­բե­րա­կը պետք, սա էլ է պարզ. կա ռու­սա­կան զոր­քե­րին հա­նե­լու գերխն­դիր: Ի­հար­կե, սա նո­րից բե­րում է ա­վե­լի վաղ մեր քանիցս հայտ­նած մտքին, որ պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տի մի­ակ ռե­ալ քայ­լը կլի­ներ հենց այս պա­հին նա­խա­գա­հի, ԱԺ-ի եւ կա­ռա­վա­րու­թյան ա­նու­նից մի­աս­նա­կան դի­մում հղե­լը Մոսկ­վա­յին` խնդրե­լով, ինչ­պես օ­րի­նակ Մերձդ­նեստ­րում է, Ար­ցա­խը վերց­նել պաշտ­պա­նու­թյան տակ: Մինչ­դեռ այս մի­այն ծան­րա­ցող ի­րա­վի­ճա­կում ա­ռա­վե­լա­գույ­նը, որ լսվում է պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տից, դա «ազգո­վին կռվել-մեռ­նե­լու» սցե­նարն է: Ընդ ո­րում, ե­րե­ւի լավ հաս­կա­նա­լով, որ քա­նի դեռ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, դա ի­րա­կա­նում վե­րած­վե­լու է «չկռվել-հե­ռա­նա­լու» սցե­նա­րի: Սրան էլ գու­մա­րած, երբ նա­եւ Ար­ցա­խում չե­ղած պաշ­տոն­նե­րի հա­մար են շա­րու­նա­կում ի­րար կո­կորդ կրծել, ա­պա այս ա­մե­նը նո­րից ու նո­րից կաս­կած­ներ է ա­ռա­ջաց­նում կա՛մ ար­ցա­խյան ղե­կա­վա­րու­թյան ա­դեկ­վա­տու­թյան, կա՛մ, ինչ­պես 44-օրյա պա­տե­րազ­մում, մին­չեւ վերջ «նի­կո­լյան ու­ղիով» գնա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին:

Կա՞ այլ տար­բե­րակ, բա­ցի նշված եր­կու­սից: Ե­թե ինչ-որ այլ գեր­հան­ճա­րեղ բան են մտա­ծել, ո­րը ներ­կա­յաց­ված պարզ տրա­մա­բա­նու­թյու­նը կա­րող է գլխի­վայր շրջել, հի­մա ճիշտ ժա­մա­նակն է ներ­կա­յաց­նե­լու: Բայց, ան­կեղծ ա­սած, կաս­կա­ծում ենք, որ ինչ-որ մե­կը «հա­մախմբ­վենք, ազ­գո­վին պայ­քա­րենք»-ից զատ այլ բան կա­սի: Իսկ դա, ինչ­պես առն­վազն 2020թ. նո­յեմ­բե­րից մինչ այս պա­հը ժա­մա­նա­կաշր­ջա­նի փորձն է ցույց տա­լիս, դար­ձել է ա­մե­նա­ան­հա­վա­նա­կան սցե­նար­նե­րից մե­կը: Վկա­յու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ հի­մա էլ Հա­յաս­տա­նում ար­դեն մի 10-15 «հա­մազ­գա­յին» շար­ժում է ստեղծ­վել, բո­լորն էլ «ազգա­փր­կիչ», բո­լորն էլ նույն բա­նին միտ­ված, բայց յու­րա­քան­չյու­րը «մի­ակ ճիշտն» է, իսկ մյուս­նե­րը՝ «դա­վա­ճան­ներ»:

ՌՈՒՍ­ՆԵ­ՐԸ ԿԱ­ՐՈ՞Ղ ԵՆ ՆԱ­ՀԱՆ­ՋԵԼ

Հա­ջորդ տխուր փաստն այն է, որ ան­գամ հի­շա­տակ­ված մի­ան­շա­նակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Նի­կո­լը (արեւմ­տա­մոլ­նե­րի ողջ ոհ­մա­կին չմո­ռա­նանք), երբ մեկ­նեց ԱՄՆ-ի հո­վա­նու տակ «բա­նակ­ցե­լու», դրա­նով հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցեց, որ աշ­խա­տում է պետ­քար­տու­ղա­րու­թյան մատ­նան­շած բա­ցա­հայտ հա­կա­հայ­կա­կան ծրագ­րի օգ­տին:

Բայց նա­եւ ակն­հայտ է, որ այդ ծրա­գիրն ա­մե­նե­ւին էլ մի­այն Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մով չէ, որ կա­վարտ­վի: Հե­ղի­նա­կա­վոր քա­ղա­քա­գետ, «Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ու­սում­նա­սի­րու­թյան կենտ­րո­նի» տնօ­րեն Սե­մյոն Բաղ­դա­սա­րո­վը շա­րու­նա­կում է ա­ռաջ տա­նել այն պնդու­մը, որ Ար­ցա­խի հանձ­նու­մը կհան­գեց­նի հայ ժո­ղովր­դի ոչն­չաց­մա­նը այս տա­րած­քում. «Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նից ով ա­ռա­ջար­կի հանձ­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, նրա ա­նու­նը պետք է նե­րառ­վի հայ ժո­ղովր­դի ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րի ցու­ցա­կում: Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, ա­պա Հա­րա­վա­յին Կով­կա­սի կո­րուս­տը եւ ՆԱ­ՏՕ-ի հե­նա­կե­տի ստեղ­ծու­մը իբր «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տես­քով, որն Ի­րա­նը ի­րա­վամբ ան­վա­նում է ՆԱ­ՏՕ-ական, կհան­գեց­նի հա­րա­վում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի ի հայտ գա­լուն եւ ամ­րապնդ­մա­նը: Սա Հյու­սի­սա­յին Կով­կա­սի սահ­մանն է, սա Սեւ ծովն է: Սա հսկա­յա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սպառ­նա­լիք է Ռու­սաս­տա­նի հա­մար, եւ ոչ բո­լորն են դա հաս­կա­նում: Ես մտա­վա­խու­թյուն ու­նեմ, որ ար­դեն ուշ է, եւ վե­րա­դառ­նա­լու տեղ չի լի­նի, իսկ Գյում­րի­ում բա­զա­յի, Է­րե­բու­նի­ում ա­վի­ա­բա­զա­յի առ­կա­յու­թյու­նը ոչ մի ա­ռա­վե­լու­թյուն չի տա­լիս: Ցան­կա­ցած պա­հի դա կա­րող է չե­ղյալ հա­մա­րել նույն Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, որն ակն­հայ­տո­րեն վեկ­տո­րը տա­նում է դե­պի Ա­րեւ­մուտք»,- հա­վե­լել է Բաղ­դա­սա­րո­վը:

Ա­մեն դեպ­քում, նա­եւ չմո­ռա­նանք, որ սա ա­րեւմ­տյան ծրա­գիրն է, ո­րը, կա­մա թե ա­կա­մա, նա­եւ Նի­կոլն ու Ա­լի­եւն են ա­ռաջ տա­նում: Բայց մի­ա­ժա­մա­նակ, այն ի­րոք «հսկա­յա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սպառ­նա­լիք է Ռու­սաս­տա­նի հա­մար», եւ ե­թե ան­գամ «ոչ բո­լորն են դա հաս­կա­նում», ա­պա մեկ է, հա­սել ենք այն փու­լին, որ չհաս­կա­ցող­ներ ար­դեն հա­զիվ թե մնան: Այն պարզ պատ­ճա­ռով, որ ՌԴ-ի ա­ռաջ եւս սկսել է պարզ ուր­վագծ­վել եր­կընտ­րանք: Այ­սինքն, ե­թե ծրա­գիրն ա­վարտ­վում է, ըն­թաց­քից «կար­գա­վոր­վում» են նա­եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյու­նն­երը, ա­պա ռուս­նե­րը, հաս­կա­նան, թե՝ ոչ, կանգ­նե­լու են կա՛մ զո­րքե­րը հե­ռաց­նե­լու, կա՛մ ինչ-որ այլ, թե­կու­զեւ բա­ցա­հայտ ու­ժա­յին մի­ջոց­նե­րով մնա­լու ընտ­րու­թյան ա­ռաջ: Գու­մա­րած, մի­ան­շա­նակ Ի­րա­նը եւ­ս հաս­կա­նում է այդ հե­ռան­կա­րը, նա­եւ, թե դա իր հա­մար ինչ ծան­րա­գույն խնդիր է դառ­նա­լու, ինչ­քան էլ որ այս պա­հին տա­րա­ծաշր­ջա­նա­յին դիր­քե­րը վե­րել­քի փու­լում են: Իսկ դա նշա­նա­կում է, որ Ա­լի­ե­ւը, որ­քան էլ որ Էր­դո­ղա­նը մնում է իր պաշ­տո­նին, չի կա­րող աչ­քա­թող ա­նել այն ռե­ալ վտան­գը, որ ռուս­նե­րը, ինչ­պես շատ հա­ճախ է պա­տա­հել, վեր­ջին պա­հին կդի­մեն նույն քայ­լին. երբ ձա­խո­ղում են դի­վա­նա­գի­տու­թյու­նը, ի­րա­վի­ճա­կը կար­գի բե­րե­լու հա­մար գոր­ծում է բա­նա­կը:

Ու այստեղ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս. բայց ինչո՞ւ հենց այս պահին ԱՄՆ-ն հայտարարեց Ալիեւին այնպիսի ծայրահեղ քայլում քարտ-բլանշ տալու մասին, ինչպիսին է արցախահայությանը հանցագործներ ճանաչելը: Դա, թերեւս, կարելի է կռահել. Ալիեւը հաստատ պարզ գիտակցում է, որ դիվանագիտությունից զատ, կա նաեւ ռուսական բանակի խնդիրը, եւ ոչ միայն Արցախում գտնվող ուժերի: Նաեւ, որ կարող են դիվանագիտական հարթակում Մոսկվային հասցնել մի վիճակի, երբ, ինչպես Ուկրաինայում, այստեղ եւս միակ հարց լուծողը ռուսները համարեն հենց բանակը: Կասպից ծովից հրթիռները հարվածում են ուկրաիանկան թիրախներին, եւ դա Ալիեւին պետք է, որ հիշեցնի այն մասին, որ ադրբեջանական թիրախները շատ ավելի մոտ են: Ամենրիկացիներին մնում է Ալիեւին առավելագույնը խոստանալ, բայց դա կօգնի՞, դա հարց է: Ամեն դեպքում ֆիքսենք, որ չնայած Նիկոլը զիջում է ամեն բան, բայց նաեւ Քիշինեւում որեւէ փաստաթուղթ չեղավ. հավաքվեցի, նույն բանի մասին նորից խոսեցին եւ ցվրվեցին տներով:

ՓՈԽ­ՎԱՐ­ՉԱ­ՊԵՏ­ՆԵ­ՐԻ ԽՄԲԻ ՆԻՍ­ՏԸ՝ «ՄՈՏ Ա­ՊԱ­ԳԱ­ՅՈՒՄ»

Այսպիսով այն, որ ներ­կա­յաց­ված դի­վա­նա­գի­տա­կան խա­ղե­րին զու­գա­հեռ, Ա­լի­եւն ու Նի­կո­լը դեռ մնում են մոս­կո­վյան հար­թա­կում, ա­վե­լին, ակ­տիվ քննար­կում­ներ են շա­րու­նա­կում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­մա­յով, թե­րեւս հենց նշված հե­ռան­կա­րը գի­տակ­ցե­լու օգ­տին է խո­սում: Գու­մա­րած, այս գոր­ծըն­թա­ցը վե­րահս­կում է ոչ թե ռու­սա­կան դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սը, այլ ան­ձամբ Պու­տի­նը, ով, ի­հար­կե, «ոչ բո­լորն են դա հաս­կա­նում»-ի ցան­կում չէ:

Եւ այն, որ Մոլ­դո­վա­յի հանդիպման հենց հաջորդ օրը, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք,փոխվարչապետները հանդիպեցին Մոսկվայում, հետաքիքիր էր: Հաշվի առնելով, որ ավելի վաղ ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը հայտարարեց. «Այսօր մենք շատ խիստ մո­տե­ցանք խո­սե­լու այն մա­սին, որ մենք կա­րող ենք վե­րա­կանգ­նել եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը Ադր­բե­ջա­նի ա­րեւմ­տյան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի մի­ջեւ: Ընդ ո­րում, դրա­նով նա­եւ Հա­յաս­տանն է ստա­նում հնա­րա­վո­րու­թյուն՝ ա­պաշր­ջա­փա­կել տե­ղա­շար­ժը Նա­խի­ջեւ­ա­նով, Ադր­բե­ջա­նով դե­պի Ռու­սաս­տան, Ե­ԱՏՄ այլ երկր­ներ»: Նա­եւ, որ մնում է քննար­կել «տեխ­նի­կա­կան դե­տալ­ներ»՝ կապ­ված. «Ադրբե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ սահ­մա­նը հա­տե­լու բնույ­թի հետ: Խոսքն այն մա­սին է, որ այդ սահ­մա­նին կի­րա­կա­նաց­վի անձ­նագ­րա­յին ստու­գում, մաք­սա­յին հսկո­ղու­թյուն եւ հսկո­ղու­թյան այլ տե­սակ­ներ, ո­րոնք գո­յու­թյուն ու­նեն մի­ջազ­գա­յին սահ­ման­նե­րին»:

Սա­կայն այս ծրա­գի­րը են­թադ­րո՞ւմ է ՌԴ-ի կող­մից անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման բա­ղադ­րի­չի պահ­պա­նու­մը, ո­րը սահ­ման­ված էր նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով: Թե՞ պար­զա­պես նա­խա­տես­վում է թե­կու­զեւ ռուս­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ փաս­տաթղ­թի ստո­րագ­րում, ո­րից հե­տո Մոսկ­վա­յին ըն­դա­մե­նը քա­ղա­քա­վա­րի շնոր­հա­կա­լու­թյուն կհայտ­նեն, իսկ վե­րա­գոր­ծարկ­ված եր­կա­թու­ղին Նա­խի­ջե­ւա­նից կանց­նի Թուր­քի­ա, ու այդ­քա­նից հե­տո էլ մեծ հար­ցա­կան կմնա՝ Հա­յաս­տա­նը կկա­րո­ղա­նա՞ Ադր­բե­ջա­նով եւ Նա­խի­ջե­ւա­նով իր բեռ­նե­րը տե­ղա­փո­խել դե­պի Ռու­սաս­տան եւ Ի­րան: Այս մա­սին հստա­կե­ցում չե­ղավ ո՛չ ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով մոս­կո­վյան վեր­ջին հան­դիպ­մա­նը եւ ո՛չ էլ՝ Օ­վեր­չու­կի ներ­կա­յաց­ված մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում:

Չնա­յած, դեռ սպա­սենք ե­րեկ­վա եւ փոխ­վար­չա­պետ­նե­րի հան­դիպ­մա­նը կու­լո­ւա­րա­յին ար­դյունք­նե­րին Թե­րեւս, սրանք ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտան:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ