Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Հանրապետականի համար նստելը նորություն չէ. Արմենը կալանավայրում ավելի է ամրանալու. Շարմազանով

Ներքաղաքական
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ոչ ձեր սեւ լենտերը,ոչ դագաղները ,ոչ դիշովի -շինծու գործերը ու ոչ էլ կալանավորումը չեն կարող հետ պահել Արմենին հանուն Ազատ Արցախի ու Անկախ Հայաստանի պայքարից։

Արմենը կալանավայրում ավելի է ամրանալու։
Ամրանալու է նախ հոգեպես։
Եվ ամրանալով հոգեպես մեզ ցույց է տալու խավարից ազատվելու ու դեպի լույս գնացող ճանապարհը։
Երկրիս վրա ոչինչ պատահական չի լինում։
Դրախտ գնացող ճանապարհը փորձություններով է անցնում։
Հանրապետականի համար նստելը նորություն չէ։
Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը,Ռազմիկ Զոհրաբյանն արժանապատիվ կալանք են կրել նույնիսկ սովետական գուլագներում։
Նստել ու վերադարձել են՝ կերտելով Անկախ Հայաստան։
Շնորհքով ու տղավարի նստելն էլ ամեն մեկի բան չէ,Արմենը շնորհքով ու տղավարի կնստի էլ ,դուրս էլ կգա։
Թող ուրիշները մտածեն,որ ապրում են որպես դավաճան ,իսկ նստել են որպես …..»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ