Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան Ղարիբյան Լեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը. Արաքսյա Մելիքյան Ո՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներ Թույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարար Օչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ) Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Իրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին Մշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Նոր ճարտարապետության մեջ Երասխը զբաղեցնելու է առանցքային տեղ, ինչը չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերից. Դավթյան

Ներքաղաքական

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացում Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Իսկ  ինչո՞ւ են ներդրողները որոշում կայացրել խոշոր գործարանի կառուցումը նախատեսել հենց ադրբեջանական դիտակետում գտնվող վայրում, «Իրավունքը» թեմայի շուրջ զրուցել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության փորձագետ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

— Երասխում կառուցվում է մետալուրգիական գործարան՝ հիմնականում հայ-հնդկական կապիտալով: Ինչպես գիտենք, հենց ադրբեջանական դիրքերի թիրախում էլ այդ գործարանը կառուցվում է: Որքանո՞վ է խելամիտ հենց ադրբեջանական դիրքերի «քթի տակ» նման թանկարժեք գործարանի կառուցումը: Մի՞թե դա ներդրողներին չի վախեցնում:

— Հնդկաստանը գնալով այս տարածաշրջանում ակտիվանալու է: Վերջին շրջանում  մենք տեսանք նաեւ, որ Հնդկաստանը առաջարկությամբ հանդես եկավ հայկական կողմին՝ օգտվելու Չաբահար նավահանգստից, որը կարող է շատ մեծ հեռանկար ունենալ Հայաստանի համար, նույն «Հյուսիս-հարավ» լոգիստիկայի մեջ տեղավորվելու տեսակետից: Ինչո՞ւ Երասխ. Երասխը ավանդաբար դիտարկվում է որպես «Հյուսիս-հարավի» լոգիստիկայի շատ կարեւոր մաս: Երբ 2021թ.-ի գարնանը Իրանի արդեն նախկին արտաքին գործերի նախարար Զարիֆը այցելեց Հայաստան, նա հայկական կողմին առաջարկեց շատ հստակ նախագիծ՝ ձեւավորելու նոր երկաթուղային կոմունիկացիա «Հյուսիս-հարավ» տրամաբանության ներքո, որը սկիզբ կառնի Թեհրանից, այնուհետեւ՝ Ջուլֆայով, Երասխով դուրս կգա դեպի Երեւան, այնուհետեւ՝ Գյումրի, Վանաձոր, Վրաստան ու վրացական նավահանգիստներ: Այնուհետեւ՝ վրացական մամուլը եւ փորձագիտական տիրույթը անվանեց «Կովկասյան միջանցք»: Երասխը այսպիսով Իրանի կողմից դիտարկվում է, որպես «Հյուսիս-հարավի» շատ կարեւոր հատված: 2000թ.-ից, երբ կնքվեցին առաջին պայմանագրերը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորատային լոգիստիկ միջանցքի ձեւավորման մասով, դրան միացավ նաեւ Հնդկաստանը եւ առ այսօր շարունակում է դիտարկել սեփական դիրքավորումը Հարավային Կովկասում, հենց «Հյուսիս-հարավ» ռազմավարության ներքո: Կարծում եմ՝ պատահական չէ, որ նմանատիպ խոշոր բիզնես-նախագիծ իրականացվում է հենց Երասխում, որն ունի ռազմավարական նշանակություն:

— Ինչո՞ւ է Ադրբեջանը նման կերպ դրսեւորվում ու թիրախավորում գործարանը եւ գործարանի աշխատակիցներին:

— Պարզ է, որ այն, ինչ այսօր փորձում են իրականացնել Անկարան եւ Բաքուն, ամբողջությամբ հակասում է «Հյուսիս-հարավ» ռազմավարությանը եւ տեղավորվում է Արեւելք-Արեւմուտք ռազմավարության մեջ: Եվ այստեղ, որպես գլխավոր խոչընդոտ,  հանդես է գալիս Իրանը: Ակնհայտ է, որ եթե Իրանը կարողանա հասնել իր տրանսպորտային գեոտնտեսական նպատակներին այս տարածաշրջանում, ապա տրանսպորտային նոր ճարտարապետության մեջ Երասխը զբաղեցնելու է առանցքային տեղ, ինչն, իհարկե, չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Այս ճարտարապետության ներքո ավելի շատ փորձելու են ձեւավորել Արեւելք-Արեւմուտք նախագիծը: Ակնհայտ է, որ ցանկացած տնտեսական, այն էլ նմանատիպ  խոշոր նախաձեռնություններ, որոնք իրականացվում են Երասխում, կամ նմանատիպ գոտիներում, հայտնվելու են ուղիղ թիրախի կարգավիճակում: Երասխը առանցքային դիրք է զբաղեցնում Իրանի, հետեւաբար նաեւ Հնդկաստանի համար, որովհետեւ երկուսն էլ «Հյուսիս-հարավի» գլխավոր շահառուներն են: Սա, իհարկե, նպաստում է նրան, որպեսզի Ադրբեջանը փորձի ամեն կերպ խոչընդոտել Երասխում որեւէ մեծ տնտեսական կամ ենթակառուցվածքային նախագծի իրականացմանը: Ու սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը  նման քայլերի է դիմում Երասխի ուղղությամբ: 2020թ.-ի պատերազմից հետո, ինչպես գիտենք, բազմիցս Երասխի ուղղությամբ տարբեր գործողություններ են իրականացվել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան ՂարիբյանՍպերցյանը` իտալական ակումբի տրանսֆերային նպատակԼեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը. Արաքսյա ՄելիքյանՈ՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներԹույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարարՕչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ)Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումներըՎաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ ՍրբազանԻրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանինՄշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համարՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԿենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐՋրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետՄարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18)MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուրՎարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ ԴանիելյանՀինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտումԲուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նյութերըԴավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն էՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Բայդենի որդին նախկին կնոջը 3 միլիոն դոլարի ալիմենտ է պարտքԼեո Նիկոլյանը հացադուլի 41-րդ օրը մեկնեց ՖրանսիաՀայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարներըՌԴ-ն ցանկանում է քրեական գործ հարուցել Գարրի Կասպարովի դեմՇՏԱՊ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 31-ից Սևանում անհետ կորած աղջկա դեպքիցՀայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի անվտանգության դոկտրինի անբաժանելի մասն է. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարՉինաստանը ռեկորդային տեմպերով նետում է ԱՄՆ արժեթղթերըՇՏԱՊ. Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտորը Բրիտանական հակահետախուզությունը հանձնարարվել է կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա՝ ահաբեկիչների փոխարեն. TelegraphԻնչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրենԱնի Հովհաննիսյանը պարտություն կրեց ու զրկվեց օլիմպիական ուղեգրից 9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջըԴանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարինԱդրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումԿենդանակերպի այս նշանները հունիսին կունենան հզոր ֆինանսական հոսքերԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառըՎերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ ՍուրենյանԻրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Արցախի Հանրապետության պետական դրոշըՄեր հաղթանակներն են ամրապնդում մեր կամքը՝ հասնելու խաղաղության ու անվտանգության․ Վեհափառ ՀայրապետՇՏԱՊ. պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղելՀայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնըՆշանակալի է Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործումՀունիս ամսվա աստղագուշակ Ռուսական ուժերը ստրատեգիական ճեղքում եւ առաջխաղացում են իրականացրել Չասով Յարի հյուսիսում (Քարտեզ)Հուսիթիները մեկ օրում երկու անգամ հարվածել են ամերիկյան ավիակրին եւ այլ նավերի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода