Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

Փաշինյանը խոստովանեց՝ սպանել է այն երիտասարդներին, ովքեր զոհվել են հոկտեմբերի 19-ից հետո. Դանիելյան

Հանդիպում

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

— ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված էր, որ Նիկոլ Փաշինյանը կարող է սենսացիոն հայտարարությամբ հանդես գալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովում: Ձեր գնահատմամբ` հանձնաժողովում Փաշինյանի ծավալուն զեկույցը որքանո՞վ էր սենսացիոն:

— Հնչած հայտարարությունները կարելի է հանրության մի շրջանակի համար, ովքեր մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանը չի ստում, համարել սենսացիոն: Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովում բացահայտեց ինքն իր ստերը` հիշեցնելով 2020 թվականի հոկտեմբերի 19-ի հնարավորությունը: Նա ասաց, որ հնարավորություն կար հոկտեմբերի 19-ին դադարեցնել պատերազմը եւ Շուշին պահել հայկական: Այն կարծիքները եւ մտքերը, թե Ադրբեջանը պահանջում էր վերաբնակեցնել ադրբեջանական  քաղաքացիներով Շուշիի 95 տոկոսը, կեղծ պնդում է: Եթե մեր վերահսկողության տակ էր լինելու Շուշին, եւ Շուշիի վրա ծածանվելու էր ոչ թե ադրբեջանական, այլ հայկական Արցախի դրոշը, էլ ինչի՞ մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, նաեւ արձանագրեց, որ նա իր սեփական ձեռքերով է սպանել այն երիտասարդներին, ովքեր զոհվել են հոկտեմբերի 19-ից հետո, քանի որ չի գնացել համաձայնության, որ Շուշին պահի հայկական: Նիկոլ Փաշինյանը  Շուշիի հանձնման պրոցեսը ջանասիրաբար իրականացրել է մինչեւ վերջ, ինչը  ոչ մի հայի համար չի՛ կարող ընկալելի լինել, ոչ մի հայրենասիրական մոտեցումներ ունեցողի համար չի՛ կարող նորմալ լինել: Ստացվում է` քեզ տալիս են մի տարածք քո պատմական հայրենիքից, ասում են` այդ տարածքը լինելու է քոնը, բայց դու, քանի որ քո քայլերի պատճառով պարտվել ես պատերազմը, այդտեղ վերաբնակեցում է լինելու ինչ-որ մարդկանցով: Արդյո՞ք այն այդ դեպքում կվերաբնակեցվեր, արդյո՞ք ադրբեջանցիները կգային եւ կապրեին այնտեղ, որտեղ ծածանվում էր հայկական դրոշ ու այն պաշտպանվում էր հայկական բանակի կողմից: Վստահ եմ, որ` ոչ: Այսօր փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասաց` «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու հանձնեց Արցախի 75 տոկոսը: Մինչդեռ հոկտեմբերի 19-ին հնարավորություն է ունեցել ավելի լավ պայմաններով պայմանագիր ստորագրել, բայց չի արել: 

— Նիկոլ Փաշինյանն իր զեկույցում շեշտը հիմնականում դրեց դիվանագիտական ձախողումների վրա: Ըստ նրա` Արցախում այսօր ստեղծված իրավիճակի համար մեղավոր են երկրի բոլոր նախկին ղեկավարները, ավելին` նրանք են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ ինքն անմեղ է…

— Մեր հանրությանը հիշեցնեմ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի այն խոսքը, որտեղ ասում է, որ ՀՀ անկախ պատմության մեջ միակ ղեկավարը, ով ճանաչել է Արցախի ադրբեջանական լինելը, Նիկոլ Փաշինյանն է: Ընդհանրապես շատ սխալ է համեմատականներ անցկացնել, որովհետեւ, օրինակ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Շուշին ազատագրել է, Նիկոլ Փաշինյանը հանձնել է, երրորդ նախագահը Պուտինին եւ Ալիեւին ասում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովուրդը ինքնորոշվելու իրավունք ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց առաջ ասում է` Արցախը ադրբեջանական է: Նախկին երեք նախագահներից ոչ ոք որեւիցե անգամ չի ասել, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս: Մինչդեռ դրա մասին ասել է Նիկոլ Փաշինյանը եւ ասելուց բացի` նաեւ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնականապես հանձնի Արցախը: Սերժ Սարգսյանը 1993 թվականից ի վեր ասում եւ անում է ամեն ինչ, որ Արցախը մնա հայկական, նա կանգնած է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բանակի ստեղծման ակունքներում ու իր մարտական ընկերների հետ միասին ոչ միայն ազատագրել է Արցախը, ոչ միայն պաշտպանել է Հայաստանի Հանրապետությունը, այլ նաեւ հնարավորություն է ստեղծել միջազգային ասպարեզում, որպեսզի Արցախը լինի ճանաչելի այլ պետությունների համար` որպես առանձին պետություն եւ որպես հայկական ժողովուրդ, որն ինքնորոշվելու իրավունք ունի: Միջազգային հանրությունում արդեն իսկ ընկալելի էր դարձել այն փաստը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ միշտ եղել է հայկական: Դրա վկայությունն ու փաստն այն է, որ 2016 թվականի հոկտեմբեր ամսին Իլհամ Ալիեւն իր հարցազրույցում ասում էր, որ իրեն միջազգային հանրությունը ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը փակ դռների հետեւում:

— Համաձայնեք, որ ո՛չ Մադրիդյան սկզբունքները, ո՛չ Կազանի փաստաթղթերը շարքային քաղաքացիներից առնվազն մեծամասնությունը չի կարդացել եւ չի էլ կարդալու: Հետեւապես, արդյոք հանրության հիշողության մեջ չի մնալու այն, որ Փաշինյանն ասում է, որ նախկիններն են հանձնել Արցախը:

— Պետք է հիշենք ամեն ինչ եւ թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլիացիաների ենթարկի ժողովրդին: Մինչեւ 2018 թվականի իշխանազավթումը մեր երկիրն ապրում էր խաղաղ պայմաններում, այսինքն` շարքային քաղաքացին չէր մտածում, թե ինչպես պետք է ինքնապաշտպանվի, եթե թուրքը սկսի կրակել իր վրա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ստերն էլ ոչ մեկին պետք չէ, նա խաբեբա է: Նրա այսօրվա խաղաղության օրակարգը նույնն է, որ ասում էր` ես կգամ իշխանության, արագաչափերը կհանեմ: Իսկ այսօր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի երեկվա խոստացած ապագան, թե ինչպես է Ադրբեջանը քայլեր ձեռնարկում, որ Նիկոլ Փաշինյանը վերջնական Արցախը հանձնի եւ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Մարդիկ հասկանում են, որ նախկինում երկիրն առաջնորդող ուժերը քայլեր են ձեռնարկել, որ Հայաստանի Հանրապետությունը լինի սուվերեն, եւ Արցախը մնա հայկական: Սա եղել է մեզ համար կարմիր գիծ, եւ ոչ մի օր դուք չեք կարող նշել, որ 2008-2018 թթ. ժամանակահատվածում ՀՀ սուվերեն տարածքում լինի ադրբեջանական զինուժ: Իսկ Շուշիի մասին Ադրբեջանն անգամ երազել չէր կարող: Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր` «ապագա կա», փաստորեն, խոսում էր Ադրբեջանի մասին, ոչ թե` Հայաստանի, որովհետեւ իրականացնում է Ադրբեջանի ապագայի տեսլականը:

— ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ փողոցային պայքարի նախապատրաստական քայլեր է իրականացնում խորհրդարանական ընդդիմությունը: Ըստ Ձեզ` ի՞նչ է անհրաժեշտ, որ այս անգամ էլ փողոցային պայքարը չձախողվի:

— Ուզում եմ մեր հասարակության հետ ամբողջովին ազնիվ լինել. քանի որ Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական ռեվերանսներ իրականանցելու վարպետ է, շատ հանգիստ կարող է ի վնաս Հայաստանի Հանրապետության ու հօգուտ այլ պետության որոշումներ կայացնել` իր իշխանությունը պահելու համար: Շատ անգամներ հենց այդ ուժերի հետ ենք բախվել, որոնք Նիկոլ Փաշինյանին պահել են, սատարել, լուռ են մնացել նրա բռնաճնշումների վերաբերյալ: Հիշեք, որ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, երբ գլխավոր շտաբի ներկայացուցիչներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործընթաց սկսեցին, ինչպես արձագանքեց Թուրքիան: Նիկոլ Փաշինյանի քայլերի մեջ ներգրավվածություն ունեն այլ ուժեր: Իլհամ Ալիեւն ասում էր, որ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության մեջ ինքը ներդրում է ունեցել: Մենք դեռ կպարզենք, թե ովքեր են ադրբեջանական խավիարներով այսօր դարձել ՔՊ պատգամավորներ: Այո՛, փողոցային խաղաղ անհնազանդության միջոցով պետք է վռնդենք այսօրվա կառավարիչներին` ժողովրդի հետ միասնական ճակատ ձեւավորելով: Մեզ պետք է ձեւավորել ազգային ուժեր-ժողովուրդ կոնսոլիդիացիա, որի արդյունքում կձեւավորվի այն հնարավորությունը, որը կօգտագործենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Վստահ եմ` տեսանելի ապագայում մեր հասարակությունը հնարավորություն կունենա մասնակից լինել ազգի փրկությանը միտված քայլերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված