ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ Թրամփ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Դատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկել Պուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանին Չինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ուղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան

Միակ գործոնը, որն առայժմ արցախահայությանը ֆիզիկական բնաջնջումից հետ է պահում, ռուս խաղաղապահների ներկայությունն է. Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

— Արցախը շուրջ հինգ ամիս է` գտնվում է շրջափակման մեջ, ի՞նչ է սպասվում  արցախահայությանը, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվի:

— Հայաստանյան իշխանությունների ձեռամբ Արցախի ճակատագիրը թողնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի իրավասությանը, ողորմածությանը, բարեհաճությանը: Սա փաստ է: Իրողություն է նաեւ այն, որ որեւէ պարագայում խոսել Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանին ինտեգրման մասին, ավելորդ է, քանի որ դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի դատապարտել ցեղասպանական գործողությունների: Արդեն հինգերորդ ամիսն է, իսկ վերջին մի շաբաթը խուլ շրջափակում է Արցախի հանդեպ, սա պատերազմական գործողություն է 120 հազար ազգաբնակչություն ունեցող Արցախի դեմ: Մեր իշխանությունների ձեռամբ` նրանք գերեվարված, պատանդ թողնված մարդիկ են: Ադրբեջանը վաղուց արդեն մտածում է, թե 44-օրյա պատերազմի արդյունքներով արցախյան խնդիրը վերջնականապես լուծված է , այլեւս խնդիր` որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար այդ խնդիրները, ինչքան հնարավոր է, նա պետք է օգտագործի հայ-ադրբեջանական հարաբերություններում, իր «բանակցային» ռիսկերը ամրապնդելու համար: Սա ակնհայտ է, եւ բոլոր տեսակի հայտարարությունները Հայաստանի վարչապետի կողմից՝ կապված արցախահայության իրավունքների եւ անվտանգության միջազգային երաշխիքների ձեւավորման մասին, այլեւս դատարկ հայտարարություններ են: Միակ գործոնը, որն առայժմ արցախահայությանը ֆիզիկական բնաջնջումից հետ է պահում, ռուս խաղաղապահների ներկայությունն է այնտեղ: Թույլ տվեք նկատել, վերջին շրջանում արդեն սկսել ենք այդ առաքելության արդյունավետության վրա էլ կասկածել: Եթե ռուսական խաղաղապահները Հակարի կամուրջի վրա կարող են ուղեկցել ադրբեջանական զինվորների դրոշ տեղափոխելուն, համաձայնեք, որ առավելագույնս հարցեր են առաջանում: Մի բան պարզ է, որ անկախ նրանից՝ ռուս խաղաղապահները գործում են մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի, արդյունավետ են աշխատում, թե` ոչ, նրանց առկայությունը Արցախում, արցախահայությանը ֆիզիկական բնաջնջումից, այս պահի դրությամբ զերծ է պահում:

— Այս ամենը հաշվի առնելով` ինչո՞ւ է հակառուսական տրամադրություն տարածվում, հատկապես ՀՀ իշխանությունների շրջանակների կողմից:

— Հայկական իշխանությունների կողմից հակառուսական տրամադրությունները վաղուց են, եւ նույնիսկ վարչապետը դա չի թաքցնում, բոլորովին պատահական չէ, որ այս բարդ պայմաններում Հռոմի ստատուտի հարցը նորից մտնում է շրջանառության մեջ, սրանք հենց այնպես քայլեր չեն: Ես ինքս Ռուսաստանի քաղաքականության առումով հարավային ուղղությամբ մի շարք հարցադրումներ ունեմ, որոնք, ըստ էության, հիմք են տալիս այդ քաղաքականության արդյունավետությունը կասկածի տակ դնել: Նկատի ունեմ հայ-ռուսական ռազմավարական հետաքրքրությունների ապագայի տեսանկյունից: Փատը մնում է փաստ` բոլոր հավասար պայմաններում, բոլոր պետությունները եւ այդ թվում նաեւ այսօր միջազգային միջնորդների առաքելություն ստանձնած ազդեցիկ խաղացողները, յուրաքանչյուրն այս տարածաշրջանում պետք է պահի հետաքրքրությունները եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը ընդամենը առիթ է, հնարավորություն տարածաշրջանում սեփական ներկայությունը կամ աշխարհաքաղաքական ազդեցությունը ամրապնդելու` ոմանք միջնորդված կամ Թուրքիայի, կամ Ադրբեջանի միջոցով, ոմանք` անմիջապես: Ռուսաստանը 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իր ազդեցությունը մասամբ զիջեց թուրքական ազդեցությանը: Հիմա Արեւմուտքը, օգտվելով ռուս-ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակից, որ, ըստ էության, ձեւավորվել է նոր սառը պատերազմի ավելի դաժան դրսեւորումներ, ու Ռուսաստանը հայտնվել է տարածաշրջանի երկու պետություններից կախվածության մեջ` դեպի հարավ տեղաշարժվելու խնդիրներով պայմանավորված, փորձում են Ռուսաստանին ավելի նեղը գցել: Բայց մի բան պարզ է, որ նույնիսկ այդ պարագայում, երբ բոլորը հետապնդում են իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, եթե կա մի պետություն, որի համար Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել անվտանգության ոլորտում, դրանք Ռուսաստանն ու Իրանն են:

— Ի վերջո, որտեղի՞ց ակնկալել օժանդակություն, երբ Արցախում ստեղծված իրավիճակը երկար շարունակվել այլեւս չի կարող:

— Ինչպես Ռուբեն Վարդանյանն է հայտարարում, արցախահայությունը մի ընտրություն ունի` դիմանալ, ոչ ոք այսօր արցախահայությանը չի օգնելու: Մեր հասարակության ընդդիմադիր հատվածը լավագույն դեպքում կարող է բարոյական աջակցություն ցույց տալ, աջակցություն կարող է լինել նաեւ սփյուռքի տարբեր կառույցների կողմից իրենց երկրների վրա ճնշում գործադրելը: Համենայնդեպս, ես ուրիշ ձեւ չեմ տեսնում: Միակ տարբերակը, թեկուզ ատամները կրճտացնելով, դիմանալն է, սա երկար չի կարող տեւել: Սա Արցախի ու Հայաստանի դեմ ուղղված չէ, սա ապտակ է միջազգային հանրությանը, հիմա միջազգային հանրությունը ինչքան կարող է կուլ տալ այս թուքումուրը, ժամանակը ցույց կտա, ես չեմ կարծում, որ սա անսպառ ռեսուրս է: Վաղ թե շուտ միջազգային հանրությունը ստիպված է լինելու հեղինակությունը փրկելու, եւ ստիպված կլինի քայլեր ձեռնարկելու: Մեր հայության բոլոր հատվածների նպատակը, գիտակցումը պետք է լինի այն, որ հայկական պետականության լինելության բանալին Արցախում է, չունենանք Արցախ, չի լինելու Հայաստան պետականությունը:

— Կարծում եք` այս ճանապարհով փորձում են արցախահայությանը վերջնականապես տեղահանե՞լ իրենց բնօրրանից:

— Դա վերջին հաշվով հայրենազրկությունն է, որը նույնպես ցեղասպանություն է: Ալիեւը չի էլ թաքցնում, ասում է` կա՛մ պետք է ընդունեք խաղի մեր կանոնները, կա՛մ թողեք գնացեք: Դրա համար եմ ասում` հիմա հայության խնդիրն է, ցանկացած գնով, առավելագույնս ճնշում գործադրել սեփական իշխանությունների վրա, որպեսզի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն: Գիտե՞ք, շատ դեպքերում իրենք կանգնած են ընտրության առջեւ, իրենց հարաբերությունները հանուն Արցախի` Ադրբեջանի հետ փչացնե՞ն, լարե՞ն, թե՞ չէ, հանուն այն միավորի, որից հայկական իշխանությունները հրաժարվել են: Համաձայնեք, որ օտար պետությունների համար սա նույնիսկ խնդիր էլ չէ, նրանք կարող է չեն էլ մտահոգվում: Իշխանությունները չէի՞ն պատկերացնում` ինչ իրավիճակի մեջ կարող է հայտնվել Արցախը, երբ ասում էին` Ադրբեջանի անբաժանելի մասն է: Եթե իրենք են ասում, հիմա հեռու մի պետություն ինչո՞ւ նման պարագայում հանուն արցախահայության պետք է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ լարի` այն պարագայում, երբ այդ նույն Ադրբեջանը իրենց համար աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական առումով որոշակի հետաքրքրություն ներկայացնում է, նույնիսկ նրանք ընտրության առջեւ կանգնած չեն: Խնդիրն այլեւս հայության դաշտում է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top