Ռուսաստանը ստեղծում է իր USAID-ի համարժեք կառույցը Ուկրաինան ենթարկվել է ծանրագույն հարձակման ռուսական հրթիռների եւ անօդաչուների կողմից Պուտինն իրեն զգում է «ձիու վրա». ՌԴ նախագահի նախկին խորհրդական Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Բոլորը պատրաստվում են Ուկրաինայում միջուկային պայթյունի. իրանցի փորձագետ

Միջազգային

Ըստ իրանցի հեղինակավոր լրագրող-միջազգայնագետ Խայալ Մուազինի.

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի WC-135R հետախուզական ինքնաթիռը վայրէջք է կատարել Կրետեում։ Այս օդանավի առկայությունը տարածքում հազվագյուտ իրադարձություն է: Բանն այն է, որ այս ինքնաթիռի հիմնական նպատակը միջուկային փորձարկումներին և այլ միջուկային գործունեությանը հետեւելն է: Այն կարող է հայտնաբերել ռադիոակտիվության փոփոխությունները վերահսկվող տարածքներում:

Միեւնույն ժամանակ դժվար չէ նկատել, որ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի խոշոր հակահարձակման ձախողումից հետո ուկրաինական, ամերիկյան և արևմտյան լրատվամիջոցներն ավելի ու ավելի են նախապատրաստում եվրոպական հասարակական կարծիքը ուղիղ միջամտության: Իսկ ՆԱՏՕ-ի կողմից ուկրաինական հակամարտությանը միջամտելու առիթ կարող է դառնալ Զապարոժեի ատոմակայանում կամ Ուկրաինայի մեկ այլ տարածաշրջանում միջուկային պայթյունը։

Այս տեսանկյունից, Ուկրաինայում ռադիոակտիվ աղտոտումից պաշտպանվելու զորավարժությունները դարձել են մշտական: Նույն ուղղվածությունն ունի նաեւ Կիեւի հռետոևաբանությունը, որը շարունակաբար մեղադրում է Ռուսաստանի` Զապարոժեի ԱԷԿ-ում պայթյուն կազմակերպելու ծրագրերի մեջ: 

Միաժամանակ ռուսական կողմը քանիցս ֆիքսել է, որ ինքր ուրեւէ նման ծրագիր չունի, ԱԷԿ-ում ամեն մի միջադեպն առաջին հերթին իրեն է վնաս: Նաեւ, որ, ընդհակառակը, Ուկրաինան է բրիտանական հետախուզության ուղիղ մասնակցությամբ Զապարոժեի ատոմակայանը գրոհելու կամ դիվերսիոն հարվածներ կազմակերպելու ծրագրեր մշակել: Նաեւ, որ արագորեն «կեղտոտ» միջուկային ռումբ են փորձում ստեղծել: 

Եվ երբ այս ամենից հետո միջուկային պայթյունը ֆիքսելուն կոչված ինքնաթիռը պտտվում է Ուկրաինայի շուրջը, ամենևին էլ լավ նշան չէ։
Սա նշանակում է, որ այս սցենարն այլեւս մեդիա փուլում չէ։

Ֆրանսիայում և ամերիկյան քաղաքականությանը հակադրվող այլ երկրներում անկարգությունները նույնպես կարող է նշան լինել, որ ժամանակը մոտենում է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ