«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

Նոր տերմին էլ շրջանառության մեջ դրեց՝ «արժանապատիվ զուգարան». Արմեն Հովասափյան

Զարկերակ
Համոզված եմ, որ կառավարության նիստի սկզբին նիկոլի նախաբանները ոչ միայն նույն մարդն ա գրում, այլ իր նախորդ գրած տեքստերից ուղղակի «copy-past» են անում։ Բառացիորեն նույնաբովանդակ տեքստեր՝ «Լաչինի միջանցքի արգելափակում», «միջազգային դատարանի որոշում», «ԼՂ-ում էթնիկ ցեղասպանության», «ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովում», «Բաքու-Ստեփանակաերտ երկխոսության միջազգային մեխանիզմի կիրառում» և ամենակարևորը՝ «խաղաղության օրակարգն այընտրանք չունի»։ Էսա սրա ասածը, կարաք չլսեք՝ այլ ասելիք չկա, ես վստահեցնում եմ։
Էսօրվա նիստում ինքնամոռաց խոսեց ու խոսեց՝ առանց հերթ տալու․ օրակարգի զեկուցվող 3 հարցերից մեկը՝ քննարկվեց մոտ 35 րոպե։ Էն աստիճան թեման շեղվեց, որ ինքն ակնարկեց, որ «հերիք ա, եկեք թեմայից խոսենք»։
Էլ ներդրումներ, էլ բորսա․ էդ ընթացքում սկսեց իր սիրած համեմատականներն ու զուգահեռներն անցկացնել ներդրումների ու բյուջետային հավաքագրումների նախկին ցուցանիշների հետ, նշեց, որ «դրանք աննախադեպ ձեռքբերումներ են», չմոռացավ կառավարության «շարունակական բարեփոխումների մասին, շեշտեց, որ «իրենք շարունակելու են նույն ոգով»։
Ոչ մի բառ նախօրեին Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակի մասին։ Սրանք երևի էդ փաստի մեջ էլ են պատերազմի վտանգ տեսնում, դրա համար տազ արած լռում են։ Դրա փոխարեն խորքային անդրադարձ կատարեց Սևանում հանրային նոր լողափներում զուգարանների թեմային, որ դրանք մաքուր լինեն, ավելին նոր տերմին էլ շրջանառության մեջ դրեց՝ «արժանապատիվ զուգարան», հետո խոսեց տապչաններից։
Էս ա մեր իրականությունը՝ զուգարան, տապչան, ասֆալտ․ հա, ու փող՝ շաաատ փող։ Մնացածի հետ նիկոլոսն ու մյուսները գործ չունեն, էլ չեմ խոսում անվտանգության մասին։ Բայց դրա փոխարեն էդ թեմաների մասին ինչքան թողաս նախկինում ունեցած ձեռքբերումների մասին լափառոշ-լափառոշ կարան բարբաջեն։
Հ․գ․ Ի դեպ՝ էսօր ֆիքսեցի, որ նիստի ժամանակ սեղանին «Սիլ» էր դրված։
Օրակարգում 35 հարց կար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված