Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ԹՐՔԱ­ԲԱ­ՐՈ ՑԻ­ՆԻԶ­ՄԻ ՎԵՐ­ՋԻՆ ՍԱՀ­ՄԱ­ՆԱԳ­ԾԻՆ

Վերլուծություն

Նի­կո­լը հայ­տա­րա­րել է, որ Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագ­րումն ու Թուր­քի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րու­մը անհ­րա­ժեշ­տու­թյուն է, ու չնա­յած ԼՂ-ում հաս­տատ­ված հու­մա­նի­տար ճգնա­ժա­մը «բարձր է­մո­ցի­ո­նալ ֆոն է ստեղ­ծել», սա­կայն իր կա­ռա­վա­րու­թյու­նը հա­վա­տա­րիմ է մնում խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գին:

Փաս­տո­րեն, ար­ցախ­ցի­նե­րի սո­վա­մա­հու­թյու­նը, ցե­ղաս­պան­վե­լու փաս­տը նի­կո­լի հա­մար ըն­դա­մե­նը բարձր է­մո­ցի­ո­նալ ֆոն գե­նե­րաց­նող ու հու­զա­կան դաշ­տը փո­թոր­կող ի­րո­ղու­թյուն է: Եվ քա­նի որ ցե­ղաս­պան­վող­ներն ըն­դա­մենն ար­ցախ­ցի­ներ են, ուս­տի Իլ­հա­մին ան­դա­դար տրվե­լու Նի­կո­լի տռփան­քը մա­րե­լու փո­խա­րեն մի­մի­այն ա­հագ­նա­նում է: Իսկ լրիվ թուր­քա­կան ցի­նիզ­մը պարզ ե­րև­ում է այս օ­րի­նա­կից: «Արցա­խը ճա­նա­չե­ցիք Ադր­բե­ջա­նի ան­բա­ժան մաս՝ մեզ են­թար­կե­լով բլո­կա­դա­յի, հու­մա­նի­տար ճգնա­ժա­մի, որ­տեղ սո­վից ե­րե­խա­ներ են մա­հա­նում, և կան 120.000 ար­ցա­խա­հա­յու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան վտանգ: Դուք Ձեզ պա­տաս­խա­նա­տու չե՞ք զգում, Ձեր խիղ­ճը Ձեզ չի՞ տան­ջում,  ու Դուք կա­րո՞ղ եք ար­դյոք քա­ղա­քա­կան կամք դրսև­ո­րել  և հրա­ժա­րա­կան տալ, քա­նի որ բե­րել եք հա­սա­րա­կու­թյան պա­ռակ­տում, բա­նակ­ցու­թյուն­նե­րի տա­պա­լում, պա­տե­րազմ, խայ­տա­ռակ պար­տու­թյուն, հայ­րե­նի­քի 80 տո­կո­սի հանձ­նում: Հի­մա հարց՝ ո՞վ եք դուք, ան­հա­ջող քա­ղա­քա­կան գոր­ծիչ, թե` դա­վա­ճան, մի­թե չեք հաս­կա­նում, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտր­վում, մենք մեր սա­րե­րի պես ան­կոտ­րում ենք, չե՞ք վա­խե­նում ար­ժա­նա­նալ Մե­լիք Ֆրան­գյու­լի ճա­կա­տագ­րին»,- Շու­շի­ում կռված Մի­քա­յել Ա­ռա­քե­լյա­նի հարցն էր լրագ­րողն ա­սու­լի­սի ժա­մա­նակ փո­խան­ցել կա­պի­տու­լյան­տին:

Գե­րա­գույն դա­վա­ճա­նը հու­նից դուրս ե­կավ, խիստ վրդով­վեց. «Թող ոչ մե­կին չթվա, թե Ղա­րա­բա­ղի ակ­ցեն­տով խո­սե­լը, նշա­նա­կում է լի­նել հե­րոս, մի ստի­պեք ինձ ա­մեն ան­գամ հի­շել 2020թ.-ի սեպ­տեմ­բե­րի 28-ին ա­ռա­ջա­ցած խցա­նում­նե­րի մա­սին: Ստե­փա­նա­կեր­տում մարդ չկար, իմ կի­նը գնա­ցել էր այն­տեղ, նույ­նիսկ կին չկար Ստե­փա­նա­կեր­տում, բո­լո­րը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ե­կել է­ին Ե­րև­ան»:

 Լրագ­րո­ղը պա­հան­ջեց, որ Փա­շի­նյա­նը ոչ թե ա­սի Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ, այլ Ար­ցախ կամ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն:

«Ես ա­սում եմ ԼՂ, ո­րով­հե­տև կա­րող եմ մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը բա­ցատ­րել, թե դա ինչ է նշա­նա­կում, նրանք, ԼՂ հաս­կա­ցու­թյան օգ­տա­գործ­ման մեջ տես­նում են դա­վադ­րու­թյուն ու օգ­տա­գոր­ծում՝ Ար­ցախ-Արցախ, նրանք ի­րենց դիր­քո­րո­շու­մը հա­մա­ձայ­նեց­նում են Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­ման հետ, հո կե­նա­ցով չէ: Այդ մեր ըն­կե­րը, որ ա­սում է` մենք ան­կոտ­րում ենք, կնե­րեք, մի ստի­պեք ինձ ա­մեն ան­գամ հի­շել 2020թ.-ի սեպ­տեմ­բե­րի 28-ին ա­ռա­ջա­ցած խցա­նում­նե­րի մա­սին՝ Ստե­փա­նա­կեր­տից դե­պի Ե­րև­ան: Ա­սում են՝ դա­վա­ճան եք, Շու­շին հանձ­նել եք: Ին­չու չեն հրա­ժար­վում դա­վա­ճա­նից փող ստա­նա­լուց, գի­տե՞ք ինչ­քան կե­նաց­ներ եմ լսել, ան­ձամբ ճա­նա­չում եմ այդ­պես կե­նաց ա­սող­նե­րի, ով­քեր պա­տե­րազ­մի ժա­մա­նակ 300-ի տակ ճո­ղոպ­րում է­ին, թող ոչ մե­կին չթվա, թե Ղա­րա­բա­ղի ակ­ցեն­տով խո­սե­լը նշա­նա­կում է լի­նել հե­րոս»,- ա­սաց կա­պի­տու­լյան­տը:

Եվ այս­քա­նից հե­տո դեռ կաս­կա­ծո՞ղ կա, որ մի­ակ ել­քը կա­պի­տու­լյան­տի հե­ռա­ցումն է: Նի­կո­լի ցի­նիկ մա­նի­պո­ւլյա­ցի­ա­նե­րը «հեր­ձում» է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Մի քա­նի ան­գամ, տար­բեր հար­ցադ­րում­նե­րում կրկնե­լով, որ Հա­յաս­տա­նը «կոնֆ­րոն­տա­ցի­ոն ռե­ժիմ»-ով չի կա­րող զար­գա­նալ, Նի­կո­լը կրկին մա­նի­պու­լաց­նում ու մարդ­կանց ուղ­եղ­նե­րը լվա­նա­լու իր գործն է ա­նում:

Նախ Հա­յաս­տա­նը եր­բեք կոնֆ­րոն­տա­ցի­ոն քա­ղա­քա­կա­նու­թյուն ո­րև­է պե­տու­թյան կամ մի­ջազ­գա­յին կա­ռույ­ցի հետ չի ու­նե­ցել: ԵՐ­ԲԵ՛Ք: Սա պետք է Նի­կոլն իր ա­կան­ջին օղ ա­նի ու չստեղ­ծի տպա­վո­րու­թյուն, որ ին­քը ե­կավ ու իբ­րև թե մտա­ծել սկսեց խա­ղա­ղու­թյան մա­սին: Դա ա­մե­նա­մեծ կեղ­ծիքն է: Մին­չև 2018թ.-ը, Ե­ԱՀԿ ՄԽ շրջա­նակ­նե­րում ար­ցա­խյան կար­գա­վոր­ման ողջ գոր­ծըն­թա­ցը, ինչ­պես նա­և հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նոր­մա­լաց­ման գոր­ծըն­թա­ցը ա­մե­նա­մեծ փաս­տերն են, ո­րոնք վկա­յում են, որ Հա­յաս­տա­նի կող­մից եր­բեք կոնֆ­րոն­տա­ցի­ոն քա­ղա­քա­կա­նու­թյուն չի վար­վել, այլ` հա­կա­ռա­կը:

Երկ­րորդ. Հա­յաս­տա­նը կոնֆ­րոն­տա­ցի­ոն ռե­ժի­մում հայտն­վել է Նի­կո­լի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո՝ իր իսկ վա­րած տգետ և ան­պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում:

Եր­րորդ. Ադր­բե­ջա­նը (այդ թվում նա­և Թուր­քի­ա­յի քա­ջա­լեր­մամբ) հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ, միշտ (այդ թվում նա­և ԽՍՀՄ «եղբայ­րու­թյան» տա­րի­նե­րին) վա­րել է ան­հան­դուր­ժո­ղո­կա­նու­թյան, էթ­նիկ զտում­նե­րի, նպա­տա­կա­յին հայ­րե­նազրկ­ման, տա­րածք­նե­րի դան­դաղ յու­րաց­ման, ինչ­պես նա­և ռազ­մա­կան ագ­րե­սի­ա­յի քա­ղա­քա­կա­նու­թյուն: 1918թ. առ այ­սօր այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի փոխ­վել, ե­թե չա­սենք, որ ար­հես­տա­կա­նո­րեն ձև­ա­վոր­ված Ադր­բե­ջան պե­տու­թյու­նը հանց այդ նպա­տա­կով էլ ստեղծ­վել է:

Չոր­րորդ. Աշ­խար­հի շատ երկր­ներ զար­գա­ցել և զար­գա­նում են հենց կոնֆ­րոն­տա­ցի­ա­յի ռե­ժի­մի վրա: Ոչ մի պե­տու­թյուն, ա­ռանց իր ներ­քին և ար­տա­քին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու, խա­ղա­ղու­թյան մա­սին զուտ դա­տարկ խո­սե­լով, եր­բեք ո­րև­է հա­ջո­ղու­թյան չեն հա­սել:

Հին­գե­րորդ. Նի­կո­լը ե­րև­ի մո­ռա­ցել է, որ շուրջ 9.500 ք.կմ տա­րածք և 5000-ից ա­վե­լի զին­ծա­ռա­յող­նե­րի կյան­քեր կոր­ծա­նե­լուց հե­տո, թու­լա­ցած և բա­րո­յալք­ված Հա­յաս­տա­նի հե­ղի­նակն ու պա­տաս­խա­նա­տուն հենց ինքն է: Մո­ռա­ցել է նա­և, որ հենց այս պա­հին Ադր­բե­ջանն օ­կու­պաց­րել է Հա­յաս­տա­նից շուրջ 120 ք.կմ սու­վե­րեն տա­րածք:

Եվ վեր­ջա­պես ա­սու­լի­սի ցի­նիզմ № 1-ը. կա­պի­տու­լյան­տը, ո­րը տո­ղա­տա­կե­րում ա­նընդ­հատ խոս­տո­վա­նում է, որ աշ­խար­հում ոչ մի պե­տու­թյուն ի­րեն բա­նի տեղ չի դնում, և թքած ու­նի ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կար­ծի­քի վրա՝ հայ­տա­րա­րում է, որ «ինքն ի­րեն մե­ղա­վոր է զգում, բայց չգի­տի` թե ին­չում»: Սա ծաղր է սո­վա­մա­հու­թյան մատն­ված Ար­ցա­խի նկատ­մամբ, սա ծաղր է 5000-ից ա­վե­լի զոհ­ված տղա­նե­րի հի­շա­տա­կի նկատ­մամբ, սա ծաղր է հայ­րե­նի­քի կորս­տով ցա­վա­ցող հա­րյուր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ, սա ծաղր է ցե­ղաս­պա­նու­թյան ռիս­կի առ­ջև կանգ­նած հայ ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան նկատ­մամբ:

Ցի­նիզմ № 2-ը: Ա­սում է, որ ի­րեն և Ա­լի­և­ին չի կա­րե­լի ար­գե­լել Ար­ցախն Ադր­բե­ջա­նին հանձ­նել և նրա տա­րած­քում ճա­նա­չել: Սա ծաղր է ար­ցա­խյան պայ­քա­րի ողջ ըն­թաց­քում զոհ­ված, վի­րա­վոր­ված, այդ պայ­քա­րում ա­մեն կերպ ի­րենց լու­ման ներդ­րած մի ամ­բողջ աշ­խար­հաս­փյուռ հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ:

Ցի­նիզմ № 3-ը: Ինքն ի­րեն հա­մա­րում է 29800 ք.կմ տա­րած­քի վար­չա­պետ, ո­րի ամ­բողջ նպա­տակն ու գոր­ծու­նու­թյու­նը ե­ղել է և մնում է Հա­յաս­տա­նում ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան տե­ղայ­նա­ցու­մը:

Ցի­նիզմ № 4-ը: Ինքն ի­րեն վար­չա­պետ հա­մա­րող մար­դը, շատ հան­գիստ խո­սում է պե­տու­թյու­նը կորց­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին: Ցույց տվեք մեկ երկ­րի ղե­կա­վար, որն ա­սու­լիս հրա­վի­րի և խո­սի իր երկ­րի պե­տա­կա­նու­թյան կորս­տի մա­սին:

Ցի­նիզմ № 5-ը: Լրա­գոր­ղը շատ կոնկ­րետ հարց­նում է, որ պա­տե­րազմ սկսի, ի՞նչ ենք ա­նե­լու, «գե­րա­գույն հրա­մա­նա­տար կոչ­վող ան­ձը» ա­սում է, որ ին­քը չի ցան­կա­նում քն­նար­կել այդ հար­ցը: Դրա­նից հե­տո օ­րի­նակ է բե­րում ԽՍՀՄ-Գեր­մա­նի­ա խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը (որից եր­կու տա­րի հե­տո պա­տե­րազմ սկսվեց) և շա­րու­նա­կում է գլուխ ար­դու­կել և 8-րդ դա­սա­րա­նի ա­շա­կեր­տին բնո­րոշ «խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան» ան­միտ բա­ռեր ար­տա­սա­նե­լով:

Ցի­նիզ­մը շա­րու­նակ­վում է...»:

Եզ­րա­կա­ցու­թյուն. դա­վա­ճա­նու­թյու­նը պո­զով պո­չով չի լի­նում, այլ լի­նում է կոնկ­րետ մար­դու, կոնկ­րետ պաշ­տո­նյա­յի, կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և կոնկ­րետ մտա­ծո­ղու­թյան տես­քով:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ