Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն» Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ ՆԱ­ԵՎ ՌԵ­ԿԵ­ՏԻՐ Է

Վերլուծություն

«Դվին» հյու­րա­նո­ցում հան­դի­սա­վո­րա­պես տե­ղի ու­նե­ցավ ՔՊ-ի դրա­մա­հա­վա­քը: Կա­պի­տու­լյանտն էլ ե­լույթ ու­նե­ցավ, թե ինչ ստեր փչեց` կա­րև­որ չէ, նրա ստե­րից նույ­նիսկ Կո­լոտ Հո­վոն է հի­աս­թափ­վել: Իսկ թե կոնկ­րետ ուր կուղղ­վի հա­վաք­ված փո­ղը` առ­ջև­ում Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­ներն են: Ընտ­րու­թյուն­ներ ա­ռանց ընտ­րու­թյան: Իսկ թե ին­չու այդ­քան շատ մարդ շտա­պում էր պա­րե­լով մուծ­վել Նի­կո­լին` պարզ է, որ Նի­կո­լի սի­րուն աչ­քե­րի հա­մար չէ, ոչ էլ` ՔՊ-ի չե­ղած «գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը» կի­սե­լու:

ՄՈՒԾ­ՎԻ՛Ր, ԹԵ ՉԷ ԿԿՈՐ­ԾԱՆ­ՎԵՍ

Չար լե­զու­ներն ա­սում են, որ յու­րա­քան­չյուր մուտք գոր­ծո­ղը մուծ­վում էր 20 հա­զար դրամ, ՔՊ ա­մեն պատ­գա­մա­վո­րի վզին դրած էր առն­վազն 5 հո­գի բե­րել դրա­մա­հա­վա­քի: Ա­սում են, թե բեր­վել են նա­և բուժ­հիմ­նարկ­նե­րի և կրթա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րը: Եվ ի­հար­կե, ա­մե­նա­խո­շոր մուծ­վող­նե­րը օ­լի­գարխ­ներն է­ին:

Այս վեր­ջին­նե­րը մուծ­վում է­ին նա­և մին­չև 2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մը, որ­պես­զի ա­մե­նա­կեղ­տոտ ձև­ով չհայտն­վե­ին «Հայ­կա­կան ժա­մա­նա­կի» է­ջե­րում: Իսկ հի­մա ամ­բողջ եր­կիրն է դա­ռել «Հայ­կա­կան ժա­մա­նակ», «Երկիր-ՀԺ»` դա նույ­նիսկ քա­ղա­քա­գի­տա­կան եզ­րույթ է դար­ձել: Պատ­կե­րաց­րեք դե­ղին, կլյա­ուզ­նիկ, ան­սուրբ, լրագ­րո­ղի մաս­նա­գի­տու­թյու­նը խայ­տա­ռա­կող թեր­թոն, ո­րին կցված է ոս­տի­կա­նու­թյուն, Ա­ԱԾ, քննչա­կան մար­մին­ներ, հար­կա­հան­ներ, դա­տա­րան­ներ, դա­տա­խա­զու­թյուն: Դե փոր­ձիր չմուծ­վես, կու­նե­նաս ան­լու­ծե­լի պրոբ­լեմ­ներ: Թե­րևս մուծ­վող­նե­րից և ոչ մե­կը դա հա­ճույ­քով չի ա­նում, բայց ճար­նե՞րն ինչ, իսկ գոր­ծա­րար­նե­րի պա­րա­գա­յում կապ էլ չու­նի` բա­րե­խի՞ղճ հար­կա­տու են, թե՞ ոչ:

Ե­թե ի­րերն ի­րենց ա­նու­նով կո­չենք, դա կոչ­վում է ռե­կետ: 1990-ական­նե­րին էլ հան­գիստ աշ­խա­տել հնա­րա­վոր էր մի­այն ռե­կե­տիր-«տա­նի­քին» մուծ­վե­լու պա­րա­գա­յում, բայց «տա­նիք­նե­րը» տար­բեր է­ին` «մեն­թա­կան», «գո­ղա­կան», «КГБ-ական» և այլն: Իսկ հի­մա կա մեկ տա­նիք, ո­րը թյու­րի­մա­ցա­բար գրանց­ված է որ­պես կու­սակ­ցու­թյուն` ՔՊ, ո­րի «պա­խանն» էլ կա­պի­տու­լյանտն է: Եվ այդ «տա­նի­քը» շատ է սի­րում խո­սել «նախ­կին­նե­րի թա­լա­նի» մա­սին: Թարմ «նախ­կին­նե­րի թա­լան­չի» էլ գտան` ի դեմս «մու­զի­կանտ չզբաղ­վել պո­լի­տի­կա» հայր և որ­դի Սմբա­տյան­նե­րի, ով­քեր կա­լա­նա­վոր­ված են` հու­րա­խու­թյուն դա­սա­կար­գա­յին ա­տե­լու­թյուն տա­ծող ցած­րա­խա­վե­րի: Կա­տա­րել են ար­դյոք Սմբա­տյան­նե­րը տնտե­սա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ` մենք չգի­տենք, բայց որ պո­պու­լիս­տա­կան խա­բե­լա­պե­տու­թյան հա­մար շատ հար­մար «կա­լան­քի մա­տե­րի­ալ» են` մի­ան­շա­նակ:

Ան­շուշտ, ռե­կե­տը շատ վատ բան է, սա­կայն դրա­նից էլ սար­սա­փե­լին հայ­րե­նա­վա­ճա­ռու­թյունն է: Վա­ճառ­վում է հայ­րե­նիք, գի­նը պայ­մա­նագ­րա­յին: Եվ հայ­րե­նա­վա­ճառ­նե­րի, այն էլ` խան­դա­վառ հայ­րե­նա­վա­ճառ­նե­րի մեջ կան և ռե­կե­տի են­թարկ­վող օ­լի­գարխ­ներ: Դե, իսկ ՔՊ-ական չի­նով­նի­կու­թյունը տո­տալ հայ­րե­նա­վա­ճառ է: Քաղ­բան­տար­կյալ Ար­մեն Ա­շո­տյանն իր «Պե­տու­թյու­նը՝ ընդ­դեմ Հայ­րե­նի­քի» հոդ­վա­ծում ա­հա­զան­գում է ֆուն­դա­մեն­տալ վտան­գա­վոր ե­րև­ույ­թի մա­սին. «Հայ ժո­ղովր­դի էթ­նո­հո­գե­բա­նա­կան դե­մոն­տա­ժը չի կրում տա­րե­րա­յին բնույթ և լավ մշակ­ված, սե­փա­կան ժո­ղովր­դի դեմ ներ­սից տար­վող դի­վեր­սի­ոն-ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի օ­պե­րա­ցի­ա է:

Նման պլա­նա­վոր­ված ար­շա­վի ցայ­տուն օ­րի­նակ է վեր­ջերս իշ­խող վար­չախմ­բի պա­րագլ­խի կող­մից հե­տև­ո­ղա­կա­նո­րեն կերտ­վող «Պե­տու­թյու­նը՝ ընդ­դեմ Հայ­րե­նի­քի» հան­րա­յին դիս­կուր­սը, ո­րին անդ­րա­դառ­նա­լը պար­տա­դիր է տվյալ ձև­ա­կերպ­ման ծայ­րա­հեղ վտան­գա­վո­րու­թյան պատ­ճա­ռով:

«Պե­տու­թյո՞ւն, թե՞ Հայ­րե­նիք» հար­ցադ­րումն ի սկզբա­նե կեղծ, ի­րա­կա­նու­թյան և գի­տու­թյան հետ ո­րև­է ա­ղերս չու­նե­ցող հո­րին­ված հա­կադ­րում է, ո­րին դի­մում է վար­չա­խում­բը պե­տու­թյան «հստա­կեց­ման» ան­վան տակ հայ ժո­ղովր­դի հայ­րե­նազրկ­ման հեր­թա­կան ա­րարն ա­վար­տին հասց­նե­լու հա­մար: Այս նպա­տա­կին են ուղղ­ված «կա­դաստ­րի վկա­յա­կան», «29.800 քկմ», «վիր­տո­ւալ պե­տու­թյուն» և այլ նույ­նա­տիպ զա­վեշ­տա­լի և տխմար ձև­ա­կեր­պում­նե­րը:

Ցան­կա­ցած էթ­նոս, որ ձև­ա­վոր­վել է և գո­յու­թյուն ու­նի ո­րո­շա­կի աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քում, ո­րը ներծծ­ված է այդ էթ­նո­սի գոր­ծու­նե­ու­թյան պատ­մա­կան, մշա­կու­թա­յին, հո­գև­որ, կեն­ցա­ղա­յին դրոշմ­նե­րով, իր գո­յու­թյունն այդ տա­րած­քում պահ­պա­նե­լու խնդիր ու­նի: Մարդ­կու­թյան պատ­մու­թյու­նը պա­տե­րազմ­նե­րի պատ­մու­թյուն է, և այդ գո­յու­թյան պայ­քա­րում պե­տու­թյունն է ցան­կա­ցած ազ­գի՝ սե­փա­կան հայ­րե­նի­քում վե­րար­տադր­վե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը, ինք­նա­կազ­մա­կերպ­ման գոր­ծի­քը»:

ԴԱ­ՎԻԹ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԻ «ՅԱԽՔ ՇՈ­ՈՒՆ»

Agravka

Սա­կայն նի­կո­լաք­պա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգն ու­նի նա­և պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան, հայ ազ­գի հայ­րե­նազրկ­ման և ցե­ղաս­պա­նու­թյան մեղքն իր վրա­յից «մաք­րե­լու», այ­լոց վե­րագ­րե­լու գերխն­դիր: «Նախ­կին­նե­րի», ռուս­նե­րի, ա­մե­րի­կա­ցի­նե­րի, չի­նա­ցի­նե­րի և այ­լոց գրպա­նը գցե­լը կար­ծես այդ­քան էլ չաշ­խա­տեց: Բայց բո­լոր դեպ­քե­րում ա­մե­նա­կա­րև­ո­րը կա­պի­տու­լյան­տի հա­մար 44-օրյա «խո­սաց­ված» պա­տե­րազ­մի մեղ­քից ձեր­բա­զատ­վելն է: Եվ հենց դրա հա­մար կա­լա­նա­վայ­րում իր թա­տե­րա­կան դե­րը պա­րա­պած Դա­վիթ Տո­նո­յա­նին բե­րե­ցին ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղով, ու­ղիղ ե­թե­րի:

Ա­հա­վոր զզվե­լի տե­սա­րան էր, թե ինչ­պես է եր­բեմ­նի ո­րա­կյալ պաշ­տո­նյան, ո­րը «նախ­կին­նե­րի» օ­րոք Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի լավ նա­խա­րա­րի համ­բավ ու­ներ, քծնում գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նին, ա­ռա­ջար­կում նրան նա­և խա­ղաղ ժա­մա­նակ օժ­տել գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի գոր­ծա­ռույ­թով: Դե, մի քա­նի ա­միս էլ «նստի», կա­ռա­ջար­կի Նի­կո­լին գե­նե­րա­լի­սի­մու­սի կո­չում շնոր­հել... Գար­շե­լի էր դի­տել, թե ինչ­պես է ար­ժա­նա­պատ­վու­թյան վեր­ջին փշրանք­նե­րը կորց­րած այդ ա­րա­րա­ծը «մաք­րում» Նի­կո­լին, դի­տա­վո­րյալ պար­տու­թյան մեղ­քը հա­նում նրա վրա­յից` զու­գա­հե­ռա­բար «փու­ռը տա­լով» Մով­սես Հա­կո­բյա­նին և Ար­ցա­խի ՊԲ հրա­մա­նա­տար­նե­րին: Ինչ­պես էր բուն­կե­րում գտնվող ա­վե­լորդ մարդ­կանց մա­սին հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լիս խնամ­քով շրջան­ցում Է­ռա­տո­յի ա­նու­նը, ով 44-օրյա պա­տե­րազ­մում թե­րևս նույն ող­բեր­գա­կան դերն ու­ներ Հա­յոց հա­մար, ինչ բիբ­լի­ա­կան Ես­թե­րը ժա­մա­նա­կին ու­նե­ցել է Պար­սից հա­մար:

Տո­նո­յա­նի «յախք շո­ո­ւի» կա­րև­որ տար­րե­րից մեկն էլ նրա թա­տե­րա­կան ժխտումն էր այն հան­ցա­կազ­մե­րի, ո­րոնց հի­ման վրա ին­քը կա­լա­նա­վոր­ված է, և պնդու­մը` գի­տեմ, որ իմ կա­լան­քը պարտ­ված պա­տե­րազ­մի հա­մար է: Ա­սել կու­զե` պար­տու­թյան մե­ղա­վո­րը ոչ թե Նի­կոլն է, այլ հենց ին­քը` Տո­նո­յա­նը: Թե ինչ է խոս­տաց­վել ի­րեն այդ մեղքն իր վրա վերց­նե­լու հա­մար` այլ հարց է, սա­կայն գրե­թե վստա­հա­բար կա­րե­լի է ա­սել` Նի­կո­լը նրան «քցե­լու» է:

Բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մի բան նրա խոս­քում ճշմար­տու­թյուն էր` որ 2018-ին Հա­յոց բա­նակն ըն­դու­նել էր լավ վի­ճա­կում, ու­նակ` ե­ռա­պա­տիկ թշնա­մուց պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րը: Մնա­ցա­ծը լո­լո է, զզվե­լի շո­ու` գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նի ա­նու­նը մաք­րե­լու հա­մար: Իսկ ո­մանք քիչ է մնում նրան քաղ­բան­տար­կյալ հռչա­կեն` դի­տա­վո­րու­թյուն ու­նե­նա­լով վար­կա­բե­կե­լու ի­րա­կան քաղ­բան­տար­կյալ­նե­րի ինս­տի­տու­տը: Ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել` «հե­տև­ե՛ք ձեռ­քե­րին»: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը կարճ ձև­ա­կեր­պել է կեղծ ընդ­դի­մա­դիր­նե­րի կրե­դոն. «Մար­դիկ էլ ինչ ա­սես չեն հնա­րի, մի­այն թե Նի­կո­լի ա­նու­նը չտան... Նա­մա­նա­վանդ Նի­կո­լի մար­դիկ... Թե բա «պա­հան­ջում ենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից վա­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան շա­հե­րից բխող քա­ղա­քա­կա­նու­թյուն»:

Տվե՛ք դա­վա­ճա­նի ա­նու­նը, գրո՛ղը տա­նի: Թե չէ նրա փո­խա­րեն «փու­ռը» կգնաք:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ