2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

«Զանգեզուրյան միջանցքը» Հայաստանի միջով դառնում է Թուրքիայի ու Ադրբեջանի տարածք. Իսպիրյան

Ներքաղաքական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» կարեւորության մասին: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:

— Ո՞րն է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հարցում Էրդողանի շտապողականության նպատակը:

— Բնականաբար, 100 տարուց ավել Թուրքիայի երազանքն է թյուրքական աշխարհի միացումը: Չխորանամ ավելի հեռակա` Մեծ Թուրան եւ այլն, սակայն այս պահին փորձում են թյուրքական աշխարհով միանալ: Թուրքիա-Ադրբեջան կապը «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիայի համար դառնում է շատ մեծ հաղթաթուղթ տարածաշրջանում: Կտրելով Հայաստանը` իրենք միավորվում են, խաղից դուրս են թողնում Ռուսաստանին եւ սպառնում են Իրանի ազգային անվտանգությանը:

— Իսկ որքանո՞վ է իրատեսական թյուրքական աշխարհի միավորումը, եւ այս հարցում ո՞ր երկիրը կարող է թուրքական ծրագրի դեմն առնել:

— Թուրքիան ամեն կերպ փորձեց տարբեր ուղիներով, ճանապարհներով, միջոցներով, այլ երկրներում ապրող թյուրքալեզու բնակչության հետ աշխատել, փորձել իրենց մեջ սերմանել ազգայնականություն, թյուրքականություն եւ ներշնչել մի մեծ ազգի մասնիկը լինել: Պատահական չէ, որ մինչեւ Չինաստան են հասել, ույգուրների հարցը կա: Չինաստանը, բնականաբար, դրա մասին վաղուց հասկացել է, տեսնում են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատանքը ույգուրների մեջ` դեպի թուրքական քարոզչության հետ կապված: Չինաստանում դրա դեմն առնում են այսպես. ույգուրներին ցրում են Չինաստանի տարբեր շրջաններ, հաշվվում են նրանք մինչեւ 200 մլն, վերցնում ու տեղափոխում են Չինաստանի այլ տարածքներ: Տեսնում են բջիջներ , որոնք ազգայնականություն են սկսում ցուցաբերել, անմիջապես ցրում են: Նույն խնդիրը Իրանում է, Թուրքիան Իրանի պատմական Ատրպատականում, որի բնակչությունը այս պահին թյուրքական ազդեցության ներքո արդեն թյուրքախոս է, սակայն էթնիկ իրանցիներ են: Թուրքիայի ազդեցության ներքո իրենց արդեն համոզում են, որ իրենք թյուրքեր են, ոչ թե իրանցիներ, եւ այդ հատվածը փորձում են պոկել Իրանից, դարձնել թյուրքական աշխարհի մի մասը: «Զանգեզուրի միջանցքին» Իրանի դեմ դուրս գալը սրա հետ է կապված: Նաեւ դա նշանակում է ոչ միայն Իրանի հյուսիսի հետ կապված լրջագույն վտանգ, այլ ընդհանրապես Իրանի՝ դեպի արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհի վտանգ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի միջով իրանական բեռնատարները գնում են դեպի եվրոպական աշխարհ, քանի որ գիտենք, որ Իրանը նաեւ շրջափակման մեջ է մի շարք պատժամիջոցների պատճառով:

— Պարոն Իսպիրյան, այսինքն` այս առումով ունենք դաշնակից ի դեմս Իրանի՞:

— Իրանի ու Չինաստանի: Գիտե՞ք, թուրանական գաղափարն ազգային անվտանգության խնդիր է նաեւ Ռուսաստանի համար: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիայի հատուկ ծառայությունը շատ ակտիվ գործունեություն սկսեց Ռուսաստանի թյուրքալեզու ինքնավար հանրապետություններում, եւ պատահաբար չէ, որ Չեչնիայում Ռուսաստանի դեմ բավականին շատ Թուրքիայից գնացած հրահանգիչներ կային, որոնք փորձում էին նաեւ այլ տեղերում հրահրումներ առաջացնել: Ռուսաստանում բացեցին հիմնադրամներ, մզկիթների ներքո` հոգեւոր շրջանակներում քարոզում էին թուրքականություն, ազգայնականություն: Իհարկե, Ռուսաստանը տեղյակ է այդ ամենին, բայց այս պահին զարմանալի է, որ չեն փորձում հակադրել այնպես, ինչպես Իրանը: Եթե թուրքական աշխարհն այս տարածքով ձեւավորվի, Ռուսաստանի հարավը կորելու է, Կովկասյան լեռներից մինչեւ Ռոստով այդ մասը ամբողջը թուրքալեզու են եւ Թուրքիան կկարողանա դա իրենից անջատել: Թուրքական աշխարհի գաղափարը փաստացի վնաս է Ռուսաստանին, Իրանին, Չինաստանի ու, բնականաբար, Հայաստանին:

— Եթե մի պահ պատկերացնենք, որ «Զանգեզուրյան միջանցք» ասվածը կյանքի է կոչվում, որքանո՞վ է հնարավոր այդ տարածքը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ օգտագործել, ո՞վ է լինելու անվտանգության երաշխավորը, ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը:

— Հայաստանի Հանրապետությունը հետեւյալն է ասում. ապաշրջափակվում են ճանապարհները եւ թուրքական բեռնատարը մտնում է X կետից գնում է Հայաստանի Y կետի սահմանակետը, անցնում է համապատասխան ստուգում եւ ընթացակարգեր, ինչպես աշխարհում ընդունված է: Բայց Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում են միջանցք, այսինքն՝ ճանապարհ, որը չի ստուգվելու, այսինքն՝ բացվում է ճանապարհ բաց հաղորդակցության համար, առանց ստուգման, մաքսային մարմիններ չկան, հսկողություն չկա, ինչ կուզեն կտանեն, ինչքան կուզեն կտանեն, կգնան-կգան այս ճանապարհով: Սա փաստացի Հայաստանի միջով դառնում է Թուրքիայի ու Ադրբեջանի տարածք: Եթե մեկի հետ հարաբերություն ես կարգավորում, չես կարող ասել` սահմանը փակում եմ, չես կարող մտնել իմ տարածք: Բայց իրենք ուզում են ճանապարհը ամբողջությամբ պատկանի իրենց: Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ցանկանում են ունենալ իրենց տարածքը, որը Հայաստանի կողմից չի վերահսկվելու:

— Իսկ Բերձորի միջանցքի փակ լինելու առումով Թուրքիան ի՞նչ դերակատարում ունի:

— Բնականաբար, Թուրքիան աջակցում է դրան, պատահաբար չէ, որ Բաքվում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ դա Ադրբեջանի տարածքն է եւ ինչպես կուզի իր տարածքի հետ կվարվի: Սա արդեն ցույց է տալիս, որ Թուրքիան անմիջական աջակցողներից է Ադրբեջանին:

— Այստեղ իր դերակատարությունն ունի՞ նաեւ այն, որ հայաստանյան իշխանությունը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախով հանդերձ:

— Այո՛, Թուրքիան ասում է, որ Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանը կուզի կբացի, կուզի չի բացի, ներկա պահին չի ուզում բացել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված