Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը

Холостой չէր՝ самострел էր. Նիկոլի հերթական նվերը Բաքվին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Վերլուծություն

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն:

Արցախի շրջափակումից ութ ամիս անց որպես «հաջողություն» արձանագրել խնդրի մասին բարձրաձայնումը, Լաչինի միջանցքի փակ լինելը, հումանիտար աղետի առկայությունը և Արդարադատության միջազգային դատարանի դեռևս դեկտեմբերին կայացրած որոշման չկատարումը, ցինիկ և անբարո վարքագծի հերթական անպատիժ դրսևորումն է:

Ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծել այդ նիստը հայության արդար պայքարի համար:

Ինչպե՞ս և ինչքանո՞վ է մոտեցրել Արցախի ապաշրջափակումը:

Որքանո՞վ է ապահովել միջազգային երաշխիքների և մեխանիզմների գործադրումն արցախահայությանը վերահաս կործանումից փրկելու համար: Պետք չէ լինել մասնագետ՝ նման հարցերին զրոյական պատասխան տալու համար:

Համաշխարհային հիմնական դերակատարները, միջազգային մամուլը հրաշալի տեղեկացված էին, առանց այդ նիստի էլ, թե ինչ վիճակ է Արցախում, ով է փակել Լաչինի միջանցքը և ով չի կատարում միջազգային դատարանի որոշումը: Մինչև ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելը նիկոլական տիկնիկները ճամարտակում էին, թե «ՄԱԿ չենք դիմում դեռ, որ լավ պատրաստվենք, որ холостой չկրակենք»:

Այն, ինչ տեղի ունեցավ Նյու Յորքում, холостой չէր, այլ самострел էր, քանզի ունենալով բոլոր փաստերը, ապացույցները, անգամ Հաագայի դատարանի վճիռը, Հայաստանը ներկայացնող ոհմակը, որքան էլ хороший пёсик դեմքով շրջի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներում, չկարողացավ կամ չցանկացավ քննարկման արդյունքում Ադրբեջանին պարտավորեցնող բանաձև ստանալ, որով կտրուկ կավելացներ Ալիևի նկատմամբ ճնշումը: Այսինքն՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձևով կամ հայտարարությամբ չսատարեց իր իսկ կառույց հանդիսացող Արդարադատության միջազգային դատարանի վճռին, և այս ամենը՝ Փաշինյանի «հմուտ» դիվանագիտության արդյունքում:

Միջազգային թիվ մեկ կառույցում տեղի ունեցածը բարձրագույն մակարդակով պայթեցրեց Նիկոլի երկու հիմնական փուչիկները. «ժողովրդավարությունն» ու «խաղաղությունը»: Ոչ առաջինը, ոչ երկրորդը, անգամ դրսի ջանքերով, իբր գոյություն ունենալով Փաշինյանի կատարմամբ, չեն նպաստում հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը:

Ի սկզբանե այս ամենը լավ հասկանալով՝ Նիկոլը դիմել էր ՄԱԿ ԱԽ երկու պատճառով. լիցքաթափել այս պահանջի շուրջ առկա ներքին լարվածությունը և անարդյունք նիստի արձանագրմամբ նոր թափ հաղորդել Ալիևի ջանքերին՝ կոտրելու համառ և չհանձնվող Արցախի դիմադրությունը:

Արցախահայության դիմադրությունն է խառնում Նիկոլ-Իլհամ զույգի և նրանց իրական հովանավորողների բոլոր պլանները՝ տապանաքար դնել հայկական Արցախի վրա:

Նյույորքյան վերջին նիստը կրկին ապացուցեց, որ մեր խնդիրների լուծման վայրը հենց մենք ենք. Ստեփանակերտը պիտի դիմանա, մինչև Երևանը փոխի:

Մնացած բոլոր քաղաքներում լավագույն դեպքում կարող է կազմակերպվել հայության ապագայի ճոխ հոգեհանգիստը՝ համեմված ափսոսանքի, մտահոգությունների և հորդորների դիվանագիտական բաժակաճառերով:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.08.2023թ.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված