Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԱՂՋԱՄՈՒՂՋԸ

Վերլուծություն

Ե­թե ու­զում ես ի­մա­նալ, թե ինչ է կա­տար­վում պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի կու­սակ­ցութ­յու­նում` ՔՊ–ում, հարց­րու «գժից, ճժից» կամ Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նից: Եվ ա­հա Ա­ղա­զար­յանն ու­շագ­րավ բան է ա­սում` «Ե­թե ժո­ղո­վուր­դը մեզ չպաշտ­պա­նի, ա­պա ընդ­դի­մութ­յու­նը մեզ կու­տի»: «Ժո­ղովր­դի պաշտ­պա­նութ­յու­նը» վա­ղուց դա­ռել է «շուն ու Գե­լա­փի բա­ժին»` 13 տո­կոս ի­րա­կան վար­կա­նի­շով, իսկ ինչ վե­րա­բե­րում է «ու­տող­նե­րին», ա­պա «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յու­նը «կուլ­տու­րա­կան» հար­ցեր էր ուղ­ղել ԱԺ հար­ցու­պա­տաս­խա­նին, և հն­չել էին հեր­թա­կան «կրու­տիտ­ներ», ո­րոն­ցից տե­ղե­կա­ցանք, որ Նի­կո­լը տեր է ռուս­նե­րին կա­տա­ղեց­նող «Հ­ռո­մի ստա­տու­տին», բայց այն «ռուս­նե­րի դեմ չէ», որ ՌԴ հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կողմ­նո­րոշ­վում է բա­ցա­ռա­պես Պու­տի­նի խոս­քով, իսկ մյուս պաշ­տոն­յա­նե­րը հեչ:

ԵՎ ԱՅՍ ՍՏԱԽՈՍԻ ՁԵՌՔԸ ԴԵՌ ՍԵՂՄՈՂ ԿԱ՞

­Նա Ար­ցա­խը հանձ­նե­լու մեղ­քը գցեց ռուս­նե­րի, մեկ էլ նախ­կին­նե­րի գրպա­նը, այս ան­գամ հաս­նե­լով և­ ա­ռա­ջին նա­խա­գա­հին, ին­չին ար­ձա­գան­քեց Լ­ևոն Զու­րաբ­յա­նը` Նի­կո­լի ստա­խո­սութ­յունն ա­պա­ցու­ցող եր­կար տեքս­տով: Նաև պնդեց, որ հե­ղա­փո­խութ­յուն կա­րող է ա­նել միայն ժո­ղո­վուր­դը, բայց ոչ դրսի խա­ղա­ցող­նե­րը (ի­յա՜, ի­րո՞ք), ին­չի առն­չութ­յամբ ա­վե­լորդ չենք հա­մա­րում ներ­կա­յաց­նել փոք­րիկ պա­տում Չեր­չի­լի մա­սին:

Ո­ւինս­թոն Չեր­չի­լին հարց­նում են.

— Պա­րոն վար­չա­պետ, ին­չո՞ւ եք գնում Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի այն կողմ՝ գա­ղու­թա­տի­րա­կան և խա­մա­ճիկ կա­ռա­վա­րութ­յուն ստեղ­ծե­լու և Ար­ևել­յան Հնդ­կաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յուն ստեղ­ծե­լու հա­մար։ Չե՞ք կա­րող դա ա­նել Իռ­լան­դիա­յում, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ պա­տե­րազ­մում է ձեզ հետ։

Ո­ւինս­թոն Չեր­չի­լը պա­տաս­խա­նում է.

— Դա ա­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է եր­կու կար­ևոր գոր­ծիք։ Մենք այդ կար­ևոր գոր­ծիք­նե­րը չու­նենք Իռ­լան­դիա­յում։

— Ո­րո՞նք են այդ եր­կու գոր­ծիք­նե­րը։

­Չեր­չի­լը պա­տաս­խա­նում է.

— Անգ­րա­գետ մե­ծա­մաս­նութ­յուն և դա­վա­ճան փոք­րա­մաս­նութ­յուն։

Այ Նի­կոը և ն­րա թուրք տե­րե­րը ամ­բողջ հույ­սը դրել են հենց այդ եր­կու գոր­ծիք­նե­րի վրա` անգ­րա­գետ ժե­խի և դա­վա­ճան­նե­րի վրա: Ժե­խին ժե­խութ­յու­նից հնա­րա­վոր է հա­նել կրթե­լով և բա­ցատ­րե­լով, բա­ցա­ռութ­յամբ ան­հույս պղծված գե­նե­տի­կա ու­նե­ցող­նե­րից: Ինչ վե­րա­բե­րում է դա­վա­ճան փոք­րա­մաս­նութ­յա­նը, ա­պա հարկ է ան­գիր ա­րած ի­մա­նալ, որ մեր թշնա­մին են նի­կո­լա­կա­նը և թուր­քը: Նի­կո­լա­կա­նը` ա­ռա­ջին տե­ղում, քան­զի թուր­քը ծնվում է որ­պես թշնա­մի, իսկ նի­կո­լա­կա­նութ­յու­նը ընտ­րութ­յուն է, ո­րը հարկ է ար­մա­տա­խիլ ա­նել:

­Սա­կայն վե­րա­դառ­նանք Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նին: Նա անդ­րա­դար­ձավ և ՔՊ­–ա­կան­նե­րին իր հայ­տա­րա­րութ­յամբ վա­խե­րի մեջ գցած «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջան­յա­նին, ա­սե­լով, որ հա­վա­տում է, որ ի­րենք չեն դառ­նա ար­յուն թա­փե­լու նա­խա­ձեռ­նող, բայց կա «քըխ» Աղ­վան Վար­դան­յա­նը, ո­րը մինչ ար­վում են խա­ղաղ ակ­ցիա­ներ, «200 հո­գով ա­նե­լու է իր սև գոր­ծը»: Այ­սինքն` սրանց սար­սա­փի սկզբնաղբ­յուր­նե­րից մե­կը պա­սիո­նար, ինք­նա­զոհ, հայ­րե­նա­սեր փոք­րա­մաս­նությունն է: Ի դեպ, Չեր­չի­լի մա­սին պա­տու­մում բրի­տա­նա­կան վար­չա­պե­տը չի հի­շա­տա­կում այդ փոք­րա­մաս­նութ­յու­նը, ո­րը բրի­տա­նա­կան թա­գի ա­հու­սար­սափն է: Իսկ Նի­կո­լի պես օ­կու­պա­ցիոն կա­ռա­վար­չի հա­մար այդ փոք­րա­մաս­նութ­յունն ա­ռա­վելևս է ա­հու­սար­սափ:

Իսկ օ­կու­պա­ցիա­յի փաս­տի պեր­ճա­խոս հաս­տա­տում­նե­րից մեկն այն է, որ ֆուտ­բո­լի ժա­մա­նակ դրո­նով մար­զա­դաշտ Ար­ցա­խի դրոշ մտցնե­լը ո­րակ­վեց ան­կար­գութ­յուն: Եվ, ի դեպ, Նի­կո­լի ա­նոն­սա­վո­րած ՔՊ­–ի երթ–­հան­րա­հա­վա­քը ար­վե­լու է հենց օ­կու­պան­տա­կան գոր­ծի­քա­կազ­մով` վար­չա­կան ռե­սուր­սով հրա­պա­րակ քշված ժո­ղովր­դով: Այ­սինք` փոր­ձե­լու են ստի­պել, որ «ժո­ղո­վուր­դը ի­րենց պաշտ­պա­նի» հում–­հում կամ ե­փած ու­տող ընդ­դի­մութ­յու­նից: Նի­կո­լը ու­նի գերխն­դիր` Ա­վին­յա­նին ա­պա­վո­վել 50+ տո­կոս, այ­լա­պես խուն­տան կփլուզ­վի: Չէ՞ որ Նի­կո­լը «ծակ­վել» էր, որ Ա­վին­յա­նին է տես­նում վար­չա­պե­տի պաշ­տո­նում որ­պես ի­րա­վա­հա­ջորդ: Ինչ վե­րա­բե­րում է Հ1–ով հե­ռար­ձա­կած հա­կա­հի­գիե­նիկ հար­ցազ­րույ­ցին, ա­պա ա­սում են, որ սկզբում դա նա­խօ­րոք էր տե­սագր­ված, ի դեպ կես­բե­րան դա հաս­տա­տել էր և տխ­րահռ­չակ Տա­րոն Չա­խո­յա­նը: Բայց ա­սում են, որ Էր­դո­ղա­նի հե­ռա­խո­սա­զան­գից հե­տո ստիպ­ված ե­ղավ խո­տա­նել տե­սագ­րութ­յու­նը և դուրս գալ ու­ղիղ ե­թեր: Էր­դո­ղա­նից շատ է վա­խե­նում...

­Բայց վա­խե­նում է և գեր­տե­րութ­յուն­նե­րից: Աչ­քին եր­ևում են կե­ցա­վայր ներ­խու­ժող ռուս կամ ա­մե­րի­կա­ցի գրո­հա­յին­նե­րը, որ գա­լու են իշ­խա­նազր­կե­լու և «էն բա­նից» ա­նե­լու: Ու վա­խե­նում է, որ Ա­վին­յա­նը 50+ տո­կոս չի հա­վա­քի: Ճիշտ է, Հայ­կոն էլ է ի­րե­նը, Մա­նեն էլ, էլ չհաշ­ված Զեյ­նալ­յա­նի պես «խուր­դե­քը», կոա­լի­ցիա էլ կա­րող է կազմ­վի, բայց վա­խե­նում է «քցվե­լուց», Ռու­բեն Վար­դան­յա­նը բաց խո­սա­ցել է իշ­խա­նա­փո­խութ­յու­նից, Հայ­կո­յին նա ին­քը ո­րա­կեց «թի­կուն­քից խփող»: Նա վա­խե­նում է, որ այդ կեղծ ընդ­դի­մա­դիր­նե­րը կմտնեն գոր­ծար­քի մեջ ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի հետ և­ ի­րեն խա­ղից կհա­նեն: Չէ՞ որ ինքն էլ ե­ղել է «կա­ռա­վա­րե­լի ընդ­դի­մութ­յուն», սա­կայն ար­տերկր­յա օգ­նութ­յամբ զավ­թեց իշ­խա­նութ­յու­նը:

ԱՐԴԵՆ ԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ

Postanjyan

Ով­քե՞ր էին օգ­նել Նի­կո­լին 2018–ին: Ան­շուշտ, բո­լոր տե­սա­կի «սո­րո­սի վաս­տակ­նե­րը», գլո­բալ կա­ռա­վար­վող ա­ղան­դա­վոր­նե­րը, ԼԳԲՏ կա­ռույց­նե­րը, արևմտ­յան քաղ­տեխ­նո­լոգ­նե­րը և­ այլն: Սա­կայն ոչ միայն դրանք:

Ինչ­պես նշում է վեր­լու­ծա­բան Լ­ևոն Նա­զար­յա­նը, կա. «Հս­տակ կազ­մա­կերպ­ված և ստ­վե­րից կա­ռա­վար­վող քա­րոզ­չա­կան ցանց, ո­րոնք ping–pong֊ի տրա­մա­բա­նութ­յամբ խնդիր­ներ են հրահ­րում հայ֊­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում։ Կա­րիք կա, որ­պես­զի մեր հա­սա­րա­կութ­յու­նը հա­սու­նութ­յուն դրսևո­րի և հաս­կա­նա, որ իր անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վում է ռու­սա­կան խոր­քա­յին պե­տութ­յու­նը և­ ոչ թե Գազպ­րո­մը կամ Ռոս­նեֆ­տը»։ Վեր­լու­ծա­բա­նը նշեց, որ ՌԴ ո­րոշ կոր­պո­րա­տիվ կա­ռույց. «2018֊ին լծվել էր Սերժ Սարգս­յա­նին մեր­ժե­լու գոր­ծին։ Հա­յաս­տա­նի գո­յութ­յան ե­րաշ­խի­քը այս ծանր պա­հին թա­ցը չո­րից տար­բե­րե­լու, ռա­ցիո­նա­լութ­յու­նը հու­զա­կա­նութ­յու­նից զա­տե­լու, փո­խա­դարձ ա­տե­լութ­յու­նը ներ­հա­սա­րա­կան հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յամբ փո­խա­րի­նելն է։ Ի­րա­կան բա­րե­կամ­նե­րին գո­յա­բա­նա­կան թշնա­մի­նե­րից զա­տե­լը, հայ­րե­նան­վեր գոր­ծիչ­նե­րին՝ պա­տե­հա­պաշտ գոր­ծա­կալ­նե­րից տար­բե­րա­կե­լը, պա­տաս­խա­նա­տու­նե­րին՝ դի­լե­տանտ­նե­րից զա­տո­րո­շե­լը»։

Ի դեպ, Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նը նշել էր, որ միակ թի­րա­խը Նի­կոլն է և նե­րընդ­դի­մա­դիր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կար­միր գծերն անց­նելն ան­թույ­լատ­րե­լի է: Եվ ա­հա Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նը, ո­րից երբ­ևէ ոչ ոք խեր չէր ­տե­սել, և­ ո­րին ան­գամ Նի­կո­լը Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կի հար­թա­կից վռնդել էր, ան­ցավ բո­լոր կար­միր գծե­րը ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի և ն­րա ըն­տա­նի­քի հան­դեպ: Այ­սինքն` ա­կա­նի պես պայ­թեց ընդ­դի­մա­դիր դաշ­տում ընտ­րութ­յուն­նե­րից ան­մի­ջա­պես ա­ռաջ: Ինչ­պես շեշ­տում է Ռե­ֆոր­միստ­ներ կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար Վա­հան Բա­բա­յա­նը. «Բա որ ձեր միակ թի­րա­խը Նի­կոլ Փա­շին­յանն է, բա ին­չո՞ւ եք զա­ռան­ցում ու ան­հե­թե­թութ­յուն­ներ տա­րա­ծում ՀՀ 3–րդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի մա­սին, այն էլ ձեր ցու­ցա­կի ոչ վեր­ջին մար­դու մա­կար­դա­կով:

­Բա որ դա նե­րընդ­դի­մա­դիր դաշ­տում սխալ է, ին­չո՞ւ չեք դա­տա­պար­տում և հե­ռաց­նում ձեր կազ­մից այդ կար­միր գծե­րը անց­նող­նե­րին:

­Հետ­ևա­բար ա­վե­լի լավ է լռեք ու նման զա­վեշ­տա­լի ու ան­հաս­ցե կո­չեր մի ա­րեք, դրա­նով ա­վե­լի եք անլր­ջա­նում: Ար­դեն ձեր մա­սով ա­մեն ինչ պարզ է как яс­ный день!»:

Իսկ միա­ժա­մա­նակ «Po­li­ti­co»–ին տված իր հար­ցազ­րույ­ցում, որն աչ­քի ըն­կավ ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կա­նութ­յամբ ու նույն­պի­սի իլ­հա­մա­հա­ճութ­յամբ, Նի­կո­լը պար­բե­րա­բար շեշ­տադ­րել է Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան ու ին­քիշ­խա­նութ­յան հար­ցը՝ ոչ ուղ­ղա­կիո­րեն հաս­կաց­նե­լով, որ ինք­նիշ­խա­նութ­յան սպա­ռա­լի­քը բխում է ռու­սա­կան կող­մից: «Մեր ռազ­մա­վա­րութ­յունն այս ի­րա­վի­ճա­կում պետք է լի­նի մեր կախ­վա­ծութ­յունն ու­րիշ­նե­րից հնա­րա­վո­րինս պա­կա­սեց­նե­լը, մենք ցան­կա­նում ենք ան­կախ ինք­նիշ­խան եր­կիր ու­նե­նալ, բայց ու­ղի­ներ պետք է գտնենք՝ խու­սա­փե­լու ար­ևել­քի ու արև­մուտ­քի, հյու­սի­սի ու հա­րա­վի միջև բա­խում­նե­րի կենտ­րո­նում հայտն­վե­լուց։ Չի կա­րող այն­պի­սի վի­ճակ լի­նել, որ Հա­յատ­սա­նը վե­րած­վի պրոք­սի պե­տութ­յան, դա ան­թույ­լատ­րե­լի է»,– մաս­նա­վո­րա­պես՝ ա­սել է Նի­կո­լը «Po­li­ti­co»–ի լրագ­րո­ղին:

­Նի­կո­լը նման հեր­յու­րանք­նե­րով եր­կու բան է փոր­ձել ա­նել. մի կող­մից՝ ինք զինք մա­տու­ցել է որ­պես Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան, սու­վե­րե­նութ­յան ա­նօ­րի­նակ ջա­տա­գով, մյուս կող­մից՝ Մոսկ­վա­յին հռչա­կել է որ­պես այդ ան­կա­խութ­յան ու սու­վե­րե­նութ­յան թշնա­մի՝ թե­կուզ ոչ ա­նուղ­ղա­կի կեր­պով՝ միա­ժա­մա­նակ հաս­կաց­նե­լով, որ Մոսկ­վա­յի այդ ճնշում­նե­րին դի­մա­կա­յե­լու իր բա­նաձ­ևը թուր­քե­րի հետ քիր­վա­յութ­յունն է ու դրա մի­ջո­ցով Մոսկ­վա­յին ու­նե­ցած լծակ­նե­րից զրկե­լը: «Պ­րոք­սի պե­տութ­յուն» ա­սե­լով՝ Նի­կոլն ակն­հայ­տո­րեն ակ­նար­կել է Մոսկ­վա­յից Եր­ևա­նի ու­նե­ցած կախ­վա­ծութ­յան մա­սին:

Իր աղ­ջա­մուղ­ջին կա­պի­տուլ­յան­տը փոր­ձում է այն­պես ա­նել, որ Հա­յաս­տա­նը և հա­յե­րը լու­սա­բաց չու­նե­նան: Բայց փո­փո­խութ­յան կոչ­նա­կը հնչե­լու է...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ