Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՃԻԳՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Վերլուծություն

Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րը վերջ­նա­կան կրկես դար­ձան: Կլոուն Հայ­կոն իր վար­քագ­ծով ա­պա­ցու­ցեց որ նախ­կին նի­կո­լա­կան չի կա­րող լի­նել, ո­րով­հետև չի կա­րող լի­նել եր­բեք: Սա­կայն ա­մե­նա­մեծ կու­րիո­զը ՔՊ–ի ցան­կութ­յունն էր ընտ­րա­տե­ղա­մա­սե­րում վե­րա­հաշ­վարկ ա­նե­լը, որ­պես­զի «ճա­րեն» լրա­ցու­վիչ 300 քվեա­թեր­թիկ ու ա­պա­հո­վեն ա­վա­գա­նու ևս մեկ ման­դատ: Ընդ­հան­րա­պես վե­րա­հաշ­վար­կը ընդ­դի­մութ­յան գոր­ծի­քա­կազմն է, այլ ոչ թե իշ­խա­նութ­յան: Այ­սինքն` սրանք այլևս իշ­խա­նութ­յո՞ւն չեն...

ԲՈԼՈՐՈՎ` ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽԻ՞

­Սա­կայն ընտ­րա­կան կրկե­սի ձայ­նե­րը լռե­ցին, երբ Ս­տե­փա­նա­կեր­տից ե­կավ պա­տե­րազ­մի բո­թը: ՀՀ Ան­կա­խութ­յան 32–ամ­յա­կի օրն էլ` սեպ­տեմ­բե­րի 21–ին նա­խա­տես­վում է ՄԱԿ­–ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի նիստ՝ կապ­ված Ար­ցա­խում տի­րող ի­րա­վի­ճա­կի հետ: Պա­տե­րազ­մի սպառ­նա­լի­քը շատ ռեալ է և ՀՀ սահ­ման­նե­րի ողջ եր­կայն­քով` ԱՄՆ դես­պա­նա­տու­նը խոր­հուրդ է տա­լիս չայ­ցե­լել ՀՀ ո­րոշ տա­րածք­ներ, մաս­նա­վո­րա­պես, Տա­վու­շի մարզ՝ Մ4 մայ­րու­ղու եր­կայն­քով Իջ­ևա­նից հյու­սիս և բո­լոր տա­րածք­նե­րը դե­պի ար­ևելք, Գե­ղար­քու­նի­քի մարզ՝ Ս­ևա­նա լճից ար­ևելք, Գե­ղար­քու­նի­քի մարզ՝ Ս­ևա­նա լճից հա­րավ և M10 մայ­րու­ղուց ար­ևելք, Ա­րա­րա­տի մարզ՝ Ե­րասխ, Վա­յոց ձո­րի մարզ, Ս­յու­նի­քի մարզ։

Իսկ աշ­խար­հի ար­ձա­գանք­նե­րից տպա­վո­րութ­յուն է ստեղծ­վում, որ կա մի­ջազ­գա­յին կոն­սեն­սուս` ար­տո­նել Ար­ցա­խի էթ­նիկ զտու­մը: Ինչ վե­րա­բե­րում է մի­ջազ­գա­յին կոն­սեն­սու­սով 2018–ին իշ­խա­նութ­յան բեր­ված կա­պի­տուլ­յանտ Նի­կո­լին, ա­պա ինչ­պես և ս­պաս­վում էր, այդ թրքահ­պա­տա­կը հայ­տա­րա­րեց, որ ՀՀ կող­մից ցե­ղաս­պան­վող Ար­ցա­խին ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լը բա­ցառ­վում է... Եվ ակն­հայ­տից էլ ակն­հայտ է, որ ե­թե կա­պի­տուլ­յան­տա­կան վար­չա­կար­գը, ո­րը են­թադ­րա­բար Ար­ցա­խի դեմ ի­րա­գործ­վող «հա­տուկ գոր­ծո­ղութ­յան» մաս­նա­կից է, պահ­պա­նեց իշ­խա­նութ­յու­նը, ա­պա Հա­յոց պե­տա­կա­նութ­յան լիկ­վա­դա­ցու­մը դառ­նում է ան­խու­սա­փե­լի...

Ի դեպ, Նի­կո­լի` այս նոր պա­տե­րազ­մը ռուս­նե­րի գրպա­նը գցե­լուն ձայ­նակ­ցում է նրա «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կեր Ա­լի­ևը: Ինչ­պես նկա­տում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քար­յա­նը. «Ադր­բե­ջանն իր հեր­թա­կան ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րով «под­став­ка» ա­րեց նաև Ռու­սաս­տա­նին: Ըստ պաշ­տո­նա­կան Բաք­վի հայ­տա­րա­րութ­յան, ստաց­վում է, որ իբրև ՌԴ–ն նա­խա­պես տեղ­յակ է ե­ղել և «լուռ հա­մա­ձայ­նութ­յուն է տվել» իր խա­ղա­ղա­պահ­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տում ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար: 

Այն ինչ տե­ղի է ու­նե­նում այս պա­հին Ար­ցա­խում, ոչ միայն ՀՀ կա­պի­տուլ­յանտ իշ­խա­նութ­յուն­նե­րի դա­վա­դիր և տ­գետ քա­ղա­քա­կա­նութ­յան հետ­ևանք է, այլ նաև ՌԴ` վեր­ջին շրջա­նի ա­նա­տամ քա­ղա­քա­կա­նութ­յան հետ­ևանք:

Այս պա­հին, Ադր­բե­ջա­նը փաս­տա­ցի ա­նու­ղա­կիո­րեն հար­վա­ծում է նաև Ռու­սաս­տա­նին»:

Իսկ կա­պի­տուլ­յան­տա­կան խուն­տա­յի` Բաք­վի ագ­րե­սիա­յի պատ­վի­րա­տու լի­նե­լու մա­սին ար­դեն խո­սում են վեր­լու­ծա­բան­նե­րը: Այս­պես, ora­gir.news կայ­քը հրա­պա­րա­կել է ու­շագ­րավ վեր­լու­ծութ­յուն` «Ա­սե­ցինք՝ ա­րե­ցինք. Ա­լեն Սի­մոն­յա­նը ա­նոն­սո՞ւմ էր պա­տե­րազ­մի մա­սին» վեր­նագ­րով, մաս­նա­վո­րա­պես. «Ադր­բե­ջա­նա­կան հեր­թա­կան ագ­րե­սիա­յի հա­մա­տեքս­տում հատ­կան­շա­կան է, որ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­լեն Սի­մոն­յա­նը դեռևս Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րի քվեար­կութ­յան օ­րը ա­նոն­սել էր հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին։ Սի­մոն­յա­նը մաս­նա­վո­րա­պես նշել էր, որ ե­թե ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում քա­ղա­քա­ցի­նե­րը ի­րենք 50+% ձայն չտան, ա­պա, շատ կդժվա­րա­նան երկ­րի անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը»: Ու­շագ­րավ է վեր­լու­ծա­կա­նի եզ­րա­կա­ցութ­յու­նը. «Այս­պի­սով Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր կու­սակ­ցութ­յան «Ա­սեք՝ կա­նենք» կար­գա­խո­սը տվյալ դեպ­քում կի­րառ­վեց «Ա­սե­ցինք՝ ա­րե­ցինք» տար­բե­րա­կով, և ԱԺ նա­խա­գա­հը փաս­տա­ցի ա­նոն­սում էր հնա­րա­վոր պա­տե­րազ­մի մա­սին։ Սա միև­նույն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի շրջա­նում պետք է հարց ա­ռա­ջաց­նի, թե ին­չո՞ւ է Ադր­բե­ջա­նը շա­հագրգռ­ված ՔՊ­–ի իշ­խա­նութ­յան պահ­պան­մամբ, և վեր­ջի­նիս ան­հա­ջո­ղութ­յան դեպ­քում լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ է նա­խա­ձեռ­նում»:

ՄԱՐՏԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

­Թե ինչ է կա­տար­վում Ար­ցա­խում` շատ հա­կիրճ բա­նաձ­ևով ներ­կա­յաց­րել է հե­տաքն­նող լրագ­րող Է­դիկ Բաղ­դա­սար­յա­նը. «Ադր­բե­ջա­նը է­սօր Ար­ցա­խում իր գրե­թե բո­լոր զի­նա­տե­սակ­ներն օգ­տա­գոր­ծել է: Ար­ցա­խի բա­նա­կը, ի­հար­կե, պա­տաս­խա­նել է, բայց էդ­քան մարդ­կա­յին ուժ, ու տեխ­նի­կա չու­նեին: Զո­հեր ու վի­րա­վոր­ներ ու­նենք»: Մեր գոր­ծըն­կե­րը փաս­տում է, որ ար­տա­քին թշնա­մին կի­րա­ռում է բո­լոր մի­ջոց­նե­րը, իսկ Ար­ցա­խի ՊԲ–ն շատ հա­մառ և քաջ ան­հա­վա­սար կռիվ է տա­լիս: Փաս­տա­ցի ար­ցախ­ցի ռազ­միկ­նե­րին այլ ելք չի մնա­ցել, քան ա­ռաջ­նորդ­վել նժդեհ­յան «վճռա­կան մե­նա­կի» կեց­ված­քով: Նույ­նը թերևս շու­տով կպա­հանջ­վի և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում:

Իսկ ներ­քին և գլ­խա­վոր թշնա­մու` նի­կո­լա­կա­նութ­յան դեմ, ոտ­քի է ե­լել հան­րութ­յու­նը: Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կում սկսվել է ինք­նա­բուխ մար­դա­շատ շա­րու­նա­կա­կան հան­րա­հա­վա­քը: Ընդ ո­րում, ցու­ցա­րար­նե­րը վճռա­կան են և տե­ղից չշարժ­վե­ցին նաև Կա­ռա­վա­րութ­յան պատշ­գամբ­նե­րից ի­րենց վրա լու­սա­ձայ­նա­յին նռնակ­ներ նե­տե­լուց հե­տո, նրանց չընկ­ճեց և «Ալ­ֆա» ջո­կատ բե­րե­լը: Ոճ­րա­գործ խուն­տան էլ կոն­վե­յե­րի սկզբուն­քով «սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու» քրգոր­ծեր է թխում: Իսկ քա­ղա­քա­կան ու­ժե­րը խորհր­սակ­ցում են ան­հա­պաղ իշ­խա­նա­փո­խութ­յան հար­ցի շուրջ: Զո­րօ­րի­նակ` Հա­յաս­տա­նում Չի­նաս­տա­նի Ժո­ղովր­դա­կան Հան­րա­պե­տութ­յան դես­պա­նա­տան հրա­վե­րով Չի­նաս­տա­նում գտնվող Ազ­գա­յին ժո­ղո­վի «Պա­տիվ ու­նեմ» ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջան­յա­նը ընդ­հա­տել է իր այ­ցը ՉԺՀ ու այժմ գտնվում է դե­պի Հա­յաս­տան վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հին: Հայկ Մա­մի­ջան­յա­նը Չի­նաս­տա­նում էր գտնվում՝ մաս­նակ­ցե­լու հա­մար մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վի, սա­կայն ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը օր­հա­սա­կան կար­ևո­րութ­յուն ու­նի: Զի ինչ­պես նկա­տում է ի­րա­նա­գետ Վար­դան Ոս­կան­յա­նը. «Մո­լո­րութ­յան մեջ գտնվող այն ան­ձանց, ո­րոնց թվում է, թե Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան, Աստ­ված մի ա­րաս­ցե, ան­կու­մից հե­տո, կգա «ե­րա­նե­լի խա­ղա­ղութ­յան ժա­մա­նա­կը», ու­զում եմ վստա­հեց­նել, որ չի գա­լու։ Դ­րա­նից հե­տո բար­բա­րոս­նե­րը «հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն» են ի­րա­կա­նաց­նե­լու մեր բա­կե­րում և տ­նե­րում։ Հենց այ­սօր դա տե­ղի չի ու­նե­նում, ո­րով­հետև Ար­ցա­խը դեռ մարտն­չում է, իսկ բար­բա­րոս­նե­րի հետ կե­նաց–­մա­հու այս կռվում նրան միայ­նակ թող­նե­լը հա­վա­սա­րա­զոր է մեր ազ­գի և պե­տութ­յան ան­փա­ռու­նակ մա­հա­խո­սա­կա­նի շա­րադր­ման սկզբին, քա­նի որ Բաք­վի բռնա­պե­տի բա­շի­բո­զուկ­նե­րը դեռ չեն շրջա­փա­կել և մ­տել մեր տնե­րը, լոկ միայն այն պատ­ճա­ռով, որ Ար­ցա­խը պայ­քա­րում է»։

Իսկ Ա­վին­յան Տիգ­րա­նի­կը բար­բա­ջում է. «Դր­սի ո­րոշ կենտ­րոն­նե­րի նպա­տա­կը այս ֆո­նին Հա­յաս­տա­նում հե­ղաշր­ջում ա­նելն ու Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յու­նը վե­րաց­նելն է: Ան­չափ կար­ևոր է պահ­պա­նել մտքի զգո­նութ­յու­նը և ս­թա­փութ­յու­նը։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ան­կա­խութ­յունն ու ինք­նիշ­խա­նութ­յունն ան­սա­կար­կե­լի են մեզ հա­մար և ռազ­մա­ճա­կա­տում լար­մա­նը զու­գա­հեռ ի­րա­կա­նաց­վող բռնի հե­ղաշրջ­ման փոր­ձե­րը շատ կոշտ ձևով կա­սեց­վե­լու են»։ Բայց ախր ՔՊ­–ից ա­վե­լի ո­խե­րիմ ինք­նիշ­խա­նութ­յուն վե­րաց­նող կա՞: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ան­կա­խութ­յունն ու ինք­նիշ­խա­նութ­յու­նը Էր­մե­նիս­տա­նի վի­լա­յեթ կամ Արևմտ­յան Ադրբե­ջան դառ­նա­լուն նույ­նաց­նո­ղին ի՞նչ ա­սես: Ինչ­պես կա­սեր Ջորջ Օ­րո­ւէ­լը` «օ­կու­պա­ցիան անկա­խութ­յուն է»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ