Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Հայաստանում իշխանությունը փսլինքներից է կախված` բառի բուն եւ փոխաբերական իմաստով. Ուրիխանյան

Թեմա

ՀՀ քննչա­կան կո­մի­տեն քրեա­կան վա­րույթ է նա­խա­ձեռ­նել «Հան­րա­յին ձայն» կու­սակ­ցութ­յան ցու­ցա­կով ա­վա­գա­նու ան­դամ ընտր­ված, «Ալ­յանս» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ նկատ­մամբ` ՀՀ-ում սահ­մա­նադ­րա­կան կար­գը բռնի տա­պա­լե­լու ա­ռե­րե­ւույթ հրա­պա­րա­կա­յին կոչ հնչեց­նե­լու հա­մար։ Այս մա­սին հայտ­նում է ՀՀ քննչա­կան կո­մի­տեի մա­մու­լի ծա­ռա­յութ­յու­նը։ Նշ­վում է, որ Տիգ­րան Ու­րի­խան­յանն իր «Ֆեյս­բուք» սո­ցիա­լա­կան կայ­քում ու յու­թուբ­յան ա­լի­քում տե­սագ­րութ­յուն է հրա­պա­րա­կել, ո­րում պա­րու­նա­կել են իշ­խա­նութ­յու­նը զավ­թե­լուն եւ սահ­մա­նադ­րա­կան կար­գը բռնի տա­պա­լե­լուն ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին կո­չեր: «Ի­րա­վունք»-ը ե­րեկ մին­չեւ դեպ­քե­րի կտրուկ զար­գա­ցու­մը ա­ռիթ էր ու­նե­ցել զրու­ցե­լու նրա հետ:

— Պա­րոն Ու­րի­խան­յան, մինչ Ե­րե­ւա­նում ակ­տիվ քննարկ­վում էր, թե ինչ­պես պետք է լուծ­վի հե­տընտ­րա­կան արդ­յունք­նե­րի հե­տե­ւան­քով առ­կա քա­ղա­քա­յին ճգնա­ժա­մը` Ար­ցա­խում ի­րա­վի­ճա­կը պա­տե­րազ­մա­կան է: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան վեկ­տո­րի փո­փո­խութ­յու­նը եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, մեղմ ա­սած, ա­վանտ­յու­րան, ո­րը սկիզբ դրվեց 2018 թվա­կա­նին կամ դրա­նից էլ ա­ռաջ` այս իշ­խա­նութ­յուն­նե­րի ձե­ռամբ հան­գեց­րեց խայ­տա­ռակ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի: Սա ու­ղիղ բնո­րո­շող լակ­մուսն է, թե ինչ հա­վա­նա­կան զար­գա­ցում­ներ են լի­նե­լու այ­սու­հե­տեւ: Իսկ ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով ա­մեն ինչ շատ ա­րագ է զար­գա­նում, հե­տե­ւա­բար վա­տա­գույն սցե­նա­րը նոր էս­կա­լա­ցիան եւ լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմն էր: Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լը, հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նում, գոր­ծըն­կեր պե­տութ­յուն­նե­րի եւ ընդ­հան­րա­պես ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րի հետ, այդ թվում` ռազ­մա­վա­րա­կան, հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­րա­վի­ճա­կը, հայտ­նի է բո­լո­րին: Ի՞նչ է լի­նե­լու Հա­յաս­տա­նի հետ, ո՞վ է պաշտ­պա­նե­լու, ի՞նչ է տե­ղի ու­նե­նա­լու… Բ­նա­կա­նա­բար, հզո­րա­ցող Ադր­բե­ջա­նը եւ դրան ա­ջակ­ցող Թուր­քիան հար­ցե­րը լու­ծե­լու են շատ ա­րագ` պատ­մա­կան օ­րի­նա­չա­փութ­յան շրջա­նակ­նե­րում: 100 տա­րի ա­ռաջ եւ դրա­նից էլ ա­ռաջ ներ­քին դա­վա­ճան­նե­րի ի­րա­գոր­ծած ծրա­գի­րը կրկնվե­լու է, ե­թե ո­չինչ ա­րագ չփոխ­վի: Իսկ ա­րագ փո­խե­լու հա­մար պետք է ի­րա­կա­նաց­նել շատ ա­րագ իշ­խա­նա­փո­խութ­յուն, պետք է փոխ­վի բա­նակ­ցո­ղը, եւ նոր ռել­սե­րի վրա դրվի դաշ­նա­կից­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը` տա­րա­ծաշր­ջա­նում այլ պե­տութ­յուն­նե­րի եւ գեր­տե­րութ­յուն­նե­րի շա­հե­րի հա­մադ­րութ­յան եւ հա­կադ­րութ­յան հի­ման վրա: Դ­րա­նից հե­տո` ա­միս­նե­րի ըն­թաց­քում պետք է լուծ­վի ՀՀ անվ­տան­գութ­յան հար­ցը: Այս ա­մենն ան­գամ ու­սա­նո­ղին կամ ա­շա­կեր­տին հասա­նե­լի պար­զութ­յան մեջ է:­Վեց օր ա­ռաջ ու­ղիղ հայ­տա­րա­րութ­յուն ա­րե­ցի, որ ժա­մեր են մնա­ցել պա­տե­րազ­մին, ե­թե ո­չինչ չփոխ­վի: Րո­պե ա­ռաջ պետք է ժո­ղո­վուր­դը դուրս գա փո­ղոց, այդ թվում` պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում:

— Անդ­րա­դառ­նանք նաեւ Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րին: Որ­քա­նո՞վ ար­դա­րաց­վե­ցին սպա­սում­նե­րը:

— Կար­ծում եմ` շնոր­հա­վո­րե­լու ա­ռիթ չկա: Ցա­վոք, ՔՊ-ն 0,2 տո­կո­սի փո­խա­րեն` ստա­ցավ մի փոքր ա­վել: Այն ա­վանտ­յու­րան, ո­րը հի­մա սկիզբ է ա­ռել` քվե ու ման­դատ փախց­նե­լու եւ ա­վա­գա­նու թվա­քա­նակ ա­պա­հո­վե­լու, Հայկ Մա­րութ­յա­նի հետ ար­դեն, կար­ծես թե, պարզ­վող խա­ղե­րի հետ կապ­ված` տխրութ­յուն են ա­ռա­ջաց­նում: Հե­տե­ւա­բար, այն գերն­պա­տա­կը` ծրագ­րա­յին, նպա­տա­կա­յին, ա­ռաջ­նա­յին կե­տը, խոս­քը, որ մենք տա­լիս էինք` ա­զա­տագ­րել Ե­րե­ւա­նը, կո­ռեկտ ա­սած, ՔՊ-ա­կան­նե­րից, այդ խոս­տումն ի­րա­կա­նաց­նե­լը շատ ա­վե­լի դժվար է դառ­նում` տա­նը նստած մնա­ցած մեր քա­ղա­քա­ցի­նե­րի պատ­ճա­ռով: Բայց շնոր­հիվ նրանց, ով­քեր գնա­ցին ընտ­րա­տե­ղա­մա­սեր եւ ձայն տվե­ցին իշ­խա­նա­փո­խութ­յան օգ­տին, ան­շուշտ, այն տե­ղի ու­նե­նա­լու է: Պ­րո­ցե­սը սկիզբ է ա­ռել: Հա­մե­նայն­դեպս, միմ­յանց եւ մեր հայ­րե­նա­կից­նե­րին շնոր­հա­վո­րենք այն առ­թիվ, որ պարզ­վեց Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յու­նը փսլիք­նե­րից է կախ­ված` բա­ռի բուն եւ փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով: Եվ մի­ֆը, թե Նի­կո­լը կամ նի­կո­լա­կան­ներն  ու­նեն լուրջ հան­րա­յին ա­ջակ­ցութ­յուն, վեր­ջա­պես ցխվեց` դրա­նից բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ինչ վե­րա­բե­րում է քա­ղա­քա­պե­տա­րա­նում կամ Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում ո­րե­ւէ պաշ­տո­նի, դրա հա­մար շնոր­հա­վո­րել ոչ մի դեպ­քում պետք չէ: Վա­ղուց ար­դեն հայ­տա­րար­ված է, որ չկան ո՛չ հա­վակ­նութ­յուն­ներ, կա մի ցան­կութ­յուն` վե­րա­դարձ­նել մեր հայ­րե­նա­կից­նե­րին մեր հայ­րե­նի­քը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հար­ցազ­րույցն ամ­բող­ջութ­յամբ դի­տե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ