Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Որոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, հայ պատգամավորը ողջունում եւ օգնում է Էրդողանի հայատյաց ծրագրին․Բացառիկ մանրամասներ

Հանդիպում

«Արցախի վերջնական կապիտուլյացիային անմիջական մասնակցություն է ունեցել Էրդողանը, ով ջանք չի խնայել Ալիեւին ոգեւորելու վճռական քայլեր իրականացնելու մեջ, ընդհուպ սպանդի ենթարկելու բնակչությանը: Սակայն հատկանշական է, որ Թուրքիայում կան մտավորականներ, ովքեր իրենց բողոքի ձայն  են բարձրացրել  Արցախում բնակվող հայերի դեմ իրականացվող ադրբեջանական համատարած սպանդի դեմ, ավելի նրանք ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների: Այդ մտավորականների թիվն էլ քիչ չէ, մոտ 120 թուրք մտավորականներ են, ովքեր ընդդիմանում են Ադրբեջանի ոճրագործություններին»,-անդրադառնալով այս օրերին Արցախում առկա իրավիճակին, ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի խմբագիր, հրապարակախոս Բագրատ Էստուկյանը:

-Պարոն Էստուկյան, իսկ հայ համայնքը որեւէ կերպ արձագանքել է Արցախում  120 հազար հայերի հետ կատարվող ոճրագործություններին:

-Ոչ, մինչ այս պահը որեւէ կերպ հայ համայնքը չի արձագանքել, հայ համայնքը ատհասարակ արձագանքում պատրիարքի մակարդակով , բայց մինչ այս պահը պատիրարքը որեւէ կերպ, որեւէ ձեւով չի արձագանքել, նա առհասարակ նման բաներին աշխատում է չարձագանքել:

-Թուրքական եւ ադրբեջանական պաշտոնյանները ամենաբարձր մակարդակով նշում են, որ Արցախից հետո հերթը Սյունիքինն է, այլ կերպ ասածմ Զանգեզուրի միջանցքինը:

-Թուրքիան շատ մեծ ախորժակներ ունի, իսկ Արցախի կապիտուլյացիայից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը այլեւս չի սահմանափալվում, նրանք որոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, այս պահին նրանց որոշ չափով զսպում է Իրանը, բայց ցանկացած պահի Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը կարող է սկսել Զանգեզուրի օկուպացիայի օպերացիան, որի դեմն առնելը չափազանց դժվար կլինի, այդ թվու, Իրանի համար:  Թուրքիան սատանայական քաղաքականություն վարում բոլոր երկրների հետ, նա որեւէ մեկի դաշնակիցը չէ, նա իրեն հռչակել գերհզոր երկիր, ում հետ պետք է հաշվի նստեն բոլորը: Եվ ցավոք, դա նրա մոտ հաջողվում է մինչ այս պահը:

Վերադառնալով Ձեր հարցին, պետք է հստակ ասել, որ միջանցք հասկացությունը անկախ պետականության համար ընդունելի չէ, դա սպառնալիք է երկրի անկախ պետականությանը: Չի կարող այդպիսի բան լինել, աշխարհի ոչ մի երկիր չի ընդունում նման բան: Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան: Հայաստանի համար անընդունելի երևույթ է:

-Իսկ տեղի հայ պատգամավորը՝ Սեւան Սըվաջըօղլուն, որեւէ կերպ չի՞ արձագանքել 120․000 հայերի հետ կատարվող ոճրագրոծոթյուններին։

-Սեւան Սըվաջըօղլուն միայն ծագումով է հայ, իսկ գիտակցությամբ ու մտածելակերպով զտարյուն թուրք է, թուրքերից շատ խոնհարված Էրդողանի առջեւ։ Թուրքիայի հայ պատգամավորը եւս Էրդողանի հետ միասին ծրագրում է ամեն գնով տիրանալ Զանգեզուրի միջանցքին։ Նա երբեք հայի մասին չի մտածել, նրա միակ մտավախությունը այն է, թե ինչ անել, որ հանկարծ Էրդողանի աչքն ու ունքը չխառնվի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ