20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է ձեւավորեն լայն կոնսոլիդացիա ու քաստինգ կազմակերպեն. Կարապետ Պողոսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է իրավապաշտպան, քաղաքական գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

— Մինչեւ հարցազրույցը քննարկում էինք, թե ճի՞շտ է ներկայացնել Ձեզ, որպես քաղաքական գործիչ, որովհետեւ այսօր այնքան է աղավաղվել ընդդիմադիր դաշտը, որ դժվար է զանազանել` ով ով է:

— Եթե նակինում ընդդիմադիր ասելով` հասկանում էինք անձ կամ մարդկանց խումբ, ովքեր դեմ էին իշխանություններին եւ իրենց  քննադատություններով ինչ-որ բան էին առաջարկում, այսօր «ընդդիմադիր» բառը Հայաստանում փոխել է իր իմաստը: Հիմա ընդդիմադիր ասելով` հասկանում ես մարդ, ով ձգտում է ունենալ պետականություն: Իրականում այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամ կա, եւ ես, այո՛, ընդդիմադիր եմ, ով չի համակերպվում Արցախի կորստի հետ, համաձայն չէ պետականություն կորցնել եւ ուզում է անել ամեն ինչ, որպեսզի չկորցնի Հայրենիք, այլ ոչ թե պարզապես դեմ է Նիկոլ Փաշինյանին: Շատերը դիտավորությամբ կամ անզորությամբ կորցրին, այսպես ասած, ընդդիմադիրի պատվավոր կոչումը, բայց սա չի նշանակում, որ պետք է այդ բառից հրաժարվենք: Վերջերս նկատել եմ, որ իշխանական որոշ 50 դրամանոց ստատուսչիներ մի թեզ են շրջանառում, թե «ընդդիմադիր կոչվածները միայն վատից են խոսում»: Իսկ կա՞ լավը, որ խոսենք: Բացի այդ, ինձ համար վերջին 5 տարին բաժանվում է երկու փուլի. Առաջինը` 2018-2020 թվականի նոյեմբերի 9-ն էր, երբ իսկապես զբաղվում էինք քաղաքականությամբ, քննադատում էինք այս կամ այն պաշտոնյայի` դրանով իշխանություն դառնալու հայտը ներկայացնելով, թե այսինչը վատ է աշխատում, եթե գնա, գամ ես` կաշխատեմ ավելի լավ, որովհետեւ ունեմ այսինչ ծրագրերը եւ պատկերացումները: Իսկ 2020 թվականից հետո իրականում Հայաստանում քաղաքականություն չկա: Լավ կամ վատ ինչ անում ենք, համենայնդեպս, փորձում ենք մղել ազգային-ազատագրական պայքար: Եվ հիմա խնդիրը ոչ թե Փաշինյանից ազատվելն է, որ գանք իշխանության եւ ավելի լավ կառավարենք, այլ առաջին հերթին ազատվելն է ներսի եւ դրսի թուրքերից, ազատագրել մեր հայրենիքը: Եվ այս հարցում ինչ-որ ամբիցիա ներկայացնելն անմտություն է: Ի վերջո, ազգային-ազատագրական պայքարից հետո չես կարող հավակնել ինչ-որ պաշտոնի, որովհետեւ այս պահին կռիվ ես տալիս քո դարավոր թշնամիների դեմ` կապ չունի զենքով, թե խոսքով ու գաղափարով, եւ չգիտես` սրանից հետո ո՞ղջ ես մնալու, թե` ոչ, որ մի հատ էլ պլանավորես, թե ինչ պաշտոնի ես հավակնելու: Ընդդիմության մոտ եթե այսքան ժամանակ ինչ-որ բան չստացվեց, հենց այդ ամբիցիաների պատճառով է: Պետք է մոռանանք ցանկացած ամբիցիա, որովհետեւ այսօր մեր կռիվը ոչ միայն Փաշինյանի, Ալիեւի ու Էրդողանի դեմ է, այլեւ շատուշատ աշխարհաքաղաքական կենտրոնների, ովքեր զուտ իրենց հետագա աշխարհաքաղաքականության ապահովման համար աչք փակեցին 21-րդ դարի ամենախայտառակ, ամոթալի էջերից մեկի վրա:

— Արցախը հայաթափվելուց հետո` այսօր հանրության մեջ կա տարածված տեսակետ, որ հիմա շատ ուշացած է խոսել Ձեր նշած պայքարի մասին:

— Իսկ այս դեպքում` ի՞նչ եք առաջարկում, ուղղակի, համակերպվե՞նք այս ամենի հետ, եւ խաշի սեզոնը համարենք բացվա՞ծ: Այո՛, ուշացած է, որովհետեւ չկարողացանք հասնել այնպիսի մի իրավիճակի, որի արդյունքում չլիներ այն, ինչ եղավ սեպտեմբերի 19-ին եւ շարունակվում է մինչեւ այսօր: Բայց, միեւնույն ժամանակ, ուշացած չենք, որովհետեւ ոչ ոք չի կարող ինձ գոնե համոզել, որ մեր պատմության մեջ մեկ անգամ ենք ընդամենը հնարավորություն ունեցել` մեր հայրենիքն ազատագրելու: Գոնե հիմա պետք է տեղի ունեցածից հետեւություններ անել եւ սրանից հետո ավելի ճիշտ գործել:

— 44-օրյա պատերազմից հետո որեւէ դաս չքաղվեց, այդ թվում ընդդիմությունը չկարողացավ այնպես համախմբվել, որ երկրի գահավիժումը կասեցներ:

— Չհաջողվեց, որովհետեւ գուցե շատերի համար սա դեռ քաղաքականություն է: Էլի եմ ասում` հիմա չպետք է ունենալ որեւէ ամբիցիա, այլ յուրաքանչյուրն իր ներուժի չափով պետք է անի այն ամենը, ինչը հնարավորություն կտա երկիրն ազատել ադրբեջանաթուրքական զավթիչներից, որոնք այս պահին նստած են Բաղրամյան 26-ում եւ կառավարության տարբեր մասնաճյուղերում: Մենք պետք է ազատվենք գործակալական ցանցից: Շատ հաճախ ինքներս բողոքում ենք, թե ժողովուրդը չեկավ, ոտքի չկանգնեց, չուզեց, իսկ արդյոք ուզում ենք հասկանալ` ինչո՞ւ: Ըստ իս, ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանին չեն կարողանալու հեռացնել, բոլոր այն քաղաքական գործիչները, անհատները, ովքեր թեկուզ շատ կարճ ժամանակահատվածում ողջունել են Նիկոլ Փաշինյանի մուտքը Հայաստանի կառավարության շենք: Օրինակ, ժողովուրդը տեսնում է, որ Պողոս Պողոսյանը 2018 թվականին սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, եւ հիմա մարդիկ չեն հավատում այդ անձին: Այնպես որ, պետք է անկեղծ լինել:

— 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն դեմ էր ընդամենը 55 պատգամավոր եւ փորձագիտական մի նեղ շրջանակ…

— Այստեղ հարցն այն է, որ ովքեր հայտնվեցին հարթակում, ոչինչ չփոխեցին: Հետեւաբար, եթե այսօր ուզում ենք փոփոխություններ, պետք է նաեւ փոխենք հարթակը: Ամենայն հարգանք ունենալով հարթակում կանգնած գործիչների, փորձագետների նկատմամբ` ուզում եմ ասել, որ եթե, օրինակ, ինձ մոտ չի ստացվել 100 կգ-անոց ծանրաձողը բարձրացնել, չի նշանակում, որ մինչեւ վերջ պետք է իմ առողջությունը քայքայեմ: Եթե չի ստացվել, կարող ես այլեւս քաշվել մի կողմ, բայց չդառնալ զուտ դիտորդ, որովհետեւ բարոյական չէ նստած դիտելը, թե ինչպես են մյուսները ճկվելու այդ պատասխանատվության բեռի տակ: Եթե ամեն անգամ փորձես գլխով պատ քանդել եւ անընդհատ չստացվի, արդյունքում կլինի այն, որ քեզ հետ մի ամբողջ սերնդի դու ես տանում կործանման:

— Կարծում եք` ինչ-որ առումով նաեւ նույն հարթակներում գտնվող ընդդիմությո՞ւնն է պահում Նիկոլ Փաշինյանին իշխանական աթոռներին:

— Իրականում` այո, հանրային դաշտում կա այդպիսի կարծիք, որ ընդդիմությունն ամեն ինչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր սեւ գործը կարողանար անել: Բայց ես չեմ ուզում այդ տեսակետը կիսել, որովհետեւ շատ ընդդիմադիրների հետ անձնապես մտերիմ եմ, ճանաչում եմ: Շատերի մոտ իսկապես կա ազնիվ մղում, դրա համար էլ կոչ եմ անում այն մարդկանց, որոնց մոտ ուղղակի չի ստացվել, չվհատվել, այլ օգնել, որպեսզի մեկ ուրիշի մոտ ստացվի: Ավելին` եթե ուզում ենք, որ Փաշինյանից եւ իր գործակալական ցանցից ազատվել` պետք է առաջին հերթին հնարավորություն ունեցող քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ձեւավորեն լայն կոնսոլիդացիա, որի արդյունքում, այսպես ասած, քաստինգ պետք է կազմակերպել ու գտնել այն քաղաքական գործչին կամ անհատին, ում մոտ հավանականությունը մեծ է, որ կստացվի:

Հ ՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված