Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Լեւոն Քոչարյանը կմնա կալանքի տակ եւս 2 ամիս. դատական նիստը տեւեց 15 ժամ

Թեմա

15 ժամ տեւած դատական նիստից հետո՝ դատարանը 30 րոպեով հեռացավ առանձին սենյակ, ապա գիշերվա ժամը՝ 03:15-ին հրապարակեց կայացված որոշումը: Այսպիսով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լեւոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկանում ենք Լ. Քոչարյանի պաշտպաններից փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴ ԿՈՉՈՒԲԱԵՎԻՑ;

Ավելի վաղ փաստաբանը գրել էր. «Սա կալանքի նիստ չէ, մենք այլեւս վերածվել ենք իրավական ֆիդայինների, սա կռիվ է, ոչ թե իրավաբանութուն...Միջնորդության ներկայացման ընթացքում դատախազը պնդեց, որ որեւէ փաստական տվյալ չունեն Լեւոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որեւէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լեւոն Քոչարյանը մնա կալանավորված»:

Հիշեցնենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր դատական նիստը դռնբաց անցկացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ միաժամանակ արգելելով հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Լեւոն Քոչարյանին եւ փաստաբանին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ