«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում «Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյան կցել են Կապանի ընտրություններին «Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը «Ժողովուրդ». Փակ հանդիպում ԱԺ-ում Շաքիի դեպքով Ռուսական հրթիռները սարսափելի հարված են հասցրել Պրիդնեպրովսկի ՋԷԿ-ին (Տեսանյութ) ՔՊ-ականները սկսել են խեղճանալ մարզերում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Հանրապետականները կորցնում են իրենց դիրքերը ԱՄՆ Սենատում Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները

Նիկոլը դեռ փորձում է «երկու աթոռի» վրա խաղալ

Միջազգային

­Նա­խօ­րեին Ի­րա­նի նա­խա­գահ Իբ­րա­հիմ Ռայի­սին Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ եւս մեկ ան­գամ հոր­դո­րել է՝ ար­տա­քին ու­ժե­րի մի­ջամ­տութ­յու­նը տա­րա­ծաշր­ջան վնա­սում է խա­ղա­ղութ­յանն ու կա­յու­նութ­յա­նը։ Այն է՝ պետք չէ Ա­րեւ­մուտ­քին բե­րել տա­րա­ծաշր­ջան: Ռայի­սին նաեւ բա­ցատ­րել է՝ ԱՄՆ-ը եւ ա­րեւմտ­յան երկր­նե­րը կա­րե­ւոր դեր են խա­ղում տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան խա­թար­ման գոր­ծում։

ԱՐՈՅԻՆ՝ ԹԵՀՐԱՆ, ՊԱՊԻԿՅԱՆԻՆ՝ ՓԱՐԻԶ

­Բայց մինչ Ա­րոն, ի պա­տաս­խան Ի­րա­նի նա­խա­գա­հի հոր­դոր­նե­րի, եր­ջա­նիկ ժպի­տը դեմ­քին գլուխն էր տմբտմբաց­նում, Նի­կո­լի մեկ այլ են­թա­կա՝ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Սու­րեն Պա­պիկ­յա­նը Ֆ­րան­սիա­յում փաս­տաթղ­թեր էր ստո­րագ­րում, ո­րը միտ­ված է Ա­րեւ­մուտ­քին Հա­յաս­տա­նում ոտ­նա­տեղ տա­լու գոր­ծին: Ի­հար­կե, զին­տեխ­նի­կա­յի այն քա­նա­կութ­յու­նը, այ­սինքն՝ GM200 ռա­դիո­լո­կա­ցիոն ե­րեք կա­յան գնե­լու պայ­մա­նա­գի­րը եւ կից փաս­տաթղ­թե­րով ա­պա­գա­յին թողն­ված գոր­ծարք­նե­րը այն քա­նա­կութ­յու­նը չեն, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել Հա­յոց բա­նա­կի ՆԱՏՕ-ա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նարկ: Բայց դրա­նով բուն ի­րո­ղութ­յու­նը չես փո­խի: Այ­սինքն, նաեւ Ֆ­րան­սիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Լը­կորն­յուն ֆիք­սեց. «Մենք պահ­պա­նում ենք մեր պաշտ­պա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը (­Հա­յաս­տա­նի հետ - խմբ․), թեեւ նույն ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­կան դա­շինք­նե­րի մա­սը չենք կազ­մում»: Բայց երբ «այլ ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­կան դա­շին­քի» ան­դա­մից թե­կու­զեւ մեկ փամ­փուշտ ես գնում, դա նշա­նա­կում է, որ այդ «ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­կան դա­շին­քի» հետ մեր­ձենա­լու կոնկ­րետ քա­ղա­քա­կան քայլ ես կա­տա­րում:

­Բայց «ա­մե­նա­տա­րօ­րի­նակն» այն է, որ ֆրան­սիա­ցի­նե­րի հա­մար Հա­յաս­տա­նում ոտ­նա­տեղ բա­ցե­լու այդ քայ­լի հետ միա­ժա­մա­նակ, Նի­կո­լը, բա­ցի Ա­րո­յի մի­ջո­ցով Ռայի­սիի հոր­դոր­նե­րը լսե­լուց, նաեւ Ի­րա­նի հետ պայ­մա­նագ­րա­յին տես­քով գործ­նա­կան քայ­լի գնաց: Խոս­քը` Ի­րա­նի քա­ղա­քա­շի­նութ­յան եւ ճա­նա­պար­հա­շի­նութ­յան նա­խա­րար Մեհր­դադ Բազր­փա­շիի հա­յաս­տան­յան այ­ցի շրջա­նակ­նե­րում ստո­րագր­ված փաս­տաթղ­թե­րի մա­սին է, հա­մա­ձայն ո­րի, Ի­րա­նը գործ­նա­կա­նում ներգ­րավ­վում է հա­յաս­տա­նյան «Հ­յու­սիս-հա­րավ» ավ­տո­մայ­րու­ղու շի­նա­րա­րութ­յան ծրագ­րում, այն էլ՝ Քա­ջա­րան-Ա­գա­րակ հատ­վա­ծում, այ­սինքն՝ Ս­յու­նի­քում: Դեռ մի բան էլ օ­րա­կարգ է բեր­վում Ա­րաք­սի վրա Ի­րա­նը Հա­յաս­տա­նին միաց­նող նոր կամր­ջի շի­նա­րա­րութ­յան թե­ման: Բան չկա ա­սե­լու. սրանք, որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվան, ի­րոք Հա­յաս­տա­նի շա­հե­րին ուղղ­ված ծրագ­րեր են, ա­ռա­վել եւս, ե­թե կյան­քի կոչ­վի այդ ծրագ­րի երկ­րորդ բա­ղադ­րի­չը՝ Քա­ջա­րա­նից դե­պի Սի­սիան տա­նող ու­ղիղ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րութ­յու­նը: Ընդ ո­րում, տնտե­սա­կա­նից զատ, այս­տեղ կա նաեւ Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին շահ կոչ­վա­ծը. ե­թե ի­րա­նա­կան ըն­կե­րութ­յու­ննե­րը գոր­ծեն Ս­յու­նի­քում եւ հատ­կա­պես այն հատ­վա­ծում, որ­տե­ղով ծրագր­ված է անց­կաց­նել «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծը, ա­պա դա դառ­նում է Ի­րա­նի հեր­թա­կան եւ այս ան­գամ՝ միան­գա­մայն գործ­նա­կան ազ­դա­կը բո­լո­րին, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը, դրա թուրք-ա­զե­րիա­կան ըն­կալ­մամբ, Թեհ­րա­նը բա­ցա­ռել եւ բա­ցա­ռե­լու է եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով: Ու ի՞նչ ենք ստա­նում. Նի­կո­լը մի ձեռ­քը դե­պի Ֆ­րան­սիա՝ ՆԱՏՕ է մեկ­նել, եւ դա ընդգծ­ված հա­կաի­րա­նա­կան քայլ է: Ու նույն պա­հին մյուս ձեռքն Ի­րա­նի՞ն է մեկ­նում: Նա, թե­րեւս, կփոր­ձի բա­ցատ­րել, թե աշ­խար­հը խա­ռը վի­ճա­կում է, պետք է բո­լո­րի հետ լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ պա­հել: Բայց դրա­նով հան­դերձ, բո­լորն են նրա ա­ռաջ հարց դնե­լու՝ իսկ ի­րա­կա­նում ներ­կա գլո­բալ բա­րի­կադ­նե­րի ո՞ր հատ­վա­ծում ես քեզ տես­նում: Ընդ ո­րում, այդ հար­ցադ­րում­նե­րն ու­ղեկց­վե­լու են կոշտ ճնշում­նե­րով, եւ նման խա­ղի արդ­յուն­քում ար­դեն Ար­ցախ չու­նենք:

ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ

Այս­պի­սով, ի­րա­կա­նում բա­րի­կադ­նե­րի ո՞ր կող­մում է Նի­կո­լը: Չ­նա­յած, հար­ցը պետք է մի փոքր այլ կերպ ձե­ւա­կեր­պել. այս պա­հին բա­րի­կադ­նե­րի ո՞ր կող­մում է, հաշ­վի առ­նե­լով, որ հա­ջորդ պա­հին նա կա­րող է միան­գա­մայն այլ դիր­քե­րում հայտն­վել: Այս ա­ռու­մով ո­րո­շա­կի ցու­ցիչ կա­րե­լի է հա­մա­րել նաեւ Թեհ­րա­նում կա­յա­ցած արտ­գործ­նա­խա­րար­նե­րի «3+3» ձե­ւա­չա­փով հան­դի­պու­մը:

Ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րից մե­կը, ի­հար­կե, այն է, թե ին­չո՞ւ հենց այս պա­հին, երբ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը կանգ­նած է Եր­րորդ աշ­խար­հա­մարտ ա­ռա­ջաց­նել-չա­ռա­ջաց­նե­լու հար­ցադր­ման ա­ռաջ, կա­յա­ցավ այդ հան­դի­պու­մը: Եվ հենց Թեհ­րա­նում, որն այդ հար­ցադր­ման լուծ­ման ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ­նե­րից է: Ի­հար­կե` հաս­կա­նա­լի է, որ այս պա­հին Իս­րա­յե­լի եւ նրա­նից էլ ա­ռաջ ԱՄՆ-ի հիմ­նա­կան ցան­կութ­յուն­նե­րից մե­կը հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում ՆԱՏՕ-ա­կան պլաց­դա­րմի հիմ­նումն է: Այն մի կող­մից Ի­րա­նի դեմ հա­վել­յալ ճնշում­նե­րի գո­տի կդառ­նա՝ ա­ռաջ բե­րե­լով երկ­րորդ ճա­կա­տի հե­ռան­կար: Միա­ժա­մա­նակ, կտրվե­լով ՌԴ-ի հետ ցա­մա­քա­յին կա­պից, Ի­րա­նը նկա­տե­լիո­րեն կթու­լա­նա: Վեր­ջա­պես, սա հա­վել­յալ ճնշու­մա­յին մե­խա­նիզմ կդառ­նա նաեւ Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մող Ռու­սաս­տա­նի հա­մար: Այ­սինքն, Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին պետք էր ցույց տալ, որ ոչ մի պա­րա­գա­յում չեն պատ­րաստ­վում թույլ տալ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սը վե­րա­ծել ՆԱՏՕ-ա­կան բա­զա­յի, ան­կախ նրա­նից, թե դա կար­վի ՆԱՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի՞, թե այ­լոց մի­ջո­ցով: Եվ ա­հա, «3+3»-ն­ այն ցու­ցիչն էր, թե ի՞նչ են մտա­ծում այդ մա­սին Թուր­քիան, Ադր­բե­ջա­նը եւ Հա­յաս­տա­նը, գնում են տա­րա­ծաշր­ջա­նը ՆԱՏՕ-ա­կա­նաց­նե­լո՞ւ ուղ­ղութ­յամբ, թե՞ պատ­րաստ են հաշ­վի առ­նել ՌԴ-ի եւ Ի­րա­նի այդ­քան ընդգծ­ված «կար­միր գծե­րը»: Եվ այն, որ այդ հան­դի­պու­մը կա­յա­ցավ, դա նախ հու­շում է, որ ա­ռա­ջին հեր­թին Թուր­քիան պարզ գի­տակ­ցում է, որ Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ պար­զա­պես նա­հան­ջե­լու տեղ չու­նեն, եւ «կար­միր գծե­րի» հա­տու­մը կնշա­նա­կի պա­տե­րազմ: Ու իր մաս­նակ­ցութ­յամբ եւ հե­տը Բաք­վին տա­նե­լով, Ան­կա­րան ցույց տվեց, որ գո­նե այս պա­հին ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ մեծ բախ­ման գնա­լու ծրագ­րեր կամ հնա­րա­վո­րութ­յուն չու­նի: Այս դեպ­քում Նի­կո­լը եւս տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յու­նից դուրս գոր­ծե­լու ռեալ շանս չու­նի: Ու հաշ­վի առ­նե­լով, որ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը պայ­թեց­նե­լու հա­մար Ա­րեւ­մուտ­քի հիմ­նա­կան գոր­ծի­քը Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան օ­ղակն է, «3+3»-ի հան­դի­պումն էլ, բնա­կա­նա­բար, հիմ­նա­կա­նում ուղղ­ված էր հենց այդ օ­ղա­կում պայթ­յուն թույլ չտա­լուն: Ա­մեն դեպ­քում, հենց դա է զգաց­վում հան­դիպ­ման եզ­րա­փա­կիչ հայ­տա­րա­րութ­յու­նից: Մաս­նա­վո­րա­պես. «Հաշ­վի առ­նե­լով երկր­նե­րի մի­ջեւ փո­խա­դարձ շա­հե­րի եւ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րե­ւա­նութ­յան վրա հիմն­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման կա­րե­ւո­րութ­յու­նը` ընդգ­ծել են այդ ա­ռու­մով վե­ճե­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման, ինք­նիշ­խա­նութ­յան հարգ­ման, քա­ղա­քա­կան ան­կա­խութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան, մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րի ան­խախ­տե­լիութ­յան, ներ­քին գոր­ծե­րին չմի­ջամ­տե­լու, սպառ­նա­լի­քի կամ ու­ժի կի­րառ­ման ար­գել­քի եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի հարգ­ման կա­րե­ւո­րութ­յու­նը` Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պութ­յան կա­նո­նադ­րութ­յան բո­լոր սկզբունք­նե­րի հի­ման վրա…»: Եվ մնա­ցա­ծը նույն տրա­մա­բա­նութ­յան մեջ է՝ պետք է խու­սա­փել հա­կա­սութ­յուն­նե­րից եւ դրա հա­մար շեշ­տը դնել տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման վրա:

Ա­մեն դեպ­քում, սա տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի մա­սին ՌԴ-ի եւ Ի­րա­նի ա­ռա­ջարկն էր, ո­րը, ի դեպ, նկա­տե­լի էր նաեւ Լավ­րո­վի խոս­քից. «Հա­կա­մար­տութ­յու­նը, մեծ հաշ­վով, լուծ­ված է։ Կող­մե­րը հա­մա­ձայ­նել են, որ Ղա­րա­բա­ղը պատ­կա­նում է Ադր­բե­ջա­նին, իսկ դա հիմ­նա­կան չլուծ­ված խնդիրն էր։ Այժմ, ի­հար­կե, մնում են գործ­նա­կան քայ­լեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լիար­ժեք կար­գա­վոր­ման հա­մար, ա­ռա­ջին հեր­թին՝ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր նա­խա­պատ­րաս­տե­լու, սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման եւ­ ա­ռանց խո­չըն­դոտ­նե­րի տրանս­պոր­տա­յին տնտե­սա­կան կա­պեր հաս­տա­տե­լու ուղ­ղութ­յամբ»: Այ­սինքն, որ պետք է գնալ Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ուղ­ղութ­յամբ: Իսկ այ­լընտ­րան­քը, ինչ­պես Լավ­րովն ակ­նար­կեց, ՆԱՏՕ-ի մուտքն է տա­րա­ծաշր­ջան. «Բր­յու­սելն ու Վա­շինգ­տո­նը շա­րու­նա­կում են Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ սահ­մա­նի սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թաց ներ­թա­փան­ցե­լու փոր­ձե­րը»։ Ընդ ո­րում, դա­տե­լով այն ա­րագ ռեակ­ցիա­յից, ո­րը պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը ցու­ցա­բե­րեց «3+3»-ի հետ կապ­ված, ա­րեւմտ­յան այդ փոր­ձե­րը շա­րու­նակ­վում են: Այս­պես, ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րութ­յան մա­մու­լի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Մեթ­յու Միլ­լե­րը նախ ա­սե­լով. «Ինչ վե­րա­բե­րում է հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցին, մենք ող­ջու­նում ենք ցան­կա­ցած բա­րե­խիղճ հանձ­նա­ռութ­յուն, ո­րը կնպաս­տի Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղութ­յանն ու կա­յու­նութ­յա­նը՝ ան­կախ նրա­նից, թե որ­տեղ են ըն­թա­նում այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, կամ ով­քեր են դրանք վա­րում»։ Ու այս «լա­վա­տե­սա­կան» տրա­մադ­րութ­յուն­նե­րից հե­տո անց­նում է բուն ի­մաս­տին. «Սա­կայն մենք ըն­դու­նում ենք նաեւ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ Հա­րա­վա­յին Կով­կա­սի նուրբ աշ­խար­հագ­րա­կան դիր­քը, եւ մենք վստա­հե­լի գոր­ծըն­կեր­ներ չենք գտել այդ երկր­նե­րում»:

Այս­պի­սով, ԱՄՆ-ն­ ար­դեն ամե­նաու­ղիղ ձե­ւով է մատ­նան­շում, թե ին­չի հա­մար է ի­րեն պետք Հա­րա­վա­յին Կով­կա­սը. «նուրբ աշ­խար­հագ­րա­կան դիր­քի», այն է՝ ռուս-ի­րա­նա­կան «ոչ վստա­հե­լի գոր­ծըն­կեր­նե­րի» կա­պը կտրե­լու: Ու նո­րից գա­լիս ենք նույն հար­ցին՝ իսկ Նի­կոլն այս ի­րա­վի­ճա­կում վերջ­նա­կան ո՞ր դիր­քին է: Գ­նում է դե­պի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յա՞ն. իսկ այդ դեպ­քում Լավ­րո­վի ա­ռա­ջար­կածն է՝ վեր­ջաց­նել «­խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», սահ­մա­նա­զատ­ման, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցե­րը եւ տե­ղա­վոր­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յան մեջ: Մ­յուս կող­մից՝ Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջարկն է, ո­րին հնա­րա­վոր է հաս­նել նոր պա­տե­րազմ սար­քե­լու մի­ջո­ցով: Նի­կո­լը մեկ Ի­րա­նի հետ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով եւ ան­մի­ջա­պես էլ՝ Ֆ­րան­սիա­յի հետ, ցույց է տա­լիս, որ դեռ փոր­ձում է «եր­կու ա­թո­ռի» վրա խա­ղալ: Թե­րեւս, անձ­նա­կան քա­ղա­քա­կան գո­յա­տեւ­ման հա­մար, ո­րի արդ­յուն­քում Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ ներ­կա կոր­ծա­նա­րար վի­ճա­կում:

Քերոբ Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ