Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Էրդողանը հաստատ Բայդենի համար «կրակից շագանակ հանող» չի դառնա

Միջազգային

Եվ, ի­հար­կե, Հա­րա­վա­յին Կով­կա­սում հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=268162&l=am), այն է, թե ինչ­պես են կողմ­նո­րոշ­վե­լու Ա­լիեւն ու Էր­դո­ղա­նը, ա­սենք նաեւ Նի­կո­լը, շա­րու­նա­կում է ցու­ցիչ մնալ Իս­րա­յե­լի շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Եվ այս­տեղ շատ բան այն­պես չէ, ինչ­պես կցան­կա­նար Նե­թան­յա­հո­ւի վար­չա­կազ­մը:

Ա­մե­նաէա­կան փաս­տե­րից մեկն է, որ թեեւ ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ խո­սե­լով Գա­զա­յի հատ­վա­ծում ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յից, թե կլու­ծեն ոչ միայն Գա­զա­յի, այլ ցան­կա­ցա­ծի հար­ցը, ով կմի­ջամ­տի, Իս­րա­յե­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, խու­սա­փում է հար­ձա­կու­մից: Ընդ ո­րում, գնա­լով նման­վում է նրան, որ պար­զա­պես վա­խե­նում են ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յից:

Այս ըն­թաց­քում շա­րու­նակ­վում են հոր­դոր­նե­րը, սպառ­նա­լիք­նե­րը «Հեզ­բո­լա­հի» ուղ­ղութ­յամբ, թե՝ չհա­մա­ձակ­վեք Գա­զա­յին հար­վա­ծե­լու դեպ­քում պա­տաս­խա­նել: Սա­կայն ար­դեն այն­քան շատ եւ բազ­մա­պի­սի աղբ­յուր­նե­րից են նման հոր­դոր­ներ լսվել, որ դա սկսում է նման­վել խնդրան­քի, թե` ի՞նչ կլի­նի, «Հեզ­բո­լահ», մի խառն­վիր: Նույն ազ­դա­կը ստաց­վեց նաեւ Ի­րա­նից: ԱԳ նա­խա­րար Հո­սեյն Ա­միր Աբ­դոլ­լահ­յա­նը «3+3» հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում հրա­պա­րա­կավ հայ­տա­րարեց, որ ԱՄՆ-ը դի­վա­նա­գի­տա­կան ​​ու­ղի­նե­րով Ի­րա­նին խնդրել է չմի­ջամ­տել պա­ղես­տի­նա-իս­րա­յե­լա­կան հա­կա­մար­տութ­յա­նը. «Ա­մե­րի­կա­ցի­նե­րը մեզ առն­վազն եր­կու ան­գամ հա­ղոր­դագ­րութ­յուն­ներ են ու­ղար­կել, ո­րոնք պա­րու­նա­կում էին եր­կու հիմ­նա­կան կետ։ Ն­րանք ընդգ­ծել են, որ շա­հագրգռ­ված չեն հա­կա­մար­տութ­յան գո­տուց դուրս ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի տա­րած­մամբ եւ Ի­րա­նին խնդրել են զսպվա­ծութ­յուն ցու­ցա­բե­րել»: Սա­կայն այդ խնդրանք­նե­րին պա­տաս­խան ռեակ­ցիա ո՛չ «Հեզ­բո­լա­հից» եւ ո՛չ­ էլ՝ Ի­րա­նից չկա: Ա­վե­լի կոնկ­րետ, պա­տաս­խանն այն է, որ ե­թե Իս­րա­յե­լը գնաց թույլ պաշտ­պան­ված պա­ղես­տին­ցի­նե­րին տան­կե­րով ճզմե­լու ճա­նա­պար­հով, «Հեզ­բո­լա­հը» կպա­տաս­խա­նի, եւ ե­թե ԱՄՆ-ն­ մի­ջամ­տի, ա­պա կխառն­վի նաեւ Ի­րա­նը: Ու այդ­պես էլ ցա­մա­քա­յին հար­ձակ­ման վերջ­նա­կան ո­րո­շու­մը չկա ու չկա, ու փո­խա­րե­նը էա­պես սրվում է նե­րիս­րա­յել­յան հար­թա­կում Նե­թան­յա­հու­ի դեմ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը: Բա­նը հա­սել է նրան, որ ան­գամ շար­քա­յին զին­վոր­ներն են տե­սախ­ցի­կի ա­ռաջ ա­մե­նա­վեր­ջին բա­ռե­րով ան­պատ­վում նրան, եւ հե­տա­գա ա­մեն մի ձգձգում էլ ա­վե­լի է ծան­րաց­նե­լու վի­ճա­կը: Ա­վե­լին, ան­գամ Նե­թան­յա­հու­ի պաշ­տո­նան­կութ­յու­նը բան չի փո­խում: Բանն այն է, որ իս­լա­մա­կան աշ­խար­հի մոտ այս ի­րա­վի­ճա­կում սրվում է հա­մոզ­մուն­քը, որ Իս­րա­յելն ար­դեն այն ու­ժը չէ, որ­պի­սին ի­րեն ներ­կա­յաց­նում է եւ կփոր­ձի այս ան­գամ մին­չեւ վերջ գնալ՝ Պա­ղես­տի­նի խնդի­րը հան­գու­ցա­լու­ծե­լու հա­մար՝ ան­կախ նրա­նից, թե ով կլի­նի Իս­րա­յե­լի վար­չա­պե­տի պաշ­տո­նին:

­Գու­մա­րած, ուկ­րաի­նա­կան հար­թա­կում եւս Բայ­դե­նի հա­մար տհաճ ի­րո­ղութ­յուն­ներ են ստեղծ­վում: ԱՄՆ-ն­ ար­դեն Պեն­տա­գո­նի մա­կար­դա­կով է սկսել խոս­տո­վա­նել, որ էա­պես կրճա­տել է Կիե­ւին ցու­ցա­բեր­վող օգ­նութ­յու­նը (տե՛ս նաեւ գրա­ֆի­կը): Մին­չեւ իսկ խո­սակ­ցութ­յուն­ներ ե­ղան, որ ԱՄՆ-ն­ Ուկ­րաի­նա­յի հա­մար նա­խա­տես­ված տասն­յակ հա­զա­րա­վոր ար­կեր ու­ղար­կել է Իս­րա­յել: Եվ­րո­պան իր հեր­թին է կանգ­նել գրե­թե դա­տարկ զի­նա­պա­հեստ­նե­րի փաս­տի եւ իս­լա­մա­կան ու­ժե­րի հետ ներ­քին բա­խում­նե­րի մեծ հա­վա­նա­կա­նութ­յան հե­ռան­կա­րի ա­ռաջ եւ հա­զիվ թե այս պա­հին կա­րո­ղա­նա նախ­կին ծա­վալ­նե­րով օգ­նել Ուկ­րաի­նա­յին: Ու այս ի­րա­վի­ճա­կում ռուս­նե­րը շա­րու­նա­կում են ուկ­րաի­նա­կան բա­նա­կին պար­տադ­րել ծանր մար­տեր ռազ­մա­ճա­կա­տի ողջ եր­կայն­քով, ո­րը կա­րող է ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին ուկ­րաի­նա­կան ու­ժե­րին պար­զա­պես ա­ռանց զի­նամ­թեր­քի թող­նել: Ու սա խնդիր­նե­րի միայն մի մասն է, ո­րի ա­ռաջ այս պա­հին կանգ­նած է Վա­շինգ­տո­նը:

Այս ի­րա­վի­ճա­կում Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը, ի­հար­կե, մտա­ծե­լու լուրջ հար­ցեր ու­նեն: Ե­թե դի­նա­մի­կան չփոխ­վի, ա­պա շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ ար­դեն ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին կհաս­տատ­վի բո­լո­րո­վին այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­կեր, որ­տեղ առն­վազն ԱՄՆ-ն չի ու­նե­նա այն ա­ռար­կե­լի դիր­քե­րը, ո­րը կար մինչ այս: Ընդ ո­րում, ե­թե Իս­րա­յե­լը ի վեր­ջո հրա­ժար­վի պա­տե­րազ­մից, ա­պա ան­գամ դա Ի­րա­նին կներ­կա­յաց­նի որ­պես հաղ­թող կողմ, ո­րի պա­րա­գա­յում Թեհ­րա­նն էա­կա­նո­րեն բար­ձի դիր­քեր կստա­նա նաեւ Թուր­քիա­յի հետ ներ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­մար­տութ­յու­նում: Դա կան­խե­լու հա­մար պա­տե­րազ­մի մեջ մտնե­լը եւս լու­ծում չէ: Այս դեպ­քում շատ մեծ է ռիս­կը, որ ԱՄՆ-ից, որն ար­դեն իսկ գեր­ծան­րա­բեռն­ված է եր­կու հա­կա­մար­տութ­յուն­նե­րով, պար­զա­պես ո­րե­ւէ օգ­նութ­յուն չի ստա­նա:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ֆո­նից ել­նե­լով էլ Թուր­քիան պետք է կողմ­նո­րոշ­վի իր քայ­լե­րում եւ իր հե­տե­ւից տա­նի «փոքր եղ­բո­րը»: Ու նախ­նա­կան տպա­վո­րութ­յունն այն է, որ ԱՄՆ-ի հա­մար «կրա­կից շա­գա­նակ հա­նո­ղի» դեր Էր­դո­ղա­նը հա­զիվ թե ցան­կա­նա ստանձ­նել…

Իսկ այն, որ Նի­կոլն այս ի­րա­վի­ճա­կում դեռ փոր­ձում է Մակ­րոն խա­ղար­կել, դա ինչ-որ տեղ սկսում է նաեւ զա­վեշ­տի նման­վել:

Քերոբ Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ