⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

Էրդողանի նոր խա՞ղը, թե արմատական շրջադարձ

Միջազգային

Ի­հար­կե, մեր փոքր եւ մեծ տա­րա­ծաշր­ջա­նում ծա­վալ­վող ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=268649&l=am) եւ սպա­սե­լիք­նե­րի ֆո­նին շատ կա­րե­ւոր է դառ­նում մեկ հարց եւս: Այս­պես, Էր­դո­ղանն իր վեր­ջին մեծ հան­րա­հա­վա­քում ա­մե­նա­վեր­ջին բա­ռա­պա­շա­րով հա­կադր­վեց մի կող­մից՝ Իս­րա­յե­լին, մյուս կող­մից՝ Ա­րեւ­մուտ­քին: Բայց, նաեւ չմո­ռա­նանք, լի­նե­լով ՆԱՏՕ-ի ան­դամ: Ու հի­մա այս հարցն է առաջ գա­լիս. դա նրա հեր­թա­կան բլե՞ֆն է, ինչ-որ խա՞ղ, ո­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող է նո­րից թեք­վել Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղութ­յամբ: Թե՞ սա ի­րոք մար­տահ­րա­վեր է, եւ Էր­դո­ղա­նը պատ­րաստ­վում է ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից օգտ­վե­լով, գնալ Ա­րեւ­մուտ­քից լիա­կա­տար տա­րան­ջատ­վե­լու ճա­նա­պար­հով: Չէ, նկա­տի չու­նենք թեք­վել դե­պի Ռու­սաս­տան, Չի­նաս­տան կամ այլ թե­ւի ուղ­ղութ­յամբ: Խոս­քը տա­րան­ջատ­վե­լու մա­սին է, ո­րի պա­րա­գա­յում Թուր­քիան կա­րող է ինք­նու­րույն սուբ­յեկ­տի վե­րած­վել այն­պես, ինչ­պես Ի­րանն է:

Ն­կա­տենք, իր կա­ռա­վար­ման հենց սկզբից Էր­դո­ղանն այդ կուր­սով է ա­ռաջ գնում: Ի­հար­կե՝ դան­դաղ, ի­հար­կե՝ ա­մեն պահ աչ­քը Վա­շինգ­տո­նին գցած: Բայց գնում է, եւ քայլ առ քայլ հա­սել է այն մա­կար­դա­կին, որ բա­զում կոնկ­րետ հար­ցե­րով կա­րող է Վա­շինգ­տո­նի հետ բա­ցա­հայ­տո­րեն «քյալ­լա տալ»: Ինչ­պես, օ­րի­նակ, ռու­սա­կան C-400-նե­րի դեպ­քում ե­ղավ, եւ նման բա­զում օ­րի­նակ­ներ կան:

Եվ ա­հա, ներ­կա­յումս ստեղծ­վել են այն բա­ցա­ռիկ պայ­ման­նե­րը, որ Էր­դո­ղա­նը կա­րող է նաեւ վեր­ջին քայ­լը կա­տա­րել՝ օգտ­վելով հան­գա­ման­քից, որ Վա­շինգ­տո­նը մի շարք խո­շոր հա­կա­մար­տութ­յու­ննե­րի մեջ է խրվել, փոր­ձելով հաս­նել բա­ցար­ձակ ինք­նու­րույ­նութ­յան: Մ­յուս կող­մից, կան նաեւ Էր­դո­ղա­նին այդ քայ­լին դրդող լուրջ գոր­ծոն­ներ: Այս­պես, Ի­րանն ի ցույց է դնում ա­մեն ին­չով Պա­ղես­տի­նին ա­ջակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն՝ ընդ­հուպ ռազ­մա­կան բախ­ման գնա­լու գնով: Այդկերպ, հաս­կա­նա­լի է, շիա մահ­մե­դա­կա­նութ­յան ա­ռաջ­նորդ Ի­րա­նն ընդ­հա­նուր իս­լա­մի ա­ռաջ­նոր­դութ­յան հայտ է ներ­կա­յաց­նում: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ հիմ­նա­կա­նում շիա պա­ղես­տին­ցի­նե­րի կրո­նա­կան լի­դեր­ներ, որ­պես ա­րաբ­ներ՝ ազ­գա­կից­ներ հան­դի­սա­ցող երկր­նե­րը, այդ թվում՝ Սաուդ­յան Ա­րա­բիան, Ե­գիպ­տո­սը, թեեւ ի­րենց հեր­թին են Պա­ղե­ստի­նին ա­ջակ­ցե­լու մա­սին խո­սում, բայց ակն­հայ­տո­րեն ոչ այն ակ­տիվ դիր­քե­րից, ինչ­պի­սին Ի­րանն է: Եվ այս ի­րա­վի­ճա­կում իր հեր­թին առն­վազն սու­նի իս­լա­մի լի­դե­րի դիր­քե­րին հա­վակ­նող Թուր­քիան կանգ­նած է փաս­տի ա­ռաջ: Կա՛մ կա­րող է ի­րեն պա­հել, որ­պես ՆԱՏՕ-ա­կան դաշ­նա­կից, կա՛մ կտ­րուկ գնալ Պա­ղես­տի­նին պաշտ­պա­նութ­յան դիր­քեր, փոր­ձե­լով իր ակ­տի­վութ­յամբ ա­ռաջ անց­նել Ի­րա­նից, եւ դա կդառ­նա սու­նի իս­լա­մի ա­ռաջ­նոր­դութ­յան ռեալ հայտ: Վեր­ջա­պես, կա­րող է նաեւ այդ եր­կու տար­բե­րակ­նե­րի մի­ջա­կայ­քում խա­ղալ, բայց այդ դեպ­քում կա­րող է իս­լա­մա­կան աշ­խար­հում հե­ղի­նա­կութ­յան լրջա­գո­ւյն կո­րուստ­ներ ու­նե­նալ՝ ա­ռաջ­նոր­դութ­յան բո­լոր հե­ռան­կար­նե­րը զի­ջե­լով Ի­րա­նին: Ու ար­դեն իսկ կա լուրջ քննա­դա­տութ­յուն, որ այդ­պես կտրուկ Իս­րա­յե­լին քննա­դա­տող Էր­դո­ղանն այդ ին­չո՞ւ է թող­նում, որ իր տա­րած­քով այդ նույն Իս­րա­յե­լը նավթ ստա­նա:

Այս­պի­սով, Էր­դո­ղա­նը, ինչ­պես միշտ, խա­ղի մե՞ջ է, թե՞ նա թվարկ­ված եւ նման մի շարք այլ գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յամբ ի­րոք կա­րող է դեմ գնալ Ա­րեւ­մուտ­քին: Նա­խօ­րեին էր­դո­ղա­նը եւս մեկ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ, որն ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված ո­րո­շա­կի մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նում է: Այս­պես, Իս­րա­յե­լի նկատ­մամբ հեր­թա­կան քննա­դա­տա­կան ե­լույ­թի ժա­մա­նակ նա նման միտք եւս հնչեց­րեց, թե ներ­կա­յումս ի­րենք բախ­վում են «Ա­րե­ւել­յան եւ Հա­րա­վա­րե­ւել­յան Ա­նա­տո­լիա­յում՝ հա­յե­րին եւ Է­գե­յան, Մար­մա­րա եւ Սեւ ծո­վե­րում հույ­նե­րին գրգռող­նե­րի ժա­մա­նա­կա­կից տար­բե­րակ­նե­րին»։ Ա­պա նաեւ՝ «Մենք բախ­վե­ցինք նրանց չփակ­ված հա­շիվ­նե­րի հետ, ո­րոնք վեր­ջին եր­կու դա­րե­րի ըն­թաց­քում մեզ բա­ժա­նել են քա­ղա­քա­կան, աշ­խար­հագ­րա­կան, սո­ցիալ-տնտե­սա­կան մա­սե­րի»:

Այն, որ ակ­նար­կը հա­յերի եւ հույ­նե­րի ցե­ղաս­պա­նութ­յան ժա­մա­նակ­նե­րի մա­սին է, դա հաս­կա­նա­լի է: Նաեւ, որ Էր­դո­ղանն իր պա­պե­րի ոճ­րա­գոր­ծութ­յան հետ­քե­րը տա­նում-հասց­նում է ինչ-որ «գրգռող­նե­րի», ո­րոնց «ժա­մա­նա­կա­կից տար­բե­րակ­նե­րը» մինչ օրս գոր­ծում են: Ի վեր­ջո, «դրդող­ներ» կամ քա­ղա­քա­կան ծրագ­րեր սար­քող­ներ կա­յին, թե՝ ոչ, հենց թուր­քերն են ցե­ղաս­պան­նե­րը: Ի­հար­կե, կա­րե­լի է հաս­կա­նալ նաեւ, թե ում է փոր­ձում մատ­նան­շել. անգ­լո­սաք­սե­րին եւ նրանց օ­ժան­դա­կող հրեա­կան խո­շոր կա­պի­տա­լին, ո­րոնք այն ժա­մա­նակ հիմ­նա­կա­նում գոր­ծում էին Բ­րի­տա­նիա­յի, այ­սօր՝ ԱՄՆ-ի մի­ջո­ցով: Ու ամ­բողջ հարցն այս­տեղ այն է, թե ին­չո՞ւ Էր­դո­ղա­նը ո­րո­շեց հաս­նել պատ­մութ­յան խոր­քե­րը եւ ներ­կա­յիս հետ կա­պեր գտնել: Սա ակ­նա՞րկ է, որ Էր­դո­ղա­նը գնում է 100-150 տար­վա պատ­մութ­յուն ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը շրջե­լու ուղ­ղութ­յամբ: Ե­թե ա­յո, սա ար­դեն լուրջ տե­ղա­շարժ կդառ­նա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված