Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

«Խաղաղության խաչմերուկը» մանր ժուլիկությունից ավել չի «ձգում»

Միջազգային

Այս օ­րե­րին Նի­կոլն ու Զ­ե­լենս­կին մեկ ակն­հայտ ընդ­հան­րութ­յուն ու­նեն: Եր­կուսն էլ ըն­կել, Ա­րեւ­մուտ­քից օգ­նութ­յուն են մու­րում: Փող, զենք, քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յուն: Ու ե­թե քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յան մա­սով գո­նե ճոխ խոս­տում­ներ կան, ա­պա դրանք փո­ղով եւ զեն­քով կյան­քի կո­չե­լու հար­ցում վի­ճակն ակն­հայ­տո­րեն դե­պի լա­վը չի գնում:

ԻՆՉ Է ՓՆՏՐՈՒՄ ՆԻԿՈԼՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ

Ե­թե Զե­լենս­կուն նախ­կի­նից պահ­պան­վող մնա­ցորդ­նե­րով դեռ ինչ-որ բան տա­լիս են, բայց նաեւ մշտա­պես ակ­նար­կե­լով, որ հի­մա Ա­րեւ­մուտ­քի ուշքն ու միտքն Իս­րա­յելն է, ա­պա Նի­կո­լը «քյա­շի» տես­քով դա էլ չի ստա­նում: Ֆ­րան­սիա­կան մի քա­նի մե­քե­նա եւ ռա­դար, ու ե­րե­ւի այդ­քա­նով միառ­ժա­մա­նակ կսահ­մա­նա­փակ­վեն: Քա­ղա­քա­կան խոս­տում­նե­րի եւ գո­վեստ­նե­րի պա­կաս, ի­հար­կե, չկա: Սա­կայն ան­գամ դրա տակ ո­րե­ւէ ռեա­լութ­յուն տե­սա­նե­լի չէ: Այ­սինքն, նի­կոլ­յան է­մի­սար­ներն ըն­կած Եվ­րո­պա­յով մեկ սրան-նրան են դի­մում, Նի­կոլն ան­գամ ի ցույց դրեց, թե, տե­սեք, ՀԱՊԿ-ի հեր­թա­կան հան­դիպ­մա­նը չի մաս­նակ­ցե­լու: Սա­կայն ո­րե­ւէ արդ­յունք, ո­րը հնա­րա­վոր կլի­ներ գո­նե քա­րոզ­չա­կան ար­շա­վի հիմք դարձ­նել, այդ­պես էլ չկա ու չկա: Արդ­յուն­քում շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս: Երբ քա­ղա­քա­կան տա­րաբ­նույթ խոս­տում­նե­րով Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լին Ռու­սաս­տա­նի դեմ է հրահ­րում, ի­րա­կա­նում պատ­րա՞ստ է ռեալ, ոչ միայն «շպիո­նա­կան» ա­վանտ­յու­րա­նե­րի տես­քով այլ գոր­ծո­ղութ­յուն­ներ ծա­վա­լել: Օ­րի­նակ, մի ամ­բողջ «շպիո­նա­կան» օ­պե­րա­ցիա սար­քե­ցին, Ար­ցա­խը հա­յա­թափ­վեց, ռուս­նե­րի դեմ այդ հաշ­վին ամ­բող­ջա­կան ար­շավ կա­ռուց­վեց: Հե­տո՞, ո՞րն է լի­նե­լու Ա­րեւ­մուտ­քի հա­ջորդ քայ­լը, ա­ռա­վել եւս, երբ այդ ա­մե­նից օգտ­վե­լով, Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը հի­մա բա­ռա­ցիո­րեն «թքում են» Եվ­րո­պա­յի վրա: Այ­սինքն, գո­նե մի «քոռ կո­պե­կի» օ­գուտ ու­նի՞ Հա­յաս­տանն ա­րեւմտ­յան այդ­քան ճոխ խոս­տում­նե­րից եւ նի­կոլ­յան խմբա­կի ար­դեն բա­ցա­հայտ դար­ձած քա­րո­զար­շա­վից հե­տո, թե՝ «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»: Ե­թե ա­յո, կա­րո՞ղ են ո­րե­ւէ բան ցույց տալ, բա­ցի «դե­մոկ­րա­տիա­յի» մա­սին ար­դեն զզվեց­նող ճա­ռե­րից: Իսկ հա­կա­ռակն ա­պա­ցու­ցող փաս­տեր ան­գամ հա­յաս­տան­յան պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թունն է ներ­կա­յաց­նում: Օ­րի­նակ, թեեւ մի գլուխ խո­սում են եվ­րո­պա­կան երկր­նե­րի հետ կա­պերն ամ­րապն­դե­լուց, սա­կայն պարզ­վում է, որ վեր­ջին մեկ տա­րում դե­պի այդ նույն Եվ­րո­պա հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ար­տա­հա­նու­մը նկա­տե­լիո­րեն կրճատ­վել է, ի տար­բե­րութ­յուն Ռու­սաս­տա­նի, որ­տեղ կրկնա­կիին մո­տե­ցող աճ կա:

­Բայց կա նաեւ այլ հարց. իսկ ի՞նչ է Նի­կոլն ակն­կա­լում Ա­րեւ­մուտ­քից, որ նա էլ հա­մա­ռո­րեն չի տա­լիս կամ չի կա­րո­ղա­նում տալ: Նա եւ թի­մա­կից­նե­րը վեր­ջին «եվ­րո­պա­կան ար­շավ­նե­րի» ըն­թաց­քում մեկ հիմ­նա­կան թե­մա­յի վրա են կենտ­րո­նա­ցել՝ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» ան­վամբ: Այ­սինքն, օգ­նեք Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել, եւ Հա­յաս­տա­նը կվե­րա­ծենք հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րա­յին ճա­նա­պարհ­նե­րի վրա «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի»: Դա էր քա­րո­զում Նի­կոլն օ­րերս Փա­րի­զում, այդ մա­սին ճա­ռեր կար­դաց ԱԽՔ Ար­մե­նը Բր­յու­սե­լում, իսկ Միր­զո­յան Ա­րոն նա­խօ­րեին Լոն­դո­նում բրի­տա­նա­կան Եվ­րո­պա­յի հար­ցե­րով նա­խա­րար Լեո Դո­քեր­թիին էր փոր­ձում հա­մո­զել, թե, տես, Հա­յաս­տա­նի կող­մից մշակ­ված «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խա­գիծն ինչ լավ բան է։

­Միայն թե ամ­բողջ խնդիրն այն է, որ ե­թե ի­րոք փոր­ձում են Եվ­րո­պա­յին հրա­պու­րել այդ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կով», ա­պա գո­նե ո­րոշ հիմ­նա­վո­րում­ներ պետք է կա­րո­ղա­նան տալ, որ դա ռեալ է եւ ֆի­նան­սա­պես նպա­տա­կա­հար­մար:

ՌԵԱ՞Լ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ»

Ա­մե­նա­պարզ հար­ցը. ֆի­նան­սատն­տե­սա­կան տե­սանկ­յու­նից որ­քա­նո՞վ է ռեալ այդ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» աս­վա­ծը: Քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից ա­ռանձ­նա­պես աչ­քի չընկած, բա­նի­մաց մաս­նա­գե­տի հա­մա­րում ու­նե­ցող ՀՀ ֆի­նանս­նե­րի նախ­կին նա­խա­րար Վար­դան Ա­րամ­յա­նը, այ­սինքն՝ հա­մե­մա­տա­բար չե­զոք մաս­նա­գետն այս­պես է գնա­հա­տում այդ նա­խագ­ծի տնտե­սա­կան աս­պեկ­տը. «Ես այդ բա­ռի ի­մաս­տը չեմ հաս­կա­նում, ո­րով­հե­տեւ դա ու­նի տար­բեր ե­րանգ­ներ։ 2018-ից այս կողմ կա­ռա­վա­րութ­յու­նը խո­սում էր խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի, Ադր­բե­ջա­նի բա­րեկր­թութ­յան մա­սին, 2020 թվա­կա­նից հե­տո այդ օ­րա­կարգն ա­վե­լի սրվեց, ե­րանգ­ներ ստա­ցավ։ Մենք խո­սում ենք խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի մա­սին, զու­գա­հեռ մեզ մոտ բա­խում­ներ են լի­նում, Ադր­բե­ջա­նը ա­վե­լի շատ է ռազ­մա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նում, Ադր­բե­ջա­նի լկտիութ­յունն ա­վե­լի է շա­տա­նում, մենք ու­նե­նում ենք Ար­ցա­խի կո­րուստ, մարդ­կանց բռնա­գաղ­թում։ Ինձ, որ­պես քա­ղա­քա­ցու, ան­հաս­կա­նա­լի է այդ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը»։ Ե­թե կա­ռա­վա­րութ­յու­նը կձե­ւա­կեր­պի՝ դա ինչ է, ես կփոր­ձեմ տնտե­սա­կան հաշ­վարկ­ներ ա­նել»։

Այ­սինքն, զուտ տնտե­սա­կան տե­սանկ­յու­նից այդ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­վածն այս պա­հին պար­զա­պես զրո է. չկա ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում, թե պետք է ա­նել սա-սա, եւ արդ­յուն­քում կստա­նանք այս­քան-այս­քան՝ կտե­ղա­փոխ­վի այս­քան բեռ, կլի­նի այս­քան շա­հույթ եւ այլն: Ա­վե­լին, Նի­կո­լը նաեւ պետք է կա­րո­ղա­նա հիմ­նա­վո­րել, որ այդ­քան բե­ռի եւ շա­հույ­թի հա­մար Հա­յաս­տա­նի տա­րածքն ան­փո­խա­րի­նե­լի է, քա­նի որ հա­կա­ռակ դեպ­քում պետք է «չոր» հաշ­վարկ­նե­րով հիմ­նա­վո­րել, որ Հա­յաս­տա­նի տա­րածքն այ­լընտ­րան­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րից ա­վե­լի ե­կամ­տա­բեր է, որ դրսից մար­դիկ գլխա­պա­տառ այս­տեղ նետ­վեն, քա­ղա­քա­կան խոչըն­դոտ­նե­րը հաղ­թա­հա­րեն, ներդ­րում­ներ ա­նեն՝ մեծ շա­հույ­թի հույ­սով:

Այ­սինքն, քա­նի դեռ չկա նման հիմ­նա­վո­րում, «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­ված տեր­մի­նը մնում է միայն քա­ղա­քա­կան ինչ-որ տե­սութ­յուն: Ու ի­րա­կա­նում այդ­պես էլ կա, քա­նի որ Նի­կոլն այդ ծրա­գիրն ու­ղիղ կա­պում է Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րութ­յու­նն­երի հետ, փոր­ձե­լով բո­լո­րին հա­մո­զել, որ ե­թե կնքվի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», ա­պա նույ­նիսկ մե­խա­նի­կո­րեն կգոր­ծի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը», եւ բո­լո­րի հա­մար լավ կլի­նի: Մի­գու­ցե այն հաշ­վար­կով, որ դրա­նով ար­տա­քին ու­ժե­րին կշա­հագրգ­ռի՝ ճնշել Ա­լիե­ւին եւ պար­տադ­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել, մի­գու­ցե պար­զա­պես ա­սե­լիք չու­նի եւ այդ տեր­մի­նը մո­գո­նել է՝ ցույց տա­լու հա­մար, որ դեռ խա­ղի մեջ է, մի­գու­ցե հա­յաս­տան­յան հան­րութ­յանն է փոր­ձում դրա­նով նոր պո­պու­լիս­տա­կան հույ­սեր ներշն­չել կամ նման բան. ին­քը կի­մա­նա: Բայց ի­րա­կա­նում ան­գամ պարզ տրա­մա­բա­նութ­յունն է հու­շում, որ նաեւ քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից այդ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը» չաշ­խա­տող ծրա­գիր է, եւ դժվար թե հա­ջող­վի դրա­նով այլ երկր­նե­րի «կուտ տալ»:

ԱՅՍ ՏԵՄՊԵՐՈՎ ԿԴԱՌՆԱՆՔ ՄԻԱՅՆ ՓԱԿՈՒՂԻ

Ա­մեն դեպ­քում, բա­վա­կան է ան­գամ քար­տե­զին նա­յել, որ պարզ դառ­նա. զուտ կո­մու­նի­կա­ցիոն ա­ռու­մով Հա­յաս­տանն ա­մե­նե­ւին էլ «խաչ­մե­րու­կա­յին» դիրք չու­նի: Այ­սինքն, ե­թե հիմ­քում դնենք զուտ տնտե­սա­կան կող­մը, ա­պա կո­մու­նի­կա­ցիոն ա­ռու­մով, հաշ­վի առ­նե­լով նաեւ լեռ­նա­յին դիր­քը, Հա­յաս­տա­նը մի բան էլ ծան­րաց­նում է տե­ղա­շար­ժե­րը ինչ­պես հյու­սի­սից-հա­րավ, այն­պես էլ՝ ա­րե­ւել­քից-ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րով: Ո­րո­շա­կի շա­հա­վետ դիրք, ի­հար­կե, Մեղ­րիի եր­կա­թու­ղին ու­նի, սա­կայն միայն որ­պես տրան­զի­տա­յին ու­ղի եւ ա­ռանց ա­պա­գա­յում զար­գա­նա­լու հե­ռան­կա­րի: Փո­խա­րե­նը, էա­կան հան­գույց կա­րող է լի­նել Նա­խի­ջե­ւա­նը, որն այս պա­հին էլ ու­նի խաչ­մե­րու­կա­յին դիրք՝ ինչ­պես հյու­սի­սից-հա­րավ, այն­պես էլ ա­րե­ւել­քից ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րով: Բայց ե­թե չստաց­վի, կա զար­գաց­ման հնա­րա­վո­րութ­յուն՝ Ի­րա­նով եւ Թուր­քիա­յով Հա­յաս­տա­նը շրջան­ցե­լու տար­բե­րա­կը: Ադր­բե­ջա­նը եւս կա­րող է ինք­նու­րույն նման հան­գույ­ցի դեր կա­տա­րել: Կա եր­կա­թու­ղա­յին կապ Ռու­սաս­տա­նի, նաեւ Վ­րաս­տան-­Թուր­քիա­յի հետ, ըն­թաց­քի մեջ է Աս­տա­րա­յով Ի­րա­նին կա­պող օ­ղա­կի շի­նա­րա­րութ­յու­նը, եւ մշակ­վում է Ի­րա­նով Նա­խի­ջե­ւա­նի հան­գույ­ցին միա­նա­լու սխե­ման: Այ­սինքն, ամ­բող­ջա­կան կո­մու­նի­կա­ցիոն օ­ղակ կա­րող է գոր­ծել նաեւ Հա­յաս­տա­նը շրջան­ցե­լով, եւ միայն դա նաեւ քա­ղա­քա­կան ի­մաս­տով է զրո­յաց­նում Նի­կո­լի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը»:

Ի­հար­կե, Մեղ­րիի ու­ղին քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից կա­րող է հե­տաքրք­րել նաեւ Թուր­քիա­յին եւ Ադր­բե­ջա­նին: Սա­կայն այս­տեղ էլ գե­րագ­նա­հա­տել պետք չէ: Վեր­ջին հաշ­վով այն «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» չի դառ­նում: Կա Կաս­պից ծո­վը: Այ­սինքն, ե­թե Ան­կա­րա­յին հա­ջող­վի ան­գամ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցել, մեկ է, Կաս­պից ծո­վի օգ­տա­գործ­ման հաս­տատ­ված նոր­մեր կան, դրանք «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» չեն նա­խա­տե­սում, եւ հա­զիվ թե Ան­կա­րան կա­րո­ղա­նա այն­տեղ ճեղ­քել ռուս-ի­րա­նա­կան պաշտ­պա­նութ­յու­նը:

­Մի խոս­քով, թեեւ պո­տենց­իա­լին, Ադր­բե­ջանն էլ իր հեր­թին ո­րո­շա­կի խնդիր­ներ ու­նի, որ կա­րո­ղա­նա ինք­նու­րույն «խաչ­մե­րու­կի» ֆունկ­ցիա­յի հա­վակ­նել: Ա­վե­լի կոնկ­րետ, ի­րա­կա­նում մեծ խաչ­մե­րուկ կա­րող է դառ­նալ ընդ­հա­նուր հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը: Բայց միայն ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան դեպ­քում:

Այս­քա­նից զատ, գործ­նա­կա­նում հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կարգ մտնե­լը, որ­տեղ ռուս­ներն ու­նեն կա­ռա­վար­ման գոր­ծա­ռույթ­ներ, Ա­րեւ­մուտ­քի հա­մար կնշա­նա­կի ա­մե­նաու­ղիղ, ոչ «շպիո­նա­կան» խա­ղե­րի մի­ջո­ցով բա­խում Մոսկ­վա­յի հետ: Կգ­նա՞ն դրան, երբ ան­գամ Ուկ­րաի­նա­յում նման բա­խու­մից խու­սա­փե­ցին. քիչ հա­վա­նա­կան է:

­Կարճ ա­սած, ե­թե Նի­կոլն ի­րոք հույս ու­նի, թե «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­ված հեր­թա­կան ա­նի­մաս­տութ­յամբ կա­րող է դրսում ո­րե­ւէ մե­կին շա­հագրգ­ռել, ա­պա դա լուրջ չէ: Ա­մեն դեպ­քում, հա­նուն այդ ա­նի­մաս­տութ­յան, հաս­տատ «Եվ­րո­պա­կան նա­վե­րը Հա­յաս­տա­նի լեռ­նե­րը չեն մագլ­ցի», ե­թե ան­գամ կա­րո­ղա­նան «մագլ­ցել»: Ե­թե, ի­հար­կե, ըն­դու­նենք, որ նպա­տակն ի­րոք շա­հագրգ­ռելն է: Ե­թե խո­սում է այդ մա­սին ըն­դա­մե­նը ինչ-որ բան ցույց տա­լու հա­մար, ա­վե­լի վատ Հա­յաս­տա­նի հա­մար: Սա տա­նում է այն ռիս­կին, որ այս­քան կո­րուստ­նե­րից զատ, Հա­յաս­տա­նը դեռ մի բան էլ ա­ռա­ջի­կա չգի­տես քա­նի տաս­նամ­յա­կում կա­րող է դուրս մնալ բո­լոր կո­մու­նի­կա­ցիոն նա­խագ­ծե­րից՝ խաչ­մե­րու­կի փո­խա­րեն վե­րած­վե­լով սո­վո­րա­կան, ո­րե­ւէ մե­կին չհե­տաքրք­րող փա­կու­ղու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ