ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առավելագույնս կործանի Հայաստանը. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

— Բաքուն հրաժարվեց Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից: Հրաժարվում են նաեւ ԵՄ միջնորդությամբ բանակցություններից` ո՛չ Բրյուսել գնացին, ո՛չ էլ Գրանադա: Ինչպե՞ս ընկալել` Բաքուն «թանկացնո՞ւմ է իրեն», թե՞ ավելի խորքային խնդիրներ կան իրականում:

— Իմ կարծիքով` Ադրբեջանը դրանով դրական ժեստեր է անում Ռուսաստանի նկատմամբ, արդարացիորեն ենթադրելով, որ հարցերը լուծվում են ոչ թե Վաշինգտոնում կամ այլ տեղ, այլ` Ռուսաստանում: Վերջերս, ցավոք սրտի, ադրբեջանաթուրքական տանդեմն իր շահերից ելնելով բավական ճիշտ քաղաքականություն է վարում, օրինակ, Էրդողանը հայհոյում է Իսրայելին, բայց ամեն կերպ նպաստում է այն ամենին, ինչ-որ կատարվում է Իսրայելում, նրանք կարողանում են դա:

— ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում  է աջակցել հայ-ադրբեջանական բարիդրացիական կապերի հաստատմանը , դադարեցրել է ռազմական աջակցությունը Ադրբեջանին` մինչեւ Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» կնքումը: Սա «աչքին թոզ փչոցի՞ է», թե՞  Միացյալ Նահանգներն էլ իր հերթին է շտապեցնում կողմերին այդ պայմանագիրը ստորագրելու հարցում:

— ԱՄՆ-ն շատ ուղղակիորեն է գործում, նրա հիմնական միտքն այն է, որպեսզի ռուսներին տարածաշրջանից դուրս հանի, ամեն ինչ անում է, որպեսզի այդ պլանը իրագործի, եւ այդ ենթատեքստում  ճիշտ է վարվում: Մի կողմից էլ Ադրբեջանը այնքան ռազմամթերք է ստանում Իսրայելից, Թուրքիայից, այնպես որ, առանց ամերիկյան զենքի կարող են դիմանալ, որը երեւի շատ էլ մեծ չի, բայց նա դրանով իսկ կատարում է իր առաջադրանքը եւ փորձում դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից:

— Նիկոլ Փաշինյանը խոսելով կոմունիկացիաների բացման մասին` բացառում է երրորդ երկրի կողմից մաքսային վերահսկողությունը: Նա նշում է, որ մաքսային ծառայությունը կիրականացնեն հայկական ուժերը, ստորաբաժանումները: Սա  ե՞ւս ուղղված է կոնկրետ ռուսական զորակազմին տարածաշրջանից դուրս մղելուն:

— Դա ոչ միայն ուղղված է ռուսական զորակազմին դուրս մղելուն, այլեւ թուրքական, ադրբեջանական ազդեցությունը մեծացնելուն, որովհետեւ, ակնհայտ տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանի օկուպացիոն ռեժիմը կատարում իրենց գործողությունները: Բնականորեն  նրանք աշխատում են այդ ուղղությամբ, որ ամեն ինչ իրենց ձեռքը լինի ու հենց իրենց ձեռքով էլ ամեն ինչ հանձնեն: Ինչպես եղավ Շուշիի դեպքում. նույն Ռուսաստանը ուզում էր Շուշին փրկել, էլի հայերը չթողեցին, թե մենք ինքներս կպաշտպանենք «դժգույն Շուշին» ու այդպիսի ավարտ ունեցանք: Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առավելագույնս կործանի Հայաստանը, նա պլան է կատարում:

— «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը որքանո՞վ եք իրատեսական համարում եւ արդյո՞ք Ադրբեջանը այդչափ կարեւորություն է տալիս այդ պայմանագրին, որքանով որ հայկական կողմն է կարեւորում: Նման փաստաթղթի ստորագրմամբ` «դրախտի դռները բացվելո՞ւ են» Հայաստանի առջեւ, ինչպես փորձում են ներկայացնել:

— Ցանկացած պայմանագիր Ադրբեջանի ու Թուրքիայի համար մի կտոր թուղթ է եւ նրանք դա երբեւէ լուրջ չեն ընդունելու, եթե անգամ ստորագրվի, ուղղակի թանկացնելու ու շատացնելու են իրենց պահանջները` անկլավներ, Արեւմտյան Ադրբեջան եւ այլն:

— Ալիեւը բարձր ամբիոններից խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի», անկլավների վերադարձի ու փախստականների մասին , հայկական կողմը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում համարժեք պահանջներ ներկայացնել:

— Ադրբեջանից այդ տարիներին մոտ կես միլիոն մարդ է գաղթել: Նիկոլ Փաշինյանը ուղղակի գործակալ է, ով իր գործակալական նպատակներն է կատարում: Նրա ու նրա տերերի հիմնական նպատակն է, որ Հայաստանը նվազագույն դերակատարում ունենա: Թուրքական պլանն էլ այն է, որ Հայաստանը ընդհանրապես չլինի, ինչի՞ մասին է խոսքը: Չեն ասում, չեն բարձրաձայնում, որովհետեւ չեն էլ ուզում ասել նման բաներ, ինչպես ամբողջ Արցախի պարագայում եղավ: Արցախցիների ներգաղթը սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանն արտասանեց շատ վտանգավոր մտքեր, թե` «մենք կընդունենք բոլորին», դրանից հետո սկսվեց մասսայական ներգաղթը: Նրանք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը ոչ միայն Արցախը ստանա առանց հայերի, այլեւ` Հայաստանը:

— Նրանց հաջողվե՞լ է ժողովրդին հարմարեցնել այն մտքի հետ, որ գլուխները կախ պետք է լսեն Ադրբեջանի պահանջներին, թե՞ այդուհանդերձ, դեռ կարող ենք պահանջատեր լինել միջազգային հարթակներում եւ դիվանագիտական խողովակներով որոշակի աշխատանք տանել:

— Մենք գրավված ենք այլ երկրների կողմից` ի դեմս այս կառավարություն կոչվածի, որն ունենք: Վերջին 30 տարում մոտավոր 14 անգամ իջել է մեր հանրության հոգեւոր ու մտավոր ներուժը: Մենք 1990-ական թվականներին ունեինք Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե, ո՞ւր են այդպիսի մարդիկ: Այդ 30 տարում մեր հոգեւոր ու մտավոր ներուժը ահավոր իջավ: Ես ինքս եղել եմ այլախոհ եւ երկրորդ Հանրապետության ժամանակ դրա համար մի փոքր հետապնդվել եմ, բայց հիմա երբ նայում ենք, թե ինչ էր այն ժամանակ ու հիմա, սարերի ու ձորերի տարբերություն կա: Հիմա սարսափելի վիճակ է եւ, բնական է, որ Նիկոլը սկսեց իր գործերն այնպես, ինչպես Ուկրաինայում: Ժամանակին Ուկրաինայում 2014 թ-ի հեղափոխությունից հետո` մոտ 150 հազար գիտաշխատողների կրճատեցին եւ սարսափելի ջարդ գնաց, մեզ մոտ այդ ջարդը սկսվեց 90-ական թվականներին եւ հիմա էլ Նիկոլի ժամանակ շարունակվում է: Նույն կերպ սկսեցին վերաբերվել եկեղեցուն, սփյուռքին…

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top