Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Արեւմտյան երկրները շատ լավ հասկանում են, որ այս տարածաշրջանը Իրաքը, Սիրիան կամ Ուկրաինան չէ. Իրանցի միջազգայանգետ

Հանդիպում

 «Ի­րա­վունք» թեր­թի զրու­ցա­կիցն է ի­րան­ցի հայտ­նի մի­ջազ­գայ­նա­գետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՆ.

— Իս­րա­յե­լա-պա­ղես­տին­յան հա­կա­մար­տութ­յու­նը կար­ծես թե ա­վար­տի նշան­ներ ցույց չի տա­լիս: Խնդ­րում եմ ձեր ընդ­հա­նուր մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը այս հա­կա­մար­տութ­յան վե­րա­բեր­յալ: Ի՞նչ ազ­դե­ցութ­յուն կա­րող են ու­նե­նալ ու­ժի տար­բեր կենտ­րոն­նե­րի դիր­քո­րո­շում­նե­րը այս հա­կա­մար­տութ­յան ըն­թաց­քի վրա, ի՞նչ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ այս հա­կա­մար­տութ­յու­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար։

— Պա­ղես­տի­նում պա­տե­րազմն ա­վե­լի ու ա­վե­լի հու­սա­հատ է դառ­նում եւ տա­րա­ծաշր­ջա­նը տա­նում է դե­պի ճգնա­ժամ: Բայց ակն­հայտ է, թե որ­քան ու­ժեղ է ՀԱ­ՄԱՍ-ը, եւ այն փաս­տը: Մինչ­դեռ ի­րեն մեծ տե­րութ­յուն հա­մա­րող սիո­նիս­տա­կան ռե­ժի­մը, որն ա­մեն օր սպառ­նում է ռմբա­կո­ծել Ի­րա­նին, չկա­րո­ղա­ցավ գլուխ հա­նել ՀԱ­ՄԱՍ-ի հետ Գա­զա­յի փոքր հատ­վա­ծում, եւ դա ա­պա­ցու­ցում է, թե որ­քան թույլ եւ ան­զոր են նրանք: Հե­տե­ւա­բար, Նե­թան­յա­հո­ւի կա­ռա­վա­րութ­յունն ա­նում է հնա­րա­վոր ա­մեն ինչ այլ երկր­նե­րին այս պա­տե­րազ­մին ներ­քա­շե­լու հա­մար: Բայց դա անհ­նար է, քա­նի որ Ա­մե­րի­կան եւ ա­րեւմտ­յան երկր­նե­րը շատ լավ հաս­կա­նում են, որ այս տա­րա­ծաշր­ջա­նը Ի­րա­քը, Սի­րիան կամ Ուկ­րաի­նան չէ, եւ ե­թե նրանք միա­նան այս պա­տե­րազ­մին, ու­րեմն դուրս կգան մեծ կո­րուստ­նե­րով.

Ես կար­ծում եմ, որ ԱՄՆ-ն Իս­րա­յե­լին ժա­մա­նակ է տվել մին­չեւ այս ամս­վա վերջ, եւ ե­թե նրանք չհաս­նեն ի­րենց նպա­տակ­նե­րին, ա­պա ստիպ­ված կլի­նեն դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը եւ հա­կա­մար­տութ­յու­նը լու­ծել քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով։

­Չեմ կար­ծում, որ այս հա­կա­մար­տութ­յու­նը կա­րող է ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ Կով­կա­սի վրա, քա­նի որ խա­ղա­ղութ­յունն ար­դեն գա­լիս է Կով­կաս: Եվ ե­թե ա­րեւմտ­յան երկր­նե­րը չկան­խեն այս խա­ղա­ղութ­յու­նը, կար­ծում եմ, որ Կով­կա­սում հա­կա­մար­տութ­յու­նը կկար­գա­վոր­վի։

— Քա­նի որ Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը Ա­րեւ­մուտ­քում ու­նեն նույն թշնա­մին, իսկ Հա­յաս­տա­նը վեր­ջին շրջա­նում բա­վա­կա­նին ջերմ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նի Ա­րեւ­մուտ­քի հետ, ի՞նչ ազ­դե­ցութ­յուն կա­րող է դա ու­նե­նալ հայ-ի­րա­նա­կան եւ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վրա:

— Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի շրջա­դար­ձը դե­պի Ա­րեւ­մուտք, ա­յո, հա­րե­ւան երկր­նե­րում ող­ջու­նե­լի քայլ չէ։ Ո­րով­հե­տեւ այս քա­ղա­քա­կան քայ­լե­րը կա­րող են մեծ հար­ված հասց­նել Հա­յաս­տա­նին։ Փա­շին­յա­նը կար­ծում է, որ ա­րեւմտ­յան երկր­նե­րը միշտ կա­ջակ­ցեն ի­րեն: Սա սխալ է, քա­նի որ մենք ա­կա­նա­տես ենք ե­ղել, որ Ա­մե­րի­կան եւ Ա­րեւ­մուտ­քը միշտ ոս­կու սա­րեր են խոս­տա­ցել եւ հա­կա­մար­տութ­յուն­նե­րի մեջ են գցել տար­բեր երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին, հետ նրանց ուղ­ղա­կի թո­ղել են դաշ­տում եւ փա­խել։ Ուս­տի, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը պետք է ա­ռողջ ո­րո­շում կա­յաց­նի եւ ող­ջա­միտ քայլ կա­տա­րի։

Ո­րով­հե­տեւ Ուկ­րաի­նա­յի վեր­ջին ի­րա­վի­ճա­կը դրա վառ օ­րի­նակն է։ Հա­յաս­տա­նը չպետք է մո­ռա­նա, որ օվ­կիա­նո­սից այն կողմ գտնվող եր­կի­րը դժվար պա­հե­րին ի­րեն օգ­նութ­յան չի գա. այն եր­կի­րը, ո­րը քո հա­րե­ւանն է, քեզ ա­ռա­ջին օգ­նութ­յան ձեռ­քը կտա: Յու­րա­քանչ­յուր ըն­տա­նի­քում կա­րող են լի­նել թյու­րի­մա­ցութ­յուն­ներ, վե­ճեր, բայց դա հնա­րա­վոր է լու­ծել։ Հա­յաս­տա­նը պետք է ինք­նու­րույն լու­ծի այդ թյու­րի­մա­ցութ­յու­նը հա­րե­ւան երկր­նե­րի հետ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ