Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան Ղարիբյան Լեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը. Արաքսյա Մելիքյան Ո՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներ Թույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարար Օչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ) Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Իրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին Մշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

 Մոսկվայում կայացավ «Համահայկական ճակատ» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»  շարժումների համատեղ խորհրդաժողովը: Նախ հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիք համատեղ խորհրդաժողով անցկացնել այս շարժման հետ:

— Մեր` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նպատակը եւ կարեւորագույն շեշտն այն է, որ ամենուրեք այնտեղ ենք, որտեղ կա հայ-ռուսական բարեկամությանն ուղղված գործունեություն, որտեղ կա հայ-ռուսական համագործակցության խորացման նպատակ: Մեր շարժման նպատակներից մեկը, այո՛, նաեւ օգնելն է այն նոր ձեւավորվող ուժերին, ովքեր ուզում են հայ-ռուսական համագործակցության դաշտում այդ գաղափարախոսական հենքով ծավալել իրենց գործունեությունը: Հենց այդ էր նպատակը, որ մենք մեկնեցինք Մոսկվա եւ «Համահայկական ճակատ» շարժման հետ համատեղ ուժերով անցկացրեցինք այդ խորհրդաժողովը, որը նվիրված էր  այն գաղափարախոսությունների ներկայացմանն ու քննարկմանը, որոնց հիմքում է հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական, եղբայրական հարաբերությունների խորացումը:

Թեպետ խորհրդաժողովի հրավերների տակ ստորագրել էիք ե՛ւ Դուք, ե՛ւ «Համայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանը, սակայն էկրաններին միայն «Համայկական ճակատ»-ի լոգոն էր: Ի վերջո, իրականում Դուք այս խորհրդաժողովում հյուրի՞ կարգավիճակում էիք, թե՞  կազմակերպչի:

— Եկեք   չկարեւորենք, թե ինչ կարգավիճակ էր: Համատեղ մենք նախագծեցինք այս խորհրդաժողովը, ինչքան հնարավոր էր, օգտակար եղանք` ոչ միայն նրանով, որ մեր Շարժման պատվիրակությունը մեկնեց` մասնակցելու խորհրդաժողովին, երկու ելույթ եղավ մեր շարժման կողմից, այլեւ մենք հրավիրեցինք մասնակցելու մեր բազմաթիվ գործընկերներին թե՛ Ռուսաստանում հայ համայնքից, ընդ որում` ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ հյուրեր եկան այլ քաղաքներից, թե՛ մեր ռուս բարեկամներին, որոնք հայտնի փորձագետներ են եւ շատ լավ տիրապետում են Կովկասի ու Անդրկովկասի քաղաքական գործընթացներին: Բնականաբար, սա շատ կարեւոր միջոցառում էր: Մենք պետք է կարողանայինք հստակեցնել, թե հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային, հարաբերությունների զարգացման համար ինչպիսի գաղափարախոսական հենք է անհրաժեշտ, որ ուղղություններով` ե՛ւ պետական համագործակցության շրջանակներում, ե՛ւ ոչ պետական, այսինքն` հասարակությունների միջեւ, այսպես կոչված, ժողովրդական դիպլոմատիայի դաշտում: Եվ հենց դրան էին վերաբերում մեր զեկույցները: Ասեմ, որ մենք այս միջոցառումն անցկացրեցինք Հայաստանի Հանրապետության համար շատ բարդ շրջանում: Մենք տեսնում ենք, որ մեր երկրի շուրջ արդեն որերորդ տարին է` ծավալվում են բացասական գործընթանցեր, մեր թշնամին շարունակում է ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ թույլ տալ: Հետեւապես, այստեղ, իհարկե, պետք է լինել շատ աչալուրջ: Իսկ այդ մարտահրավերները, որոնք կան Հայաստանի շուրջ, կարելի է լուծել միայն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների սերտացման միջոցով:

Ի դեպ, ուշագրավ էր, որ խորհրդաժողովի ժամանակ ռուսական պետական մարմիններից ստացված ողջույնի խոսքերն ու ուղերձները հենց Ձեր շարժմանն էին ուղղված

— Մեր շարժումն արդեն երեք տարի է` գոյություն ունի: Այս երեք տարվա ընթացքում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն արել է բազմաթիվ հանրահավաքներ, երթեր, ցույցեր, պիկետներ, խորհրդաժողովներ, կլոր-սեղաններ, հայտարարություններ: Մեր շարժումը շատ լարված աշխատանքով է հանդես եկել եւ, բնականաբար, Ռուսաստանի պետական մարմինները եւ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, հանրությունը, մամուլն ավելի շատ ճանաչում են մեր շարժումը: Եվ տեղեկանալով, որ մեր շարժումը կազմակերպիչներից մեկն է այս միջոցառման` նպատակահարմար են գտել իրենց ուղերձները հասցեագրել մեզ: Բայց հնչած ուղերձները վերաբերում էին հենց խորհրդաժողովին, եւ այդտեղ որեւէ խնդիր փնտրել պետք չէ:

Դուք խորհրդաժողովին ներկայացրեցիք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը, ինչը բավական դրական եւ լայն արձագանք գտավ ներկա թե՛ ռուս փորձագետների շրջանում, թե՛ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների մոտ: Իսկ որքանո՞վ հնարավոր եղավ համադրել այս ծրագիրը մասնակից մյուս երկու շարժումների գաղափարախոսության հետ: Նկատի ունեմ` «Համայկական ճակատի» (առաջնորդ` Արշակ Կարապետյան) եւ «Հայ ազգային ճակատի» (ղեկավար` Գեւորգ Գեւորգյան) հետ:

— Մենք բերել էինք մեր ծրագրի նախագիծը, որպեսզի այն քննարկեինք մեր գործընկերների` Ձեր նշած շարժումների եւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների ու ռուս փորձագետների հետ: Սա մեզ համար կարեւոր էր, որպեսզի վերջնական մեր ծրագիրը, որով ուզում ենք մուտք գործել 2024 թվական` լինի հղկված: Իհարկե, հաշվի ենք առնելու մեր գործընկերների եւ խորհրդաժողովին ելույթ ունեցած մասնագետների կարծիքները, ինչպես նաեւ խորհրդաժողովից հետո տեղի ունեցած որոշակի քննարկումների ժամանակ հնչեցված շատ լուրջ փորձագետների տեսակետները: Դուք ներկա էիք խորհրդաժողովին եւ տեսաք, թե ինչպես բուռն ծափահարություններով ընդունվեց ծրագրի նախագծի ներկայացումը: Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն ասում էին, որ պրակտիկապես մեր բոլոր առաջարկների, գաղափարների տակ իրենք կարող են ստորագրել, ինչը մեզ ոգեւորում է: Երբ ծրագիրը վերջնականապես կհղկվի, մենք այն կհրապարակենք, եւ հանրությունն ավելի մանրամասն կտեղեկանա  ծրագրից: Ինչ վերաբերում է մեր գործընկերներ շարժումների ներկայացուցիչներին, ապա ի հայտ եկան որոշակի տարընթերցումներ, որոնք, կարծում եմ, դեռ պետք է քննարկվեն: Ինչպես ասում են` բանավեճերում ծնվում է ճշմարտությունը, այնպես որ, մենք կարող ենք քննարկել մեր ծրագրի կետերը, որոնք մեր գործընկերների կողմից ամբողջությամբ չեն ընկալվում:

Այսինքն` վերոնշյալ շարժումների կողմից միասնական ծրագիր չի՞ ընդունվել:

— Ո՛չ, միասնական ծրագիր այս պահին դեռեւս չկա, կլինի, թե` ոչ, ցույց կտան ապագա քննարկումները: Մեր գործընկերները ներկայացրեցին իրենց ծրագիրը, մենք` մեր ծրագիրը: Շատ լավ է, որ եղավ նաեւ կարծիքների բազմազանություն եւ դրա շուրջ քննարկում:

Փաստորեն, դեռ վա՞ղ է խոսել, թե արդյոք հնարավոր է, որ ձեր  շարժումների միավորում տեղի ունենա:

— Ընդհանրապես գտնում եմ, որ պետք է այն ուժերը, որոնք գնում են մի ճանապարհով, իրենց ջանքերն ու ուժերը հնարավորինս կոորդինացնեն եւ առաջ տանեն: Այն, որ մենք սկսել ենք մեր համագործակցությունը, փաստ է: Եվ, այո՛, ես տեսնում եմ այդ համագործակցության շարունակություն: Ինչ վերաբերում է միավորմանը, ապա մեր  գործընկերները դեռեւս կազմավորման փուլում են, իսկ մեր շարժումն արդեն երեք տարի գոյություն ունի: Մեր շարժման մեջ չորս կուսակցություն է ներկայացված, 18 հասարակական կազմակերպություն, մեր շարժման խորհուրդը կազմված է  յուրաքանչյուրն իր ոլորտում շատ անվանի 50 մարդկանցից: Նրանց շարքում կան մշակութային շատ հայտնի եւ վաստակավոր գործիչներ, տնտեսագետներ, սպորտի ոլորտում, գիտության եւ քաղաքականության մեջ հայտնի գործիչներ: Մեր շարժումն իր ենթակառուցվածքները ստեղծել է  ՀՀ բոլոր մարզերում, մի շարք բնակավայրերում ստեղծել ենք տեղային խորհուրդներ:  Ուրախ կլինենք, որ մեր գործընկերները նույնպես կազմավորվեն, որպես շարժումներ, ենթակառուցվածքներ ունենան ու ներկայանալի կազմ եւ այն գաղափարախոսությունը, որը հիմա քննարկում ենք, կարողանանք այնքան մերձեցնել, որպեսզի խոսենք միասնական ծրագրերի մասին: Իհարկե, շատ կարեւոր է ունենալ նաեւ գործողությունների եւ քայլերի ճանապարհային քարտեզ` ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս ենք իրականացնում մեր ծրագրերն ու նպատակները: Որպեսզի խոսենք ավելի սերտ համագործակցության մասին, պետք է այդ ճանապարհային քարտեզը նույնպես քննարկվի: Բոլոր դեպքերում, այս փուլում միավորման մասին դեռեւս խոսելն վաղ է, բայց էլի եմ շեշտում` համագործակցությունը կայացած է:

Իսկ ի՞նչ տարբերություն կա Ձեր գաղափարախոսական ծրագրերում, որոնց հարցում դեռեւս ընդհանուր հայտարարի չեք եկել:

— Խորհրդաժողովի ժամանակ եղան մի շարք հարցեր, որոնց վերաբերալ մեր գործընկերները մի տեսակետ ունեին, մենք` այլ: Կլինի խորհրդակցությունների շարք, որտեղ կփորձենք մոտեցնել մեր տեսակետները: Եթե կստացվի` լավ, եթե չլինի, ապա յուրաքանչյուրս իրավունք ունենք մեր տեսլականն ունենալ Հայաստանի զարգացման եւ ապագայի հարցում: Ամենակարեւորը` մենք ունենք ընդհանրություն` հայ-ռուսական հարաբերությունները ե՛ւ մեր, ե՛ւ մեր գործընկերների համար առաջնահերթություն է, եւ այստեղ է մեր համագործակցության բանալին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:



Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան ՂարիբյանՍպերցյանը` իտալական ակումբի տրանսֆերային նպատակԼեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը. Արաքսյա ՄելիքյանՈ՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներԹույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարարՕչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ)Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումներըՎաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ ՍրբազանԻրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանինՄշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համարՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԿենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐՋրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետՄարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18)MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուրՎարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ ԴանիելյանՀինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտումԲուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նյութերըԴավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն էՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Բայդենի որդին նախկին կնոջը 3 միլիոն դոլարի ալիմենտ է պարտքԼեո Նիկոլյանը հացադուլի 41-րդ օրը մեկնեց ՖրանսիաՀայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարներըՌԴ-ն ցանկանում է քրեական գործ հարուցել Գարրի Կասպարովի դեմՇՏԱՊ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 31-ից Սևանում անհետ կորած աղջկա դեպքիցՀայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի անվտանգության դոկտրինի անբաժանելի մասն է. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարՉինաստանը ռեկորդային տեմպերով նետում է ԱՄՆ արժեթղթերըՇՏԱՊ. Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտորը Բրիտանական հակահետախուզությունը հանձնարարվել է կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա՝ ահաբեկիչների փոխարեն. TelegraphԻնչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրենԱնի Հովհաննիսյանը պարտություն կրեց ու զրկվեց օլիմպիական ուղեգրից 9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջըԴանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարինԱդրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումԿենդանակերպի այս նշանները հունիսին կունենան հզոր ֆինանսական հոսքերԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառըՎերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ ՍուրենյանԻրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Արցախի Հանրապետության պետական դրոշըՄեր հաղթանակներն են ամրապնդում մեր կամքը՝ հասնելու խաղաղության ու անվտանգության․ Վեհափառ ՀայրապետՇՏԱՊ. պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղելՀայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնըՆշանակալի է Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործումՀունիս ամսվա աստղագուշակ Ռուսական ուժերը ստրատեգիական ճեղքում եւ առաջխաղացում են իրականացրել Չասով Յարի հյուսիսում (Քարտեզ)Հուսիթիները մեկ օրում երկու անգամ հարվածել են ամերիկյան ավիակրին եւ այլ նավերի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода