20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Արցախը չկա, բայց այս իշխանությունն ու ընդդիմությունը կան, տարվա աբսուրդը սա է. Մհեր Մեսրոպյան

Ներքաղաքական

Ամանորին ընդառաջ՝ սովորաբար բոլոր հարցազրույցներում ամփոփելով տարին՝ անդրադարձ է կատարվում տարվա ձեռքբերումներին ու կորուստներին: Վերոնշյալ հարցն էլ դարձավ ավելորդ, որովհետեւ այս տարի բոլորիս համար կորուստը նույնն է… «Իրավունքն» այս մասին է զրուցել «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ:

— Դուք ամենօրյա ռեժիմով ի լուր աշխարհի բարձրաձայնում էիք ու ահազանգում Արցախի շրջափակման մասին, ապա այն մեծ աղետի, ինչի միջով անցավ 120 հազար հայ: Ի՞նչ զգացողություններ ունեք հիմա՝ տարեվերջին:

— Իրոք, շատ ծանր տարի էր: Մենք վերջնականապես կորցրինք Արցախը, եւ այն մարդիկ, ովքեր ասում են, թե նորից հետ ենք վերադարձնելու, առայժմ ես համարում եմ անիմաստ խոսակցություններ: Պարզապես, նրանք հասարակության մեջ դիվիդենտներ են հավաքում, բայց իրականությունն այլ է: Կար թեզ, որը պտտվում էր ընդդիմության մեջ, թե իբր Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, բա ո՞նց եղավ… Իշխանությունը չկարողացավ Արցախը պահել, ընդդիմությունը՝ նույնպես: Ե՞վ… Այսօր փաստը մնում է փաստ, որ Արցախը չկա, բայց այս իշխանությունն ու ընդդիմությունը կան, տարվա աբսուրդը սա է ինձ համար: Այլ երկրներում, երբ ինչ-որ դեպք է պատահում, կառավարությունն ամբողջությամբ հրաժարական է տալիս: Մինչդեռ մեր երկրում իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը, բացարձակ կորցրել են ամոթ հասկացությունը, քանզի իրենց համար ամենակարեւորն իրենց աթոռներն են: Այս իրադարձություններից հետո՝ նրանք պետք է ընդհանրապես հեռանային քաղաքական դաշտից:

— Պարոն Մեսրոպյան, իսկ ի՞նչ կասեք տարվա ձեռքբերումների մասին, որո՞նք էին դրանք եւ ո՞ր ոլորտներում:

— Այսօրվա իշխանությունը հաճախ խոսում է տնտեսական աճի մասին, բայց ո՞ւմ է պետք այդ ամենը, եթե շարունակում ենք կորցնել մեր Հայրենիքի տարածքներն ու մեր հայրենակիցներին: Մի՞թե տնտեսական աճով կարելի է ծածկել ազգային այն տառապանքը, որի միջով դեռ շարունակում ենք անցնել: Իրականում ազգովի բացարձակ ոչ մի ձեռքբերում չունենք, միգուցե ունեցել ենք ինչ-որ անհատ մարզիկներ, որոնք հաջողություններ են ունեցել, բայց ընդհանրական առումով՝ մենք միայն կորցնում ենք: Կորցնում ենք մեր Հայրենիքը, մեր զինվորներին, տաղանդավոր արտիստներին… Զոհեր, զոհեր, զոհեր… Ե՞րբ պետք է սա ավարտվի, դեռ ինչքա՞ն պետք է մարդկային ու տարածքային կորուստներ ունենանք: Ես սա համարում եմ հենց այսօրվա իշխանության եւ տիտղոսային ընդդիմության մեղավորությունը:

— Բայց հաճախ մեղավորության սլաքներն ուղղվում են ժողովրդի ուղղությամբ, թե անտարբեր են, լուռ են…

— Ես ժողովրդին էլ եմ հասկանում, մարդիկ հոգնել են քաղաքական խաղերից եւ ընդհանրապես չեն ուզում մասնակից դառնալ որեւէ մի քաղաքական իրադարձության: Ասածիս ապացույցը Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների այդքան ցածր մասնակցությունն էր: Պարզ է, որ ժողովուրդը դարձել է անտարբեր, պայքարի ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ պատկերացում, թե ինչպես ու հանուն ինչի պայքարի:

— Ոմանք պատրաստվում են Ամանորին, ոմանք հնարավոր արտահերթ ընտրություններին, իսկ ինչի՞ է պատրաստվում «Ազգի ձայնը» 2024-ին:

— Մենք լիահույս ենք, որ այս իշխանությունները ուշ թե շուտ կլքեն իրենց աթոռները, եւ նրանց տեղը կգա իրական հայրենասիրական, քաղաքական ուժ, որը, իրոք, մտադրություն ունի ծառայել իր ժողովրդին, իր ազգին, իր հասարակությանը: Հուսանք՝ 2024 թվականին սառույցը կհալվի, եւ կլինեն հստակ քայլեր այս ուղղությամբ: Համաձայնեք, որ մինչեւ հիմա որեւէ դրական բան չի փոխվել ժողովրդի համար: Իշխանությունը շարունակում է մեղադրել ընդդիմությանը, թե նրանք են հողեր հանձնել, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը… Սա էժան թատրոն է, ամբիցիաների ու շահերի բախումներ են, որոնք անձնական խնդիրներ են եւ ոչ թե ազգային: Ցավում եմ, որ այսօր հայտնվել ենք այս իրավիճակում:

— Ասում են՝ Ամանորի գիշերը հրաշքներ լինում են: Դուք հավատո՞ւմ եք դրան:

— Չեմ հավատում Ամանորի հրաշքներին, բայց ընդհանրապես հրաշքների հավատում եմ: Ամանորն ինձ համար այն օրը չէ, որ սպասեմ, թե հենց այդ օրը հրաշք պետք է լինի: Հիմա ուզում եմ ընդամենը մեկ հրաշք լինի՝ իմ ժողովուրդը, իմ ազգը վերջապես ազատվի այս աղետալի ժամանակահատվածից: Աստծո գործերն անքննելի են, որեւէ մեկը չգիտի, թե վաղվա օրը ինչպես կլինի: Հիմա անհնարին է կանխատեսել, թե ինչ կարող է լինել 2024 թվականին: Ամենակարեւորը՝ ես ուզում եմ իմ ազգին եւ հասարակությանը մաղթել իրական միաբանություն, այլ ոչ թե ձեւական, որպեսզի գոնե չկորցնենք Հայաստանը:

— Այս ընթացքում տեսանք բազմաթիվ համախմբման փորձեր, բայց դրանք որեւէ արդյունք չտվեցին, հետեւապես ո՞ւմ եւ ինչի՞ շուրջ միաբանվել:

— Այն գաղափարների, որոնք իրոք լցված են հայրենասիրությամբ եւ ունեն ադեկվատ քայլերի հերթականություն, որը կարող է նպաստել եւ անել հնարավորինս՝ մեր Հայրենիքի պահպանման համար: 2018-ին տեղի ունեցած հեղափոխություն կոչվածն ինձ համար, պարզապես, իշխանափոխություն էր՝ ուրիշ մարդիկ բերեցին ուրիշ մարդկանց… Ես դրանից առաջ հավատում էի, որ ամեն ինչ կարող է շատ լավ լինել մեր ազգի համար, բայց հիմա Աստծուց խնդրում եմ, որ մեր ազգն այս իրավիճակից դուրս գա:

— Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր տարին:

— Արդեն բավական երկար տարիներ է, ինչ ես անցկացնում եմ Նոր տարին աշխատանքի վայրում՝ բեմում: Սա իմ մասնագիտության մեջ արդեն ընդունված ավանդույթ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված