Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

«100-120 հազար վճռական մարդկանց աջակցության, միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է»․ Արմեն Աշոտյան

Թեմա

Տեւական ժամանակ կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է  հայրենիքի ճակատագրով մտահոգված եւ իր անձնական կյանքով հետաքրքրվող  քաղաքացիների հարցերին։

Նաիրա Գալաջյան․ «Խնդրում եմ, անկեղծ պատասխանեք․ հնարավո՞ր է՝ դուք բանտից այս ֆորմատով մեզ կոչ անեք միասնական պայքարի եւ ուղղորդեք մեզ»:

Արմեն Աշոտյան․ «Անկեղծ պատասխանեմ․ իմ երկարատեւ բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին։ Առաջինը՝ լյարդս է, որ ալկոհոլի բացակայությամբ փոքրացել է եւ առողջացել, երկրորդը՝ վարկանիշս է, որ ակնհայտ եւ անարդար սարքած գործով մեծացել է։ Իսկ հիմա խնդրում եմ՝ դուք անկեղծ պատասխանեք․ հասարակությունը պատրա՞ստ է ոտքի կանգնել եւ իմ կոչի՝ որպես կայծի կարի՞քն ունի միայն։ Կարծում եմ, կհամաձայնեք՝ դեռ ոչ։ Հենց որ բանը հասնի կոչին, վստահեցնում եմ ձեզ, այն եւ պայքարի մյուս միջոցները չեն ուշանա։ Իսկ ձեր վստահության եւ հավատի համար, անշուշտ, շատ շնորհակալ եմ»։

Արմենակ Սաղաթելյան․ «Էս դավաճաններն իրենց հանցագործություններով եւ հայրենիքի վաճառքով մեզ թեւաթափ են արել։ Իսկ այն մարդիկ, որոնք կրթություն չունեն, նրանց ստերին են տրվում։ Ո՞նց պայքարենք էդ ամենի դեմ»։

Արմեն Աշոտյան․ «Ձեր հարցի մասնակի պատասխանը հնչեցրել եմ երրորդ հարցի պատասխանում։ Կասկած չկա, որ համառորեն պետք է բացել մարդկանց աչքերը, սրտերը, հոգիները, չզլանալ, չհուսահատվել, չխուսափել։ Սա կարեւոր լուսավորչական աշխատանք է։ Բայց կարծել, թե իշխանափոխության համար անհրաժեշտ է բացել ՀՀ քաղաքացիների վեց միլիոն աչքեր, ճիշտ չէ։ 100-120 հազար վճռական մարդկանց աջակցության դեպքում, նրանց միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է։ Իհարկե, հստակ ծրագրային ապահովման եւ մոբիլիզացնող առաջնորդության պարագայում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/12/30/1391551/

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ