Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Արցախի հարցը փակված չէ, իսկ տխրահռչակ հրամանագիրը վտանգավոր է և կարող է հանգեցնել մեր թշնամիների կողմից էլ ավելի անօրինական գործողությունների. Բորիս Առուշանայն

Հանդիպում

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ,- նախադասությունը հայկական մամուլում սկսեց շրջանառվել սեպտեմբերի 28-ից։ Ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո, արդյո՞ք հարցը հանվել է օրակարգից և վերջապես, անձը կարո՞ղ է միանձնյա որոշում կայացնել և դադարեցնել հանրապետության գործունեությունը, ի վերջո այսօր Արցախի հանրապետությունը շարունակո՞ւմ է գործել հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանից, ով նկատեց․

-Ես արդեն ասել եմ, որ այդ տխրահռչակ որոշումը, որը, ի դեպ, չի հրապարակվել եւ չունի իրավական ուժ, ստորագրվել է ճնշման ներքո, քաղաքացիական բնակչության ոչնչացումը կանխելու համար:

Սակայն, ինչպես Արցախը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն է օգտագործվում է որպես քաղաքական մեքենայությունների գործիք՝ արդարացնելու անօրինական գործողությունները կամ միջազգային իրավունքի խախտումները, ինչպիսիք են շրջափակումը և էթնիկ զտումները, ռազմական գործողությունները, որոնք կոչվում են «հատուկ գործողություններ» և այլն, այնպես էլ Արցախի Հանրապետության լուծարման մասին այս հրամանագիրն է վտանգավոր է և կարող է հանգեցնել մեր թշնամիների կողմից էլ ավելի անօրինական գործողությունների։ Կարծում եմ, որ Արցախի հարցը փակված չէ, և մենք բոլորս միասին աշխատելու ենք արդար լուծումների հասնելու համար, այլապես տարածաշրջանում կայուն խաղաղություն չի լինի։ Այսօր Արցախի իշխանությունների առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, քաղաքական եւ իրավական, որոնց լուծմանը պետք է անդրադառնա Ազգային ժողովը եւ Արցախի կառավարությունը։

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ