Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները

Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելն Արեւմուտքի պատվերն է. Նահապետյան

Հանդիպում

«Իրավունքն» անդրադարձել էր, որ օրերս նախատեսված հակաեկեղեցական հավաքն Էջմիածնում տապալվել էր, եւ այն տեղի ունեցավ մոտ 10 հոգով` այն էլ Երեւանում: Այդուհանդերձ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հազարավոր զավակներ գնացել էին Մայր Աթոռ` հնարավոր սադրանքները կանխելու համար: Ի վերջո, ինչո՞ւ հենց այս փուլում կրկին հայտնվեցին ինչ-որ մարդիկ, ովքեր որոշել են դեմ դուրս գալ եկեղեցուն եւ Ամենայն Հայոց հայրապետին, մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ուշագրավ փակագծեր բացեց:

— Ձեր գնահատմամբ` ինչու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ Վեհափառ Հայրապետը հերթական անգամ թիրախավորվեցին:

— 2018 թվականից սկսած` սա եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի դեմ չորրորդ մեծ հարձակումն է: Երեքը` հոգեւոր իշխանափոխության հետ կապված, որովհետեւ Վեհափառն օծյալ է, պատգամավոր չէ, որ հետ կանչես ու ասես` մանդատդ վայր դիր: Իսկ այն, ինչ Աստված է որոշում, մարդը ինչպե՞ս կարող է բեկանել: Հիմա, այնուամենայնիվ, ինչ-որ նոր արշավ է սկսվել: Եվ, կարծես թե, այդ արշավը պետական մակարդակով է կազմակերպվում: Սրանով իրենք մի քանի խնդիր են լուծում, եւ առաջնահերթն այն չէ, թե ինչու են ուզում, որ Ամենայն Հայոց Հայրապետը չլինի Գարեգին Երկրորդը: Իրենք Արեւմուտքի պատվերն են կատարում, որի նպատակն է Հարավային Կովկասում ստեղծել կովկասյան բանակ` ՆԱՏՕ-ի ստանդարտներով եւ հրահանգիչներով, թուրքական բանակի գլխավոր շտաբի հրամանատար-սպաների առաջնորդությամբ, որը պետք է ճակատ բացի Ռուսաստանի դեմ հարավի ուղղությամբ: Բայց ՀՀ քաղաքացիները այնպես չէ, որ դյուրին կերպով կհամաձայնեն Վրաստանի եւ Ադրբեջանի զորքերի հետ միասին բանակ կազմած կռվեն Ռուսաստանի դեմ, հատկապես երբ ՌԴ-ում բնակվող 3 միլիոն հայերից շատերը կռվում են ուկրաինական ճակատում` Ռուսաստանի ինքնիշխանության վերականգնման եւ տարածքների ազատագրման համար: Դրա համար պետք է քարոզչական լուրջ հող նախապատրաստվի, այսպես ասած` մոտիվացիա ստեղծվի մարդկանց մոտ:

— Այդ մոտիվացիայի համար բավարար չէ՞ հակառուսականության ակնհայտ լայն տարածումը հանրապետությունում:

 — Հակառուսականությունը դեռեւս բավարար չէ, որ մարդը զենք վերցնի ու կռվի: Բամբասելը, չարախոսնելն այլ է, բայց զենք վերցնելու ու կռվելու համար լուրջ մոտիվացիա է պետք: Մոտիվացիա ստեղծող կարեւորագույն ինստիտուտներից մեկը եկեղեցին է: Օրինակ` Ուկրաինայում լուրջ մոտիվացիա ստեղծելու համար, որպեսզի քաղաքացիները զենք վերցնեն եւ կռվեն Ռուսաստանի դեմ, կարեւորագույն ինստիտուտում իշխանափոխություն արեցին` ստեղծելով երկրորդ եկեղեցի: Մինչ այդ կար Ուկրաինական ուղղափառ եկեղեցի, որը քույր եկեղեցի էր Ռուս ուղղափառ եկեղեցուն, սակայն ապօրինի ձեւով այդ եկեղեցին մասնատեցին եւ ստեղծեցին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի, որի հոգեւոր առաջնորդի նշանակումը կատարվեց Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին կապիտան Կոստանդնապոլսի պատրիարքի կողմից: Հետո եկեղեցիների գույքը սկսեցին խլվել Ուկրաինական ուղղափառ եկեղեցուց եւ հանձնել նոր եկեղեցուն: Նոր ստեղծված եկեղեցին այլեւս հավատացյալներին քարոզում է, որ ճիշտը զենքով Ռուսաստանի դեմ կռվելն է: Այսինքն` ստեղծվում է լուրջ մոտիվացիոն բազա: Իհարկե, բանդերականներն Ուկրաինայում ատելությամբ էին լցված այն ամենի նկատմամբ, ինչ ռուսական է, բայց նրանք բնակչության փոքր մասն էին կազմում: Իսկ Ռուսաստանը` որպես թշնամի, մցրակից, քրիստոնյա ուկրաինացի ժողովրդին ոչնչացնող ներկայացնելու համար պետք էր լուրջ քարոզչություն տանել: Այս առումով զանգվածային լրատվամիջոցների տված տեղեկատվությունը քարոզչություն չէ իրականում, հպանցիկ է, անցողիկ: Մինչդեռ հոգեւորականների ասածը բավականին լուրջ նստվածք է թողնում: Եվ այս առումով պատահական չէ, որ այսօր թիրախավորված են երկու անձ` ոչ միայն Վեհափառ Հայրապետը, այլ` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը` Եզրաս սրբազանը: Այս անձանց թիրախավորելով` բնականաբար, թիրախավորվում է նաեւ եկեղեցին:

— Իսկ ո՞վ է Ամենայն Հայոց կաթողիկոսի իրենց թեկնածուն` Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխուլիսլամ Ալաշուքյուր Փաշազադե՞ն:

— Ես սկզբունքորեն վստահ եմ, որ ոչինչ նրանց մոտ չի ստացվելու: Մեր եկեղեցու զավակները ցույց տվեցին` պատրաստ են դիմադրել: Բայց իրենց թեկնածուն կարող է եւ հոգեւորական էլ չլինել: Տեսել ենք չէ, որ պատերազմի մեջ գտնվող երկրում ԱԱԾ տնօրեն է նշանակվում ոլորտի հետ բացարձակապես կապ չունեցող մարդ, երկրի վարչապետ է նշանակվում մի անձ, ով կառավարումից ունի այնքան գիտելիք, որքան նորածինը կյանքից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված