ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Պուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանին Չինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ուղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան

Թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է. Լոքմագյոզյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ:

— Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ թուրքական հրանոթները տեղակայվում են հայ-թուրքական սահմանից ընդամենը 200մ հեռավորության վրա, կան կուտակումներ նաեւ ադրբեջանական կողմից: Եվ սա այն ֆոնին, երբ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Հայաստանին` անհապաղ հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ: Ըստ Ձեզ` Թուրքիան կդիմի՞ գործողությունների:

— Նիկոլ Փաշինյանն ինքն է բավականին ժամանակ ասում, թե պատերազմի են պատրաստվում, պատերազմ կարող է լինել եւ անգամ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու դեպքում: Այսինքն` մենք դա ունենք ամենաբարձր կետից, մյուս կողմից էլ նա չի ասում, թե մենք ինչ ենք անում դրա դեմ: Եթե մի պետության ղեկավար պատերազմի է սպասում իր հարեւանի կողմից, նա առաջին հերթին պետք է հանգստացնի իր ժողովրդին` ասելով, որ մենք էլ ենք պատրաստվում, չվախենաք, բայց այդպիսի բան չենք տեսնում: Նա միայն ասում է՝ պատերազմ է լինելու, առաջին հերթին մեր վարչապետն է ժողովրդին վախեցնում պատերազմով, ոչ թե թուրքը, հետո է գալիս թուրքը: Ես նկատում եմ, որ մենք այդ խնդիրներում ավելի առաջ ենք գնում, իսկ թուրքերը, Ալիեւը մեր հետեւից են վազում, այս գյուղերն էլ Ալիեւը չէր պահանջում: Դրա մասին առաջինը հիշեցրեց հենց Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո սկսեցին ադրբեջանցիները պահանջել «անկլավները»:

— Պարոն Լոքմագյոզյան, ստացվում է, որ հայկական կողմն է «հուշում» թուրքին՝ ի՞նչ պահանջել:

— Եվ անգամ, օրինակ` Տիգրանակերտը` Քյարքի, անունով հիշելը այս համատեքստում պետք է դիտարկել: 30 տարի այդ գյուղի թուրքերեն անվանումը չգիտեի, ես Նիկոլ Փաշինյանի միջոցով սովորեցի, եւ այդ անունը թուրքերի կողմից չեկավ, այդ անունը առաջին անգամ հիշատակեց Հայաստանի վարչապետը: Մենք քառատրոփ առաջ ենք գնում, թուրքերը մեր հետեւից են գալիս, այսինքն` իրենք չեն նախաձեռնում ինչ-որ մի նոր բան, ամեն ինչ մենք ենք նախաձեռնում, իրենք էլ մեծ շնորհակալությամբ ընդունում են այդ բանը: Հիշեք, որ Թուրքիայից ու Ադրբեջանից տարբեր ժամանակներ ասել են` խոստացել եք, տվեք, կատարեք, բայց ի՞նչ ենք խոստացել, մենք չգիտենք: Մենք ոչ մի բան չենք խոստացել, եթե խոստացել է, Նիկոլ Փաշինյանն է խոստացել: Վերելակային դիվանագիտության ժամանակ ինչե՞ր խոստացավ, դե հետագայում պարզվեց, որ ինչ-որ «պապկաներ» են գնացել-եկել Ադրբեջան, այստեղ են երեւի խոստումները: Նրանք էլ ասում են՝ խոստացածը տվեք: Իսկ մյուս կողմից էլ, եթե Թուրքիան ինչ-որ թնդանոթներ է տեղադրել սահմանին, ասեմ, որ քանի դեռ ռուս զինվորն այնտեղ է, ոչ մի բան չի կարող անել, խնդիրը դա է: Եթե հենց մենք քայլեր անենք, որն անում ենք` ռուս զինվորին այնտեղից քշելու համար, այդ ժամանակ կարող է պատրաստություն տեսնեն իրենք: Բայց այսօր, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ է, ոչ մի բան չի լինի, մեր գլխավոր խնդիրը ռուսի այնտեղ լինել-չլինելն է, ոչ թե թուրքի ինչ անել-չանելը, թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է, միայն նրա առկայությունը այնտեղ հերիք է, որ թուրքը ամեն տեսակ ծրագրերից հրաժարվի:

— Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ուղիղ հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից հանում են ռուս սահմանապահներին, հաջորդիվ հնարավո՞ր է նրանց հայ-թուրքական սահմանից փորձեն հանել: Ի վերջո, ինչպես ինշխանության ներկայացուցիչներն են նշում, հայկական ուժերը բավարա՞ր են սահմանները վերահսկելու համար:

— Այդ ամենը գալիս է մեր կողմից, ոչ թե` թուրքի կամ ռուսի: Այո՛, հիմա քայլ առ քայլ առաջ ենք գնում, բայց արդեն խոսք կա, որ բազան պետք է հեռացվի, ոչ միայն ռուս սահմանապահները` օդանավակայանից, այլ նաեւ ռուսական ռազմաբազան պետք է հեռացվի: Սա արեւմտյան ծրագիր է, մեր ղեկավարությունն այդ ծրագրի կատարողն է: Իհարկե, լուրջ խնդիր կլինի, եթե ռուս զինվորն այստեղից դուրս գա, սակայն իմացե՛ք, ռուս զինվորը երբեք ու երբեք այստեղից դուրս չի գալու: Կարող է մենք այստեղից դուրս գանք, կարող է Հայաստան չլինի, բայց ռուսը այս տարածաշրջանից դուրս չի գալու: Նույն բանն էլ կատարվեց Արցախում, արցախահայությունը դուրս եկավ, բայց ռուսը մնաց, իրականում պետք է ընդունել, որ ռուս խաղաղապահի այնտեղ մնալու իմաստն այլեւս չկա, բայց ռուսն այնտեղ կանգնած է: Եթե հայը այնտեղ լիներ, ավելի լավ, ապա ինչ-որ կերպ կիմաստավորվեր նրանց ներկայությունը, անգամ եթե հայը չլինի, մեկ է` ռուս զիվորն այնտեղ կլինի: Ռուսին այստեղից քշել չի լինի:

— Այդուամենայնիվ, եթե Թուրքիան սահմանին զենք-զինամթերք է կուտակել, ի՞նչ է ուզում հասկացնել Հայաստանին կամ Ռուսաստանին:

— Դա էլ մի ուրիշ հարց է, մեր այսօրվա իրականությունում այնպիսի լուրեր են տարածվում, որոնք կիսաճշմարտություններ են եւ ինչ-որ նպատակներ են հետապնդում: Վերջերս լուր տարածվեց, թե Թուրքիայի արեւմտյան կողմերում` Մուղլայում 4.4 մագնիտուտ երկրաշարժ է եղել ու քանդված շենքերի նկար էին տեղադրել, բոլորն ուրախանում էին, թե Թուրքիան քանդվում է, Աստված պատժում է, բայց ոչ մեկը դժվարություն չքաշեց ուղեղը աշխատեցներ, որ հասկանար` այդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքեր չեն քանդվում: Ինչ-որ կազմակերպություն կամ ուժեր մանիպուլյացիա են անում: Այսպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, հիմա եթե ասում են` թուրքը եկել է, թնդանոթներ է տեղադրել սահմանին, պատասխանս էլի նույնն է` ռուսը քանի դեռ այնտեղ կանգնած է, թուրքը անելիք չունի: Անիմաստ են այնտեղ թնդանոթ տեղադրել, գուցե ինչ-որ ռազմամթերքի տեղափոխում է ու մի քանի թնդանոթներ են այնտեղ հայտնվել, դա կարող է լինել, սակայն` ոչ մի լուրջ նպատակ չունենալով: Դրա համար, մանավանդ երբ պաշտոնապես չի ընդունվել այդ լուրը, կասկածով կարելի է մոտենալ, ես դա լուրջ չեմ ընդունի:

— Առաջիկայում, ի՞նչ եք կարծում` Հայաստանի վրա հարձակում սպասվու՞մ է:

— Այդ պատերազմի վտանգով մեզ վախեցնում են, որ տանք՝ պրծնենք, ու հասարակությունը տեղի տա դրան: Բայց այնպես չէ, որ դրանից հետո Ադրբեջանի ախորժակը փակվելու է, քանի որ տվող կա, ախորժակը ուտելուց է բացվում, ուրիշ բաներ էլ է ուզելու, կամ էլ մենք ենք առաջարկելու: Արցախում ինչի՞ համար պատերազմ եղավ, Արցախը խաղաղ պայմաններում կարող էին հանձնել, Նիկոլը գնաց այնտեղ, եւ դրա նպատակն այն էր, որ համոզեր խաղաղ պայմաններում Արցախը տային: Արցախցիներին համոզել չստացվեց, ինքն էլ Ստեփանակերտի հրապարակում կանգնած հայտարարեց, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, այսինքն՝ Արցախը մնում է Հայաստանին կառչած, Արցախը չի ուզում հողեր հանձնել, վերջ, իմ միսիան ավարտվեց, ինչ ուզում եք արեք: Ու դրանից գրեթե օր անց պատերազմը սկսվեց, սա մեսիջ էր` Բաքվին ուղղված, թե ես իմն արել եմ, այս մարդիկ չեն ընդունում, դե սկսի: Հիմա նույնն էլ Հայաստանի պարագայում, եթե հասարակությունը շատ ընդդիմանա, տեսնեն, որ չի ստացվում, ասեն` այս գյուղերը Հայաստանի գյուղերն են եւ վերջ, ժողովուրդը չի ուզում տալ, Ադրբեջանին կասեն՝ դու էլ ինչ ուզում ես, արա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top