Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Մեր պետական քարտեզներով որեւէ անկլավ չկա. Քարտեզագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

«Որեւէ անկլավ գոյություն չունի մեր պետական քարտեզներում»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական պահանջներին, ասաց հայտնի քարտեզագիր Շահեն Շահինյանը, ընդգծելով.

-Անկլավները Խորհրդային միության տարիներին ի հայտ են եկել մոտավորապես 50-ական, 60-ական թվականների քարտեզներից, բայց դրանց իրավական հիմքը մինչ օրս հայտնի չէ: Ինչ վերաբերում է Արծվաշենին, ապա առաջին քարտեզներում Արծվաշենը անկլավ չի եղել, այն եղել է Հայաստանի մաս: Արծվաշենի անկլավը ի հայտ է եկել նույն քարտեզներում, որտեղ սկսել են երեւալ մյուս ադրբեջանական անկլավները: Բայց ի սկզբանե անկլավ չի եղել Արծվաշենը: 

-Ո՞ր թվականի քարտեզներն են այսօր համարվում ՀՀ պաշտոնական քարտեզներ:

-ՀՀ պաշտոնական քարտեզները մշակվել են ՀՀ-ի կողմից Խորհրդային միության փլուզմից հետո` 90-ականներից սկսած մինչեւ 2000-2015թթ.: Այսինքն անընդհատ այդ քարտեզները թարմացվել ու մշակվել են, բայց համաձայն այդ քարտեզների մեր տարածքում անկլավներ չկան:

-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ հիմքով են ՀՀ իշխանությունները պնդում ադրբեջանական պնդումը, որ Ոսկեպարը ու մնացած պահանջվող անկլավները ադրբեջանական են:

-Չեմ կարող ասել, որովհետեւ իմ տեսակետից հայկական իշխանությունները պետք է բարձրաձայնի բացառապես հայկական շահը եւ փորձի ցանկացած խնդիր լուծել ի օգուտ իր պետության: Այսինքն, եթե կան ինչ-որ մարդիկ, ովքեր ուզում են ապացուցել, թե ինչու է Ադրբեջանը ճիշտ, կարծում եմ, դա առնվազն պետականամետ գործողություն չէ: Ադրբեջանը ինքը պետք է ապացուցի, թե ի՞նչ իրավական հիմքերով է այդ տարածքները իրենցը: Եթե նրանք դա հիմնավորում են նրանով, որ ադտեղ, օրինակ, ապրել են ադրբեջանցիներ, այդ դեպքում նույն սկզբունքով մերը պետք է լինեն ադրբեջանական մի քանի շրջաններ, մերը պետք է լինեն ամբողջական թաղամասեր Բաքվում, Սումգայիթում, Գանձակում: Այսինքն ցանկացած պահանջ պետք է ունենա իրավական հիմք:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ոսկեպարին, ապա այն ցանկացած թվականի քարտեզներում հայկական է, Ոսկեպարը միշտ եղել է ՀՀ խորհրդային հանրապետության տարածքում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ