ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ Թրամփ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Դատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկել Պուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանին Չինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ուղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը

Ներքաղաքական

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում դա սահմանազատում չէ, այլ սահմանագծում է՝ առանց սահմանազատման սկզբունքների շուրջ համաձայնության գալու: Ըստ էության, իշխանությունը որոշել է միակողմանի դիրքերը զիջել Ադրբեջանին՝ ուղղակի սպառնալիքի տակ դնելով բնակչության ապագան այդ տարածքում:

Կրկնում եմ` վարչապետն իրականացնում է ոչ թե սահմանազատում, այլ ապօրինի սահմանագծում՝ անշրջելի դարձնելով ոչ միայն տվյալ տարածքում բնակչության գոյության սպառնալիքները, այլ՝ կազմաքանդելով տարածաշրջանի պաշտպանական առաջնագիծը, թշնամու ուղղակի ռազմական սպառնալիքի տակ է դնում մեր ինքնիշխան երկրի ողջ տարածքը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի: Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ ազգադավ որոշման իրականացումը խափանելու համար ընդվզում են նաեւ մեր մնացած տարածքների բնակիչները: Տավուշում իշխանության գործողությունները, առանց չափազանցության, ազդարարում են Հայոց պետականության կործանման սկիզբը: Այլեւս հանդուրժել ազգակործան այս գործունեությունը անթույլատրելի է եւ դատապարտելի:

Մենք պետք է մեր մեծագույն հարգանքը բերենք Տավուշի բնակչությանը եւ հատկապես՝ նրա փաստացի առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին: Հարկ է հարգանքի տուրք մատուցել նաեւ Շիրակի եւ Գուգարաց թեմերի առաջնորդնորդներին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու այլ թեմերի առաջնորդներին, որոնք իրենց ազգանվեր վարքով ոգեւորում են ժողովրդին եւ սատարում նրա պայքարին:

Արդ, ո՞րն է համաժողովրդական պայքարի ներկա փուլի առանցքային խնդիրը: Ըստ իս, դա մեկն է՝ բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման այս սպառնալի գործընթացը: Ի՞նչ է նշանակում ‹‹բեկել›› սահմանազատման ներկայիս գործընթացը: Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել սահմանազատման իրականացումից : Անշուշտ՝ ո՛չ: Բեկել այս գործընթացը նշանակում է հասնել նրան, որ սահմանազատումն իրականացվի միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հիման վրա:

Իսկ որո՞նք են այդ սկզբունքները:

Այդ սկզբունքները շարադրված են անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի՝ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Քարտուղաքարության կողմից ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում: Հրատապ հարցեր եւ լուծումներ›› վերտառությամբ փաստաթղթում, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին եւ կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջեւ սահմանազատման աշխատանքների իրականացման համար: Այդ փաստաթուղթը պահանջում է, որ մինչ բուն սահմանազատման աշխատանքներին անցնելը կողմերը պետք է բանակցեն եւ համաձայնության գան այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա սահմանազատման իրականացումը հնարավորինս կբացառի հետագայում միջպետական հարաբերություններում ռիսկերի ձեւավորումը:

Օրինակ, համաձայն այդ փաստաթղթի բանակցող կողմերը պետք է համաձայնության գան այն սկզբունքի շուրջ, որ ապագա սահմանը չի կարող դառնալ կողմերի միջեւ լարվածության եւ անկայունության աղբյուր: Այսինքն՝ նշյալ փաստաթուղթը մերժում է ‹‹ինչ տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ›› կոնֆլիկտածին սկզբունքով առաջնորդվելու ցանկացած փորձ (ի դեպ, հենց այդ սկզբունքով է առաջնորդվում Ադրբեջանը) կամ անկլավների մասին որեւէ հարցադրում (հաշվի առնելով, որ այդ անկլավներն անմիջապես վեր են ածվելու ռազմական հենակետերի եւ ուժի սպառնալիքի կիրառման նոր հնարավորություների Ադրբեջանի ձեռքում):

Մի՞թե վերոնշյալ սկզբունքը չի նշանակում, որ 2020թ նոյեմբերից հետո ռազմական ճանապարհով կամ ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանի սուվերեն տարածքից ձեռք գցած ռազմավարական կարեւորության բարձրունքները Ադրբեջանը պարտավոր է ազատել:

Հարց. ինչո՞ւ է գործող իշխանությունը խուսափում վերը նշված փաստաթղթում ամրագրված այս սկզբունքի շուրջ բանակցելուց եւ փորձում է սահմանազատման խնդրում հիմք ընդունել իրավաքաղաքական առումով փաստացի ոչինչ չասող Ալմա Աթիի Հռչակագիր կոչված փաստաթուղթը: Միամիտ կլինի ենթադրել, որ եվրոպական փորձագետները սահմանազատման եւ սահմանագծման սկզբունքները մշակելիս տեղյակ չեն եղել Ալմա Աթիի Հռչակագրի գոյության մասին:

Եթե այդ Հռչակագիրը օգտակար լիներ հետխորհրդային պետությունների միջեւ սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն՝ ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին եւ վերջ:

Բայց նրանք դա չեն արել: Ինչո՞ւ:

Միայն անտեղյակները կամ պրոցեսը միտումնավոր խեղողները կարող են շրջանցել այն կարեւոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձեւավորել էր այնպես, որ հարեւան հանրապետությունների միջեւ մշտապես լիներ որոշակի լարվածություն, ինչը եւ ապահովում էր Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը տեղերում: Այդ է պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն իրենց անմիջական հարեւանների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ: Մեր Հանրապետության ոչ վաղ անցյալը նույնպես վկայում է այդ մասին:

Ուստի՝ առաջնորդվել Խորհրդային շրջանում Կենտրոնի կողմից ձեւավորված վարչական սահմաններով նշանակում է վերակենդանացնել ազգամիջյան կոնֆլիկտները՝ նպաստելով պետութունների միջեւ լարվածության եւ անկայունության խորացմանը: Սա է իրականությունը եւ գործող իշխանությունները պարտավոր են դա հստակ գիտակցել: Ահա թե ինչու է պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի պահանջներով:

Մեկ այլ ոչ պակաս կարեւոր հարցի մասին. վարչապետը անդադար պնդում է, որ մեր երեք տասնյակից ավել սահմանամերձ գյուղերի տարածքները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ եւ հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում: Մանկամտություն եւ ուրիշ ոչինչ: Մինչդեռ ԵԱՀԿ Քարտուղարության նույն այդ փաստաթղթում հստակ սահմանված է սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի եւ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքներից եւ այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը: Հարց. ինչո՞ւ է վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:

Կամ ոչ պակաս կարեւոր մի խնդրի մասին եւս. ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում է, որ սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի եւ անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը ձեռք է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության համապատասխան: Այսինքն սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:

Մի՞թե սա կարևոր սկազբունք չէ (մենք նման իրավիճակի հետ բախվել ենք Սյունիքում՝ 2021-ին Ադրբեջանցիների կողմից ջիպիէսով սահմանազատում իրականացնելու արդյունքում): Ինչու՞ է գործող իշխանությունը անտեսում բանակցություններում արդարամիտ լուծումների գալու այս հնարավորությունը:

Ինչո՞ւ է Մհեր Գրիգորյանը խորշում միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր Պետության գոյությունն ընդհանրապես:

Սրանք հռետորական հարցեր չեն եւ գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձերի փոխարեն՝ պահանջում են օրվա իշխանությունների անմիջական պատասխանը:

Ի դեպ, առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ ԵԱՀԿ Քարտուղարության նշված փաստաթղթում աշխարհագրական քարտեզների մասին խոսվում է, որպես վերը շարադրված սկզբունքների կիրառումն ապահովելու հավելյալ հնարավորություն, բայց ոչ որպես առանցքային խնդիր: Այս դիտարկումը անում եմ հատկապես նաև տիտղոսային ընդիմության ներկայացուցիչների համար, որոնք արդեն հոգնեցրել են քարտեզների մասին իրենց հարցադրումներով: Այս հարցադրումների մասին առավել մանրամասն ես իմ մոտեցումները շարադրել եմ դեռեւս 2021թ-ին ‹‹Հայաստանը մուրճի եւ սալի արանքում: Ի՞նչ անել›› վերտառությամբ հոդվածում:

Ինձ հաճախ իմ ընդդիմախոսները հակադարձում են, որ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթուղթը կրում է խորհրդատվական (ռեկոմենդացիոն) բնույթ. Ուստի՝ այն կարող է հիմք ընդունվել միայն բանակցող կողմերի համաձայնության դեպքում:

Նախ, մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ այդ փաստաթուղթն ընդունվել է անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի կողմից, որպես հետխորհրդային տարածքում սահմանազատման աշխատանքների իրականացմոամ պարտադիր ուղեցույց:

Երկրորդ, կարծում եմ շատ դժվար է որևէ ողջամիտ հիմնավորում գտնել նշյալ փաստաթղթում առաջարկվող սկզբունքները մերժելու կամ դրանց շուրջ բանակցելուց խորշելու համար: Թերևս միայն այն դեպքում, երբ կողմերը բացահայտ դեմ են միմյանց հետ խաղաղ գոյակցությանը և սահմանազատման գործընթացը խաղաղության համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ ձևավորելու նպատակով որպես հնարավորություն օգտագործելուն:

Այն, որ Ալիևը դեմ է խաղաղությանը դա փաստում է նաև Փաշինյանը: Բայց ինչո՞ւ է Փաշինյանն աջակցում նրան՝ խուսափելով ԵԱՀԿ Քարտուղքրության նշյալ փաստաթղթում արձանագրված սկզբունքների շուրջ բանակցություններ վարելուց կամ այդ փաստաթղթի հիման վրա սահմանազատման աշխատանքների իրականացումից: Այս հարցը ողջամիտ պատասխան չունի:

Չէ՞ որ նույնիսկ Շառլ Միշելը, կարեւորելով սահմանազատման խնդիրը երկու պետությունների միջեւ խաղաղությունն անշրջելի դարձնելու գործում, պատրաստակամ էր կողմերին աջակցության համար իր փորձագետներին տրամադրել: Արդյո՞ք եվրոպական կառույցները կարող են մերժել այն առաջարկը, որ նպատակահարմար է սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության կողմից մշակված համապատասխան փաստաթղթի հիման վրա: Դե իհարկե՝ ո՛չ: Ուրեմն հարց. ինչու՞ հայկական կողմը չի գնում այդ ճանապարհով, այլ նպատակահարմար է գտնում սեփական բնակչությանը պատերազմով ահաբեկելու միջոցով միակողմանի զիջումների գնալ, ընդ որում՝ Տավուշում իրականացնել ոչ թե սահմանազատում այլ ուղղակի սահմանագծում:

Այս հարցերը հռետորական չեն:

Ավելին հանդես գալով սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցությունները Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի հիման վրա անցկացնելու պահանջով հնարավորություն է ստեղծվում բեկել այդ գործընթացը՝ տեղափոխելով այն միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հուն:

Ուստի՝ պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը եւ սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ դեկտեմբերին ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում: Հրատապ հարցեր եւ լուծումներ›› վերնագիրը կրող փաստաթղթի հիման վրա: Հակառակը՝ կործանարար է:

ՀՀ Նախկին Վարչապետ

ՀՀ ԱԺ նախկին Նախագահ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30.04.2024թ.






ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top