20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին

Հանդիպում

Գործադիրի հերթական նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ ամբողջությամբ փոխվել է դպրոցներում գնահատման համակարգը, 9-րդ դասարանի քննությունները վերանայվել են. «Օրինակ՝ բնագիտական առարկաների քննությունները, որտեղ հաշվի առնելով, որ լաբորատորիաներ ենք ներդնում դպրոցներում, թեստերը փոխվել են այնպես, որ փորձերի հիման վրա առաջադրանքներ պարունակեն։ Բոլոր այն դպրոցներում, ուր դեռ չկան լաբորատորիաներ, նախագծային աշխատանքներ կլինեն առնվազն 2 առարկայից, որոնք սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են»։

Նախարարի խոսքով՝ գրականության և պատմության քննությունները միավորել են, երեխաները կհանձնեն գրականության և պատմության համատեղ էսսե։ Փոփոխություններն այս տարի կկիրառվեն Տավուշի մարզում, հաջորդ տարվանից՝ բոլոր դպրոցներում։ Այս փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական մեկնաբանություններ է տվել կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը.

– Նախ պետք է ասել, որ Տավուշի մարզն իսկապես դարձել է փորձադաշտ, բայց առանց արդյունքների, որովհետև սրանից երկու տարի առաջ Տավուշում փորձարկվեցին չափորոշիչները, որոնք մեկ տարի «փորձարկումից» հետո ներդրվեցին Հայաստանի բոլոր դպրոցներում։ Տավուշի մարզում բոլորը սկսեցին բողոքել այդ մեկ տարվա արդյունքներից, դրանց մեջ էին և՛ ուսուցիչները, և՛ ծնողները, և՛ մասնագետները, սակայն այդ չափորոշիչները ներդրվեցին Հայաստանի մյուս դպրոցներում՝ առանց որևէ փոփոխության։ 

Հիմա նոր փորձարկում է կատարվելու Տավուշի մարզում, անհեթեթ մի փորձարկում, որը ենթադրում է միավորել պատմությունն ու գրականությունը։ Սրա արդյունքը, ես հիմա էլ կարող եմ ասել, լինելու է այն, որ և՛ գրականության, և՛ պատմության կշիռն ու նշանակությունը էապես թուլանալու են մեր դպրոցներում, որովհետև միավորել՝ նշանակում է ո՛չ նրանից ինչ-որ բան ասել, ո՛չ նրանից։ 

Առավելևս, որ մենք դեռ չունենք այն մասնագետները, որոնք կկարողանան այդ ամենը կազմակերպել ու իրականացնել։ Ասածս վերաբերում է և՛ մասնագետներին, որոնք կրթության նախարարության ենթակայության տակ են գտնվում, և՛ հատկապես այն մասնագետներին, որոնք դպրոցներում դա պետք է կազմակերպեն։ Այս փոփոխությունը բերելու է ավելի վատ հետևանքների․ մեր երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է։ 

– Ասվում է, որ «երեխաները միավորային գնահատական չեն ստանում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ 4-րդ դասարանի քննություններն ընդհանրապես հանվել են, փոխարենը կիրականացվի արտաքին գնահատում, որը կլինի համակցված թեստ՝ «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա միջավայրը» առարկաներից»։ Արտաքին գնահատումը ո՞րն է։

– Այսինքն՝ խառնիճաղանջ վիճակ է լինելու, նույնիսկ՝ դպրոցներն իրենք իրենց չեն գնահատելու, այլ դրսից ինչ-որ մեկին կբերեն և, օրինակ՝ կտեսնեն, թե դպրոցում ինչպես են կազմակերպվում «Մաթեմատիկայի» ու «Շրջակա միջավայրի» քննությունները։ 

Ամեն դեպքում, տեսեք՝ ինչպե՛ս կարող ենք գնահատել այս «բարեփոխումների» արդյունքները. մենք դա կարող ենք անել մեր երեխաների գիտելիքները համեմատելով կա՛մ սրանից 5-10 տարի առաջ նույն տարիքի երեխաների գիտելիքների հետ, կա՛մ, որն ակնհայտ ցույց է տալիս հետընթաց, մեր հարևան երկրների նույն տարիքի երեխաների գիտելիքների հետ։ Երկու դեպքում էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երեխաների գիտելիքները հետընթաց են ապրել։ Ռուսաստանի հետ համեմատած երկու անգամ ավելի վատ են արդյունքները, վատ են նաև Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատած, իսկ եթե համեմատենք սրանից 10 տարի առաջ մեր երկրում արձանագրված արդյունքների հետ՝ սարուձորի տարբերություն է։ Այսինքն՝ այդ բոլոր փոփոխությունները, այդ թվում՝ այս, որի մասին հիմա խոսում ենք, բերելու է կրթության որակի անկմանը։ 

– Պարո՛ն Մխիթարյան, այս փոփոխությունների համաձայն՝ 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ։ Սա դիմորդների գիտելիքների առումով ի՞նչ արդյունք է ապահովելու:

Եթե մենք հանում ենք այդ շեմը, դա ցույց է տալիս, որ կարելի է որևէ բան չիմանալ, մուտք ունենալ բուհ ու այնտեղ «սովորել»։ Բուհում էլ կրթության որակը գնալով անկում է ապրում: Ի հետևանք՝ ունենալու ենք շրջանավարտներ, որոնք ի վիճակի չեն լինելու հասարակ մասնագիտական աշխատանքները կատարել։ Արդյունքում սա ենք ունենալու։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված