Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Աղանդավորները ներգրավված են Սրբազանի առաջնորդած շարժման հաջողությանը խանգարելու գործին. Աղաջանյան

Թեմա

Ըստ տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության` Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 13-ին տեղի է ունեցել «Կյանքի խոսք»-ի միջազգային խորհրդի հրատապ փակ նիստ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ տարբեր երկրներում «Կյանքի խոսքի» բոլոր ղեկավարների մասնակցությամբ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանը Հայաստանից մասնակցել են «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանի տեղակալ Արմեն Լուսյանը, նրա կինը՝ «Կյանքի խոսքի» իրավաբան Հասմիկ Հովսեփյանը: Համենայնդեպս, նույն աղբյուրները պնդում են, թե հանդիպմանը եղել է նաեւ Շվեդիայից «Կյանքի խոսքի» միջազգային խորհրդի ղեկավար Քրիստիան Աքերհելմը, որն ԱՊՀ-ում զբաղեցնում է «Կյանքի խոսքի» հիմնադիր Ուլֆ Էքմանի պաշտոնը (հիշեցնենք, որ Ուլֆ Էքմանը հրաժարվել է իր իսկ ստեղծած կրոնական կազմակերպությունից)։ Ի դեպ, վերջինս, ասում են, թե օրերս հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Բաքվի «Կյանքի խոսք»-ի աղանդի առաջնորդ Ռասիմ Խալիլովի հետ։ Ներկա է եղել Մացոլա Իշոելը եւս, որը հանդիսանում է համայն Ռուսաստանում «Կյանքի խոսքի» բարձրաստիճան քարոզիչ՝ իր տեղակալների Յուլիա Պոպովայի եւ Վասիլի Վիտյուկի հետ, Ալեքսանդր Ներետին, որն Ադրբեջանի «Կյանքի խոսքի» հովիվ է, Էյուբ Գուրբանովը, որը Թուրքիայում «Կյանքի խոսքի» աղանդի ղեկավարն է, նախկինում «Կյանքի խոսքի» հովիվ է եղել Բաքվում, Սերգեյ Նեպոմնյաշչիխը, որը նախկինում գլխավորում էր «Կյանքի խոսքն» Ուկրաինայում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային արժեքների պաշտպանության ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ:

— Որքանո՞վ են, ըստ Ձեզ, հավաստի այն տեղեկությունները, թե «Կյանքի խոսքի» միջազգային խորհուրդը Ստամբուլում քննարկել է Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ստեղծված շարժումը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է լուրջ վտանգ հանդիսանալ ՀՀ-ում աղանդավորական կազմակերպությունների հետագա գործունեության համար:

— Եկեք նախ խոսենք Հայոց Եկեղեցու դերի մասին` հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանության գործում։ Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգեւոր դրոշմը դնել` հոգեւոր մի նոր փայլ հաղորդելու ազգային արժեքներին։ Հայոց Եկեղեցու ազգային եկեղեցի լինելն առավել ցայտուն է արտահայտվում, երբ եկեղեցուն տրված բնորոշումները դիտարկում ենք հայր եւ մայր բառերով կազմված բառաբարդություններում: Մեր ժողովուրդն ասում է` Մայր հող, Մայր հայրենիք, Մայր Հայաստան, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի եւ Մայր Աթոռ: Այսպիսով, Հայոց Եկեղեցին եւ Ս. Էջմիածինը դիտարկվում են ժողովրդի համար նախասկզբային եւ նվիրականագույն համարվող գլխավոր հասկացությունների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է «Կյանքի խոսքին» եւ մնացած աղանդներին, իրականում պետք է աղանդավորները մտավախություն ունենան, քանի որ այս շարժումը գլխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Հայրը։ Ընդամենը օրեր առաջ` մայիսի 15-ին, «Կյանքի խոսք» կոչվող հակապետական աղանդավորական խմբավորման առաջնորդ Սիմոնյան Արթուրը շտապ համաժողով է կազմակերպել։ Ժողովը հիմնականում նվիրված է եղել հայ֊-ադրբեջանական հարաբերություններին։ Աղանդավորների առաջնորդը իր ելույթում յուրայիններին քարոզել է ադրբեջանցիների հետ «խաղաղ համակեցություն» հաստատել եւ բարեկամաբար վերաբերվել։ Ինչպես նաեւ Սիմոնյանի ելույթի մի հատված էլ  նվիրված է եղել երկրում ձեւավորված հայրենասիրական շարժմանը։ Մասնավորապես, վերջինս շարժման անդամներին եւ մասնակիցներին անվանել է «սատանայի մարդիկ»։ Սա եւս մեկ վառ ապացույց է, որ նախ մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ հետո առավել քան վստահ եմ, որ շարժումը հաջողելու է ու իր առաջ դրված բոլոր խնդիրները լուծելու է։

Ժամանակին շատ է մամուլում արծարծվել, որ 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության մեջ իրենց լուման են ներդրել նաեւ «Կյանքի խոսքի» անդամները, ի՞նչ եք կարծում՝ հիմա՞ էլ են փորձելու անմասն չմնալ այս ուրվագծվող իշխանափոխությունից: Իհարկե, այս դեպքում՝ ոչ թե սատարելու, այլ խանգարելու տեսանկյունից:

— Նախ՝ ոչ թե «Կյանքի խոսքի», այլ խարիզմատիկ եկեղեցիների առաջնորդ Բեն Հինն է նման հայտարարություն արել։ «Կյանքի խոսքը» մտնում է խարիզմատիկ եկեղեցիների մեջ։ Բեն Հինի ասելով՝ հեղափոխությունն իրենք են իրականացրել։ Իշխանազավթման գործընթացում խարիզմատիկ եկեղեցիների մասնակցությունը եղել է։ Ինչպես նշեցի, Սիմոնյանի ելույթի մի հատված մայիսի 15-ին եղել է երկրում ձեւավորված հայրենասիրական շարժման մասին։ Մասնավորապես, վերջինս շարժման անդամներին եւ մասնակիցներին անվանել է «սատանայի մարդիկ»: Սա արդեն նշանակում է, որ աղանդավորական կազմակերպությունները ներգրավված են, որպեսզի խանգարեն շարժման հաջողությունը։

Ադրբեջանի «Կյանքի խոսք»-ի ղեկավար Ռասիմ Խալիլովը տարիներ շարունակ իր աղոթքներում նշել է, որ պետք է աղոթել, որ «Ղարաբաղը լինի Ադրբեջանինը»: Նա իր քարոզներում հանդես է եկել ընդգծված հակակահայկական դրսեւորումներով: Հետեւապես, ի՞նչ վտանգներ եք տեսնում, որ նրա հետ այս օրերին հանդիպում են ունենում հայաստանյան «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները, եթե, իհարկե, տարածված լուրերը ճիշտ են:

— Թուրքիայում, ինչպես նշեցիք, «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի «Կյանքի խոսքի» ներկայացուցիչներին, ինչը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանում գործող «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները, ինչպես Հայաստանում գործող իշխանությունները, սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ովքեր այսօր սպասարկում են այս իշխանություններին, կլինեն աղանդավորներ, թե ինչ-որ կազմակերպություններ, բոլորը սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ցանականում եմ եւս մեկ անգամ հայտնել իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունը Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված