Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ Չինական բանակը Մոսկվայում է Սպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացուն

Առանց մշակույթի` ժողովուրդը դատապարտված է վաղվա օր չունենալուն. Գարեգին Դավթյան

Տեսանյութեր

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական լարված իրավիճակը՝ երբեմն փախուստը իրականությունից օգնում է առավել սթափ դատել եւ վերլուծել: Իսկ իրականությունից փախուստի լավագույն միջոցը` մշակույթն ու արվեստն է, որը օգնում է լիցքաթափվել, խորհել եւ կրկին տրվել իրականության ճիրաններին: «Իրավունք»-ը զրուցել է մի արվեստագետի հետ, ով այս տարի պատրաստվում է իր 70-ամյակն առավել հիշարժան դարձնել՝ հեղինակային ցուցահանդեսով: Նրա հեղինակային աշխատանքները զարդարում են Երեւանը, որոնցից են Նանսեի, Հերմեսի արձանները եւ այլն: Խոսքը` ԳԱՐԵԳԻՆ ԴԱՎԹՅԱՆԻ մասին է՝ Նկարիչների միության անդամ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դասախոս, Հռոոմի պապի ոսկե շքանշանակիր, տասնյակ ցուցահանդեսների հեղինակ, որոնցից մեկը տեղի է ունեցել Իտալիայում, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակին, այնուհետ երկար տարիներ եղել նույն մրցույթի ժյուրիի անդամ:

«ՑԱՎՈՔ, ԱՅԴ ԵՐԱՆԵԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՆՑԱՆ»

Պարոն Դավթյան, ընդհանուր հաշվով քանի՞ արձանի հեղինակ եք, որոնք այժմ զարդարում են մայրաքաղաքի փողոցները:

— Իրականում արձանների քանակով չէ որոշվում քանդակագործի, հեղինակի չափը, բնականաբար, նաեւ նրա նշանակությունը դրանով չի որոշվում: Ես եմ հեղինակել Գյուլբեկյանի արձանը, Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ցեղասպանությանը նվիրված հուշարձանը, մի շարք հուշատախտակներ: Շատ կան, տարբեր աշխատանքներ ունեմ:

— 1990 թվականին արժանացել եք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի ոսկե մեդալին

— Այո, այն ժամանակ դեռ Սովետական Միությունում էինք: Դանթեին նվիրված միջոցառմանն եմ դա ստացել, որն իմ առաջին խոշոր միջազգային մրցանակն էր:

Դուք բազում ցուցահանդեսների հեղինակ եք, հանդես եք եկել տարբեր երկրներում, ներկայացրել Ձեր աշխատանքները: Ինչպես նաեւ Իտալիայում ստացել եք «Գրան Պրի» մրցանակը:

— Ցավոք, այդ երանելի ժամանակները անցան, եւ այժմ այդ մրցույթն ակտուալ չէ: Դա հնարավորություն էր տալիս քանդակագործներին՝ հիմնականում բրոնզե քանդակագործությամբ դրսեւորվելու: Այնտեղ բավականին բարձր որակի համաժողով էր, որտեղ շատ ու շատ 20-րդ դարի դասականներ ունեցել են իրենց մասնակցությունը: Ցավոք, այժմ այդ մրցույթը չի կայանում, քանի որ կազմակերպիչը մահացավ, եւ իր աշխատանքը շարունակող չեղավ: Մոտավորապես՝ ամեն անգամ 2-3 հազար հեղինակ էր մասնակցում՝ հինգ մայրցամաքներից: Կարող եմ հպարտորեն նշել, որ 1990 թվականից այս կողմ բավականաչափ հայ հեղինակներ են պարգեւատրվել Բիենալեյում: Մեկ անգամ նույնիսկ Ֆլորենցիայի կողմից ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող երկրի մրցանակը Հայաստանը վերցրեց: Ցավով եմ ասում, որ այսօրվա մշակույթը փոքր-ինչ անտեսված եւ ստվերի մեջ է: Սակայն, վստահորեն պիտի ասեմ, որ այս պրոցեսը ողջ աշխարհում է: Մշակույթը դարձել է «էգոիստ» սպառողի առարկա, այսինքն՝ եթե մարդկանց ներքին պահանջը չի բավարարում այս կամ այն տեսակը, ապա նրանք չեն խրախուսում եւ մոտենում այդ մշակույթի տեսակին: Հայաստանում դա առավել ցայտուն է երեւում, քանի որ փոքրաքանակ ենք: Պրոֆեսիոնալ մշակույթը քաղաքակրթաշին կատեգորիա է, այսինքն՝ եթե կա պրոֆեսիոնալ մշակույթ, ազգը լիարժեք է դառնում: Եթե կա պրոֆեսիոնալ երաժշտություն, արվեստ, ապա ազգաբնակչությունը դառնում է ազգ, որն ունի իր տեսլականը: Այդ թվարկածներիցս ամենից նուրբ կտորը մշակույթն է, որը շատ շուտ է մարում: Հետեւաբար, պետք է ամեն բան անել, որպեսզի այն չմարի:

«ՇԱՏ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆ»

 Ես գիտեմ, որ Դուք անգամ Ձեր միջոցներից պարգեւավճար եք հատկացրել Ձեր լավագույն ուսանողին:

— Դա եղել է մեկ անգամ, եւ չեմ ցանկանա այդ մասին խոսել (արվեստագետին վայել ժպտում է, - հեղինակ): Ինչպես եւ մնացած ճյուղերի դեպքում ՝ նկատի ունեմ քանդակագործություն, գունանկարչություն, գրաֆիկա, ես ուսանողների փոքր նվազում եմ նկատում, ուսանողների պակաս կա: Դա ես բացատրում եմ ավելի պրագմատիկ իրավիճակով՝ երիտասարդությունը մտածում է օրվա հաց վաստակելու մասին, քան` մշակույթի: Եվ պետք է նաեւ ասենք, որ ներկայիս մշակութային շատ գործիչներ բարեկեցիկ վիճակում չեն:
Վերադառնամ Իտալիայում անցկացվող մրցույթին, դա խրախուսանքի նման բան էր: Քանդակագործների համար աստղի նման շողում էր եւ խրախուսում, որ պետք է զբաղվել քանդակով: Դա միջազգային ասպարեզ դուրս գալու մի պարզ միջոց էր:

Արդյոք Հայաստանում հնարավո՞ր չէ նման միջոցառում կազմակերպել եւ աշխարհի քանդակագործներին հրավիրել Հայաստան:

— Իհարկե, հնարավոր է: Սիմպոզիումային շարժում գոյություն ունի ողջ աշխարհում, որը հիմա էլ է տեղի ունենում: Սիմպոզիումն այն է, որ մտքերը, որոնք չես կարող քեզ թույլ տալ իրականացնել տարբեր պատճառներով, սիմպոզիումի միջոցով ունենում ես այդ հնարավորությունը: Ժամանակին Հայաստանում արվում էին սիմպոզիումներ, հիմնականում քարի հետ կապված, եւ շատ հեղինակներ մասնակցում էին այդ ակցիաներին: Հիմա մարել է: Կարծես, այդ ամենը այլեւս հետաքրքիր չէ պետությանը:

Ներկայիս Երեւանում ի՞նչ կփոխեիք:

— Միանշանակ կփոխեի արվեստային մթնոլորտը: Քանի որ արվեստը չի կարող առանց մթնոլորտի զարգանալ: Եթե մթնոլորտ չկա, խրախուսանք չկա, առաջին հերթին բարոյական, այնուհետ ֆինանսական, ապա արվեստը չի զարգանա: Եթե չկա մթնոլորտ, ամենաթողություն է առաջ գալիս, եւ տեսնում ենք ցածրորակ աշխատանքներ: Ես առհասարակ գիտությունն ու մշակույթը չեմ բաժանում իրարից: Դա նույն պրոցեսն է եւ այն ասպարեզն է, որը մարդկությանը տանում է առ Աստված: Առանց մշակույթի, կարծում եմ՝ ժողովուրդը դատապարտված է եւ վաղվա օր չի ունենա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին27-ամյա արարատցին «Արին Բերդ» հացատանը, մատուցողուհուց մերժում ստանալով, շշերnվ հшրվшծել է նրան և կին տնօրենինՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ոստիկանության Հոկտեմբերյանի բաժնում քաղաքացուն դաժանաբար ծեծել են. բացառիկ կադրեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top